ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019թ. գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-533-30.03.2020-ԳԿ) տարեկան հաղորդման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019թ. գործունեության մասին» տարեկան հաղորդումը քննարկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում :
«Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2019թ. գործունեության մասին»տարեկան հաղորդումը (այսուհետ` Հաղորդում) կազմված է ՀՀ Սահմանադրության 196-րդ եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հաղորդումը ներառում է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2019թ. ընթացքում իրականացրած աշխատանքները եւ առկա իրավիճակի մասին հետեւյալ տեղեկատվությունը, մասնավորապես՝
գ հեռուստատեսությունում եւ ռադիոյում տեղեկատվության ազատության վերաբերյալ, որն իր մեջ ներառում է հաշվետու տարում մամուլի ազատության համաշխարհային ցուցիչով Հայաստանի Հանրապետության զբաղեցրած տեղը, ձեռքբերումները, առկա թերությունները եւ բացթողումները,
գ Հանձնաժողովի գործունեության անկախության, թափանցիկության եւ հաշվետվողականության, ինչպես նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ,
գ Հայաստանի Հանրապետությունում հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների վերաբերյալ, որն իր մեջ ներառում է լիցենզավորված եւ առանց լիցենզիայի հեռարձակում իրականացնող հեռուստառադիոընկերությունների եւ նրանց թվաքանակին վերաբերող տվյալներ,
գ լիցենզավորման մի շարք գործնթացների, մասնավորապես` վերահեռարձակման թույլտվությունների տրամադրման, լիցենզավորման մրցույթների անցկացման, լիցենզիաների վերաձեւակերպման, ինչպես նաեւ լիցենզիաների գործողությունը դադարեցնելու վերաբերյալ,
գ հաշվետու տարում հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման, նրանց նկատմամբ իրականացված վարչական վարույթների, ինչպես նաեւ պետական տուրքի գծով եւ վարչական վարույթների արդյունքում ՀՀ պետական բյուջե կատարած փաստացի մուտքերի վերաբերյալ,
գ Հանձնաժողովի կայացած նիստերի եւ ընդունած իրավական ակտերի, միջազգային համագործակցությանն ուղղված աշխատանքների, Հանձնաժողովի աշխատակազմի, Հանձնաժողով հասցեագրված գրությունների եւ քաղաքացիների հարցումների վերաբերյալ,
գ հանրայի հեռարձակող հանդիսացող Հանրային հեռուստաընկերության եւ Հանրային ռադիոընկերության վերաբերյալ, ինչպես նաեւ մի շարք վիճակագրական եւ սոցիալ-ժողովրդագրական տվյալներ՝ աղյուսակների եւ գծապատկերների տեսքով:
Հաղորդման համաձայն` Հանձնաժողովը 2019թ. ընթացքում իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ապահովել է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը, բազմակարծությունն ու բազմազանությունը, ինչպես նաեւ վերահսկել է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը: Հանձնաժողովն ապահովել է նաեւ լիցենզավորման գործնթացի, հեռուստառադիոընկերությունների գործունեության մշտադիտարկման, Հանձնաժողովի միջազգային համագործակցության եւ օրենքով վերապահված այլ լիազորությունների իրականացումը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)
08.04.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ
Հեռուստատեսության
եւ
ռադիոյի
հանձնաժողովի
2019
թվականի
գործունեության
հաղորդման
վերաբերյալ
Հեռուստատեսության եւ ռադիոյիհանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաղորդումը (այսուհետ` Հաղորդում) կազմված է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:
Հեռուստատեսության եւ ռադիոյիհանձնաժողովըանկախ մարմին է, որն ապահովում է հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, վերահսկում է հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը:
Հեռուստատեսության եւ ռադիոյիհանձնաժողովըբարձր է գնահատում Հայաստանի հեռարձակող կազմակերպությունների ազատ գործելու առաջընթացը հաշվետու տարում:
Հաղորդումը ներառում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքները: Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում 2019 թվականի դեկտեմբերի 3-ի դրությամբ հեռարձակում են իրականացրել 126 հեռուստառադիոընկերություն: Հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների հիման վրա գործել են 118 հեռուստառադիոընկերություն, այդ թվում՝ 100 հեռուստաընկերություն եւ 18 ռադիոընկերություն: Հեռուստաընկերություններից 31-ը իրականացրել են վերգետնյա եթերային, 69-ը՝ կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակում:
Վերգետնյա եթերային հեռուստաընկերություններից թվային հեռարձակման ցանցի միձոցով լիցենզիայի հիման վրա հեռարձակում են իրականացրել 22 հեռուստաընկերություն, այդ թվում՝ 6 հանրապետական, 9 մայրաքաղաքային եւ 7 տարածքային սփռման: Անալոգային տիրույթում հեռարձակում են իրականացրել 9 տեղական հեռուստաընկերություն:
Կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակում իրականացնող 69 հեռուստաընկերություններից 21-ը գործել են Երեւան քաղաքի եւ մեկ կամ մի քանի մարզերի, 9-ը՝ Երեւան քաղաքի, 6-ը՝ մեկից ավելի մարզերի եւ 33-ը՝ մեկ մարզի տարածքում:
2019 թվականին դադարեցվել է կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություններից 8-ի լիցենզիայի գործողությունը:
Կաբելային (մալուխային) ցանցով հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների կողմից վերահեռարձակվող հողորդումների 81 %-ը ռուսերեն լեզվով է, 15%-ը՝ հայերեն եւ միայն 4%-ը այլ լեզվով:
Լիցենզիայի հիման վրա FM տիրույթում հեռարձակում իրականացնող 18 ռադիոընկերություններից 3-ը գործել են Հայաստանի Հանրապետության, 13-ը՝ Երեւան քաղաքի եւ 2-ը՝ յուրաքանչյուրը մեկ մարզի տարածքում՝ Շիրակի եւ Լոռու մարզերում:
2019 թվականին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին » ՀՀ օրենքի պահանջների խախտումներ չեն արձանագրվել:
Հաղորդման վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)
09.04.2020թ.