ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-514-12.03.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ
Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ Զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փ որձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և այլ օրենքների պահանջներին:
Միաժամանակ հարկ է նկատել , որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը՝ պայմանագիրը ստորագրած կողմի ՝ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, բացակայում է:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ « Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին » ( փաստաթղթային կոդ՝ Կ -514-12.03.2020- ՖՎ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ « Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է վավերացնել « Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ « Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը ( այսուհետ ` Համաձայնագիր ), որով նախատեսված Ծրագրի նպատակն է՝ ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով գյուղական համայնքների համար բարելավել շուկաներին եւ ծառայություններին հասանելիությունը եւ հզորացնել տրանսպորտի ճյուղային նախարարության կարողությունները՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար : Ծրագիրը հանդիսանում է ներկայում գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման եւ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրերի շարունակությունը :
Համաձայնագրով նախատեսվում է , որ Ծրագիրը կունենա 3 մաս (բաղադրիչ).
Մաս 1. Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում
Այս բաղադրիչի շրջանակներում կվերականգնվեն շուրջ 61 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհներ՝ ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհների ընդհանուր երկարությունը հասցնելով մոտ 450 կմ - ի : Բաղադրիչի շրջանակում կիրականացվի ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն , տեխնիկական աուդիտ , ճանապարհային ցանցի համար բնական աղետների վտանգի եւ ռիսկի գնահատում ` բացահայտելու սողանքների , քարաթափումների վտանգը : Կիրականացվեն Ծրագրի շրջանակում հիմնանորոգված բոլոր ճանապարհներին գտնվող « Ապահով գյուղերի» ենթաբաղադրիչով նախատեսված անվտանգության միջոցառումներ :
Մաս 2. Ծրագրի կառավարում եւ ինստիտուցիոնալ ուժեղացում
Ծրագիրը կֆինանսավորի ծրագրի կառավարման գծով Գործառնական ծախսերը , ուսուցումը , ֆինանսական աուդիտը : Ծրագիրը կաջակցի վթարների վերաբերյալ նոր ժամանակակից տվյալների հավաքագրման եւ կառավարման համակարգի մշակմանը եւ տեղադրմանը , Ծրագրում ընդգրկված Ապահով գյուղերում ճանապարհային անվտանգության կրթական ծրագրերի եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության քարոզարշավների իրականացմանը :
Մաս 3. Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ
Այս բաղադրիչով, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի օժանդակություն՝ արտակարգ իրավիճակների դեպքում :
Փորձաքննության արդյունքները
1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագծի ընդունումը կարեւոր նշանակություն կունենա ՀՀ ճանապարհների բարելավման եւ այդ գործընթացի անխափան ֆինանսավորումն ապահովելու տեսանկյունից, քանի որ Ծրագրով նախատեսվում է, որ ՎԶՄԲ - ն համաձայնում է ՀՀ - ին տրամադրել վարկ՝ 13,400,000 եվրո գումարի չափով :
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ ֆինանսական պարտավորությունները . Համաձայնագրի Հոդված 2- ում սահմանված է , որ ՎԶՄԲ - ն համաձայնում է ՀՀ - ին տրամադրել վարկ՝ 13,400,000 եվրո գումարի չափով : Վարկի մարման ժամկետը 25.5 տարի է , որից արտոնյալ ժամկետը ` 14.5 տարի , տոկոսադրույքը՝ լողացող՝ 6- ամսյա Euribor + լողացող սպրեդ , պարտավորության վճար՝ 0.25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ , միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%- ի չափով , վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով ` յուրաքանչյուր տարվա մայիսի 15- ին եւ նոյեմբերի 15- ին :
2020 թվականի մարտի 20-ի դրությամբ 6- ամսյա Euribor տոկոսադրույքը կազմում է - 0.313 տոկոս:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ չեն առաջանում:
5. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալդիտողություններ եւ առաջարկություններչկան:
Եզրակացություն
Մեր կարծիքով, Համաձայնագիրը կարող է նպաստել ՀՀ ճանապարհային ցանցի բարելավմանը եւ վերականգնմանը, ինչն էլ միանգամայն դրական ազդեցություն կունենա ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ.Սաֆարյան(հեռ.` 011 513- 273)
25.03.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկիմիջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-514-12.03.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի հոկտեմբերի 10- ին ստորագրված « Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ « Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում » վարկային համաձայնագիրը, որի նպատակն է ընտրված կենսական նշանակության ճանապարհները բարելավելու միջոցով գյուղական համայնքների համար բարելավել շուկաներին եւ ծառայություններին հասանելիությունը եւ հզորացնել տրանսպորտի ճյուղային նախարարության կարողությունները՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցը կառավարելու համար:Ծրագիրը բաղկացած է երեք մասից, մասնավորապես.
