ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-525-2 5 .03.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2.Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածը՝ առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով, քանի որ Նախագծով կատարվում է միայն մեկ լրացում:

3. Նախագծի 1-ին հոդված ում « հետեւյալ խմբագրությամբ » բառերն առաջարկում ենք փոխարինել « նոր խմբագրությամբ » բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նախագծի 2-րդ հոդվածում « 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով » բառերն առաջարկում ենք փոխարինել « 1-ին մասում լրացնել նոր՝ 6-րդ կետ » բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում՝ համայնքի պարտադիր խնդիրների շարքում ներառելով համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը։ Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենքի 82-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված է՝ «Համայնքի հնգամյա զարգացման ծրագրում ներառվում են համայնքի հնարավորությունների շրջանակում իրագործելի պարտադիր խնդիրները եւ դրանց լուծման նպատակով նախատեսվող ծրագրերը» ։ Նախագծի ընդունման արդյունքում համայնքի պարտադիր խնդիրների շարք ը կ ընդլայնվ ի, ինչը, սակայն, կարող է չ արտացոլվ ել համայնքի առաջիկա հնգամյա զարգացման ծրագրում, եւ դրանով իսկ նշված պարտադիր խնդիրն իրագործելի կարող է դառնալ հնգամյա զարգացման ծրագրի ավարտից հետո:

Հարկ ենք համարում նաեւ նկատել, որէկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը, որպես համայնքի պարտադիր խնդիր, կարող է լրացվել հնգամյա զարգացման ծրագրում, սակայն Օրենքով համայնքի հնգամյա զարգացման ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու սահմանափակ դեպքեր են նախատեսվ ած, այն է՝Օրենքի 82-րդ հոդվածի 4-րդ մաս ի համաձայն՝ «Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի գործողության ժամկետի ընթացքում համայնքի ավագանու անդամների ընտրություն կայանալու դեպքում ավագանու լիազորություններն ստանձնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կողմից կարող են առաջարկվել հնգամյա զարգացման ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ» եւ 8-րդ մասով՝ «Համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի ներկայացրած հաշվետվությունից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, հնգամյա զարգացման ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ կարող են առաջարկվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի առնվազն մեկ երրորդի կամ մշտական հանձնաժողովների կողմից» ։

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել , որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը:

Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

15.04.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118) ,

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

15.04.2020թ.



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -525-25.03.2020-Տ ՏԳԲ -011/0 ) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծրագրերի ու միջոցառումների համատեքստում կարեւոր նշանակություն ունի նաեւ բնապահպանական հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկման մակարդակի բարձրացումը եւ բնակչության էկոլոգիական կրթության խթանումը: Այս առումով, կարեւորվում է տեղական ինքնակառավարման մակարդակում նշված խնդիրների լուծման համար որոշակի օրենսդրական հիմքերի ամրագրումը:

Նախագծով առաջարկվում է համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումն օրենսդրորեն սահմանել որպես համայնքի խնդիր:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է որպես համայնքի պարտադիր խնդիր ամրագրել համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ՝ համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանումը, իսկ համայնքի ղեկավարին վերապահել լիազորություն` համայնքում իրականացվող էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության եւ դաստիարակության ծրագրերի իրականացմանն աջակցության հետ կապված:

Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա համայնքում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության խթանման, էկոլոգիական ոչ ֆորմալ կրթության եւ դաստիարակության ծրագրերի իրականացման ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններին լրացուցիչ լիազորություններ տրամադրելու միջոցով նպաստել շրջակա միջավայրի պաշտպանությանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

03 . 0 4 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-525-25.03.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Հայաստանի Հանրապետությունը վավերացնելով մի շարք միջազգային բնապահպանական համաձայնագրեր (կոնվենցիաներ եւ դրանց արձանագրություններ), ստանձնում է միջազգային պարտավորություններ էկոլոգիական կրթության եւ դաստիարակության տեսանկյունից: Մասնավորապես, բնապահպանական հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը , համապատասխան կադրերի պատրաստումը ու վերապատրաստումը եւ էկոլոգիական կրթության խթանումը :

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 թվականի փետրվարի 22-ին հավանության արժանացնելով « Էկոլոգիական կրթության եւ դաստիարակության զարգացման ռազմավարությունը », նախանշում է Հայաստանում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառի զարգացման ուղիները: Ռազմավարությունը վեր է հանում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության հիմնախնդիրները , ներկայացնում է համակարգի զարգացումն ապահովող ռազմավարական գործողությունները , ինչպես նաեւ նախադպրոցական , միջնակարգ , միջին մասնագիտական , բարձրագույն , հետբուհական եւ լրացուցիչ կրթության ոլորտներում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության համակարգի զարգացումը :

Նախագծով առաջարկվում է սահմանել էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում համայնքների լիազորությունները եւ պարտականությունները, որը կնպաստի համայնքներում էկոլոգիական կրթության եւ դաստիարակության դերի բարձրացմանը, հասարակության էկոլոգիական աշխարհայացքի, հայրենի բնության նկատմամբ պատասխանատու եւ հոգատար վերաբերմունքի ձեւավորմանը, հասարակության իրազեկության մակարդակի բարձրացմանը:

Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագիծը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Նախագծի ընդունմամբ կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը՝ ՀՀ տնտեսական եւ կրթական բարեփոխումներին ներդաշնակ եւ «Կրթություն՝ հանուն կայուն զարգացման ռազմավարության» սզբունքներին համահունչ, որը կուժեղացնի բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերը:

Նախագծի ընդունումը կնպաստի էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառին վերաբերվող մի շարք պարտավորվածությունների իրականացմանը, որոնք պարտավորվել են, մասնավորապես, ՄԱԿ - ի ԵՏՀ « Շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվության մատչելիության , որոշումների ընդունման գործընթացին հանրության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին » կոնվենցիայով ( Օրհուս , 1998 թ .), « Կենսաբանական բազմազանության մասին » ՄԱԿ - ի կոնվենցիայով , « Կլիմայի փոփոխության մասին » ՄԱԿ - ի շրջանակային կոնվենցիայով , « Անապատացման դեմ պայքարի մասին » ՄԱԿ - ի կոնվենցիաով պայմանավորված:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

07.04.2020թ.