ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-492-28.02.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածը՝ առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանի որ Նախագծով կատարվում է միայն մեկ փոփոխություն:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում հղում կատարել «Զբաղվածության մասին» օրենքին՝նշելով օրենքի լրիվ անվանումը: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից: Բացի այդ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածներում Օրենքին արված հղումներն անորոշ են եւ հստակ չեն՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում«Զբաղվածության մասին» օրենքի լրիվ անվանումը նշելուց հետո փակագծերում նշել«(այսուհետ` Օրենք)»բառերը:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներումնշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. «Զբաղվածության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված է, որ լիազոր մարմինը տեղաբաշխում է ամենամյա ծրագիրը` ըստ մարզերի, տարածքների եւ աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածում կիրառվում է «ըստ մարզերի եւ աշխատանք փնտրող առանձին խմբերի բաշխում » հասկացությունը: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը, առաջարկում ենք ապահովել դրույթների համապատասխանությունը, եւ Նախագծի 2-րդ հոդվածում նշված «բաշխման» բառը փոխարինել «տեղաբաշխման» բառով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Մ.Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-492-28.02.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է զբաղվածության բնագավառի պետական կառավարման մարմնին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցալական հարցերի նախարարությանը վերապահել նույն օրենքի կիրարկումն ապահովող Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ ապրիլի 17-ի N 534-ն որոշմամբ սահմանված իրավահարաբերությունները կանոնակարգելու նպատակով ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն:

Նախագծով առաջարկվում է նաեւ աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացնել նոր չափանիշներով:

Նախագծի ընդունման արդյունքում «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կսահմանվի զբաղվածության բնագավառի պետական կառավարման մարմնին՝ զբաղվածության բնագավառի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու իրավասություն, որը, ըստ Նախագծի հիմնավորման, հնարավորություն կստեղծի զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի միջոցով արագ արձագանքել տնտեսության զարգացումներին եւ աշխատաշուկայի փոփոխություններին, իրականացնել ծրագրերի բաշխումը ըստ տարածքների՝ դարձնելով այն առավել ճկուն եւ հասցեական:

Նախագծի ընդունման արդյունքում նաեւ կնդլայնվի աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման չափանիշները:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները պայմանավորված են զբաղվածության բնագավառում ենթաօրենսդրական նորմատիվ իրավական փաստաթղթերի հաստատման ընթացակարգերը հստակեցնելու, ինչպես նաեւ զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի միջոցով տնտեսության զարգացումներին արագ արձագանքելու անհրաժեշտությամբ: Նշենք նաեւ, որ հատուկ պաշտպանության կամ օգնության կարիք ունեցող առավել խոցելի խմբերի համար «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում կսահմանվի աշխատաշուկայում գործազուրկի անմրցունակության որոշարկման նոր չափանիշներ, մասնավորապես՝ մանկատան շրջանավարտ հանդիսանալու, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ հանդիսանալու եւ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող հանդիսանալու հանգամանքները:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:Նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններչկան:

Եզրակացություն

Մեր կարծիքով, Նախագծով առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները միտված են Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի, մասնավորապես՝ զբաղվածության բնագավառի օրենսդրական հիմքերի բացերը լրացնելուն, ընթացակարգերը հստակեցնելուն եւ պարզեցնելուն, ինչպես նաեւ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի դրույթներին համապատասխանեցնելուն:

Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Նազարյան (հեռ.՝ 011-513-339 )

10.03.2020թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւփոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-492-28.02.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւփոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը վերապահել զբաղվածության ամենամյա պետական ծրագրի իրականացումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությունը, ինչի արդյունքում հնարավոր կլինի արագ արձագանքել զբաղվածության ամենամյա պետական ծրագրի իրականացման ընթացքում առաջացող անհրաժեշտ փոփոխություններին եւ հստակեցումներին:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2.Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լիազորված մարմնի իրավասությունները հստակեցնել եւ ընդունել օրենքից բխող ենթաօրենսդրական ակտեր, որոնք անհրաժեշտ են զբաղվածության կարգավորման պետական ծրագրի արդյունավետ իրականացման համար:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (011-513-273)

10.03.2020թ.