ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« «Պետական նպաստների մասին » օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ - 486 - 25.02 .2020- ԱՍ -011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական նպաստների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ «Ընտանեկան դրամագլուխը մինչեւ երեխայի (որի անվամբ բացված է պետական աջակցության հաշիվը, այսուհետ՝ հաշվետեր) 18 տարին լրանալը տնօրինում է երեխայի հետ նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցիչը (ծնողը, խնամակալը, որդեգրողը)՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով եւ կարգով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով, բացառությամբ այն դեպքի, երբ առկա է պետական աջակցության հաշվից դրամագլուխն ամբողջությամբ եւ կանխիկ ստանալու վերաբերյալ երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը :» Այսինքն, ստացվում է, որ երեխայի օրինական ներկայացուցիչը հնարավորություն է ստանում իր գրավոր դիմումի հիման վրա պետական աջակցության հաշվից ամբողջությամբ եւ կանխիկ ստանալու ընտանեկան դրամագլուխը: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ օրենսդիրը սահմանելով ընտանեկան դրամագլուխը, որը ձեւավորվում է երրորդ եւ հաջորդ երեխայի ծնվելու դեպքում տրվող միանվագ նպաստից, նպատակ է հետապնդել օժանդակելու սոցիալական ապահովության իրավունքի իրականացմանը, այդ թվում՝ ընտանիքի որոշակի ծախսերի մասնակի հատուցմանը եւ այլն: Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտանեկան դրամագլուխը տնօրինելու կարգի հետ կապված հարաբերություններըկարգավորված են մասնավորապես՝ Կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման հավելված 2-ով: Այսինքն, ընտանեկան դրամագլխի օգտագործումը նպատակային լինելու եւ պետության վերահսկողության տակ պահելու կապակցությամբ դրա տնօրինման կարգը սահմանվել է Կառավարության որոշմամբ, ըստ որի էլ սահմանվել են դրա օգտագործման նպատակները, պայմանները եւ կարգը: Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ Նախագծի ընդունումը պայմանավորվել է Հայաստանի Հանրապետության ծնելիության մակարդակի բարձրացման անհրաժեշտությամբ: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումը չի բխում Նախագծի հիմնավորմամբ նշված նպատակից եւ պարզ չէ, թե ինչ իրավաչափ նպատակ է հետապնդում ընտանեկան դրամագլուխը օգտագործելու կապակցությամբ Նախագծով նախատեսված համակարգայինփոփոխությունը:
2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, ըստ որի՝ «Մինչեւ երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի (այսուհետ` խնամքի նպաստ) իրավունք ունեն երեխայի` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ` խնամքի արձակուրդ) գտնվող ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ` ծնող) մինչեւ երեխայի երկու տարեկանը լրանալը, ինչպես նաեւ երեխայի ծնողը, եթե երեխայի խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, եւ նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը մինչեւ երեխայի մեկ տարեկանը լրանալը:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախատեսվողփոփոխությունը պայմանավորված է չաշխատող ծնողներին՝ մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը, եւս երեխայի խնամքի նպաստի իրավունքի տրամադրմամբ: Մինչդեռ, նախատեսվողփոփոխությամբ չի սահմանում ծնողի չաշխատելու հանգամանքը: Ելնելով վերոնշյալից՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «ինչպես նաեւ երեխայի» բառերից հետո լրացնել «չաշխատող» բառը:
3. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը, քանի որ Նախագծով նախատեսված են միայն փոփոխություններ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների ՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),
Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),
Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -486-25.02.2020-ԱՍ-011/0 ) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ . Մ ելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Համաձայն ՀՀ օրենսդրության, երրորդ եւ հաջորդ երեխաների ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը փոխանցվում է համապատասխան բանկային հաշվին , որից մինչեւ երեխայի՝ 18 տարին լրանալը երեխայի օրինական ներկայացուցչին հնարավորություն է տրվում ամսական 50 հազար դրամի չափով կանխիկ ելքագրումներ կատարել : Այսինքն, բանկային հաշվին առկա դրամագլուխը փաստացի կանխիկացվում է մի քանի ամիսների ընթացքում :
Նախագծով առաջարկվում է երեխայի օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի առկայության դեպքում՝ այդ գումարը միանգամից եւ ամբողջությամբ տրամադրել կանխիկ եղանակով: Միաժամանակ, առաջարկվում է նաեւ երեխայի խնամքի նպաստի իրավունք տրամադրել նա եւ չաշխատող ծնողին՝ մինչ եւ երեխայի մեկ տարին լրանալը:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագի ծն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ծնելիության խրախուսմանը եւ դրա մակարդակի բարձրացման ը :
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում եւ, այդ առումով, դիտողություններ եւ առաջւարկություններ չկան :
Եզրակացություն
Նախագծով բարձրացված խնդիրն, անշուշտ, պահանջում է որոշակի լուծումներ՝ համապատասխան իրավակարգավորումների միջոցով: Միաժամանակ, կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող լուծումը մասնակիորեն կարող է լուծել ծնելիության խրախուսման խնդիրը :
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
1 1 . 0 3 .20 20 թ .