գ Կենսական նշանակություն ունեցող ճանապարհների բարելավում.
Այս բաղադրիչի շրջանակներում կվերականգնվեն շուրջ 61 կմ երկարությամբ լրացուցիչ ճանապարհներ՝ ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհների ընդհանուր երկարությունը հասցնելով մոտ 450 կմ-ի: Բաղադրիչի շրջանակում կիրականացվի ճանապարհների վերականգնման աշխատանքների տեխնիկական հսկողություն, տեխնիկական աուդիտ, ճանապարհային ցանցի համար բնական աղետների վտանգի եւ ռիսկի գնահատում` բացահայտելու սողանքների, քարաթափումների վտանգը: Կիրականացվեն Ծրագրի շրջանակում հիմնանորոգված բոլոր ճանապարհներին գտնվող «Ապահով գյուղերի» ենթաբաղադրիչով նախատեսված անվտանգության միջոցառումներ:
գ Ծրագրի կառավարում եւ ինստիտուցիոնալ ուժեղացում .
Ծրագիրը կֆինանսավորի ծրագրի կառավարման գծով Գործառնական ծախսերը, ուսուցումը, ֆինանսական աուդիտը: Ծրագիրը կաջակցի վթարների վերաբերյալ նոր ժամանակակից տվյալների հավաքագրման եւ կառավարման համակարգի մշակմանը եւ տեղադրմանը, Ծրագրում ընդգրկված Ապահով գյուղերում ճանապարհային անվտանգության կրթական ծրագրերի եւ ճանապարհային երեւեկության անվտանգության քարոզարշավների իրականացմանը:
գ Արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար միջոցներ .
Այս բաղադրիչով անհրաժեշտության դեպքում կտրամադրվի օժանդակության՝ արտակարգ իրավիճակների դեպքում :
Փորձաքննության արդյունքները
1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .
- վճարել միանվագ կոմիսիոն վճար՝ Վարկի գումարի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով
- վճարել տարեկան կտրվածքով պարտավորության վճար՝ Վարկի չառհանված մնացորդի մեկ տոկոսի մեկ քառորդին (0.25%) հավասար չափով
- յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին վճարել տոկոսը
- յուրաքանչյուր տարվա մայիսի 15- ին եւ նոյեմբերի 15- ին՝ սկսած 2033 թվականի նոյեմբերի 15- ից մինչեւ 2044 թվականի մայիսի 15- ը , մարել Վարկի մայր գումարը
- Ծրագիրն իրականացնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ( ՏԿԵՆ ) միջոցով
- մինչեւ Ծրագրի ավարտը ՏԿԵՆ - ում պահպանել հիմնական աշխատակազմ ` Բանկի համար ընդունելի գործառույթներով , փորձով , պարտականություններով եւ որակավորումներով , որը պատասխանատու կլինի Ծրագրի կառավարման , համակարգման , իրականացման , մշտադիտարկման եւ գնահատման համար
- Ծրագրի՝ ճանապարհաշինական աշխատանքների նախագծման եւ շինարարության շրջանակներում թույլ տալ կիրառել Ճանապարհների եւ մայրուղիների նախագծման եւ շինարարության համար Ստանդարտացման եվրոպական կոմիտեի կողմից առաջարկվող ստանդարտները, եւ այլն:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Վավերացնելով համաձայնագիրը, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա լրացուցիչ ֆինանսավորում ստանալ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման շարունակության համար: Համաձայնագրով նախատեսվում է , որ Բանկը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 13,400,000 ( տասներեք միլիոն չորս հարյուր հազար ) եվրո գումար՝ Համաձայնագրով նախատեսված ծրագրի իրականացման համար :
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)
23.03.2020թ.