ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-491-27.02.2020-ՖՎ-011/0), ««Առեւտրի եւ ծառայությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4911 -27.02.2020-ՖՎ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-4912 -27.02.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Առեւտրի եւ ծառայությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագ ծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին:

Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք ««Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի 1-ին հոդվածում վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր պարբերության մեջ նշված «ՀՀ» հապավումը նշել ամբողջական՝ հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

3. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր պարբերություն, որով սահմանվում է «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 200,000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները»: Նախագծի հիմնավորումից պարզ չէ, թե ինչով է պայմանավորված մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ երկու հարյուր հազար դրամի չափով սպառողական վարկերի համար պարտադիր պահանջների եւ պայմանների սահմանում նախատեսելը:

4. ««Առեւտրի եւ ծառայությունների մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով արգելք է նախատեսվում առեւտրի օբյեկտներում, այդ թվում ՝ խանութներում, կրպակներում, առեւտրի իրականացման վայրերում բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացման համար: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծերի փաթեթի հիմնավորումից հասկանալի չէ ն ման արգելք ն ախատեսելու անհրաժեշտությունը եւ ակնկալվող արդյունքը : Մասնավորապես, պարզ չէ, թե ինչ խնդիրներ են լուծվելու նման սահմանափակմամբ եւ ինչ մեխանիզմներով:

Վերոգրյալից բացի հարկ է նշել, որ վկայակոչված դրույթով փաստորեն արգելք է նախատեսված բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս ֆինանսական գործառնությունների իրականացման համար , մինչդեռ նման արգելքի նախատեսման անհրաժեշտությունը, կարծում ենք, առկա չէ: Այսպես, «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի դրույթներից (հոդվածներ 14, 15) ինքնին բխում է, որ ֆինանսական գործառնություններ կարող են իրականացնել բանկերը եւ մասնաճյուղերը, իսկ ներկայացուցչությունները՝ նման գործառնություն իրականացնելու իրավունք չունեն:

5. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքնի նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված լրացման մեջ «16929.» թվից առաջ նշել «Հոդված» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը:

6. Առաջարկում ենք « «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքների անվանումներում նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծ եր ի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծ երի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը:

Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթ ե թի համապատասխանությունը «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման

ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)


ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐ Ա Կ Ա ՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-491-27.02.2020-ՖՎ-011/0) , «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-4911 -27.02.2020-ՖՎ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-4912 -27.02.2020-ՖՎ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ ը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանափակել ու խստացնել ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի եւ փոխառությունների փաստացի տոկոսադրույքի արհեստական բարձրացման եւանբարեխիղճ գովազդի շնորհիվ այդ երեւույթի քողարկման հնարավորությունները, ինչպես նաեւ փորձ է արվում կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները եւ դրա հիմքում դնել հաճախորդների համար եկամուտներ գեներացնելու հնարավորությունը՝ նպաստելով վարկունակության եւ ֆինանսական հատվածի առողջացման բարձրացմանը:

Ըստ Նախագծերի փաթեթ ի հեղինակների՝ գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի եւ փոխառությունների՝ օրենքով նախատեսված առավելագույն դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափ) պահպանելով հանդերձ, օգտագործելով օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես` գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է տասնապատիկներով գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Այսպես կոչված սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են ֆինանսական կազմակերպության կողմից առաջարկվող վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը, ինչն անթույլատրելի վարքագիծ է հատկապես ֆինանսական գրագիտության ներկա պայմաններում: Նման ֆինանսական կազմակերպությունները, վարկառուներին առաջարկելով որոշ թվացյալ բարենպաստ պայմաններ (վարկի արագ տրամադրում, գրավի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու պայման եւ այլն), ֆինանսական շուկայում բարձրացնում են իրենց գրավչությունը:

