ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀօրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-518-19.03.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արտակ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում նշված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ հիմք ընդունելով նույն 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք նաեւ Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2. Նախագծով նախատեսված փոփոխությունների եւ լրացումների արդյունքում «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) ՝ 213 -րդ հոդվածում լրացվում է նոր՝ 5-րդ մաս, այն է` «Սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման (դադարեցման) կարգն ու պայմանները սահմանվում են կանոնադրությամբ» :

Միաժամանակ հարկ է նկատել, որ Օրենքի 219 -րդ հոդվածում կատարվող փոփոխությունների արդյունքում առանձնացվում են խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման եւ ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը: Ընդ որում, փոփոխությունների արդյունքում ընդհանուր ժողովի կողմից խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու հիմքերը շարունակում են մնալ նույնը եւ տարածվում են խորհրդի բոլոր անդամների վրա: Այսինքն՝ խորհրդի՝ ընդհանուր ժողովի կողմից չընտրված անդամների համար կիրառելի են ինչպես Նախագծով նախատեսված 219 -րդ հոդված ի, այնպես էլ լիազորությունների վաղաժամկետ դադարեցման՝ կանոնադրությամբ նախատեսվելիք հիմքերը, մինչդեռ ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամների համար կիրառելի են միայն 219 -րդ հոդված ով նախատեսված լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերը: Գտնում ենք, որ անհասկանալի է նման տարբերակված մոտեցման կիրառման հիմնավորվածությունը:

Միաժամանակ կարծում ենք, որ խնդրահարույց է Օրենքի 213 -րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարման (դադարեցման) կարգն ու պայմաններմ ամբողջությամբ կանոնադրությամբ նախատեսելու պահանջը, մասնավորապես՝ պարզ չեն դադարման կարգի եւ պայմանների կանոնադրությամբ նախատեսվելիք ծավալները, ինչպես նաեւ անհասկանալի է լիազորությունների դադարեցման պայմանները կանոնադրությամբ նախատեսելու նպատակը:

3. Նախագծի 3 - րդ հոդվածով Օրենք ի 21 9 -րդ հոդված ում լրացվող նոր 1.1-ին մասը պարունակում է հետեւյալ կարգավորումը. «1.1 Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են՝

ա) իր դիմումի համաձայն.

բ) մահանալու դեպքում.

գ) բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում» :

Կարգավորման վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմքեր կարող են նախատեսվել նաեւ բանկի կանոնադրությամբ, որոնք, ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, պետք է լինեն այն դեպքերը, որոնք նախատեսում ենխորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարում փաստի ուժով :

Կարծում ենք, Նախագծի 3 - րդ հոդվածով Օրենք ի 21 9 -րդ հոդված ում լրացվող նոր 1.1-ին մասի «բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում» ձեւակերպումն ունի հստակեցման կարիք, քանի որ հստակ կերպով չեն ներկայացվում չափանիշները, որոնցով կանոնադրությամբ կարող են նախատեսվել խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման հիմք հանդիսացող դեպքերը, որոնք բացառապես կունենան փաստի ուժ:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենք ի 213 -րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետը պարունակում է հետեւյալ կարգավորումը.«(…) Խորհրդի քանակական կազմի հաստատման եւ դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում, բացառությամբ սույն օրենքի 213 -րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ խորհրդի քանակական կազմը կարող է հաստատվել արտահերթ տարեկան ժողովում : Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել նաեւ , եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին» :

գ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 213 -րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի «արտահերթ տարեկան ժողովում» ձեւակերպում ն առաջարկում ենք փոխարինել «արտահերթ ընդհանուր ժողովում» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

գ Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 213 -րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի վերջին նախադասությունից առաջարկում ենք հանել «նաեւ» բառը` հաշվի առնելով այն, որ խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Դրան նախորդող դրույթը վերաբերում է ոչ թե անդամների ընտրությանը, այլ քանակական կազմի հաստատմանը:

