ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-501-04.03.2020-ՊԻ-011/0) եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-5011 -04.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Հակոբ Սիմիդյանի եւ Վահագն Թեւոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փ որձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1. Ա ռաջարկում ենք ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծ ում (այսուհետ նաեւ ՝ Նախագ իծ ) հոդվածների մասերը տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «5-րդ կետի» բառերն առաջարկում ենք փոխարինել «5-րդ կետում» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը: Միաժամանակ նույնմասում «արտահայտությունը» բառն առաջարկում ենք փոխարինել «բառերը» բառով, իսկ «արտահայտությամբ» բառը՝ փոխարինել «բառերով» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ նոր պարբերությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «5-րդ կետում լրացնել նոր՝ պարբերություն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներին:

4. Հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները եւ լրացումը վերաբերելի են «Սնանկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասին եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումները՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ կերպ.

«Հոդված 2 . Օրենքի39-րդ հոդվածի 2-րդ մասի՝

1. 2-րդ կետում «դրամական կամ այլ» բառերը փոխարինել «գույքային» բառով:

2. 4-րդ կետում «պարտապանի դեմ պարտատերերի» բառերից հետո լրացնել «գույքային» բառը:

3. 5-րդ կետում «հայցի ապահովման, բռնագանձման եւ այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ» բառերը փոխարինել «գույքային բնույթ ունեցող կամ պարտապանի գույքին առնչվող հայցի ապահովման, գույքային բռնագանձման եւ գույքային բնույթ ունեցող ցանկացած այլ կատարողական վարույթ» բառերով»:

4. ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով լրացվող դրույթներում կիրառվում է «պարտապանի մասնակցությամբ ոչ գույքային բնույթ ունեցող կատարողական վարույթներ» հասկացությունը: Նույն հասկացությունը կիրառվում է նաեւ ««Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածի 2-րդ մասում: Ինչպես բխում է Նախագծերի փաթեթի հիմնավորումներից, Նախագծերի փաթեթի նպատակը, ըստ էության, պարտապանի ոչ գույքային բնույթի պարտականությունների կատարման ապահովումն է:

Նշվածի համատեքստում հարկ է նկատել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի իմաստով ոչ գույքային բնույթ ի կատարողական վարույթներն այլ իմաստ ունեն: Մասնավորապես՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 44.3-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ « Հայցի ապահովմանը եւ վճռի կատարման ապահովմանը, ինչպես նաեւ վարչական մարմնի կողմից ներկայացված` արգելանք դնելու մասին որոշման կատարմանն ուղղված կատարողական վարույթները ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներ են » : Ընդ որում, այս կատարողական վրույթների վերջնական նպատակը կարող է լինել նաեւ գույքային բնույթի պարտականությունների կատարման ապահովումը: Միաժամանակ հարկ է նկատել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 7-րդ գլխով սահմանված են ոչ գույքային բնույթի վեճերի վերաբերյալ կատարողական թերթի կատարման դրույթները:

Հիմք ըն դունելով վերոգրյալը եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առաջարկում ենք ապահովել Նախագծերի փաթեթում կիրառված հասկացությունների համապատասխանությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի կարգավորումներին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի որոշ պահանջներին, ինչպես նաեւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի ն:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108),

Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108),

Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118)