Ակնհայտ է, որ չնայած ֆինանսական գրագիտությանը միտված միջոցառումներին, դրանց արդյունավետությունը հեռու է բավարար լինելուց. այս առումով ֆինանսական կազմակերպություններն, օգտվելով քաղաքացիների ֆինանսական գրագիտության պակասից, նույնիսկ երկարաժամկետ սպառողական վարկերի համար սահմանում են ԿԲ հաշվարկային դրույքաչափից մի քանի անգամ ավելի բարձր փաստացի տոկոսադրույքներ՝ դրան զուգահեռ իրականացնելով ոչ բարեխիղճ գովազդ՝ չիրականացնելով բնակչության ֆինանսական գրագիտության աճին միտված որեւէ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քայլ: Արդյունքում, տարիների փորձը ցույց է տալիս, որ առանց օրենսդրական կարգավորումների բնակչությունն «անպաշտպան» է ֆինանսական կազմակերպությունների առջեւ, առնվազն հայկական իրականության մեջ շուկայի ինքնակարգավորումն այս դեպքում չի գործել, իսկ խնդիրն էլ զարգանում է ահագնացող տեմպերով:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է լուծել վերը նշված խնդիրները, ինչպես նաեւ՝

- արգելել ա ռեւտրի օբյեկտներում , այդ թվում՝ խանութներում եւ կրպակներում բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս « Բանկերի եւ բանկային գործունեության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 34- րդ հոդվածով եւ « Վարկային կազմակերպությունների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 8- րդ հոդվածով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացումը,

- խստացնել որոշ խախտումների համար վարչական պատասխանատվությունը եւ նոր պատասխանատվություն սահմանել վերը նշված արգելքի խախտման համար:

Փ որձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ, մեր կարծիքով, չեն կարող լուծվել այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք ներկայացված են Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ, այն է՝ վարկի փաստացի տոկոսադրույքի արհեստական բարձրացումը ( վարկերի եւ փոխառությունների՝ օրենքով նախատեսված առավելագույն դրույքաչափի պահպանման պարագայում ), բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը, ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկառուներին մոլորեցնելը եւ այլն:

Գործնականում, «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կարող է լուծվել ընդամենը մեկ խնդիր, այն է՝ սահմանափակել ըստ էության դեռեւս մոլորեցնող գովազդի տարածման հնարավորությունները՝ այդ գովազդը տեղափոխելով ֆինանսական կազմակերպությունների գրասենյակներ եւ նրանց պաշտոնական վեբ-կայքեր: Սակայն, հարկ է նաեւ նկատել, որ այս սահմանափակումը, որն առաջին հայացքից բավականին կարեւոր քայլ է իրենից ներկայացնում, գործնականում այնքան էլ արդյունավետ միջոց լինել չի կարող, քանի որ վարկավորման բնագավառում սպառողների վարքագծի վրա գովազդի ազդեցությունը չափազանց փոքր է (կարծում ենք, դժվար է պատկերացնել, որ այն սպառողը, որը վարկի (փոխառության) նկատմամբ պահանջարկ կամ կարիք չունի, կգնա ֆինանսական հաստատություն եւ վարկ կվերցնի միայն նրա համար, որ գովազդի միջոցով տեղեկացել է այսպես կոչված «շահավետ պայմաններով» վարկերի տրամադրման մասին): Այսինքն, իրականում խնդիրը կայանում է միայն վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկ ունեցող եւ այն փաստացի ներկայացնող անձանց շրջանակի վրա մոլորեցնող գովազդի հնարավորությունների սահմանափակման մասին, որն էլ մասամբ կարող է լուծվել «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում:

3. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի հետ կապված, մեր կարծիքով, կարիք կա գովազդային համապատասխան արգելքները լրացնել նաեւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում, որը հանդիսանում է գովազդի հետ կապված հարաբերությունների կանոնակարգման հիմնական իրավական ակտը:

