ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ ՝ Կ-506-09.03.2020-ՊԻ-011/0), ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ ՝ Կ-5061 -09.03.2020-ՊԻ-011/0), ««Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ ՝ Կ-5062 -09.03.2020-ՊԻ-011/0),««Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ ՝ Կ-5063 -09.03.2020-ՊԻ-011/0) եւ ««Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ ՝ Կ-5064 -09.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ««Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»օրենքների նախագծերի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերին։

2. Առաջարկում ենք ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածումնշել օրենքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասը՝ հաջորդաբար նշելով օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծերի փաթեթի մեջ ներառված մյուս նախագծերի 1-ին հոդվածներում նշված օրենքների վերնագրերին։

3. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նախագծով կատարվում է մեկ փոփոխություն եւ, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով, առաջարկում ենք ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին։

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ է շարադրվում «պետական լիազոր մարմին» հասկացությունը, մինչդեռ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`( ․․․ ) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»։ Ուստի, առաջարկում ենք Նախագծով նոր խմբագրությամբ շարադրել «Ապրանքային նշանների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք ««Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նշուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով եւս նոր խմբագրությամբ շարադրել պարբերությունները։

5.Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում պետական լիազոր մարմնի հասկացությունը նախատեսվում է սահմանել հետեւյալ բովանդակությամբ՝ «պետական լիազոր մարմին՝ մտավոր սեփականության բնագավառի օրենքով լիազորված պետական կառավարման համակարգի մարմին , որի մտավոր սեփականության պահպանության հետ կապված, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված այլ գործառույթները, սույն օրենքով նախատեսված կարգով իրականացնում է այդ մարմնի մտավոր սեփականության գրասենյակը»։ Նշված հասկացության բովանդակությունից թյուր տպավորություն է ստեղծվում,որ պետական կառավարման համակարգի մարմինը մտավոր սեփականության բնագավառի օրենքով պետք է լիազորված լինի մտավոր սեփականության բնագավառի գործառույթներով, մինչդեռ պետական կառավարման համակարգի մարմիններ գործունեությունը ըստ ոլորտների սահմանված է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով, ուստի, դրույթի հստակությունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության մեջ «մտավոր սեփականության բնագավառի» բառերը հանել։ Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,««Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսված փոփոխություններին։

6. ««Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի վերնագրում առկա վրիպակն առաջարկում ենք շտկել այն է՝ «նշում» բառը փոխարինել «նմուշ» բառով։

7.««Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով փոփոխություն է կատարվում է «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, որը վերաբերում է տոպոլոգիայի օգտագործման բացառիկ իրավունքի սկիզբը որոշելու թվականին, մինչդեռ կատարված փոփոխությունը բացի տոբոլոգիայի գրանցման թվականից, նախատեսում է նաեւ տվյալ ոլորտում պետական կառավարման համաակարգի մարմնի հասկացությունը, ինչի արդյունքում կորում է նշված դրույթի տրամաբանական կառուցվածքը եւ վերջինս միանշանակ չի ընկալվում։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք պետական լիազոր մարմնի հասկացությունը լրացնել Օրենքի հասկացությունները սահմանող 1-ին հոդվածում՝ Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից հանելով«(այսուհետ` պետական լիազորված մարմին)» բառերը։

8.««Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով փոփոխություն է կատարվում է «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում, մինչդեռ հարկ է նկատել, որ «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածը բաժանված չէ համարակալված մասերի եւ կետերի։

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)


 

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կ ատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)