5. Նախագծ ի 2-ին հոդված իմասերի համարներ ն առաջարկում ենք տեքստից բաժանել կետերով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի մասերի համարներին:

6. Նախագծ ի 2-ին հոդվածի 1-ին մասով Օրենքի 213 -րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր պարբերության «2-րդ եւ 3-րդ» թվեր ն առաջարկում ենք փոխարինել «երկրորդ եւ երրորդ» բառերով` հիմք ընդունելով «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում պարբերություններին հղում կատարելու ձեւը (տե՛ս Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունը):

7. Նախագծ ի 2-ին հոդվածի 3-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 213 -րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ պարբերությունը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Բանկի կանոնադրական հիմնադրամում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի առաջադրման, ընտրության եւ բանկի խորհրդում ընդգրկման, ինչպես նաեւ բանկի մասնակիցներին տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է կանոնադրությամբ» :

Բանկի մասնակիցներին ներկայացվող տեղեկատվության վերաբերյալ կարգավորման մեջ առաջարկում ենք նշում կատարել ներկայացվող կոնկրետ տեղեկատվության վերաբերյալ` հղում կատարելով Օրենքի 213 -րդ հոդվածի 3-րդ եւ 43-րդ հոդվածի 5-րդ մասերին:

8. Նախագծ ի 2-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 213 -րդ հոդվածում լրացվող նոր ՝ 6-րդ մասի համաձայն.«6. Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ , եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսականկազմակերպության ներկայացուցիչ, կամ ունի միկրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ կամ ում կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա եւ ում նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը :

Սույն մասով նախատեսված անձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում» :

8.1. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ բանկի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաեւ այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ , գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ եթե տվյալ բանկը եւ այլ բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում են միմյանց հետ փոխկապակցված անձինք :(…)» :

Հարկ է նկատել, որ Նախագծ ի 4-րդ հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում լրացվող նոր նախադասությունը պարունակում է հետեւյալ կարգավորումը. «Սույն օրենքի 213 -րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ » : Մինչդեռ Նախագծ ի 2-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 213 -րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասը որեւէ կարգավորում չի պարունակում վարկային կազմակերպությունների խորհրդի անդամ լինելու վերաբերյալ:

8.2. Նախագծ ի 2-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 213 -րդ հոդվածում լրացվող նոր՝ 6-րդ մասի կարգավորման վերլուծությունից եզրահանգում ենք, որ բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա բավարարում է որոշակի չափանիշների`

գ նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ

գ հանդիսանում է միջազգային ֆինանսականկազմակերպության ներկայացուցիչ, կամ

գ ունի միկրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ:

Սակայն, հարկ է նկատել, որ կարգավորման տեքստում կիրառվող շաղկապների արդյունքում ստացվում է, որ բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նրա կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա եւ ում նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը: Արդյունքում ստացվում է, որ վերոնշյալ չափանիշներից որեւէ մեկին բավարարեը հնարավոր է շրջանցել, եւ ցանկացած անձ կարող է միաժամանակ լինել մեկից ավելի բանկերի խորհրդի անդամ, եթե դա չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա:

գ Առաջարկում ենք կարգավորումը հստակեցնել` Նախագծ ի 2-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 213 -րդ հոդվածում լրացվող նոր ՝ 6-րդ մասի տեքստում «կամ ում կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն» ձեւակերպումը փոախրինելով « եւ նրա կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն» ձեւակերպումով:

գ Միաժամանակ, առաջարկում ենք հստակեցնել կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա բացասական ազդեցություն ունենալու գնահատման չափանիշները:

8.3. Նախագծ ի 2-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 213 -րդ հոդվածում լրացվող նոր ՝ 6-րդ մասի տեքստում կիրառվում է «ում նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը» ձեւակերպումը: Կարծում ենք նշված կարգավորումն ունի հստակեցման կարիք, մասնավորապես հասկանալի չէ «կիրառելի կլինեն» արտահայտությունը: Հարկ է նկատել, որ Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը նախատեսում են հետեւյալ կարգավորումը.

