ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգայինժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -527-25.03.2020-ՊԻ-011/0),««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -5271 -25.03.2020-ՊԻ-011/0)եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -5272 -25.03.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Արտակ Մանուկյանի, Համազասպ Դանիելյանի, Սերգեյ Բագրատյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Արթուր Դավթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգայինժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ մասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերի փաթեթը):

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. ««Ազգայինժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրում «ՕՐԵՆՔԸ» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ» բառը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի2-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «13-րդ հոդվածի» թվից եւ բառից հետո առաջարկում ենք լրացնել «1-ին մասում» թիվը եւ բառը, միաժամանակ առաջարկում ենք նույն հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերից հանել «1-ին մասի» եւ «1-ին մասը»թվերը եւ բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի պահանջները: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրվող 8-րդ կետի համարը եւս առաջարկում ենք ներառել չակերտների մեջ:

3. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասում «1-ին մասը լրացնել նոր՝ 12-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ

12) «Յուրաքանչյուր» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Լրացնել նոր՝ 12-րդ կետ.

«12) Յուրաքանչյուր» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի3-րդ մասը:

Միաժամանակ, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով «Ազգայինժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 13-րդ հոդվածում լրացվող նոր 12-րդ կետի ենթակետերը համարակալել հայերենի այբուբենի փոքրատառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի7-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 12-րդ կետի համաձայն. «Յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահը ներկայացնում է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն » :

Նշված լրացումը հաշվի առնելով` առաջարկում ենք լրացում կատարել նաեւ Օրենքի 40-րդ հոդվածում` նախատեսելով, որ հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստն ավարտվում է օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո` հանձնաժողովի նախագահի կողմից «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հաշվետվությունը ներկայացնելուց հետո:

Հարկ է նկատել նաեւ, որ լրացվող կարգավորումից հասկանալի չէ, թե յուրաքանչյուր հերթական նստաշրջանի վերջին հերթական նիստի օրակարգային հարցերի քննարկումն ավարտվելուց հետո հանձնաժողովի նախագահը ինչ ժամկետում պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվությունը , քանի որ Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 12-րդ կետի ենթակետերում առկա կարգավորումները այդ հաշվետվության մեջ պարտավորեցնում են ներառել նաեւ այնպիսի տեղեկատվություն, որը վերաբերելի է վերջին հերթական նիստին եւ դրա օրակարգային հարցերին, մասնավորապես` անցկացված նիստի վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, հանձնաժողով «մուտքագրված» , դրական կամ բացասական եզրակացություն ստացած «օրենսդրական նախաձեռնությունների» վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը, հանձնաժողովի անդամ պատգամավորների հանձնաժողովի աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը:

Հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 12-րդ կետում առկա կարգավորումը:

5. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 12-րդ կետի 1.2-րդ ենթակետում առկա «դիմումների» բառն առաջարկում ենք փոխարինել «գրությունների» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի2-րդ մասը եւ հաշվի առնելով Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված կարգավորումը, այն է` «1. Մշտական հանձնաժողովի նախագահը`

(…)

8) ընթացք է տալիս եւ պատասխանում հանձնաժողովին ուղղված գրություններին :

Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենքի 13-րդ հոդվածում լրացվող նոր 12-րդ կետի 1.3-րդ ենթակետում առկա «հանձնաժողով մուտքագրված» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հանձնաժողովում քննարկված» ձեւակերպումով, «օրենսդրական նախաձեռնությունների» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «օրենքի նախագծերի» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի2-րդ մասը:

6. Նախագծի 2-րդ հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի 3-րդ հոդվածի ««առնվազն կեսից ավելին բառերով» » ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել ««առնվազն կեսից ավելին» բառերով » ձեւակերպումով:

7. Նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել` ձեւակերպելով այն հետեւյալ կերպ. «Օրենքի 79-րդ հոդվածում լրացնել նոր` 1.1-ին մաս.

