ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին » օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-502 - 04.03 .2020- ԱՍ -011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Վարդեւան Գրիգորյանի, Հովիկ Աղազարյանի եւ Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվա ծ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծով նախատեսվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետից հանելով «կամ հինգ տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած» բառերը, եւ, լրացնելով նոր 7.2-րդ կետ՝ «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում» բովանդակությամբ ՝ ըստ էության այն հիմնավորմամբ, որ անհրաժեշտ է ապահովել իրավահավասարություն եւ բացառել խտրականությունը:

Նախագծից բխում է, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում՝ անկախ այդ պաշտոնը զբաղեցնելու ժամկետից , կունենա Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունք ՝ առնվազն մեկ սահմանադրական ժամկետ Ազգային ժողովի պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձանց հետ հավասար հիմունքներով :

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում նկատել, որ Օրենքի 2-րդ հոդվածի դրույթների ընդհանուր տրամաբանությունից բխում է, որ պետական պաշտոն զբաղեցնող անձանց համար Օրենքով նախատեսված կենսաթոշակ ի իրավունքի հիմքում , որպես կանոն, դրված է պաշտոնավա ր ման որոշակի ժամանակահատվածը , որը սահմանվում է առնվազն հինգ կամ տասը տարի ժամկետով կամ մեկ սահմանադրական ժամկետով: Այսինք ն՝ պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակ իրավունք տրամադրելիս չափանիշ է ոչ միայն պետական պաշտոն զբաղեց րած լինելու փաստը, այլ նաեւ պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը: Մեր կարծիքով, պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքի համար որպես չափանիշ պաշտոնավարման ժամանակահատվածի սահմանումն ինքնանպատակ չէ: Որպեսզի պետական պաշտոն զբաղեցրած անձն արժանանա Օրենքով այդ պաշտոնին համապատասխանող բարձր կենսաթոշակի իրավունքի, պետք է որոշակի ծավալի աշխատանքային, մասնագիտական, ծառայողական ներդրում կատարած լինի համապատասխան ոլորտում: Նշվածն էլ, որպես օբյեկտիվ հիմք, հնարավորություն կտա սահմանելու ընդհանուր կենսաթոշակի իրավունքից տարբերվող կենսաթոշակի իրավունք: Ընդ որում, պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության քաղաքականությունը մշակելիս պետությունն ինքն է որոշում, թե ինչ չափանիշներով պարզել ու սահմանել այդ պաշտոնը զբաղեցնելու տարիներին համապատասխան անձի կատարած ներդրման ծավալը: Ինչպես նկատում ենք Օրենքի 2-րդ հոդվածում սահմանված դրույթների վերլուծությունից, որպես այդպիսի չափանիշ, պատգամավորների համար ընտրված է պաշտոնավարման որոշակի ժամկետը՝ մեկ սահմանադրական ժամկետ՝ Ազգային ժողովի պատգամավորի համար, հինգ տարի՝ Գերագույն խորհրդի պատգամավորի համար: Հետեւաբար, եթե պատգամավորի պաշտոնավարման որոշակի ժամկետի չափանիշն առհասարակ հանվի Օրենքից, ապա դա կարող է հանգեցնել պատգամավորի պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության ոլորտում իրավահավասարության եւ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքների խախտմանը:

Միաժամանակ կարծում ենք, որ լրացուցիչ քննարկման առարկա կարող է դառնալ Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոնավարման ժամկետի կրճատման հարցը, եթե բավարար չափով կհիմնավորվի, որ առավել նվազ ժամկետի նախատեսումը կապահովի պատգամավորի պաշտոնում կատարած աշխատանքային եւ մասնագիտական ներդրման այն նվազագույն ծավալի առկայությունը, որը բավարար կլինի Օրենքով պետական պաշտոն զբաղեցրած անձի կենսաթոշակի իրավունքին արժանանալու: Այլ պայմաններում, նույն բարձր կենսաթոշակի իրավունքին կհավակնեն ինչպես այն անձինք, ովքեր պատգամավորի պաշտոնում պաշտոնավարել են, օրինակ, մեկ տարի կամ վեց ամիս, այնպես էլ այն անձինք, ովքեր պաշտոնավարել են հինգ տարի՝ նույն ոլորտում ունենալով մասնագիտական եւ աշխատանքային տարբեր ծավալի ներդրում:

