ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-515-12.03.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Առաջարկում ենք Նախագծի հոդվածների մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասին՝ մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով:

3. Նախագծի 1-ին հոդվածով «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի(այսուհետ՝ Օրենք) ` նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը նախատեսում է ենթաօրենսդրական ակտի ընդունում (Շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմինը սույն պարբերության մեջ նշված այլ ընկերությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչների հիման վրա), առանց որի համապատասխան նորմը չի կարող կատարվել: Ուստի, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածում նշել նաեւ համապատասխան չափորոշիչները սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման ժամկետը:

4. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) , (118),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) , (118)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» եւ «ե» ենթակետերում՝ «բնապահպանական վճարներ» հասկացությունն իր հոլովաձեւերով համապատասխանեցնելով Օրենքում կիրառվող «բնապահպանական հարկեր» հասկացությանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248) , (118),

Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248) , (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին » օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -515-12.03.2020-ՏՏԳԲ-011/0 ) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի նախագ ի ծ ը (այսուհետ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Համաձայն « Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ներկայումս հանրապետությունում մետաղական հանքաքար արդյունահանող 26 ընկերություններից միայն 5-ի կողմից վճարվող բնապահպանական հարկից են մասհանումներ կատարվում: Հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործունեությ ա ն բացասական ազդեցության բարձր հավանականությունը , ապա նման մոտեցումը վիճահարույց է, քանի որ մյուս համայնքները զրկվում են իրենց տարածքում գործող եւ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերի մասհանումներից: Հետեւաբար, նման կազմակերպությունների շրջանակի ընդլայնումը ( համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ մոտ 23-ով ) հնարավորություն կտա մյուս համայնքներին եւս բնապահպանական հարկից մասհանումների հաշվին ստանալ նպատակային միջոցներ եւ դրանք օգտագործել իրենց տարածքում բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունում մետաղական օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի բնագավառի լիազոր մարմնի կողմից սահմանվող այլ ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկից մասհանումներ կատարել եւ առանձին տողով արտացոլել այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն: Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է համայնքներում իրականացված բնապահպանական ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունման եւ հրապարակման որոշակի ընթացակարգեր, որոնք կնպաստեն տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականության բարելավմանը:

Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը : Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի ընդունումը կհանգեցնի համապատասխան համայնքների բյորջեների եկամտային մասի ավելացնմանը եւ պետական բյուջեի եկամուտների՝ նույն չափով կրճատմանը, առաջարկում ենք Նախագիծն ուժի մեջ մտցնել 2021 թվականի հունվարի 1-ից:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ավելացնել բնապահպանական հարկից մասհանումներ ստացող համայնքների թիվը , ինչն, իր հերթին, կնպաստի համայնքների բյուջեների համալրմանը եւ բնապահպանական լրացուցիչ ծրագրերի իրականացմանը :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

16. 0 3 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-515-12.03.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը պայմանավորված է «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքի մեջ փոփոխություններ եւ լրացում կատարելու անհրաժեշտությամբ ՝ համայնքներում իրականացված բնապահպանական ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունմամբ եւ հրապարակմամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից:

Համաձայն վերոնշյալ օրենքի ՝ ներկայումս մետաղական հանքաքար արդյունահանող 26 ընկերություններից միայն 5-ի կողմից վճարվող բնապահպանական հարկից են մասհանումներ կատարվում: Հաշվի առնելով, որ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման գործունեությունը շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն թողնելու տեսակետից ավելի ռիսկային է, եւ որ մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ ու օգտագործվում են տվյալ համայնքների տարածքում բացառապես բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՝ նպատակահարմար է, որ մասհանումներ կատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից: Իսկ այլ ընկերությունների ցանկը Նախագծով նախատեսվում է, որ սահմանի ՀՀ կառավարությունը ՝ հաշվի առնելով դրանց հետ կապված մշտական փոփոխություները:

Նախագծով առաջարկվում է նաեւ կատարել փոփոխություն համայնքների բյուջեներին մասհանումների չափերի որոշման մասով: Մասհանումները կատարվում են ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ՝ արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման, ջրային ռեսուրս վնասակար նյութերի եւ միացությունների արտահոսքի, ինչպես նաեւ ընդերքօգտագործման, արտադրության եւ(կամ) սպառման թափոնների հատուկ հատկացված տեղերում տեղադրման եւ(կամ) պահման համար բնապահպանական հարկի գումարներից: Վերոնշյալի կիրառության իմաստով անհրաժեշտ է հաշվի առնել, որ միասնական հաշվի ներդրման արդյունքում հարկ վճարողների հարկային պարտավորությունները մարվում են միասնական հաշվին կատարված վճարումների հաշվին (բացակայում է վճարման նպատակային նշանակությունը):

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :

Եզրակացություն

Ներկայացվող փոփոխություններ ու լրացումը վերոհիշյալ օրենքում կնպաստի համայնքի շրջակա միջավայրի պահպանմանը եւ բնակչության առողջության ապահովմանն ուղղված միջոցառումների թափանցիկությանը, ինչպես նաեւ տեղական մակարդակում ժողովրդավարության արմատավորմանը:

Ընկերությունների թվաքանակի ավելացմամբ համայնքների բյուջեների ավելացման փաստը շատ կարեւոր է, քանի որ համայնքների բյուջեների համալրման աղբյուրները խիստ սահմանափակ են:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

19.03.2020 թ .