ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-521-23.03.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1.Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետում, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո կազմում եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով), Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների (բացառությամբ Երեւան քաղաքի) սխեման (...)»։ Նշված դրույթի վերլուծությունից ստացվում է, որ համայնքի ղեկավարը ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման, նախքան կազմելը, համաձայնեցնում է ոստիկանության հետ, մինչդեռհասկանալի չէ, եթե ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման դեռեւս կազմված չէ, այսինքն ՝ չկա նման սխեմա կամ սխեմայի նախագիծ, համայնքի ղեկավարը ճանապարհային ոստիկանության հետ ինչն է համաձայնեցնելու կամ ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցման նպատակով ինչը պետք է ուսումնասիրի։ Առաջարկում ենք պահպանել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի գործող 19-րդ կետ ի տրամաբանությունը, այն է՝ համայնքի ղեկավարը կազմում է եւ համաձայնեցնելուց հետո է միայն ներկայացնում ավագանու հաստատմանը:
2. Նախագծի հիմնավորման մեջ սահմանված է հետեւյալը. «Նախագծի ( ․․․ ) ընդունումը բխում է համայնքում ճանապարհային երթեւեկության ոլորտին վերաբերող խնդիրների լուծման եւ դրա համար պատասխանատու լիազոր մարմնի հստակ սահմանման անհրաժեշտությունից»։ Ուստի, նպատակ հետապնդելով հստակեցնել եւ սահմանել համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականության պատասխանատու լիազոր մարմնին, Նախագծով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում կատարվում է համապատասխան փոփոխությունը։ Մինչդեռ, հարկ է նկատել, որ ինչպես Նախագծով, այնպես էլ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի գործող կարգավորմամբ սահմանված է, որ համայնքի ղեկավարը լիազոր մարմնի հետ ընդամենը համաձայնեցնում է համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման, եւ Նախագծով նախատեսված փոփոխության արդյունքում, ըստ էության, որեւէ նոր կորգավորում չի նախատեսվում, եւ, մեր կարծիքով, հիմնավորման մեջ բարձրացված խնդիրներին լուծում չի տրվում։ Ինչ վերաբերում է ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման ոլորտում համայնքի ղեկավարի եւ լիազոր մարմնի լիազորություններին, ապա նշված լիազորությունների շրջանակը սահմանված է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 4-րդ եւ 15-րդ հոդվածներով, «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 10-րդ հոդվածով եւ Կառավարության մի շարք որոշումներով (օրինակ՝ Կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի թիվ 1206-Ն որոշման 6-8-րդ կետերով, Կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 265-Ն որոշման 2-րդ եւ 3-րդ կետերով եւ այլն)։
3. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
4.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանման մեջ հերթական համարից հետո նշված «-Ն» տառը հանել, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը չունի վերջինիս նորմատիվ բնույթի մասին նշում։
5.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «բովանդակությամբ» բառը փոխարինել «խմբագրությամբ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)
13.04.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)
13.04.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-521-23.03.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը, ըստ որի` համայնքի ղեկավարը. «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում եւ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երեւան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) եւ կայացնում է որոշումներ ` այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ` երթեւեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.»:
Նախագծի հեղինակի կողմից առաջարկվում է այս կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո կազմում եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում ՝ համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով), Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների (բացառությամբ Երեւան քաղաքի) սխեման եւ կայացնում է որոշումներ` այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ:»:
Առաջարկվող փոփոխության արդյունքում Նախագծի հեղինակն ակնկալում է հստակեցնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ընթացքում առաջացող անորոշ իրավիճակները:
Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը, ըստ Նախագծի հեղինակի, բխում է համայնքում ճանապարհային երթեւեկության ոլորտին վերաբերող խնդիրների լուծման եւ դրա համար պատասխանատու լիազոր մարմնի հստակ սահմանման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության նշանների առկայության, բացակայության, տեղափոխման, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանց ժամանակավոր տեղափոխման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորության բացակայության պարագայում ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով սահմանված, տրանսպորտի բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարելու հնարավորության ստեղծման հետ:
Նախագծի հեղինակի կարծիքով, համայնքներում առկա է վերոնշյալ ոլորտի ընդհանուր կառավարման եւ վերահսկման խնդիր` պայմանավորված ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար ահնրաժեշտ կահավորանքով դրանք հագեցնելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների (եթե դրանք հետեւանք են ճանապարհային երթեւեկության անվտանգության ոչ պատշաճ ապահովման կամ պատասխանատվության ենթարկված անձի կողմից խախտման) վերհանման հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2009 թվականի մարտի 12-ի N 256-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տարածքով անցնող միջպետական, հանրապետական եւ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների ցանկը, սակայն վերոնշյալ որոշումը չի պարունակում սպառիչ տեղեկատվություն համայքներում առկա բոլոր փողոցների նշանակության վերաբերյալ:
Նախագծի հեղինակը եզրահանգում է, որ. « ներկայումս բացակայում են օրենսդրական կարգավորումները, որոնք հստակորեն կլուծեն համայնքներում ճանապարհային երթեւեկության պատշաճ ապահովման, միջպետական, հանրապետական եւ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների եւ դրանց նշանակության վերաբերյալ գործնական խնդիրները:
Այնուհանդերձ, բացի վերը նշված օրենսդրական բացերից, պրակտիկայում առաջանում են խնդիրներ` պայմանավորված «Տեղական իքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի որոշակիության հետ:
Օրենքի վկայակոչված դրույթը չի պարունակում համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականությունը կրող մարմնի մասին հստակ ամրագրում, ինչը խոչնդոտում է համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարմանը:»:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :
2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:
3. Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունման արդյունքում, նոր լիազորության ամրագրման, լիազորության վերաբաշխման կամ լիազորության վերացման խնդիր չի լուծվում, բացառությամբ մեկ դրվագից: Դրանով ընդամենը գործող կետի շարադրանքը ստանում է նոր տեսք, որն, ըստ Նախագծի հեղինակի, շատ ավելի հստակ է արտացոլում այդ կետով արտահայտված միտքը:
Ինչ վերաբերում է գործող դրույթի եւ առաջարկվող տեքստի միակ տարբերությանը, ապա այն կայանում է նրանում, որ առաջարկվող տեքստում նախատեսվում է, որ համայնքի ղեկավարը երթեւեկության անվտանգության մասով երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրումը պետք է իրականացնի առանց պետական կառավարման լիազորված մարմնի (այն է` ոստիկանության) հետ համաձայնեցման: Այս առումով, խնդիրը կայանում է նրանում, որ համայնքի ղեկավարն ի պաշտոնե չունի (կարող է չունենալ) երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման մասնագիտական իրավասություններ (ունակություններ եւ կոմպետենցիաներ), ուստի` առանց համապատասխան իրավասություններ ունեցող պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցնելու ճանապարհային երթեւեկության կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրումը կարող է հանգեցնել ճանապարհային երթեւեկության անվտանգության խաթարմանը:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ
Նախագիծը լրամշակման կարիք ունի, ինչն էլ առաջարկում ենք կատարել` վերը նշված բացերը լրացնելու նկատառումներից ելնելով:
Եզրակացություն
Նախագծի ընդունումը չի կարող լուծել այն խնդիրները, որոնք շարադրված են Նախագծի հիմնավորման մեջ եւ չեն վերաբերում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին, քանի որ այդ խնդիրների, օրինակ` ճանապարհային երթեւեկության նշանների առկայության, բացակայության, տեղափոխման, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանց ժամանակավոր տեղափոխման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորության բացակայության, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով սահմանված` տրանսպորտի բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարելու հնարավորության ստեղծման, տվյալ ոլորտի ընդհանուր կառավարման եւ վերահսկման, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար ահնրաժեշտ կահավորանքով դրանք հագեցնելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցման եւ այլնի հետ կապված Նախագիծը նոր իրավակարգավորումներ եւ գործողների վերաշարադրանք չի պարունակում:
Նախագիծը չի կարող լուծել նաեւ գործող դրույթի հստակեցման խնդիրը, քանի որ առաջարկվող իրավակարգավորմամբ նոր անորոշություն է ծագում` կապված երթեւեկության անվտանգության մասով համայնքի ղեկավարի կողմից առանց պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցման երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման հետ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
01.04.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-521-23.03.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վ. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետը, ըստ որի` համայնքի ղեկավարը. «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում եւ Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երեւան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) եւ կայացնում է որոշումներ ` այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ` երթեւեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.» :
Նախագծով առաջարկվում է այս կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելուց հետո կազմում եւ ավագանու հաստատմանն է ներկայացնում ՝ համայնքում ճանապարհային երթեւեկության կազմակերպման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով), Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների (բացառությամբ Երեւան քաղաքի) սխեման եւ կայացնում է որոշումներ` այդ սխեմային համապատասխան անվտանգ երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ: »:
Ներկայացված փոփոխությունով Նախագծի հեղինակն աառաջարկում է հստակեցնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման ընթացքում առաջացող անորոշ իրավիճակները:
Ըստ հեղինակի, Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունումը բխում է համայնքում ճանապարհային երթեւեկության ոլորտին վերաբերող խնդիրների լուծման եւ դրա համար պատասխանատու լիազոր մարմնի հստակ սահմանման անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության նշանների առկայության, բացակայության, տեղափոխման, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանց ժամանակավոր տեղափոխման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորության բացակայության պարագայում ՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով սահմանված, տրանսպորտի բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարելու հնարավորության ստեղծման հետ:
Նախագծի հեղինակի կարծիքով, համայնքներում առկա է վերոնշյալ ոլորտի ընդհանուր կառավարման եւ վերահսկման խնդիր` պայմանավորված ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար ահնրաժեշտ կահավորանքով դրանք հագեցնելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների (եթե դրանք հետեւանք են ճանապարհային երթեւեկության անվտանգության ոչ պատշաճ ապահովման կամ պատասխանատվության ենթարկված անձի կողմից խախտման) վերհանման հետ:
ՀՀ կառավարության կողմից 2009 թվականի մարտի 12-ի N 256-Ն որոշմամբ սահմանվել է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի տարածքով անցնող միջպետական, հանրապետական եւ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների ցանկը, սակայն վերոնշյալ որոշումը չի պարունակում սպառիչ տեղեկատվություն համայքներում առկա բոլոր փողոցների նշանակության վերաբերյալ:
Նախագծի հեղինակը հիմնավորման մեջ նշում է, որ. « ներկայումս բացակայում են օրենսդրական կարգավորումները, որոնք հստակորեն կլուծեն համայնքներում ճանապարհային երթեւեկության պատշաճ ապահովման, միջպետական, հանրապետական եւ մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների եւ դրանց նշանակության վերաբերյալ գործնական խնդիրները» :
Մինչդեռ, բացի վերը նշված օրենսդրական բացերից, պրակտիկայում առաջանում են խնդիրներ` պայմանավորված «Տեղական իքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի որոշակիության հետ:
Օրենքի տվյալ դրույթը համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականությունը կրող մարմնի մասին հստակ ամրագրում չի պարունակում, ինչը խոչնդոտում է համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարմանը:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :
2. Նախագծով առաջարկվող փոփոխության ընդունման դեպքում, նոր լիազորության ամրագրման, լիազորության վերաբաշխման կամ լիազորության վերացման խնդիր չի լուծվում, բացառությամբ մեկ դրվագից: Գործող կետի շարադրանքը ընդամենը ստանում է նոր տեսք, որն ըստ հեղինակի, շատ ավելի հստակ է արտացոլում այդ կետով արտահայտված միտքը:
3. Համայնքի ղեկավարն, ըստ Նախագծով առաջարկվող տեքստի, նախատեսվում է, որ երթեւեկության անվտանգության մասով երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրումը պետք է իրականացնի առանց պետական կառավարման լիազորված մարմնի (այն է` ոստիկանության) հետ համաձայնեցման: Խնդիրը կայանում է նրանում, որ համայնքի ղեկավարն ի պաշտոնե չունի երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման մասնագիտական իրավասություններ, ուստի` առանց համապատասխան իրավասություններ ունեցող պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցնելու ճանապարհային երթեւեկության կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրումը կարող է հանգեցնել ճանապարհային երթեւեկության անվտանգության խաթարմանը:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ
Նախագիծը լրամշակման կարիք ունի, ինչն էլ առաջարկում ենք կատարել` ներկայացված առաջարկությունները լրացնելու նկատառումներից ելնելով:
Եզրակացություն
Ընդհանուր առմամբ, Նախագծի ընդունումը չի կարող լուծել հիմնավորման մեջ ներկայացված խնդիրները, քանի որ դրանք չեն վերաբերում «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետին, քանի որ այդ խնդիրների, օրինակ` ճանապարհային երթեւեկության նշանների առկայության, բացակայության, տեղափոխման, օրենսդրությամբ նախատեսված դեպքերում դրանց ժամանակավոր տեղափոխման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու հնարավորության բացակայության, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածով սահմանված` տրանսպորտի բնագավառում համայնքի ղեկավարի լիազորությունների պատշաճ կատարելու հնարավորության ստեղծման, տվյալ ոլորտի ընդհանուր կառավարման եւ վերահսկման, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման համար անհրաժեշտ կահավորանքով դրանք հագեցնելու եւ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազեցման եւ այլնի հետ կապված Նախագիծը նոր իրավակարգավորումներ եւ գործողների վերաշարադրանք չի պարունակում:
Նախագիծը չի կարող լուծել նաեւ գործող դրույթի հստակեցման խնդիրը, քանի որ առաջարկվող իրավակարգավորմամբ նոր անորոշություն է ծագում` կապված երթեւեկության անվտանգության մասով համայնքի ղեկավարի կողմից առանց պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցման երթեւեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման հետ:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
06.04.2020 թ .