ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-479-13.02.2020-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4791 -13.02.2020-ԱՍ-011/0),«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4792 -13.02.2020-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4793 -13.02.2020-ԱՍ-011/0), ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4794 -13.02.2020-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4795 -13.02.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» եւ Նախագծի 1-ին հոդվածում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի նաեւ ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին: Միեւնույն ժամանակ առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագիրը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին :
2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Հոգեբուժական օգնության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի վերնագրում նշված «Սույն օրենքի» բառերը առաջարկում ենք փոխարինել «Օրենքի» բառով: Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենք 1-ին հոդվածը վերաբերում է Օրենքի կարգավորման առարկային՝ «Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման, հոգեբուժական օգնության եւ սպասարկման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների եւ դրանց իրականացման, պաշտպանության եւ սահմանափակման դեպքերի եւ կարգի հետ կապված հարաբերությունները» : Նախագծի 1-ին հոդվածով նոր Խմբագրությամբ շարադրվող Օրենքը վերնագրված է «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» օրենք, սակայն կարգավորման առարկայի մեջ ներառվում են ոչ միայն հոգեբուժական օգնության եւ սպասարկման հետ կապված հարաբերությունները, այլ նաեւ քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները: Բացի այդ հոգեբուժական օգնության եւ սպասարկման հետ կապված հարաբերություններից առանձին է ներկայացված հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների եւ դրանց իրականացման, պաշտպանության եւ սահմանափակման դեպքերի եւ կարգի հետ կապված հարաբերությունները՝ որպես կարգավորման առարկայի մաս: Կարծում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենք 1-ին հոդվածը ունի խմբագրման կարիք:
3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերը հիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում եւ արտահիվանդանացոային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում հասկացությունների համար սահմանում են նույն բացատրությունը, այն է՝ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպման պայման» : Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերի հիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում եւ արտահիվանդանացոային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում հասկացությունների համար տալ տարբեր բացտրություն՝ համապատասխանաբար՝ ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպման պայման» ձեւակերպման մեջ «հոգեբուժական» բառից առաջ նշելով «հիվանդանոցային» եւ «արտահիվանդանոցային» բառերը:
4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը նախատեսում է հետեւյալ կարգավորումը՝ «երեխա՝ «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխանող անձ,» : Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 3-րդ հոդվածի 19-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «երեխա՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձ,» :
5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշման հիման վրա հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստացող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ կարող են կիրառվել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ» : Կարծում ենք «դրա ստեղծման անհնարինության դեպքում» ձեւակերպումը ունի հստակեցման կարիք, քանի որ նշված ձեւակերպումից հասկանալի չէ, թե ինչպիսի ենթադրյալ սահմանափակ իրավիճակների մաին է խոսքը, երբ հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշումը կարող է բավարար համարվել: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված համանման կարգավորման դեպքում նշում է կատարվում այն մասին, թե որոնք են հոգեբուժական հանձնաժողեվի կողմից տվյալ պահին պատճառաբանված որոշում տալ չկարողանալու դեպքերը՝ «(…) հոգեբուժական հանձնաժողովի, իսկ տվյալ պահին դրա անհնարինության դեպքում (հոգեբուժական հանձնաժողովում ընդգրկված մասնագետների արձակուրդում գտնվելու, հիվանդության, ոչ աշխատանքային ժամի, հաստիքի թափուր լինելու դեպքերում) հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ, (…)» :
Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «իրեն կամ շրջապատին ֆիզիկական վնաս պատճառելու իրական սպառնալիքի դեպքում» բառերը փոխարինել «իրեն կամ շրջապատին ֆիզիկական վնաս պատճառելու կամ դրա իրական սպառնալիքի դեպքում» :