4. Ինչ վերաբերում է Նախագծերի փաթեթի կազմում ընդգրկված մյուս՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին (որոնցով առաջարկվում է արգելել ա ռեւտրի օբյեկտներում բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս ֆինանսական գործառնությունների իրականացումը, ինչպես նաեւ վարչական պատասխանատվություն է առաջարկվում սահմանել այդ արգելքը շրջանցելու համար ), ապա դրանցով հետապնդվող խնդիրները բավականին միանշանակ բնույթ ունեն եւ կարող են լուծվել այս օրինագծերի ընդունմամբ, քանի որ առեւտրի օբյեկտներում այսպես կոչված՝ «ոտքի վրա» վարկի հեշտ ձեւակերպումը հոգեբանական առումով բավականին գրավիչ կարող է լինել սպառողների համար, այն դեպքում՝ երբ վարկավորման պայմաններին մանրամասն ծանոթանալու եւ կշռադատված որոշում ընդունելու հնարավորությունները, նման միջավայրում եւ պայմաններում, շատ փոքր են: Այս առումով, կարծում ենք, նախատեսվող արգելքների սահմանումըորոշակիորեն հիմնավորված է:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթում ընդգրկված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստում նույն իմաստով օգտագործվում են «կրեդիտ» եւ «վարկ» հասկացությունները, որի առնչությամբ առաջարկում ենք միասնականացնել օգտագործվող տերմինաբանությունը:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր պարբերություն, ըստ որի. «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով մինչեւ երեք ամիս ժամկետով կնքվող մինչեւ 200.000 ՀՀ դրամի չափով սպառողական վարկերի համար սահմանում է պարտադիր պահանջներ եւ պայմաններ, վարկավորման կանոններ, հիմք ընդունելով սպառողի վարկունակության, սպառողի պարտքի եւ եկամուտի հարաբերակցության, վարկը սպասարկելու սպառողի ունակության գնահատման չափանիշները:»: Այս առաջարկությունը Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ որեւէ կերպ հիմնավորված (բացատրված) չէ, ինչն էլ մի շարք հարցեր կարող է առաջացնել, մասնավորապես՝

- ինչու՞ հատկապես մինչեւ երեք ամսով եւ մինչեւ 200.000 դրամի չափով վարկերի համար պետք է սահմանվեն առանձնահատուկ պայմաններ,

- եթե կարճաժամկետ եւ փոքր վարկերի համար առանձնահատուկ պայմաններ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել, ապա տրամաբանական չէ, արդյո՞ք, ավելի ռիսկային (համեմատաբար երկարաժամկետ եւ մեծ) վարկերի համար եւս սահմա նել նման պահանջներ (թեեւ առաջին հերթին հենց այսպիսի վարկերի համար պետք է նման կարիք զգացվեր),

- ինչպե՞ս է ստացվելու եւ ստուգվելու սպառողի եկամտի, առավել եւս՝ նրա պարտքերի վերաբերյալ տեղեկությունները,

- չի՞ թանկացնելու, արդյոք, առաջարկվող կարգավորումը կարճաժամկետ եւ փոքր վարկերի տրամադրումը՝ միաժամանակ անհարկի բարդացնելով այդ գործընթացը եւ այլն:

Եզրակացություն

1. Նախագծերի փաթեթն ունի հիմնավորվածության բավարար մակարդակ, սակայն կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրների մի մասը միայն: Տվյալ փաթեթի ընդունմամբ, մեր կարծիքով, կարող են լուծվել միայն վարկային ռեսուրսների նկատմամբ պահանջարկ ունեցող եւ այն փաստացի ներկայացնող անձանց շրջանակի վրա մոլորեցնող գովազդի հնարավորությունների սահմանափակման, ինչպես նաեւ ա ռեւտրի օբյեկտներում եւ վայրերում բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս ֆինանսական գործառնությունների իրականացումն արգելելու խնդիրները:

2. Նախագծերի փաթեթը լրամշակման կարիք ունի ինչպես «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի իրավակարգավորումների հստակեցման, այնպես էլ Նախագծերի փաթեթում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագծի ընդգրկման տեսանկյունից:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

10.03.2020թ.

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-491-27.02.2020-ՖՎ-011/0), «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-4911 -27.02.2020-ՖՎ-011/0) եւ«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-4912 -27.02.2020-ՖՎ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթին կից հիմնավորմամբ գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի եւ փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը չգերազանցող չափ) պահպանելով հանդերձ, օգտագործելով օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես` գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է տասնապատիկներով գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:

Ֆինանսական կազմակերպություններն նույնիսկ երկարաժամկետ սպառողական վարկերի համար սահմանում են ԿԲ հաշվարկային դրույքաչափից մի քանի անգամ ավելի բարձր փաստացի տոկոսադրույքներ՝ դրան զուգահեռ իրականացնելով ոչ բարեխիղճ գովազդ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանափակել ու խստացնել անբարեխիղճ գովազդի գրավչությունը, կանոնակարգել տոկոսադրույքների մասով մոտեցումները եւ դրա հիմքում դնել հաճախորդների եկամուտներ գեներացնելու հնարավորությունը՝ նպաստելով վարկունակության եւ ֆինանսական հատվածի առողջացման բարձրացմանը:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

