ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքինախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-476-12.02.2020-ԱՍ-011/0)վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Կատարված փորձաքննության արդյունքում արձանագրում ենք, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-476-12.02.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է վավերացնել « Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը» ( այսուհետ ` Համաձայնագիր ), որը ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 14- ին Քիշնեւում՝ շաքարախտի բարդացման եւ համալիր բուժման համար օգտագործվող անորակ եւ կեղծված դեղերի շրջանառությանը հակազդելու , շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը բարելավելու նպատակով :

2. Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Մոլդովայի Հանրապետության կառավարության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության կառավարության, Տաջիկստանի Հանրապետության կառավարության, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության (վերապահումով) կողմից:

Համաձայնագրի նպատակն է բարելավել շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Մոլդովան եւ Ուկրաինան Համաձայնագիրը ստորագրել են վերապահումներով, իսկ Ռուսաստանի Դաշնությունը՝ հայտարարությամբ: Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝

-միջոցներ ձեռնարկել շաքարախտի խնդրի վերաբերյալ օրենսդրության կատարելագործման ուղղությամբ,

- ապահովել շաքարախտի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման միջոցառումների իրականացումը,

- համագործակցել շաքարախտի եւ դրա բարդությունների բուժման նոր մեթոդների մշակման ու ներդրման, շաքարախտի կանխարգելման, շաքարախտով տառապող քաղաքացիների սոցիալական եւ բժշկական վերականգնման բնագավառներում,

- ազգային ու միջպետական ծրագրերի շրջանակներում նպաստել շաքարախտով հիվանդացության հոգեբանական կողմերի հետազոտության նախագծերի իրագործմանը,

- նպաստել շաքարախտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների շփումների զարգացմանը,

- Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, դրա իրականացումն ապահովելու նպատակով մշակել եւ հաստատել շաքարախտի կանխարգելման եւ բուժման բնագավառում Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների միջեւ համագործակցության երկարաժամկետ ծրագիր,

- հաշվի առնելով նաեւ «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հնարավորությունները, ապահովել բուժման ու վերականգնման ժամանակակից մեթոդների մասին տեղեկության պարբերաբար տրամադրումը,

- նպաստել միջպետական թեմատիկ ցուցահանդեսների, գիտաժողովների եւ սեմինարների անցկացմանը,

- ապահովել, որ Համաձայնագիրն իրականացնեն առողջապահության ոլորտի գործադիր իշխանության համապատասխան մարմինները` ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակներում:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում` հիշյալ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Նախագիծը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացման, այդ թվում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններչկան:

Եզրակացություն

Մեր կարծիքով , Հ ամաձայնագիրը կարող է ապահովել դրանով հետապնդվող խնդիրները, մասնավորապես՝ Համագործակցող Կողմերը կնպաստեն շաքարախտով տառապող հիվանդների, ասոցիացիաների, բժշկական հասարակական կազմակերպությունների, կառավարական կառույցների եւ դեղագործական արտադրությունների հիվանդության դեմ պայքարում համատեղ ջանքերի ամրապնդմանը: Միաժամանակ, Կողմերը պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման եւ ապահովում են շաքարախտի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման միջոցառումների իրականացումը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-339 )

24.02.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-476-12.02.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

«Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2008թ. նոյեմբերի 14-ին:

Համաձայնագրի նպատակն է բարելավել շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակը: Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ շաքարախտով հիվանդացության դեմ պայքարի եւ կանխարգելման նպատակով ազգային օրենսդրության կատարելագործման բնագավառում: Կողմերը պարտավորվում են անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերել Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների՝ շաքարախտով տառապող քաղաքացիներին` առանց ծախսերի փոխադարձ հատուցման եւ ապահովում են շաքարախտի կանխարգելման եւ վաղ հայտնաբերման միջոցառումների իրականացումը :

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության, Բելառուսի Հանրապետության կառավարության, Ղրղզստանի Հանրապետության կառավարության, Մոլդովայի Հանրապետության կառավարության (վերապահումով), Ռուսաստանի Դաշնության կառավարության, Տաջիկստանի Հանրապետության կառավարության, Ուզբեկստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի կառավարության (վերապահումով) կողմից:

Ռուսաստանի Դաշնությունը 2015թ. մայիսի 5-ին ավանդապահին է փոխանցել Համաձայնագրի վերաբերյալ հետեւյալ հայտարարությունը՝ «Համաձայնագրի նպատակների համար «անհետաձգելի բժշկական օգնություն» տերմինը Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է՝ բժշկական օգնություն, որը տրամադրվում է հանկարծակի սուր հիվանդությունների, իրավիճակների, քրոնիկական հիվանդությունների սրացման ժամանակ, որոնք սպառնալիք են հիվանդի կյանքի համար (շտապ բժշկական օգնություն), ինչպես նաեւ, առանց ակնհայտ հիվանդի կյանքին սպառնալիքի նշանների, որպես շտապ օգնության (շտապ օգնություն, այդ թվում՝ մասնագիտացված շտապ օգնություն, շտապ անհետաձգելի բժշկական օգնություն)»:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից, իսկ այն պետությունների համար, որոնց օրենսդրությունը դրա ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում ` հիշյալ ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից :

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության (23.07.2009), Ղրղզստանի Հանրապետության (14.11.2008), Մոլդովայի Հանրապետության (25.08.2009), Ռուսաստանի Դաշնության (08.05.2015), Տաջիկստանի Հանրապետության (11.04.2018) եւ Ուկրաինայի (05.05.2011) համար:

Համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծի ընդունումը կնպաստի շաքարախտի բարդացման եւ համալիր բուժման համար օգտագործվող անորակ եւ կեղծված դեղերի շրջանառության նվազեցմանը, շաքարախտով տառապող քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-273)

21.02.2020թ.