ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-465-04.02.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փ որձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք.

1. Նախագծի 2-րդ հոդվածով արգելք է նախատեսվում առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքի (իրացման) համար, մինդեռ հարկ է նկատել, որ առեւտրի իրականացման վայրերում նշված արգելքի խախտման հետեւանքը Նախագծով սահմանված չէ: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 13-րդ պարբերությամբ սահմանված իրավախախտումը վերաբերում է առեւտրի, հանրային սննդի օբյեկտներում , սպառողական ապրանքների, գյուղատնտեսական արտադրանքի, կենդանիների շուկաներում, կրպակներում «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով արգելվող ապրանքներ վաճառելուն (իրացնելուն), որի շրջանակից դուրս է մնում առեւտրի իրականացման վայրերում պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքի (իրացման) համար պատասխանատվությունը:

2. Նախագծի վերնագրում երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Առաջնորդվելով նույն հիմքով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածը բաժանված է պարբերությունների, եւ ոչ թե համարակալված մասերի, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «մաս» բառը փոխարինել «պարբերություն» բառով:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ՝» բառն ու կետադրական նշանը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով առաջնորդվելով՝ առաջարկում ենք Նախագծի2-րդ հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616 ) , ( 201 )



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածում (տե՛ս եզրակացության 1-ին կետը):

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616 ) , ( 201 )


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -465-04.02.2020- ՏՏԳԲ -011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է « Առ եւ տրի եւ ծառայությունների մասին » օրենքում լրացում կատարելու միջոցով 2022 թվականի հունվարի 1- ից արգելել առ եւ տրի օբյեկտներում եւ առ եւ տրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչ եւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների ( բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների ) վաճառքը ( իրացնելը ) ՝ դրանց օգտագործման ծավալների կրճատմ ա ն նպատակով :

Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետությունում առ եւ տրի եւ սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների լայն կիրառման հետեւանքով առաջացած բնապահպանական խնդիրների լուծման հրամայականով : Մասնավորապես , օգտագործված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում ՝ նա եւ պոլիէթիլենային փաթեթներով եւ դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները , հանգստավայրերին եւ զբոսաշրջության վայրերին կից տարածքները : Օգտագործված պոլիէթիլենային փաթեթներով եւ ( կամ ) դրանց մնացորդներով աղտոտված են Եր եւ անի , Գեղարքունիքի , Լոռու , Արմավիրի , Կոտայքի եւ Շիրակի մարզերի ջրավազանների մոտակայքում գտնվող տարածքները , որտեղ առկա են պլաստիկ թափոնների խոշոր կուտակումներ , հանգստավայրերին եւ զբոսաշրջության վայրերին կից բնական օբյեկտները եւ տարածքները : Ըստ ԵԱՀԿ - ի գնահատականի՝ պլաստիկ տարաները , շշերը եւ տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչներ ից :

Նախագծով առաջարկվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը , վերջինիս ստիպելով օգտագործել այլընտրանքային ( շրջակա միջավայրի եւ մարդու առողջության պահպանման տեսանկյունից անվտանգ ), բազմակի օգտագործման պարկեր եւ տոպրակներ : Դա առաջարկվում է իրականացնել մանրածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի , ինչպես նաեւ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տվյալ ապրանքների տրամադրման արգելքի սահմանման միջոցով :

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել շրջակա միջավայրի եւ մարդու կյանքի ու առողջության համար վնասակար ապրանքների կիրառման ծավալները՝ ինչը կհանգեցնի շրջակա միջավայրի եւ դրա բաղադրիչների աղտոտման նվազեցմանը , հանրապետության էկոլոգիական վիճակի բարելավմանը :

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Խնդրի վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել , որ շուրջ 120 երկիր արդեն իսկ ընդունել են ազգային իրավական կարգավորիչ միջոցներ՝ պլաստիկ թափոնների կառավարման , մասնավորապես ՝ դրանց նվազեցմանը նպաստող տնտեսական գործիքների ( բնապահպանական հարկեր , վճարներ , նվազագույն գնի սահմանում եւ այլն ) կիրառմամբ : Դեռեւս 2015 թվականին Եվրամիության կողմից ընդունվել է « Պոլիէթիլենային տոպրակների սպառման կրճատման մասին » դիրեկտիվը , համաձայն որի ՝ 2019 թվականին նախատեսվում էր մեկ անձի հաշվով դրանց սպառումը կրճատել 200- ից մինչեւ 90, իսկ 2025 թվականից՝ 40 հատ : 2019 թվականից Եվրամիությունում արգելված է դրանց անվճար տրամադրումը խանութներում եւ սուպերմարկետներում : Իսկ Եվրոպառլամենտի կողմից ընդունված օրենքի համաձայն ՝ ԵՄ տարածքում 2021 թվականից կարգելվեն այդ ապրանքների , այդ թվում ՝ նաեւ մեկանգամյա օգտագործման պլաստիկե ափսեների եւ բաժակների արտադրությունն ու վաճառքը :

