ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -536-29.03.2020-ՏՀ-011/0 ), « Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5361 -29.03.2020-ՏՀ-011/0 ) եւ « Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5362 -29.03.2020-ՏՀ-011/0 ) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , « Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ « Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Հանրապետությունում Covid-19 վարակի տարածմամբ եւ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված մի շարք ոլորտներում եւ գործունեության բնագավառներում անցում է կատարվել հեռավար աշխատանքի՝ սոցիալական շփումները հնարավորինս նվազեցնելու եւ համաճարակի հետագա տարածումը կանխելու նպատակով : Այս առումով, որոշ ոլորտներում առկա են այնպիսի օրենսդրական պահանջներ, որոնք հնարավորություն չեն տալիս անցում կատարել հեռավար աշխատանքի: Մասնավորապես, որպես այդպիսիք կարելի է նշել «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթները:
Փաթեթով առաջարկվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով բաժնետիրական ընկերություններում, բանկերում եւ ապահովագրական ընկերություններում կորպորատիվ կառավարման համակարգում ներդնել հեռավար աշխատանքի կազմակերպման մեխանիզմներ:
Փորձաքննության արդյունքները
1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Փաթեթով ա ռաջարկվում է բաժնետիրական ընկերություններում հեռակա քվեարկության հնարավորությունը տարածել բաժնետերերի բոլոր ժողովների վրա, առցանց քվեարկություն կազմակերպելու նպատակով ներդնել «էլեկտրոնային քվեաթերթիկ» հասկացությունը եւ էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցել ժողովի անցկացման մասին :
Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ
Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Եզրակացություն
Փաթեթի ընդունումը հնարավորություն կտա էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միջոցների եւ հարթակների կիրառման միջոցով կորպորատիվ կառավարման համակարգում սահմանափակել սոցիալական շփումների մակարդակը եւ, դրանով իսկ, կանխարգելել համաճարակի հետագա տարածումը՝ չվտանգելով կառավարման գործընթացը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)
30. 0 3 .20 20 թ .
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -536-29.03.2020-ՏՀ-011/0 ), « Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5361 -29.03.2020-ՏՀ-011/0 ) եւ « Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5362 -29.03.2020-ՏՀ-011/0 ) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» , « Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ « Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Հանրապետության որոշ ոլորտներում առկա են այնպիսի օրենսդրական պահանջներ, որոնք հնարավորություն չեն տալիս անցում կատարել հեռավար աշխատանքի՝ հանրապետությունումCovid-19 վարակի տարածմամբ եւ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված, մասնավորապես, որպես այդպիսիք կարելի է նշել «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթները:
Փաթեթով առաջարկվում է բաժնետիրական ընկերություններում հեռակա քվեարկության հնարավորությունը տարածել բաժնետերերի բոլոր ժողովների վրա, առցանց քվեարկություն կազմակերպելու նպատակով ներդնել «էլեկտրոնային քվեաթերթիկ» հասկացությունը եւ էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցել ժողովի անցկացման մասին:
Փորձաքննության արդյունքները
1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Փաթեթը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ
Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Եզրակացություն
Փաթեթի ընդունումը հնարավորություն կտա էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից միջոցների եւ հարթակների կիրառման միջոցով կորպորատիվ կառավարման համակարգում սահմանափակել սոցիալական շփումների մակարդակը եւ, դրանով իսկ, կանխարգելել համաճարակի հետագա տարածումը՝ չվտանգելով կառավարման գործընթացը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)
30.03.2020թ.