Անդրադառնալով Նախագծի հիմնավորման մեջ նշված ակնկալվող արդյունքին, այն է՝ ապահովել իրավահավասարություն եւ բացառել խտրականությունը, հարկ է նկատել, որ կենսաթոշակային ապահովության տեսանկյունից 5 տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած եւ լրիվ 5 տարի չաշխատած Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած պատգամավորների միջեւ առկա օրենսդրական տարբերակումը չի կարող դիտվել խտրականության բացառման սահմանադրական սկզբունքի խախտում, քանզի 5 տարի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած եւ լրիվ 5 տարի չաշխատած պատգամավորների կարգավիճակն, ըստ էության, նույնը չի կարող լինել ՝ կախված վերջիններիս գործունեության ծավալից եւ պաշտոնավարման ժամկետից: Բացի այդ խտրականության արգելման սկզբունքի շրջանակներում թույլատրելի է համարվում օբյեկտիվ հիմքով եւ իրավաչափ նպատակով պայմանավորված ցանկացած տարբերակված մոտեցում: Խտրականության արգելման սկզբունքը չի նշանակում, որ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում ցանկացած տարբերակված մոտեցում կարող է վերածվել խտրականության: Խտրականության սկզբունքի խախտում է այն տարբերակված մոտեցումը, որը զուրկ է օբյեկտիվ հիմքից եւ իրավաչափ նպատակից (տե՛ս Սահմանադրական դատարանի 2010 թվականի մայիսի 4-ի թիվ ՍԴՈ-881 որոշումը):

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1 . Նախագծի 1-ին հոդվածում «դեկտեմբերի 14-ի» բառերն առաջարկում ենք փոխարինել «փետրվարի 4-ի» բառերով՝ հաշվի առնելով, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի ընդունման ամսաթիվը 2014 թվականի փետրվարի 4-ն է:

2 . Նախագծի 1-ին հոդվածում « օ րենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ հոդվածով եւս հղում է կատարվում «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագ ծով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորի ՝ Օրենքով սահմանված կենսաթոշակի իրավունքի համար պաշտոնավարման որոշակի ժամանակատվածի պահանջն առհասարակ հանելը (ոչ կրճատելը) կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությա մբ սահմանված իրավահավասարության եւ խտրականության արգելքի սկզբունքների խախտման : Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի ընդհանուր տրամաբանությանը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող ներ ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող ներ ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-502-04.03.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Վարդեւան Գրիգորյանի եւ Հովիկ Աղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի հիմնական նպատակը, ըստ դրա հեղինակների, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության, հավասարության եւ խտրականության բացառման սկզբունքների կենսագործումը, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների կենսաթոշակային իրավունքների իրացման պայմանների իրավաչափության ու սոցիալական արդարության ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային իրավահարաբերությունների կիրարկման հարաբերությունների հստակեցումն է: Մասնավորապես, Նախագծի հեղինակները նշում են, որ. «գործող պետական կենսաթոշակային եւ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների մասին օրենսդրությամբ, ՀՀ անկախությունը եւ Հայաստանի երրորդ հանրապետության պաշտոնական մեկնարկը հռչակած խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը, որոնք օբյեկտիվ պատճառներով լրիվ 5 տարի չեն աշխատել Գերագույն խորհրդում, զրկվել են պատգամավորների համար նախատեսված կենսաթոշակ ստանալու իրավունքից:...ժամանակին Գերագույն խորհրդի պատգամավորները վարել են տարբեր պաշտոններ այլ կառույցներում, եւ Խորհրդարանը չի եղել արհեստավարժ, պատգամավորներն իրենց լիազորություններն իրացրել են՝ օգտվելով համեստ գործառութային վճարներից եւ ճանապարհածախսից, որոնք համարժեք չէին ոչ կառույցի կոչմանն ու կարեւորությանը, ոչ էլ աշխատանքի այն իրական ծավալներին, որ կատարվում էր նորանկախ երկրի օրենսդրությունը նոր իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ:»:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում, եւ ընդունվելու դեպքում ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսերի էական ավելացում չի նախատեսում:

3. Նախագիծը, կարծում ենք, լրացուցիչ հիմնավորման եւ լրամշակման կարիք ունի՝ կապված այն հանգամանքի հետ, որ եթե առաջարկվում է հինգ տարվա պատգամավորական ստաժ չունենալու պարագայում (անկախ պատճառներից) արտոնյալ կենսաթոշակ նշանակել նախկին Գերագույն խորհրդի պատգամավորների համար, ապա անհրաժեշտ կլինի հանել նաեւ ներկայիս Ազգային ժողովի պատգամավորների համար սահմանված «առնվազն մեկ սահմանադրական ժամկետ» պաշտոնավարման չափանիշը՝ խտրականության ամրագրման ռիսկից խուսափելու նպատակով:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Առաջարկում ենք Նախագիծը լրամշակել այնպես, որ խտրական պայմաններ չսահմանվեն նախկին Գերագույն խորհրդի պատգամավորների եւ ներկայիս Ազգային ժողովի պատգամավորների համար:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է խտրականություն առաջացնել նախկին Գերագույն խորհրդի եւ առնվազն մեկ սահմանադրական ժամկետ չպաշտոնավարած Ազգային ժողովի պատգամավորների միջեւ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

13.03.2020թ.