Ինչ վերաբերում է առանձին երկրներին , ապա այս ուղղությամբ կիրառվող մոտեցումները տարբեր են՝ համատարած արգելքից մինչեւ սահմանափակ կիրառում : Մոտ 40 պետություններում ընդհանրապես արգելված է պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը : Ֆրանսիան առաջին պետություններից մեկն էր , որ արգելեց պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը , իսկ 2020 թվականից արգելված է մեկանգամյա օգտագործման ապրանքների օգտագործումը : Լատվիայում եւ Էստոնիայում մեկանգամյա պոլիէթիլենային տոպրակներ տրամադրող խանութների եւ սուպերմարկետների համար սահմանված է լրացուցիչ հարկ , որի արդյունքում գրեթե կրկնակի կրճատվել է նման տոպրակների օգատագործումը ՝ ապահովելով նաեւ լրացուցիչ բյուջետային եկամուտ ն եր : Դանիայում եւս հարկ է սահմանված պոլիէթիլենային տոպրակներ օգտագործող խանութների եւ սուպերմարկետների համար : Գերմանիայում , Բելգիայում եւ Նիդեռլանդներում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները վճարովի են (22 եվրոցենտ) , որի արդյունքում մեկ անձի հաշվով օգտագործվող տոպրակների թիվը կրկնակի նվազե լ է եւ շատերը գերա դ աս ում են նույն տոպրակը բազմաթիվ անգամներ օգտագործել: Կան երկրներ, որտեղ արգելված է նաեւ առեւտրային նպատակներով պոլիէթիլենային տոպրակների ներմուծումն ու արտադրությունը ( մասնավորապես ՝ Ուզբեկստանում, Կիրգիզիայում ) : Իսկ Սինգապուրում եւ Թայվանում արգելված է պոլիէթիլենային տոպրակների վաճառքը եւ օգտագործումը թե անձնական, թե ձ ե ռնարկատիրական նպատակներով: Ավստրալիայ ո ւմ 2009 թվականից արգելված է ցանկացած տիպի պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը: Վրաստանում մինչեւ 15 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների արտադրությունը, ներմուծումը եւ իրացումը 2019 թվականից արգելված են, իսկ խախտման համար սահմանված տուգանքի չափը կազմում է մոտ 100.000 դրամին համարժեք լարի:

2. Նախագծով առաջարկվող մոտեցումը , մեր կարծիքով, կարող է նպաստել հանրապետության բնապահպանական վիճակի բարելավմանը: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Նախագծում խոսքը գնում է միայն ա ռեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում մանրածախ առեւտուր իրականացնող վաճառողի կողմից թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքի (իրաց մա ն) արգել քի մասին, մինչդեռ դրանց արտադրության եւ ներմուծման սահմանափակման մասին խոսք չկա: Կարծում ենք, շրջակա միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը ենթադրում է նաեւ նման ապրանքների ներմուծման եւ արտադրության սահմանափակում կամ արգելում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

1. « Առեւտրի եւ ծառայությունների մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով սահմանվում է. « Սույն օրենքի պահանջները խախտելու համար առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կրում են պատասխանատվություն ` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով : Սույն օրենքով սահմանված դրույթները խախտելու համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվության միջոցներ»: Սակայն, Նախագծի հոդված 1-ով սահմանված պահանջները խախտելու համար նախատեսվող պատասխանատվության միջոցները ոչ ներկայացված Նախագծում, ոչ էլ այլ իրավական ակտով սահմանված չեն : Այս կապակցությամբ, առաջարկում ենք համապատասխան օրենքներով սահմանել պատասխանատվության համարժեք միջոցներ Նախագծով առաջարկվող պահանջները խախտելու համար:

2. Նախագծի հոդված 2-ում «իրացնելը» բառն առաջարկում ենք փոխարինել «իրացումը» բառով:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը կնպաստի դրված խնդրի լուծմանը, այն է՝ պոլիէթիլենային տոպրակների եւ պարկերի վաճառքը արգելելու միջոցով հանրապետության բնապահպանական վիճակի բարելավմանը : Միաժամանակ, որոշակի խնդիրներ կարող են առաջանալ Հայաստանի Հանրապետությունում փաթեթավորման համար պլաստմասսայե արտադրատեսակների արտադրությամբ զբաղվող 44 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար, որոնցից 29-ի արտադրական կարողություններն ամբողջությամբ ուղղված են արգելվող ապրանքների արտադրությանը: Ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, հանրապետությունում տարեկան կտրվածքով արտադրված պոլիէթիլենային պարկերը եւ տոպրակները կազմում են սպառվող քանակության մոտ 30 %-ը: Այսինքն, որոշակի խնդիներ կառաջանան ինչպես արտադրողների, այնպես էլ մնացած 70 տոկոսի ներմուծմամբ զբաղվող անձանց եւ սուբյեկտների համար: Բացի այդ, կարող են որոշակի խնդիրներ ծագել նաեւ 2022 թվականի հունվարի 1-ից արգելվող ապրանքատեսակներն անհրաժեշտ փոխարինելի ապրանքներով ապահովելու հարցում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

19. 02 .20 20 թ .


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայություններիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-465-04.02.2020-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման նպատակն է կրճատել շրջակա միջավայրի եւ մարդու կյանքի ու առողջության համար վնասակար ապրանքների կիրառման ծավալները:

Խնդիրը կայանում է նրանում, որ առեւտրի եւ սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացման: Միջազգային գիտահետազոտական կառույցների կողմից արդեն իսկ հրապարակվել են տվյալներ, որոնք փաստում են միկրոպլաստիկի առկայությունը ոչ միայն ջրային եւ հողային ռեսուրսներում, այլ նաեւ կենդանի օրգանիզմներում եւ սննդամթերքի մեջ: Oգտագործված պլաստիկ արտադրանքով՝ այդ թվում նաեւ պոլիէթիլենային փաթեթներով եւ դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի Հանրապետության ջրային տարածքները,հանգստավայրերին եւ զբոսաշրջության վայրերին կից տարածքները: Ըստ ԵԱՀԿ-ի գնահատականի՝ պլաստիկ տարաները, շշերը եւ տոպրակները հանդիսանում են Հայաստանում ջրերի հիմնական աղտոտիչները:

Նախագծով նախատեսվում է տնտեսական լծակների միջոցով փոխել սպառողի վարքագիծը, ինչը սպառողին կստիպի օգտագործել այլընտրանքային, բազմակի օգտագործման պարկեր եւ տոպրակներ:

Այդ կապակցությամբ, Նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից արգելել առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում վաճառողի կողմից թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը (իրացնելը):

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայություններիմասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել նոր 2.1-րդ մասով, որի համաձայն արգելվում է առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում մանրածախ առեւտուր իրականացնող վաճառողի կողմից թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների վաճառքը (իրացնելը): Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի նման տեսքով ընդունումից հետո, բաց է մնում, թե ի՞նչ իրավական հետեւանքներ կարող են առաջանալ, եթե խախտվի Օրենքի 9-րդ հոդվածի 2.1-րդ մասի պահանջը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծին կից ներկայացնել « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացում նախատեսող օրենքի նախա գ իծ:

Եզրակացություն

Նախագծի ընդունման դեպքում կարգելվի Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկի 3923 ապրանքային դիրքում գտնվող (բացառությամբ՝ 3923 29 900 0 ծածկագրին դասվող)` թաղանթի մինչեւ 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվողպարկերի եւ երկրորդային հումքից արտադրված պարկերի եւ տոպրակների) վաճառքը (իրացնելը): Արդյունքումակնկալվում է սպառողների կողմից պոլիէթիլենային տոպրակների օգտագործման կրճատում, շրջակա միջավայրի աղտոտման նվազեցում եւ էկոլոգիական վիճակի բարելավում:

Կարծում ենք, որ պոլիէթիլենային փաթեթների օգտագործումից հրաժարվելու գործընթացը պետք է ընթանա դրանց փոխարինող բիոփաթեթների (տոպրակների) եւ էկոլոգիապես անվտանգ փաթեթավորման միջոցների արտադրությանը զուգահեռ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

21 .02.2020թ.