ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն ներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ -48 5 -2 4 .02.2020- ՖՎ -011/0) , ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ -48 51 -2 4 .02.2020- ՖՎ -011/0) , ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ -48 52 -2 4 .02.2020- ՖՎ -011/0) , ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ -48 53 -2 4 .02.2020- ՖՎ -011/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ -48 54 -2 4 .02.2020- ՖՎ -011/0) , «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ -48 55 -2 4 .02.2020- ՖՎ -011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. Առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝Նախագիծ) 1-ին հոդվածում նշել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի հերթական համարը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներին:

3. Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է, որ «Լիզինգայի գործունեություն կարող են իրականացնել բանկերը կամ օրենքով սահմանված կարգով նման գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպությունները»: Սույն դրույթի բովանդակությունց ստացվում է, որ մասնագիտացված կազմակերպությունները լիզինգային գործունեություն կարող են իրականացնել, երբ ստացել են լիզինգի գործունեություն իրականացնելու թույլտվություն (լիցենզիա): Մինչդեռ հարկ է նկատել, որ լիզինգային գործունեությունը հանդիսանում է բանկերի եւ վարկային կազմակերպություների կողմից իրականացվող ֆինանսական գործառնություն, որի համար առանձին թույլտվություն (լիցենզիա) նախատեսված չէ: Դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ բաժնում լիցենզավորման ենթական գործունեության տեսակների ցանկում առանձին լիզինգային գործունեություն իրականացնելու թույլտվություն նախատեսված չէ: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 677-րդ հոդվածի 6-րդ մասում «նման գործունեություն իրականացնել» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:

4. Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 681-րդ հոդվածի 1-ին մասում «լիզինգային պայմանագրով» բառերն առաջարկում ենք փոխարինել «լիզինգի պայմանագրով» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծով նախատեսված կարգավորումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

5. Նախագծի՝ նոր խմբագրությամբ շարադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 684-րդ հոդվածի 2-րդ մասում «ենթավարձակալության» բառն առաջարկում ենք փոխարինել «վարձակալության» բառով՝ հիմք ընդունելով Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 681-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները:

6. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ լիզինգի պայմանագիրը կարող է նաեւ վաղաժամկետ դադարեցվել (Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 681-րդ հոդվածում)՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 684.4-րդ հոդվածում «դադարելու» բառից հետո լրացնել «,վաղաժամկետ դադարեցվելու» բառերը:

7. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 684.4-րդ հոդվածի 3-րդ մասում առկա վրիպակը շտկել, այն է՝ հանել «է» օժանդակ բայը:

8. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ»բառերին:

9. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարեկլու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածներից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

10. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել նաեւ նշված նախագծի 5-րդ, 8-րդ, 12-րդհոդվածները:

11. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը, իսկ 4-րդ մասում «1-ին մասը լրացնել 69-71-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում լրացնել նոր՝ 69-71-րդ կետեր» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել նաեւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 5-րդ, 9-րդ, 12-18-րդ հոդվածները:

12. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 47-րդ կետում «ժե» ենթակետից հետո լրացնել «ժզ» ենթակետ: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նշված 47-րդ կետում «ժզ» ենթակետ արդեն իսկ առկա է:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է, վերոգրյալ առաջարկությունների հիման վրա, ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին եւ Նախագծով սահմանված այլ դրույթներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծերի փաթեթով առաջարկվում է «ֆինանսական վարձակալություն» տերմինը փոխարինել «լիզինգ» տերմինով՝ համանման փոփոխություն կատարելու անհրաժեշտություն կարող է առաջանալ նաեւ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 220-րդ հոդվածի 2-րդ մասում, «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-485-24.02.2020-ՖՎ-011/0) , «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4851 -24.02.2020-ՖՎ-011/0) , « Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4852 -24.02.2020-ՖՎ-011/0) , «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4853 -24.02.2020-ՖՎ-011/0) , «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4854 -24.02.2020-ՖՎ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-4855 -24.02.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», « Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Ն ախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը, ըստ դրա հեղինակի, բխում է լիզինգի բնագավառում առկա մի շարք խնդիրների լուծման հրատապությունից , որոնք ներկայումս խոչընդոտում են լիզինգի կիրառմանը եւ զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում :

Ներկայումս ՀՀ տարածքում լիզինգային գործունեություն են իրականացնում 2 մասնագիտացված լիզինգային ընկերություններ , 31 ունիսվերսալ վարկային կազմակերպություններից ( ՈՒՎԿ)՝ 3- ը , գործող 21 առեւտրային բանկերից՝ 5- ը : Լիզինգի հիմնական ուղղություներն են՝ տրանսպորտային միջոցների , արտադրական միջոցների , գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգը , հանքաարդյունաբերական եւ շինարարական տեխնիկայի լիզինգը :

Լիզինգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքի 677-684- րդ հոդվածներով , որոնք հիմնականում վերաբերվում են միայն ֆինանսական վարձակալությանը ( լիզինգին) :

Ըստ էության, Քաղաքացիական օրենսգրքը որեւէ կերպ չի կարգավորում լիզինգի մյուս տեսակները , որոնք իրենց բնույթով հանդիսանում են երկկողմանի գործարքներ , ի տարբերություն ֆինանսական վարձակալության : Հստակ կարգավորված չէ նաեւ ֆինանսական վարձակալության պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում լիզինգի առարկայի հետ կապված փոխհարաբերությունները :

Լիզինգի կիրառության խոչընդոտներից է հանդիսանում ԱԱՀ չհաշվարկվող գործարքներով լիզինգի առարկայի ձեռքբերման համար լիզինգատուի կողմից ԱԱՀ հաշվարկումը եւ վճարումը, ինչպես նաեւ լիզինգառուի կողմից լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման արդյունքում լիզինգատուին պարտավորությունների ներկայացումը , այլ ոչ թե լիզինգառուին : Մասնավորապես, ավտոմեքենաների լիզինգի դեպքում վճարովի կայանատեղերի տուգանքները , ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը եւ տեխնիկական զննությունը , անշարժ գույքի եւ ավտոմեքենաների գույքահարկի վճարների պահանջները ներկայացվում են լիզինգատուին որպես գույքի սեփականատեր : Նշվածը խնդիրներ է առաջացնում լիզինգատուի եւ լիզինգառուի միջեւ՝ իրավական առումով , որպես գույքի սեփականատեր , լիզինգատուն է պատասխանատու վերոհիշյալ պարտավորությունների կատարման համար : Լիզինգ տրամադրող բանկերը եւ վարկային կազմակերպությունները հաճախ ինքնուրույն են կատարում նշված վճարումները եւ գույքահարկի վճարը , որպեսզի չխախտեն սահմանված վերջնաժամկետները՝ հետագայում ժամանակ եւ ռեսուրս ծախսելով լիզինգառուից փոխհատուցում ստանալու համար :

Նախաձեռնության հեղինակի կարծիքով, լիզինգառուին գույքահարկ վճարող սահմանելը կնպաստի նաեւ համայնքային բյուջեների հավասար բաշխմանը , քանի որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները գտնվում են Երեւան համայնքում , իսկ լիզինգի առարկան , մասնավորապես՝ տրանսպորտային միջոցները, փաստացի կարող է օգտագործվել Երեւան համայնքից դուրս :

Գույքահարկի խնդրից ելնելով , ուսումնասիրվել է մի շարք երկրների փորձը : Մասնավորապես՝ ՌԴ - ի , Բելառուսի , Ղազախստանի եւ Ղրղզստանի օրենսդրությունները սահմանում են , որ անշարժ գույքի եւ տրանսպորտային միջոցների լիզինգով տրամադրման դեպքում գույքահարկ վճարող է ճանաչվում լիզինգառուն , իսկ ԱՄՆ - ի օրենսդրությունը սահմանում է , որ գույքահարկի վճարման պարտավորությունը սահմանվում է պայմանագրով՝ կողմերի համաձայնությամբ , իսկ դրա բացակայության դեպքում գույքահարկ վճարող է համարվում լիզինգատուն : Ուստի, ն երկայացված խնդիրների ամբողջությունը դարձնում են վարկն առավել գրավիչ ֆինանասական գործիք , քան լիզինգը ՝ թե լիզինգատուների , թե լիզինգառուների տեսանկյունից , ինչն էլ, իր հերթին, խոչընդոտում է լիզինգի զարգացմանը :