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-502-04.03.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մ. Մելքումյանի, Վ. Գրիգորյանի եւ Հ. Աղազարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված Նախագծով, հեղինակների կողմից խնդիր է դրվել ապահովել Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության, հավասարության եւ խտրականության բացառման սկզբունքների կենսագործումը, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորների կենսաթոշակային իրավունքների իրացման պայմանների իրավաչափության ու սոցիալական արդարության ապահովումը, Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային իրավահարաբերությունների կիրարկման հարաբերությունների հստակեցումը:

Խնդիրը կայանում է նրանում, որ. «...գործող պետական կենսաթոշակային եւ պետական պաշտոններ զբաղեցրած անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների մասին օրենսդրությամբ, ՀՀ անկախությունը եւ Հայաստանի երրորդ հանրապետության պաշտոնական մեկնարկը հռչակած խորհրդարանի պատգամավորներից մի քանիսը, որոնք օբյեկտիվ պատճառներով լրիվ 5 տարի չեն աշխատել Գերագույն խորհրդում, զրկվել են պատգամավորների համար նախատեսված կենսաթոշակ ստանալու իրավունքից:»:

Նախագծի հեղինակների կարծիքով, ժամանակին Գերագույն խորհրդի պատգամավորները վարել են տարբեր պաշտոններ այլ կառույցներում, եւ Խորհրդարանը չի եղել արհեստավարժ, պատգամավորներն իրենց լիազորություններն իրացրել են՝ օգտվելով համեստ գործառութային վճարներից եւ ճանապարհածախսից, որոնք համարժեք չէին ոչ կառույցի կոչմանն ու կարեւորությանը, ոչ էլ աշխատանքի այն իրական ծավալներին, որ կատարվում էր նորանկախ երկրի օրենսդրությունը նոր իրողություններին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծի հիմնավորման մեջ, կարծում ենք, ներկայացված չեն բավարար հիմքեր՝ մեկ սահմանադրական ժամկետ չպաշտոնավարած ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու համար, քանի որ եթե ՀՀ ԳԽ պատգամավորը չի պաշտոնավարել մեկ սահմանադրական ժամկետ, ապա այդ պաշտոնավարումը փաստացի կարող է լինել ինչպես մեկ ամիս, այնպես էլ հինգ տարուց մի քանի օր պակաս տեւողությամբ: Այսինքն, ստացվում է, որ Նախագծի հեղինակներն առաջարկում են արտոնյալ պայմաններով անձանց կենսաթոշակ նշանակել միայն այն հիմքով, որ նրանք հանդիսացել են ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորներ՝ անկախ նրանց պատգամավորական ստաժից: Այս դեպքում, կարծում ենք, համոզիչ չէ նաեւ Նախագծի հեղինակների այն փաստարկը, որ. «...Գերագույն խորհրդի գործունեության ժամանակ չի գործել ՀՀ սահմանադրությունը (այն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին), հետեւաբար ՀՀ ԳԽ պատգամավորների նկատմամբ «սահմանադրական ժամկետ» իրավանորմը կիրառելի չէ:», քանի որ ՀՀ ԳԽ պատգամավորների նկատմամբ կիրառվում է ոչ թե «սահմանադրական ժամկետ»-ի, այլ 5 տարվա պատգամավորական ստաժի չափանիշը:

Ամփոփելով, կարելի է փաստել, որ սույն Նախագիծը իրավական կամ սոցիալական հիմնավորումներ գործնականում չունի եւ խնդիրը զուտ քաղաքական բնույթի է:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի ընդունմամբ որոշակի անհավասար պայմաններ կառաջանան Գերագույն խորհրդի պատգամավորի պաշտոն զբաղեցրած եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով համանման սոցիալական երաշխիքներից չօգտվող այլ պաշտոնատար անձանց միջեւ, օրինակ` առնվազն մեկ սահմանադրական ժամկետից պակաս ժամանակահատվածով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների մասով: Հետեւաբար, « Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ հռչակված սոցիալական պետության, հավասարության եւ խտրականության բացառման սկզբունքների կենսագործման» նպատակով ներկայացված սույն Նախագիծը, ընդունման դեպքում, ինքը կարող է խտրական մոտեցումներ ամրագրել գործող օրենսդրության մեջ:

Եզրակացություն

Նախագիծըչունի պատշաճ հիմնավորում եւ դրված խնդրի լուծմամբ համանման խնդիրներ կառաջացնի այլ անձանց համար:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

13.03.2020 թ .