6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցները կամ հանդարտեցման մեթոդները չեն կարող կիրառվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին ծաղրուծանակի ենթարկելու, դիմադրությունը հաղթահարելուն անհամաչափ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու կամ ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելու սպառնալիքի կամ պատիվը կամ արժանապատվությունը նվաստացնելու ձեւով կամ կիրառվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին պատժելու նպատակով» : Մեջբերված ձեւակերպումից անհասկանալի է, թե ինչու է դիմադրությունը հաղթահարելուն անհամաչափ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելու ձեւով Ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդներ կիրառելու արգելք նախատեսող դրույթում շեշտվում անհամաչափ բառը, քանի որ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն գործադրելը արգելված է ընդհանրապես եւ չի կարող ունենալ համաչափության աստիճան:
7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասում առաջարկում ենք «բժշկական կազմակերպության» բառերը փախարինել«հոգեբուժական կազմակերպության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը : Նույն առաջարկը վերաբերելի է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի տեքստում կիրառվող մյուս «բժշկական կազմակերպություն» բառերին՝ իրենց հոլովաձեւերով, ինչպես նաեւ «կազմակերպություն» բառերին, երբ դրանք կիրառվում են «հոգեբուժական կազմակերպություն» իմաստով: Մաիաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասում արված վրիպակն ուղղել՝ «մատյանում» բառը փախարինելով«մատյան» բառով:
8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում առկա կարգավորումը («Ֆիզիկական զսպման միջոցով ֆիզիկական ուժի կամ զսպման մեխանիկական միջոցների կիրառմամբ զսպվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տեղաշարժը կամ շարժումները» ), կարծում ենք, պարունակում է անհիմն կրկնություն, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը արդեն իսկ սահմանում է «Ֆիզիկական զսպման միջոց» հասկացությունը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում առկա կարգավորումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասին: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասում «բուժող բժիշկ» եւ «հերթապահ բժիշկ» բառերը փոխարինել «բուժող բժիշկ-հոգեբույժ» եւ «հերթապահ բժիշկ-հոգեբույժ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը : Նույն առաջարկը վերաբերելի է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի տեքստում կիրառվող մյուս «բուժող բժիշկ» եւ «հերթապահ բժիշկ» բառերին՝ իրենց հոլովաձեւերով, ինչպես նաեւ «բժիշկ» բառին, երբ այն վերաբերում է մասնագիտությամբ հոգեբույժին:
9. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով, նույն առաջարկը վերաբերելի է Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի մյուս հոդվածներում նշված «Հայաստանի Հանրապետության օրենք» բառերին՝ իր հոլովաձեւերով:
10. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 3-րդ գլուխը վերնագրված է «Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողներին ներկայացվող պահանջները», մինչդեռ գլխում ներառված 15-րդ հոդվածը նախատեսում է կարգավորում անձի մոտ հոգեկան խանգարում ախտորոշելուն ներկայացվող պահանջի վերաբերյալ: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը համապատասխանեցնել դրանում ներառված հոդվածների կարգավորման բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը :
11. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության «Հայաստանի Հանրապետության» բառերը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը :
12. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասում առկա է հետեւյալ կարգավորումը «Բժշկական գաղտնիք համարվող տվյալներ մշակողները պարտավոր են պահպանել իրենց աշխատանքային կամ պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում հայտնի դարձած բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալները: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պահանջների խախտումըառաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն » : Առաջարկում ենք կարգավորման «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը : Միաժամանակ կարծում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի տեքստում պետք է նշում կատարվի աւյն մասին, որ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով նախատեսված պահանջների խախտումները վերաբերում են բժշկական գաղտնիքին:
13. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը :
14. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի տեքստի տարբեր հոդվածներում կիրառվում են «հոգեբուժական կազմակերպության գործադիր տնօրեն» եւ «հոգեբուժական կազմակերպության գործադիր մարմին» ձեւակերպումները, երբ նշվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց նկատմամաբ մի շարք պարտականությունների իրականացման համար պատասխանատու լինելու մասին: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի տեքստում կիրառել միեւնույն արտահայտությունը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք պարտականությունների չկատարման համար Նախագծերի փաթեթով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն:
15. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 24-րդ հոդվածը առաջարկում ենք վերնագրել «Ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքը եւ կարգը»՝ հաշվի առնելով այն, որ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է ոչ հոժարական հոսպիտալացման հիմքերը:
16. Առաջարկում ենք Նախագծի անցումաին դրույթներին վերաբերող 2-րդ հոդվածով նախատեսել Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի այն մասերը, որոնք կարող են կատարվել միայն համապատասխան ենթաօրենսդրական իրավականակտերի ընդունումից հետո,քանի որ դրանց համար անհրաժեշտ է ուժի մեջ մտնելու տարբերակված ժամկետ:
17. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 18-րդ հոդվածի 3-րդ մասին: Միաժամանակ առաջարկում ենք «օրենսգիրք» բառը փոխարինել «Օրենսգիրք» բառով: Նույն առաջարկները վերաբերելի են նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածին: «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասում «հսկողություն» բառից հետո լրացնել «եւ բուժում» բառերը, մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասում բացակայում է «հսկողություն» բառը:
18. «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 47.15-րդ հոդվածի թիվը առաջարկում ենք գրել «47.15.» տեսքով:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթինառնչվող այլ օրենքի ընդունման անհրաժեշտության կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում«Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կիրառված «հոգեկան խանգարումով տառապող» բառերը, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 80-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում կիրառված «հոգեկան խանգարում ունեցող» բառերն իրենց հոլովաձեւերով փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձեւերով:
Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-479-13.02.2020-ԱՍ-011/0) , «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4791 -13.02.2020-ԱՍ-011/0) , «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4792 -13.02.2020-ԱՍ-011/0) , «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4793 -13.02.2020-ԱՍ-011/0) , «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4794 -13.02.2020-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4795 -13.02.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Ն ախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծերի փաթեթի ընդունումը, ըստ նախաձեռնության հեղինակի, պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու եւ դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
- օրենսդրորեն ամրագրել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները՝ անկախ նրանց գտնվելու վայրից,
- սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը՝ սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ,
- նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը,
- սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ՝ նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով,
- նախատեսել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական կազմակերպություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման եւ բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները,
- սահմանել բժշկական օգնության եւ սպասարկման պայմանները,
- սահմանել ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցների կամ հանդարտեցման մեթոդների իրականացման կարգը եւ պայմանները, սահմանել ֆիզիկական ուժի հասկացությունը՝ հիմք ընդունելով Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) կողմից 2017թ. հատատված ստանդարտները,
- սահմանել ընտանեկան բժշկի կողմից հոգեբուժական օգնության եւ սպասարկման տրամադրման հնարավորություն՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված հոգեբուժական օգնության եւ սպասարկման ծավալի եւ կարգի շրջանակներում,
- օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց հոգեբուժական օգնությունը եւ սպասարկումը տրամադրել վճարովի հիմունքներով, բացառությամբ օրենսդրությամբ եւ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերի,
- գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաեւ Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված եւ հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:
Նախագծերի փաթեթի փորձաքննության շրջանակներում ուսումնասիրվել են նաեւ այլ երկրների, հատկապես՝ ԱՊՀ եւ Արեւելյան գործընկերության երկրների փորձը:
Փ որձաքննության արդյունքները
1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում, իսկ դրա ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ընթացիկ տարվա պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում :
3. Չնայած այն հանգամանքին, որ Նախագծերի փաթեթն ունի մշակվածության բավականին բարձր մակարդակ, այդուհանդերձ, դրանում առկա են նաեւ որոշ թերություններ, որոնք ի հայտ են գալիս հատկապես միջազգային փորձի հետ Նախագծերի փաթեթի համադրման արդյունքում:
4. Նախագծերի փաթեթով առաջարկվում է փաստացի ընդունել բնակչության հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին նոր օրենք, որի անհրաժեշտությունը, մեր կարծիքով, պայմանավորված է նաեւ գործող իրավակարգավորումների հնացմամբ եւ դրանց կատարելագործման հրամայականով: «Հոգեբուժական օգնության մասին» գործող ՀՀ օրենքն ընդունվել է 2004 թվականի մայիսի 25-ին եւ մինչ օրս առանձնակի կատարելագործման եւ լրամշակման չի ենթարկվել, որի արդյունքում էլ, ժամանակի ընթացքում, այն հետ է մնացել ոչ միայն առողջապահության, այլեւ մարդու իրավունքների ոլորտի զարգացումներից:
Այդուհանդերձ, չնայած նշվածին, հարկ է նաեւ արձանագրել, որ բյուջետային ֆինանսավորման տեսանկյունից, բնականաբար՝ առկա բյուջետային հնարավորությունների սահմաններում, տվյալ ոլորտն ունեցել է ֆինանսավորման աճի միտում: Մասնավորապես, եթե 2018 թվականին պետական բյուջեով «Հ ոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնության ծառայություններ» հոդվածով հատկացվել է 2 մլրդ. 306 մլն. 56,7 հազ. դրամ, 2019 թվականին՝ 2 մլրդ. 515 մլն. 293,1 հազ. դրամ (այսինքն՝ 9.1 տոկոսով ավելի), ապա 2020 թվականի համար նախատեսվում է այս հոդվածի գծով ֆինանսավորումը հասցնել 2 մլրդ. 771 մլն. 989,1 հազ. դրամի, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 10.2 տոկոսով: Բացի այդ, 2020 թվականին առաջին անգամ 70.1 մլն դրամի պետական ֆինանսավորում կհատկացվի նաեւ «Հոգեկան առողջության վերականգնման ծառայություններ» հոդվածով, ինչն էլ այս բնագավառում նոր ծառայության մատուցման սկիզբն է:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբերյալ
Նախագծերի փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն եւ առաջարկությունները:
1. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվել է փոփոխությունների կատարման տեսքով, այն դեպքում, երբ դրանով նոր խմբագրությամբ է շարադրվում գործող՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը: Նման պրակտիկա կիրառվել է նախկինում, երբ «մայր» օրենքների ընդունման համար «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված էր երրորդ ընթերցման ռեժիմ (եւ ներկայացված տեսքով օրենքերի ընդունման նպատակը կայանում էր երրորդ ընթերցման ընթացակարգից խուսափելու մեջ), ինչը ներկայումս գործող «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված չէ (ուստի՝ կիրառվող մոտեցումը որեւէ կերպ արդարացված չէ): Հետեւաբար, կարծում ենք, շատ ավելի նպատակահարմար կլինի քննարկման եւ քվեարկության դնել «Հոգեբուժական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը եւ դրանով ուժը կորցրած ճանաչել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքը: Արդյունքում, հնարավոր կլինի խուսափել մի շարք տեխնիկական խնդիրներից (օրենքի որոնումներ, դրան հղումների կատարումներ եւ այլն), ինչպես նաեւ տվյալ օրենքում երկու հատ 1-ին հոդված ունենալու իրողությունից:
2. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ եւ 7-րդ կետերով տրվում են «հիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում» եւ «արտահիվանդանոցային հոգեբուժական օգնություն եւ սպասարկում» հասկացությունների սահմանումները, սակայն դրանք երկուսն էլ տառացիորեն մեկնաբանվում են նույն կերպ եւ նույն տեքստով, այն է՝ որպես. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպման պայման»: Այս կապակցությամբ, կարծում ենք, անհրաժեշտ է գոնե յուրաքանչյուր դեպքում շեշտադրել հոգեբուժական օգնության եւ սպասարկման կազմակերպման պայմանի՝ հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային լինելու բնույթը:
3. Նախագծի մի շարք հոդվածներում հիշատակվում է հոգեբուժական օգնությունից կամ սպասարկումից հրաժարվելու մասին, սակայն բուն հոգեբուժական օգնությունից կամ սպասարկումից հրաժարվելու իրավունքի եւ դրա իրականացման մեխանիզմի մասին որեւէ իրավակարգավորում նախատեսված չէ: Առաջարկում ենք, հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը, առանձին հոդվածով սահմանել հոգեբուժական օգնությունից կամ սպասարկումից հրաժարվելու անձանց իրավունքը, նման իրավունքի իրացումը նախաձեռնողների շրջանակը, ինչպես նաեւ այդ գործընթացի իրականացման կարգը:
4. Նախագծում, մեր կարծիքով, բացակայում է եւս մեկ կարեւոր հատված, որը վերաբերում է հոգեկան խանգարում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց կողմից առանձին մասնագիտություններով աշխատելու կամ ռիսկի բարձր աստիճան ունեցող աշխատանքներ կատարելու ժամանակավոր կամ մշտական արգելքին: Այս կապակցությամբ, հաշվի առնելով նաեւ միջազգային փորձը, առաջարկում ենք առանձին հոդվածով սահմանել՝
- այն մասնագիտությունների եւ ռիսկի բարձր աստիճան ունեցող աշխատանքների ցանկը, որոնցով զբաղվելն արգելվում է հոգեկան խանգարում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար,
- այն մասնագիտությունների եւ ռիսկի բարձր աստիճան ունեցող աշխատանքների ցանկը, որոնցով զբաղվելը ժամանակավորապես սահմանափակվում է հոգեկան խանգարում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց համար, ինչպես նաեւ այդ սահմանափակման ժամկետները,
- այն ժամկետները, որոնց ընթացքում ստուգվում են նման մասնագիտություներով եւ աշխատանքներով զբաղվելու համար թույլտվություն ստանալու նպատակով իրականացվող փորձաքննությունները, ինչպես նաեւ այդ փորձաքննությունների իրականացման կարգը:
5. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս նախագծերի վերաբերյալ դիտողություներ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Նախագծերի փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության բավարար մակարդակ եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
25.02.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-479-13.02.2020-ԱՍ-011/0), « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4791 -13.02.2020-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4792 -13.02.2020-ԱՍ-011/0), « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4793 -13.02.2020-ԱՍ-011/0), « Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4794 -13.02.2020-ԱՍ-011/0) եւ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4795 -13.02.2020-ԱՍ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», « Փաստաբանության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու եւ դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությամբ: Մասնավորապես՝
- հոգեբուժության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ դատահոգեբուժական փորձաքննության հետ կապված հարցերը թերի են կարգավորված (իրականացման ընթացակարգեր, ժամկետներ), ինչը պրակտիկայում խնդիրների է հանգեցնում,
- ներկայումս կարգավորված չեն ֆիզիկական զսպման, մեկուսացման միջոցների եւ հանդարտեցման մեթոդների կիրառման կարգը, ինչը հանգեցնում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների խախտման,
- կարգավորված չեն հարկադիր բուժման դեպքերում հիվանդի վիճակի (բարելավում, հետընթաց) վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հետ կապված հարցերը, ինչը սահմանափակում է հիվանդի հարկադիր բուժումը դադարեցնելու իրավունքը:
«Հոգեբուժական օգնության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ: Մասնավորապես՝ Օրենքը երաշխավորում է միայն հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները, մինչդեռ հոգեբուժական կազմակերպությունում չբուժվող հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները մնում են չկարգավորված:
Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել բնակչության հոգեկան առողջության պահպանումը, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, հստակեցնել հոգեբուժական օգնության տրամադրման գործընթացների իրավական կարգավորումները:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
1. «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը նկատառումները:
1.1. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով տրվում է «իրազեկման թերթիկ» եզրույթի սահմանումը, ըստ որի. իրազեկման թերթիկը՝ լիազոր մարմնի կողմից հաստատված ձեւի փաստաթուղթ է, որում նշված են հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստացող անձի իրավունքները, իրավունքների սահմանափակումները:
Նախա գ ծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով սահմանվում է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող յուրաքանչյուր ոք հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում մայրենի կամ իրեն հասկանալի լեզվով իրավունք ունի տեղեկություններ ստանալ իր առողջական վիճակի, իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակման դեպքերի վերաբերյալ :
Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը, իսկ օրինական ներկայացուցչի առկայության դեպքում՝ նաեւ օրինական ներկայացուցիչը, բժիշկ-հոգեբույժի կողմից իրազեկվում են հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձի իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների մասին՝ սույն օրենքի հավելվածով սահմանված կարգով:
Այդ կապակցությամբ, նշենք, որ կիրառված են միեւնույն միտքն արտահայտող տարբեր հասկացություններ: Ուստի, առաջարկում ենք կիրառել միեւնույն տերմիններն ու բառերը, որոնք արտահայտում են միեւնույն միտքը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը (տե ́ ս նաեւ Նախագծի 26-րդ հոդվածի 2-րդ մասը): Բացի դրանից, հոգեբուժական կազմակերպություն ընդունված անձը իրազեկվում է իր իրավունքների, ազատությունների, դրանց սահմանափակումների մասին, մինչդեռ իրազեկման թերթիկում նշվում է հոգեբուժական կազմակերպությունում հոգեբուժական օգնություն եւ սպասարկում ստացող անձի իրավունքները, իրավունքների սահմանափակումները:
1.2. Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասի «հոգեկան խանգարում ունեցող անձանց» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց» բառերով, նկատի ունենալով, որ սույն օրենքի հավելվածով սահմանվում է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացման ընթացակարգը:
1.3. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության «Բժիշկ-հոգեբույժի կամ հոգեբուժական հանձնաժողովի » բառերը փոխարինել «Հ ոգեբուժական հանձնաժողովի, հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի » բառերով, նկատի ունենալով, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքները սահմանափակվում են հոգեբուժական հանձնաժողովի, հետազոտող կամ բուժող բժիշկ-հոգեբույժի պատճառաբանված որոշմամբ: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 3-րդ մասին:
Բացի այդ, Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասում «դրա անհնարինության դեպքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «դրա ստեղծման անհնարինության դեպքում» բառերով:
1.4. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի վերջում գրված«կիրառվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին» եւ 9-րդ մասի 1-ին կետի «վարում է» բառերըհանել, իսկ 9-րդ մասի 2-րդ կետում «կամ մեկուսացման միջոցների» բառերից հետո դրված ստորակետը փոխարինել «կամ» շաղկապով:
1.5. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի 8-րդ մասի «բժշկական կազմակերպությանղեկավարին» բառերը փոխարինել «բժշկական կազմակերպության տնօրենին» բառերով՝ ապահովելով իրավական ակտում միատեսակ տերմինների կիրառման պահանջի իրացումը (տե Բ ս նույն հոդվածի 12-րդ մասը):
1.6. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 7-րդ հոդվածի 12-րդ մասի «սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անձը» բառերը«ապա հոգեբուժականհանձնաժողովը, իսկ տվյալ պահին դրա ստեղծման անհնարինության դեպքում հետազոտողը կամ բուժող բժիշկ-հոգեբույժը կամ հերթապահ բժիշկ-հոգեբույժը» բառերով փոխարինելու հարցը, քանի որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ ֆիզիկական զսպման կամ մեկուսացման միջոցներ կամ հանդարտեցման մեթոդ կիրառելու մասին որոշում՝ ըստ Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի, կարող է կայացվել վերը թվարկված անձանցից որեւէ մեկի կամ հոգեբուժականհանձնաժողովի կողմից:
1.7. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի « ֆիզիկական ուժի կամ զսպման մեխանիկական միջոցների կիրառմամբ» բառերը հանելու հարցը, նկատի ունենալով, որ Նախագծի 3-րդ հոդվածի 20-րդ կետով տրված է «ֆիզիկական զսպման միջոց» եզրույթի սահմանումը, որով սահմանվում է, որ ֆիզիկական զսպման միջոցը՝ ֆիզիկական ուժի եւ (կամ) զսպման մեխանիկական միջոցների (գոտի, ամրակապ) կիրառումն է հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի տեղաշարժի կամ շարժումների զսպման նպատակով:
1.8. Նախագծի 8-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ մինչեւ 9 տարեկան անձի նկատմամբ արգելվում է կիրառել ֆիզիկական զսպման մեխանիկական միջոցները: Այդ առումով պարզ չէ, եթե մինչեւ 9 տարեկան անձի նկատմամբ կիրառվիֆիզիկական զսպման մեխանիկական միջոցներ, ապա ի՞նչ իրավական հետեւանաներ կարող են առաջանալ:Նույնը վերաբերում է Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասին:
1.9. Նախագծի 8-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվում է, որ «Ֆիզիկական զսպման միջոցների կիրառման պատճառների վերացման դեպքում որոշվում է ֆիզիկական զսպման միջոցների կիրառումը դադարեցնել:»: Առաջարկում ենք հստակեցնել, թե ու՞մ կողմից է այդ որոշումը կայացվում:
1.10. Առաջարկում ենք Նախագծի 9-րդ հոդվածի վերնագրում, 4-րդ մասում եւ Նախագծի ամբողջ տեքստում «հանդարտեցման մեթոդներ» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «հանդարտեցման մեթոդ» բառերով:
1.11. Առաջարկում ենք Նախագծի 10-րդ հոդվածի վերնագրում եւ հոդվածի տեքստում «միջոցներ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «միջոց» բառով:
1.12. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ մեկուսացման միջոցները կիրառվում են 18 տարեկանից բարձր անձանց համար առավելագույնը 4 ժամ տեւողությամբ, իսկ 9-17 տարեկան անձանց համար՝ առավելագույնը 2 ժամ տեւողությամբ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել մեկուսացման միջոցի կիրառման առավելագույն ժամկետները ի ՞ նչ ժամանակահատվածի կտրվածքով է սահմանված, այլապես պարզ չէ ն շված դեպքում դա վերաբերում է 24 ժամվա ընդհանուր ժամանակահատվածին, թե ոչ (տե ̕ ս Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասը):
1.13. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում ամրագրված «սոցիալական կապեր» հասկացությունը, մեր կարծիքով պարզաբանման կարիք ունի:
1.14. Նախագծի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի օտարերկրացի լինելու դեպքում կազմակերպության գործադիր տնօրենը նույն օրը, իսկ ոչ ախատանքային օրերին եւ ժամերին՝ հաջորդ աշխատանքային օրը միաժամանակ գրավոր տեղեկացնում է նաեւ լիազոր մարմնին, որն էլ իր հերթին այդ մասին հայտնում է արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման մարմնին: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք հստակեցնել, թե ո՞ր կազմակերպության գործադիր տնօրենն է գրավոր տեղեկացնում լիազոր մարմնին: Նույնը վերաբերում է նաեւ հավելվածի 18-րդ կետին:
1.15. Առաջարկում ենք Նախագծի 24-րդ հոդվածի 4-րդ մասում «կազմակերպության» բառից առաջ լրացնել «հոգեբուժական» բառը (տե ́ ս նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը):
1.16. Նախագծի 25-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ դատահոգեբուժական փորձաքննություն իրականացնող (փորձագետների) հանձնաժողովը պետք է բաղկացած լինի առնվազներկու բժիշկ-հոգեբույժներից: Առավել բարդ դեպքերում հանձնաժողովում կարող են ընգրկվել երկուսից ավելի բժիշկ-հոգեբույժներ:
Նույն հոդվածի 11-րդ մասով սահմանվում է , որ ե թե դատահոգեբուժական փորձաքննության իրականացման արդյունքում փորձագետները հանգել են միասնական կարծիքի, ապա կազմվում է մեկ միասնական եզրակացություն, որը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից: Դատահոգեբուժական փորձաքննության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք ունենալու դեպքում, նման կարծիք ունեցող փորձագետի կողմից կազմվում է առանձին եզրակացություն, որը հաստատվում է տվյալ փորձագետի ստորագրությամբ:
Կարծում ենք ցանկալի էհանձնաժողովը կազմված լինի կենտ թվով անդամներից (առնվազ երեք բժիշկ-հոգեբույժներից), որպեսզի հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում հնարավոր լինի հիմնվել մեծամասնության կողմից ստորագրված եզրակացության վրա:
1.17. Առաջարկում ենք քննարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում ֆիզիկական զսպման եւ մեկուսացման միջոցների կիրառման առավելագույն տեւողության սահմանաչափը խախտելու դեպքում պատասխանատվություն սահմանելու հարցը:
2. « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը:
2.1. Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) «հոգեբուժական հիվանդանոց» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպության» բառերով: Առաջարկում ենք Օրենսգրքի 134-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում նույնպես «Հոգեբուժական հիվանդանոցում» բառերը փոխարինել «Հոգեբուժական կազմակերպությունում» բառերով:
2.2. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է Օրենսգրքի 102-րդ հոդվածի «խանգարմամբ հիվանդացած» բառերը փոխարինել «առողջության խնդիր ունեցող» բառերով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք փոփոխություն կատարել նաեւ Օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասում:
3. Նախագծերի փաթեթում ընդգրված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», « Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», « Փաստաբանության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան
Եզրակացություն
Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կբարելավվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, կապահովվի նրանց առողջությանվերաբերյալ տեղեկությունների գաղտնիությունը եւ դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացումը, կերաշխավորվի պետության կողմից անհետաձգելի հոգեբուժական օգնության եւ սպասարկաման իրականացումը, ինչպես նաեւ կկանոնակարգվի ֆիզիկական զսպման եւ մեկուսացման միջոցների, հանդարտեցման մեթոդի կիրառման դեպքերն ու պայմանները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-270)
02.03.2020թ.