ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« « «Պետական տուրքի մասին » օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-496 - 02.03 .2020- ՏՀ -011/0) եւ «««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-4961 - 02.03 .2020- ՏՀ -011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փ որձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:

Միաժամանակ առաջարկում ենք «««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «օրենքի 2-րդ հոդվածի» բառերը փոխարինել «օրենքի 2-րդ հոդվածում» բառերով, իսկ «««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «օրենքի 3-րդ հոդվածի» բառերը փոխարինել «օրենքի 3-րդ հոդվածում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -496-02.03.2020- ՏՀ -011/0 ) եւ « Գործունեության իրականցման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -496 1 -02.03.2020- ՏՀ -011/0 ) ՀՀ օրենքների նախագծ եր ի փաթեթի վերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփո խ ություն կատարելու մասին» եւ « Գործունեության իրականցման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծ եր ի փաթեթ ը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

2019 թվականի հունիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել են « Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ « Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցով ցեմենտի ներմուծումը համարվել է ծանուցման ենթակա գործունեություն եւ այդ ծանուցման համար սահմանվել է պետական տուրք: Օրենքների ընդունման նպատակ է հանդիսացել ցեմենտի ներքին արտադրության խթանումը եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտի ստեղծումը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված օրենքներով սահմանված դրույթները գործում են մինչեւ 2020թ. ապրիլի 1-ը, Փաթեթով առաջարկվում է պահպանել 2019 թվականին ընդունված իրավական կարգավորումները` տարածելով դրանք նա եւ 2020 թվականի ապրիլի 1-ից հետո ընկած ժամանակաշրջանի վրա (մինչ եւ ս.թ. հուլիսի 1-ը):

Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Փաթեթով առաջարկվում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին » օրենքում լրացում կատարելու մասին » 2019 թվականի հունիսի 3-ի ՀՕ-59-Ն եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին » օրենքում լրացում կատարելու մասին 2019 թվականի հունիսի 3-ի ՀO-60-Ն օրենքներում` երկրաձգելով առկա կարգավորումների գործողության ժամկետը մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը:

3. Փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Փաթեթի ընդունումը հնարավորություն կտա մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը երկարաձգել գործող իրավակարգավորումները՝ ապահովելով նաեւ դրանց շուրջ համապատասխան վերլուծություններ եւ եզրահանգումներ կատարելու համար բավարար ժամանակ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

10. 0 3 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-496-02.03.2020-ՏՀ-011/0) եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին»օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-4961 -02.03.2020-ՏՀ-011/0), Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ցեմենտի ներքին արտադրությունը խթանելու եւ ներմուծվող ու տեղում արտադրվող ցեմենտի համար հավասար մրցակցային դաշտ ստեղծելու համար 2019 թվականին ընդունվել են «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին»օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքները, որոնցով ցեմենտի ներմուծը համարվել է ծանուցման ենթակա գործունեություն, որի համար սահմանվել է պետական տուրք: Պետական տուրքի սահմանումից հետո կրճատվել է ցեմենտի ներմուծումը, սակայն ավելացել է կլինկերի ներմուծումը: Ըստ հեղինակների, առավել նպատակահարմար է գտնվել որոշակի ժամանակահատված դիտարկել շուկայում ընթացող զարգացումները, որից հետո կատարել վերջնական որոշում առավել իրատեսական գնահատականներ տալու համար:

Փաթեթով առաջարկվում է վերը նշված օրենքներում երկարացնել առկա կարգավորումների գործողության ժամկետը մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը, նախկին ապրիլի 1-ի փոխարեն:

Փորձաքննության արդյունքները

1.Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Փաթեթը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ներքին շուկայում տնտեսվարողների համար հավասար պայմանների շարունակականությունը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

12.03.2020թ.