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-486-25.02.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
«Պ ե տական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպ ե ս նա եւ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված ընտան ե կան դրամագլխի տնօրինման ն ե րկա կարգավորումն ե րով՝ ե րրորդ եւ հաջորդ ե ր ե խան ե րի ծնվ ե լու դ ե պքում ե ր ե խայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը փոխանցվում է համապատասխան բանկային հաշվին, որից` մինչ եւ ե ր ե խայի 18 տարին լրանալը, ե ր ե խայի օրինական ն ե րկայացուցչին հնարավորություն է տրվում ամսական 50 հազար դրամի չափով կանխիկ ե լքագրումն ե ր կատար ե լ:
Դրա արդյունքում առկա դրամագլուխը փաստացի կանխիկացվում է հաշված ամիսն ե րի ընթացքում:
Նախագծով առաջարկվում է ե ր ե խայի օրինական ն ե րկայացուցչի գրավոր դիմումի առկայության դ ե պքում՝ այդ գումարը միանգամից եւ ամբողջությամբ տրամադր ե լ կանխիկ ե ղանակով:
Նախագծի ե րկրորդ հոդվածով առաջարկվում է ե ր ե խայի խնամքի նպաստի իրավունք տրամադր ե լ նա եւ չաշխատող ծնողին՝ մինչ եւ ե ր ե խայի մ ե կ տարին լրանալը:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :
2. Նախագիծը հստակեցումների եւ լրամշակման կարիք է զգում:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ
1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը, քանի որ խոսքը գնում է բացառապես փոփոխությունների մասին:
2. Հստակեցման կարիք ունի Նախագծի հոդված 1-ում «...բնակության վայրում բնակվող (հաշվառված) օրինական ներկայացուցիչը...» նախադասությունը, մասնավորապես` անհրաժեշտ է իրարից տարանջատել փաստացի բնակության եւ հաշվառման դեպքերը, քանի որ անձը կարող է հաշվառված լինել որեւէ հասցեում, բայց փաստացի բնակվի մեկ այլ հասցեում:
3. Հստակեցման կարիք ունի նաեւ Նախագծի հոդված 2-ում «...առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված» հասկացությունը, քանի որ ծնողը կարող է նաեւ տվյալ բնակության վայրի հասցեում գրացված չլինել, բայց փաստացի բնակվելով երեխայի հետ նույն հասցեում, զբաղվի երեխայի խնամքով:
Բացի այդ, հիմնավորման կարիք ունի նաեւ «մինչեւ երեխայի մեկ տարեկան լրանալը» երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացնելու պայմանը, քանի որ այդ պայմանի չպահպանման դեպքում տուժելու է ոչ թե ծնողը, այլ վնաս է հասցվելու երեխայի օրինական շահերին:
Եզրակացություն
Նախագիծը, լրամշակումից հետո, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
04.03.2020 թ .