Հաշվի առնեելով վերը նշվածները, Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

-սահմանել լիզինգի տեսակները՝ հետադարձ լիզինգ, երկրորդային լիզինգ, ինչպես նաեւ ամրագրել դրանց մանրամասն նկարագիրը եւ կիրառման առանձնահատկությունները (գործող Քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է միայն լիզինգի հասկացություն),

-կարգավորել ենթալիզինգի հետ կապված հարաբերությունները,

- սահմանել լիզինգի յուրաքանչյուր տեսակի պայմանագրի առանձնահատկությունները եւ լիզինգի առարկան լիզինգառուին հանձնելու գործընթացը, լիզինգի առարկայի բարելավումների հետ կապված կարգավորումները, լիզինգի պայմանագրի վաղաժամկետ լուծման հիմքերը,

-սահմանել, որ լիզինգատուի պարտավորությունների դիմաց, լիզինգի առարկայի նկատմամբ բռնագանձման դեպքում, լիզինգային պայմանագրով լիզինգառուի իրավունքները պահպանվում են նույն պայմաններով, քանի որ իրականում լիզինգի առարկան ձեռք է բերվում լիզինգառուի համար, սակայն մնում է որպես լիզինգատուի սեփականություն,

- առաջարկվում է լիզինգատուի կողմից լիզինգի առարկայի համար վճարները դիտել որպես նվազեցում, ինչը հնարավորություն կտա լիզինգատուին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման դեպքում կամ երկրորդային լիզինգով տրամադրման դեպքում լիզինգի առարկան օտարել կամ երկրորդայի լիզինգով տրամադրել իրական արժեքին մոտ արժեքով,

- առաջարկվում է նաեւ ԱԱՀ չնախատեսող գործարքներով ձեռքբերվող լիզինգի առարկայի համար լիզինգատուին ազատել ԱԱՀ հաշվարկելու եւ վճարելու պարտականությունից (ներկայումս լիզինգային ընկերությունները նման գործարքների դեպքում, վճարում եմ ԱԱՀ, ինչն արհեստականորեն բարձրացնում է լիզինգի առարկայի արժեքը եւ անմրցունակ դարձնում լիզինգը վարկի նկատմամբ),

- սահմանել, որ լիզինգառուները լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման ժամանակահատվածում համարվում են գույքահարկ վճարողներ եւ ամրագրել պետական մարմինների միջեւ լիզինգային գործարքների մասով գույքահարկի հաշվարկման համար տեղեկությունների փոխանակման կարգը եւ այլն:

Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է լիզինգային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի հստակեցում , լիզինգային գործարքների ծավալների ավելացում , արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացում՝ սարքավորումների արդիականացման միջոցով : Նախագծերի ընդունումը, համաձայն ոլորտում գործող ֆինանսավարկային կազմակերպությունների, դրականորեն կանդրադառնա լիզնգային գործարքների դինամիկայի եւ լիզինգի պորտֆելի աճի տեսանկյունից, մասնավորապես.

- կսահմանվեն եւ կհստակեցվեն լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները, պայմանագրերի իրավական հիմքերը, լիզինգի տեսակները, մնացորդային արժեքների ճիշտ որոշումը: Միաժամանակ, կապահովվի միասնական մոտեցում գործընթացի բոլոր մասնակիցների համար, մասնավորապես՝ հաշվառման մեթոդաբանության մասով, թե լիզինգատուի, թե լիզինգառուի եւ թե մատակարար ընկերության մոտ,

- փաթեթով նախատեսվող՝ լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների գույքահարկի եւ վարչական տուգանքների գումարների վճարումը լիզինգառուի հաշվառման վայրում, այլ ոչ թե լիզինգատուի՝ կնպաստի համայնքների եկամուտների աճին,

- ԱԱՀ չնախատեսող գործարքների մասով դրանց չհաշվարկելու արդյունքում լիզինգի հավասարեցումը վարկային եւ ֆինանսական այլ գործիքների հետ, դրանով իսկ կրճատելով ստվերի առկայությունը տնտեսությունում եւ այլն:

Համաձայն ոլորտում գործող մասնագիտացված կազմակերպությունների, փոփոխությունների արդյունքում ակնկալվում է, որ մինչեւ 2023 թվականը ՀՀ-ում լիզինգի պորտֆելը կավելանա 2 անգամ:

Փ որձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

3. Նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբերյալ

Դիտողություններ եւ առաջարկություններ կցանկանայինք ներկայացնել միայն Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ:

1. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի նոր՝677-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ. «Լիզինգի պայմանագրով՝ լիզինգատուն պարտավորվում է լիզինգառուի նշած գույքը սեփականության իրավունքով ձեռք բերել լիզինգառուի կողմից որոշված վաճառողից եւ վճարի դիմաց հանձնել լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը: Այդ դեպքում լիզինգատուն պատասխանատվություն չի կրում լիզինգի առարկայի եւ վաճառողի ընտրության համար: », իսկ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Լիզինգի պայմանագրով կարող է նախատեսվել, որ վաճառողի եւ ձեռք բերվող գույքի ընտրությունը կատարում է լիզինգատուն:», սակայն չի հստակեցվում, թե արդյո՞ք այս դեպքում եւս լիզինգատուն պատասխանատվություն չի կրում լիզինգի առարկայի եւ վաճառողի ընտրության համար: Մեր կարծիքով, տվյալ դեպքում լիզինգատուն պետք է որոշակի պատասխանատվություն կրի լիզինգի առարկայի եւ վաճառողի ընտրության համար, բնականաբար, լիզինգառուի կողմից նախապես նշված չափանիշների, տեխնիկական բնութագրերի եւ այլ հայտանիշների շրջանակից դուրս ընտրություն կատարելու եւ առանց լիզինգառուի հետ համաձայնեցման գնումը կատարելու դեպքում, ինչն էլ առաջարկում ենք ամրագրել Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի նոր՝677-րդ հոդվածի 2-րդ մասում:

2. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող՝ Օրենսգրքի նոր՝ 684.1-րդ հոդվածով ամրագրվում է, որ.

« 1. Լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը եւ օգտագործմանը հանձնված լիզինգի առարկան հանդիսանում է լիզինգատուի սեփականությունը :

2. Լիզինգի առարկայի տիրապետման եւ օգտագործման իրավունքն ամբողջ ծավալով անցնում է լիզինգառուին , եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով :»:

Այս կապակցությամբ առաջարկում ենք հստակեցնել եւ Նախագծով ամրագրել, թե այս դեպքում արդյո՞ք լիզինգառուին են անցնում նաեւ լիզին գատուի՝ երրորդ անձանց հանդեպ ունեցած պարտավորությունները (պարտականությունները), մասնավորապես, օրինակ, սերվիտուտի հետ կապված պարտականությունները:

Եզրակացություն

Նախագծերի փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության բավարար մակարդակ եւ կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

04.03.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (փաստաթղթային կոդ՝ Կ-485-24.02.2020-ՖՎ-011/0), «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4851 -24.02.2020-ՖՎ-011/0), «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4852 -24.02.2020-ՖՎ-011/0), «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4853 -24.02.2020-ՖՎ-011/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4854 -24.02.2020-ՖՎ-011/0) եւ«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4855 -24.02.2020-ՖՎ-011/0),Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»,«Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթի անհրաժեշտությունը պայմանավորված է լիզինգի բնագավառում առկա խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են լիզինգային գործունեության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Փաթեթի ընդունումը դրական կանդրադառնա լիզինգային գործարքների դինամիկայի եւ աճի վրա, մասնավորապես, կհստակեցվեն լիզինգի գործընթացին մասնակցող բոլոր կողմերի իրավահարաբերությունները, ինչը կխթանի նաեւ լիզինգի պորտֆելի աճին: Ակնկալվում է, որ Փաթեթի ընդունմամբ 2 անգամ մինչեւ 2023 թվականը Հայաստանի Հանրապետության լիզինգի պորտֆելը կավելանա:

Փորձաքննության արդյունքները

1.Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լիզինգային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտի հստակեցումը դրականորեն կանդրադառնա լիզինգային ծավալների աճին եւ կնպաստի արդյունաբերությունում ու գյուղատնտեսությունում շահագործվող սարքավորումների արդիականացմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-273)

06.03.2020 թ .