«1. Բանկի ղեկավարներ են համարվում բանկի խորհրդի նախագահը, նրա տեղակալը եւ խորհրդի անդամները , գործադիր տնօրենը, նրա տեղակալները, գլխավոր հաշվապահը, նրա տեղակալը, ներքին աուդիտի ղեկավարը, նրա անդամները, բանկի տնօրինության անդամները, (…) :

2. Բանկի ղեկավար չեն կարող լինել`

ա) դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք.

բ) դատարանի կողմից ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առեւտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից զրկված անձինք.

գ) սնանկ ճանաչված եւ չմարված (չներված) պարտավորություններ ունեցող անձինք.

դ) անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքներըչեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշերին.

ե) անձինք, որոնք անցյալում կատարել են այնպիսի արարք, որը Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված` Կենտրոնական բանկի կարծիքով հիմք է տալիս կասկածելու, որ տվյալ անձը` որպես բանկի ղեկավար, չի կարող պատշաճորեն կառավարել բանկի գործունեության համապատասխան ոլորտը, կամ նրա գործողությունները կարող են հանգեցնել բանկի սնանկացմանը, ֆինանսական վիճակի վատթարացմանը կամ հեղինակության եւ գործարար համբավի վարկաբեկմանը.

զ) անձինք, որոնք քրեական գործով ներգրավված են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ»:

գ Վերոգրյալի հիման վրա կարող ենք եզրակացնել, որ խորհրդի անդամները համարվում են բանկի ղեկավար, եւ նրանց վրա ինքնին տարածվում է Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը: Ուստի, առաջարկում ենք Նախագծ ի 2-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 213 -րդ հոդվածում լրացվող նոր ՝ 6-րդ մասի տեքստից հանել «ում նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը» ձեւակերպումը՝ տարընթերցումներից խուսափելու նպատակով:

գ Միաժամանակ առաջարկում ենք Նախագծ ի 2-րդ հոդվածի 5-րդ մասով Օրենքի 213 -րդ հոդվածում լրացվող նոր ՝ 6-րդ մասի « Սույն մասով նախատեսված անձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում» ձեւակերպումը փոխարինել«Նույն ա նձը կարող է խորհրդի անդամ լինել ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերի կեսում» ձեւակերպումով:

9. Նախագծի 3 - րդ հոդված ի 2-րդ մասի «1.1 մաս.

1.1 Խորհրդի անդամի» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել«1.1-ին մաս.

1.1. Խորհրդի անդամի» ձեւակերպումով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

10. Նախագծի 5-րդ հոդվածի «փոխարինել «5), 11) եւ 13)» թվերով եւ բառով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «փոխարինել «5-րդ, 11-րդ եւ 13-րդ» թվերով եւ շաղկապով» ձեւակերպումով:

11. Նախագծի 6-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ներ ին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

08.04.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

08.04.2020թ.



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում ներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -518-19.03.2020- ՖՎ -011/0 ) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագ ի ծ ը (այսուհետ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ուղղված են «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում ( այսուհետ՝ Օրենք ) տեղ գտած որոշ հակասությունների վերացմանը, բանկի բաժնետերերի տարեկան ժողովում քննարկման ենթակա հարցերի հստակեցմանը, բանկի խորհրդի անդամի կողմից միաժամանակ այլ բանկում խորհրդի անդամ լինելու հնարավորությունների տրամադրմանը, ինչպես նաեւ փաստի ուժով խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքերի սահմանմանը:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է բաժնետիրոջ կողմից որոշակի թվով բաժնետոմսեր ձեռք բերելու դեպքում նրան անմիջապես իրավունք տալ խորհրդում ընդգկել իր ներկայացուցչին, խորհրդի անդամին հնարավորություն տալ այլ բանկում եւս դառնալ խորհրդի անդամ, ինչպես նաեւ փաստի ուժով, այն է՝ իր դիմումի համաձայն, մահանալու դեպքում եւ բանկի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում  խ որհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել :

3. Նախագծում առկա են ինչպես բովանդակային, այնպես էլ հայեցակարգային խնդիրներ, որոնք, մեր կարծիքով, քննարկման եւ լուծման կարիք են զգում:

Դիտողություններ եւ առաջարկություններ ն ախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է, որ. « Խորհրդի քանակական կազմի հաստատման եւ դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում , բացառությամբ սույն օրենքի 213 -րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի, երբ խորհրդի քանակական կազմը կարող է հաստատվել արտահերթ տարեկան ժողովում : Խորհրդի անդամների ընտրության հարցն արտահերթ ընդհանուր ժողովում կարող է քննարկվել նաեւ, եթե վերջինս որոշում է ընդունել խորհրդի կամ նրա առանձին անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին:»: Կարծում ենք, որ տեքստում օգտագործվող «տարեկան ընդհանուր ժողով»,«արտահերթ տարեկան ժողով» եւ «արտահերթ ընդհանուր ժողով» հասկացությունները հստակեցման կարիք ունեն: Մասնավորապես, Օրենքի 211 -րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ բանկի մասնակիցների ընդհանուր ժողովը բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, իսկ 216 -րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` բանկի խորհրդի իրավասություններից են ընդհանուր ժողովի տարեկան եւ արտահերթ նիստերի գումարումը: Հետեւաբար, կարծում ենք, որ Նախագծում պետք է «արտահերթ տարեկան ժողով» բառակապակցությունը փոխարինել «արտահերթ ընդհանուր ժողով» բառակապակցությամբ:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է լրացում կատարել Օրենքի 213 -րդ հոդվածում, համաձայն որի. «բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսականկազմակերպության ներկայացուցիչ, կամ ունի միկրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ կամ ում կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա եւ ում նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը:»: Այս կապակցությամբ ծագում են մի քանի հարցադրումներ, որոնցից հիմնականները հետեւյալներն են.

ա) Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ խորհրդի անդամները համարվում են բանկի ղեկավարներ: Նույն հոդվածի 2-րդ մասի «դ» կետը սահմանում է, որ բանկի ղեկավար չեն կարող լինել անձինք, որոնց որակավորումը կամ մասնագիտական գիտելիքները չեն համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական կամ որակավորման համապատասխանության չափանիշերին: Իսկ 3-րդ մասի համաձայն, Կենտրոնական բանկն իրավունք ունի սահմանելու բանկի ղեկավարների որակավորման կարգ եւ մասնագիտական համապատասխանության չափանիշներ: Հետեւաբար, կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող լրացման եւ գործող օրենքի վերը նշված դրույթների միջեւ գոյություն ունի որոշակի հակասություն` այն առումով, որ Կենտրոնական բանկին է վերապահված խորհրդի անդամներին ներկայացվող մասնագիտական եւ որակավորման չափանիշների սահմանման իրավասությունը, որոնք կարող են որոշակիորեն տարբերվել Նախագծով առաջարկվողներից` ստեղծելով հակասություն օրենքի տարբեր դրույթների միջեւ:

բ) Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, բանկի խորհրդի նախագահը կամ խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել տվյալ բանկի գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, ինչպես նաեւ այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ, գործադիր մարմնի անդամ կամ այլ աշխատակից, բացառությամբ եթե տվյալ բանկը եւ այլ բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում են միմյանց հետ փոխկապակցված անձինք: Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին պարբերությունում կատարել լրացում, ըստ որի. «սույն օրենքի 213 -րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ:»: Նախագծով 213 -րդ հոդվածի 6-րդ մասում առաջարկվող լրացմամբ նախատեսվում է, որ. «Բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի խորհրդի անդամ, եթե նա ունի բանկային կամ ապահովագրության կամ արժեթղթերի շուկայի ոլորտում առնվազն վեց տարվա մասնագիտական ստաժ, որից երեք տարին ընկերության գործադիր տնօրենի, գործադիր տնօրենի տեղակալի, խորհրդի անդամի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի պաշտոնում, կամ հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչ, կամ ունի միկրոտնտեսագիտության բնագավառում ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի առնվազն չորս տարվա մասնագիտական ստաժ կամ ում կողմից այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չի ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա եւ ում նկատմամբ կիրառելի կլինեն բանկի ղեկավար լինելը բացառող՝ օրենքով սահմանված հիմքերը»: Կարծում ենք, այս առումով առաջանում է որոշակի հակասություն Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի հետ, որտեղ հստակ սահմանված է, որ բանկի խորհրդի խորհրդի անդամը չի կարող միաժամանակ լինել այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ: Առավել եւս, որ Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող լրացմամբ ոչ թե սահմանվում են դեպքեր, այլ ընդամենը չափանիշներ, որոնց բավարարող անձը կարող է հավակնություններ ունենալ մեկ այլ բանկում եւս դառնալու խոհրդի անդամ:

գ) Չնայած այն հանգամանքին, որ Նախագծի 4-րդ հոդվածով սահմանվում է, որ «սույն օրենքի 213 -րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքում բանկի խորհրդի անդամը կարող է միաժամանակ լինել այլ բանկի կամ վարկային կազմակերպության խորհրդի անդամ», այդուհանդերձ, 213 -րդ հոդվածի 6-րդ մասում խոսք է գնում բանկի խորհրդի անդամի կողմից միայն մեկ այլ բանկի խորհրդի անդամ դառնալու հնարավորությունների մասին: Կարծում ենք, նշված դրույթները հստակեցման կարիք ունեն:

դ) Սահմանվող չափանիշները բավականչափ ընդհանրական են, իսկ որոշները՝ նաեւ խնդրահարույց: Մասնավորապես, մեկնաբանությունների տեղիք կարող են տալ որոշ ձեւակերպումներ. ո՞րն է հանդիանում են արժեթղթերի շուկայի ոլորտում մասնագիտական ստաժ, ի՞նչ իրավական կարգավիճակ է իրենից ներկայացնում միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչը, ինչո՞վ է պայմանավորված ակադեմիական կամ հետազոտական աշխատանքի մասնագիտական ստաժը միայն միկրոտնտեսագիտության բնագավառով սահմանափակելը: Բացի այդ, որպես չափանիշ է սահմանվում նաեւ այն, որ այլ բանկի խորհրդի անդամ հանդիսանալը չպետք է ունենա բացասական ազդեցություն կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի բնականոն գործունեության վրա: Ո՞ր կազմակեպությունների մասին է խոսքը, ո՞վ է որոշում նրանց շրջանակը, ո՞վ է գնահատում այդ ազեցությունը` ինչպես նշված կազմակեպությունների, այնպես էլ ՀՀ ֆինանսական համակարգի վրա եւ, վերջապես, որո՞նք են գնահատման չափորոշիչները: Մեր կարծիքով, այս բոլոր հարցադրումները հստակեցման կարիք ունեն, հակառակ դեպքում դրանք կարող են տարընթերցումների տեղիք տալ:

3. Բանկի խորհրդի անդամին միաժամանակ այլ բանկի խորհրդի անդամ դառնալու հնարավորության ընձեռումը, մեր կարծիքով, համակողմանի գնահատման եւ քննարկման անհրաժեշտություն ունի: Չբացառելով որոշակի պայմաններում դրա առավելությունների առկայությունը, միաժամանակ, կարծում ենք, որ ՀՀ-ում գործող ոչ մեծաթիվ բանկերի պարագայում այն կար ո ղ է նաեւ որոշակի խնդիրներ առաջացնել` հատկապես մրցակցային միջավայրի վրա հնարավոր ազդեցության տեանկյունից:

Եզրակացություն

Կարեւորելով Նախագծով հետապնդվող խնդիրների լուծման անհրաժեշտությունը, կարծում ենք, որ այն լրամշակման կարիք ունի՝ հնարավոր տարընթերցումներից խուսափելու եւ մի շարք դրույթների հստակեցման նպատակով, այլապես` Նախագիծը չի կարող ապահովել դրանով հետապնդվող բոլոր խնդիրների լուծումը :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

01 . 0 4 .20 20 թ .


ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-518-19.03.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ա. Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկա իրավիճակը եւ առաջարկվող կարգավորումները:

Ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ եւ լրացումներ, որոնք միտված են վերացնելու որոշ առկա հակասությունները գործող օրենքում:

Մասնավորապես այդ հակասություններն առկա են`

- բանկի խորհրդի ձեւավորման վերաբերյալ բանկի ընդհանուր ժողովի իրավասություններում («Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 211-րդ հոդվածով սահմանվում է, որ բանկի ժողովի բացառիկ իրավասություններից է խորհրդի անդամների նշանակումը, այնինչ նույն օրենքի 213-րդ հոդվածով նախատեսված է առանց ժողովի ընտրության խորհրդի անդամների ավտոմատ կարգով խորհրդում ընդգրկման, ինչպես նաեւ բաժնետերերի կողմից խորհրդի անդամների նշանակման հնարավորություն ),

-բացառապես բանկի բաժնետերերի տարեկան ժողովում քննարկման վերաբերյալ հարցերում (Այն դեպքում, երբ բաժնետերը ձեռք է բերում որոշակի թվով բաժնետոմսեր, ապա իրավունք է ստանում իր ներկայացուցչին ընդգկել խորհրդում: Սակայն օրենքի կարգավորումները սահմանում են, որ խորհրդի քանակական կազմի հաստատման եւ դրա անդամների ընտրության հարցերը քննարկվում են բացառապես տարեկան ընդհանուր ժողովներում: Փաստորեն բաժնետիրոջ նշված իրավունքը հետաձգվում է մինչեւ տարեկան ժողովի անցկացումը, ինչը խոչընդոտում է առկա կարգավորումը եւ խախտում մանր բաժնետերերի իրավունքները ),

- Հղումներում (Օրենքի 39-րդ հոդվածը հղում է պարունակում նույն օրենքի 34-րդ հոդվածին, որտեղ կետերը սահմանված են թվերի, այլ ոչ տառերի ձեւով ):

Նախագծով առաջարկվում է նաեւ հստակեցնել եւ կանոնակարգել խորհրդի անդամի այլ բանկում կամ վարկային ընկերությունում խորհրդի անդամ լինելու հանգամանքը (Ներկա օրենսդրական կարգավորումներով թեեւ հնարավորություն է տրված բանկերի մասնակիցներին իրենց շահերը պաշտպանելու նպատակով բանկի խորհրդի կազմում ունենալ ներկայացուցիչներ, սակայն, երբեմն անհրաժեշտություն է առաջանում առավել ամբողջական եւ համակարգային մոտեցման, որի առկայությունը կարող են ապահովել բանկի խորհրդի որոշ անդամներ, ովքեր նշված գործառույթը հնարավորություն կունենան իրականացնել մեկից ավել բանկերում կամ վարկային կազմակերպություններում: Ներկայացված փոփոխությունները միտված են հնարավորություն ընձեռնելու բանկերի խորհուրդներին առավել բարձր կառավարման որակ ապահովելուն ):

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան:

Եզրակացություն

Նախագծով ներկայացվող փոփոխություններն ու լրացումները կնպաստեն «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա հակասությունների վերացմանը եւ որոշ դրույթների հստակեցմանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

26.03.2020 թ .