«1.1. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչ եւ գլխադասային հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ հատուկ կարծիք ներկայացրած` հանձնաժողովի անդամներիներկայացուցիչ չի կարող նշանակվելօրենսդրական նախաձեռնության վերաբերյալ պաշտոնական գրությունում նշված պատգամավորը՝ երկու կամ ավելի թվով պատգամավորի նախաձեռնության դեպքում, ինչպես նաեւ տվյալ խմբակցության ներկայացուցիչը՝ այդ խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության դեպքում :»: »` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի7-րդ մասը եւ 33-րդ հոդվածի3-րդ մասը:

8. Նախագծի 5-րդ հոդվածում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի1-ին մասի 3-րդ կետը: Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով օրենքի 81-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի տեքստից առաջ նշել մասի համարը, այն է` «1.» ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

Նախագծի 5-րդ հոդվածով օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, այն է` «Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, պատգամավորը , խմբակցությունը եւ Կառավարությունը» : Մինչդեռ գործող նորմը պարունակում է հետեւյալ իրավակարգավորումը` «Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն հեղինակը, խմբակցությունը եւ Կառավարությունը , ինչպես նաեւ հեղինակից բացի, մյուս պատգամավորները ՝ շրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ » :

Այսպիսով` Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում՝ հանելով այն սահմանափակումը, որ պատգամավորն առաջին ընթերցմամբ ընդունվածշրջանառության մեջ դրված նախագծի միայն փոփոխված դրույթների վերաբերյալ կարող է գրավոր առաջարկ ներկայացնել։ Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ պատգամավորի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի միայն փոփոխված դրույթների մասով առաջարկ ներկայացնելու սահմանափակումն ինքնանպատակ չէ, եւ, մեր կարծիքով, որոշակի կարգավորիչ գործառույթ է իրականացնում, մասնավորապես՝ ուղղված է կանխելու առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ այնպիսի նոր առաջարկությունների ներկայացումը, որոնք կարող են հանգեցնել առաջին ընթերցմամբ արդեն իսկ քննարկված եւ ընդունված նախագծում համակարգային փոփոխությունների ։ Բացի այդ, հարկ է նկատել, որ պատգամավորը պետք է շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկների առկայության դեպքում դրանք ներկայացնի նախքան առաջին ընթերցումը («Ազգայի ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ընդ որում, նշված իրավունքի լիարժեք իրացմանն ուղղված աշխատանքները նախօրոք իրականացնելու պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունված եւ հետագայում չփոփոխված դրույթների վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու անհրաժեշտություն, կարծում ենք, այլեւս չի առաջանա:

9. Նախագծի 6-րդ հոդվածում «հոդվածը լրացնել նոր` 1.1-ին մասով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր` 1.1-ին մաս» ձեւակերպումով, Նախագծի 7-րդ հոդվածում «մասը լրացնել նոր` 3-րդ եւ 4-րդ կետերով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «մասում լրացնել նոր` 3-րդ եւ 4-րդ կետեր» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի3-րդ մասը:

Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 3-րդ կետի «կատարողական» բառն առաջարկում ենք փոխարինել «կատարման» բառով:

Միաժամանակ, կարծում ենք հստակեցման կարիք ունի Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 4-րդ կետում առկա հետեւյալ ձեւակերպումը. «կազմում են ամփոփաթերթ` գույքագրելով (…) նախագծերը » : Մասնավորապես, հասկանալի չէ, թե ինչպես պետք է գույքագրվեն նախագծերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գույքագրել եզրույթը մեկնաբանվում է որպես գույքացուցակ կազմել կամ գրանցել որպես գույք:

Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածով Օրենքի 122-րդ հոդվածի 1-ին մասում լրացվող նոր 4-րդ կետի «հաշվետվություն տալու նպատակով» բառերից առաջ լրացնել «իրեն» բառը` կետի կարգավորումը հստակեցնելու նպատակով:

10. Նախագծի 8-րդ հոդվածով Օրենքի 161-րդ հոդվածի 2-րդ մասում «խմբակցության գործավարը» բառերից հետո լրացվում է «խորհրդականը» բառը: Հաշվի առնելով նշված լրացումը` առաջարկում ենք լրացում կատարել նաեւ Օրենքի 161-րդ հոդվածի 3-րդ մասում, որը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«Մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցությունն ունենում են Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար եւ չորս փորձագետ» :

11. Նախագծի 9-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել` ձեւակերպելով այն հետեւյալ կերպ. «Օրենքի 162-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Մշտական հանձնաժողովներից յուրաքանչյուրն ունի Աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ համակարգող փորձագետ, առնվազն երկու փորձագետ (մասնագետ), մեկ խորհրդական եւ մեկ գործավար (օգնական): Մշտական հանձնաժողովի գործավարը (օգնականը) եւ խորհրդականը աշխատանքի են ընդունվում եւ ազատվում աշխատանքից համապատասխան հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ, իսկ համակարգող փորձագետը եւ մյուս փորձագետները (մասնագետները)` քաղաքացիական ծառայության պաշտոնները զբաղեցնելու կարգավորումներին համապատասխան : Մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը կարող է ավելացվել հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ՝ Խորհրդի որոշմամբ:»: »` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի1-ին մասի 3-րդ կետը եւ հաշվի առնելով, այն, որ Օրենքի 162-րդ հոդվածի 3-րդ մասում անդարադարձ է կատարվում համապատասխան անձանց աշխատանքի ընդունելու եւ ազատելու կարգին:

12. ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին:

13. ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածը եւ հաշվի առնելով այն, որ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով կատարվում են մեկից ավելի լրացումներ: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախա գ ծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ» բառին:

14. ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում, որով «Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի» բառերից հետո լրացվում են «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդականի » բառերը:

Վերոնշյալ լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթում ներառված ««Ազգայինժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 9-րդ հոդվածով «Ազգայինժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք ի 162-րդ հոդվածում կատարվող փոփոխության արդյունքում հանձնաժողովի գործունեության ապահովման համար նախատեսվում է նոր հաստիք, այն է` հանձնաժողովի խորհրդականը: Ուստի, հասկանալի չէ ««Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող լրացման ձեւակերպումը. «մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդական» :

Հաշվի առնելով վերոգրյալը ` առաջարկում ենք հստակեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում կատարվող լրացման ձեւակերպումը :

15. ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախա գ ծի 1-ին հոդվածն առաջարկում ենք խմբագրել` ձեւակերպելով այն հետեւյալ կերպ. ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հավելվածի «Ազգային ժողովի աշխատակազմ» բաժնում` «Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ 6.00» տողից հետո լրացնելնոր «Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի խորհրդական 6.00» (գործակից) եւ «Ազգային ժողովի խմբակցության խորհրդական 6.00» (գործակից) բառերը եւ թվերը` 1-ին հավելվածի «Ազգային ժողովի աշխատակազմ» բաժնի տողերին եւ սյուներին համապատասխան: »` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը 3-րդ մասը:

Բացի այդ, կարծում ենք, որ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախա գ ծի 1-ին հոդվածով նախատեսված լրացումները` «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 1-ին հավելվածի «Ազգային ժողովի աշխատակազմ» բաժնում, առավել նպատակահարմար է «Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական 5.50» տողից հետո կատարելը:

16. ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել` ձեւակերպելով այն հետեւյալ կերպ. «Օրենքի 1-ին հավելվածի «Ազգային ժողովի աշխատակազմ» բաժնի «Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական 5.50»տողում գործակից «5.50» թիվը փոխարինել «6.00» թվով: »` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծ երի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Ազգայինժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք ի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. 011-513-675), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

15.04.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. 011-513-675), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

15.04.2020թ.