1. «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( այսուհետ ` Նախագիծ ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը նկատառումները:

1.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)16-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, որի համաձայն. «Արգելվում է սպառողական կրեդիտի տրամադրման ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի (սոցիալական էջի) եւ բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների ներսում:...»:

Հարկ ենք համարում նշել, որ Նախագծի նման տեսքով ընդունումից հետո, բաց է մնում, թե ի՞նչ իրավական հետեւանքներ կարող են առաջանալ, եթե խախտվի Օրենքի 16-րդ հոդվածի3-րդ մասի պահանջը: Այսինքն, նման կարգավորման դեպքում կունենանք արգելք, որի համար պատասխանատվություն նախատեսված չի լինի:

Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ընդգրված « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախա գ ծով նախատեսել նաեւ Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի խախտման համար պատասխանատվություն :

1.2. Նորմատիվ իրավական ակտում միատեսակ տերմինների կիրառման պահանջի իրացումը ապահովելու նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման «համացանցով» բառը փոխարինել «ինտերնետային կայքով» բառերով (տե Բ ս Օ րենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, որտեղ կիրառվում է «ինտերնետային կայք» եզրույթը ):

Առաջարկում ենք նաեւ «իր պաշտոնական կայքի (սոցիալական էջի) եւ բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գրանցման/գործունեության հասցեի կամ սրահների ներսում» բառերը փոխարինել «կրեդիտավորողի պաշտոնական ինտերնետային կայքի (սոցիալական էջի) կամ բջջային հավելվածի կամ կրեդիտավորողի գրանցման/գործունեության վայրի կամ սրահների ներսում» բառերով:

2. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ( այսուհետ ` Նախագիծ ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալը նկատառումները:

2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի ( այսուհետ ` Օրենք) 4-րդ հոդվածը լրացնել նոր 8-րդ մասով, այն է՝ «8. Առեւտրի օբյեկտներում, այդ թվում խանութներում եւ կրպակներում արգելվում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացումը:»:

Այդ կապակցությամբ նշենք, որ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Առեւտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման տեքստից հանել «,այդ թվում խանութներում եւ կրպակներում» բառերը: Նույնը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող նոր 16929 -րդ հոդվածի վերնագրին եւ 1-ին մասին:

2.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է առեւտրի օբյեկտներում արգելել բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից իրենց գլխամասի եւ մասնաճյուղերի տարածքից դուրս «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով եւ «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված ֆինանսական գործառնությունների իրականացումը:

Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությաբ եւ արգելել այն ֆինանսական գործառնությունների իրականացումը, որոնք ուղղակի կամ անուղղակի ձեւով առնչվում են սպառողական կրեդիտին, նկատի ունենալով, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված են մի շարք ֆինանսական գործառնություններ:Նույնը վերաբերում է Նախագծի 2-րդ հոդվածին:

Բացի այդ, նշենք, որ բանկերի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունները ահմանված են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վարկային կազմակերպությունների կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով: Ուստի, անհրաժեշտ է հղումները կատարել հստակ եւ ուղղակի:

Առաջարկությունն ընդունվելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա վերախմբագրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ն ախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը:

Եզրակացություն

Նախագծերի փաթեթի ընդունմամբ կսահմանվի սպառողական կրեդիտի տրամադրման ցանկացած տեսակի գովազդում արտացոլվող պայմանները, հատկապես՝ սպառողական կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը ներկայացված լինելու պահանջը, որի շնորհիվ ֆինանսական գրագիտություն չունեցող վարկառուի մոտ չի առաջանա շփոթություն տվյալ կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքի կամ այլ ծախսերի վերաբերյալ, իրապես կպատկերացնի սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը, հետեւաբարիր համար շահավետ որոշում կկայացնի տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ:

Կբարձրանա սպառողական կրեդիտավորումից օգտվելու ցանկություն ունեցող սպառողների վստահությունը ֆինանսական համակարգի նկատմամբ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

11.03.2020թ.