ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-531-26.03.2020-ՊԱ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումկատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագ իծը ) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օ րենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին , 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ձեւակերպումներն ու դրույթները հակասու թյուն են առաջացնում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ եւ 16-րդ կետերով եւ 245-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով սահմանված ձեւակերպումների եւ կարգավորումների հետ : Կարծում ենք, որ Նախագծի հիմնավորման մեջ նշված կարգավորման նպատակն ամբողջությամբ իրացնելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրք ում:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Առաջարկում ենք Նախագծի հոդվածներից առաջ նշված «ՀՈԴՎԱԾ» բառը փոխարինել«Հոդված» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերի պահանջներին՝ հոդվածի մասերի համարներըտեքստից բաժանելով միջակետերով:

6. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի անցումայն դրույթներում նշել Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասում սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:

Բացի այդ , հարկ է նշել , որ ներկայումնս գույքահարկի արտոնությունների տրամադրման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում եւ մի շարք ենթաօրենսդրական ակտերում (օրինակ՝2003 թվականի հունիսի 23-ի «Գույքահարկի հաշվարկման եւ վճարման կարգի մասին» հրահանգ եւ այլն):

7. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասում «վեցերորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր պարբերություն» բառերով՝ հաշվի առնելով, որ լրացվող նախադասության բովանդակությունըվերաբերելի է «Գույքահարկի մասին» օ րենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արտոնությունների կիրառման համար կարգ սահմանելուն:

Նախագծի վերաբերյա լ այլ առաջարկությու ններ չկան:

Եզրահանգում

Ամփ ոփելով փորձաքննության արդյունք ները ՝ կարող ենք նշել , որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապ ե տության Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահան ջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

16.04.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշ ո ւթյան բացակայության մասին

Նախագծի հիմնավորման մեջ նշված կարգավորման նպատակն ամբողջությամբ իրացնելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարել նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրք ում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

16.04.2020թ.