ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Փաստաբանության մասին » օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-543 - 01.04 .2020- ՄԻ -011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Փաստաբանության մասին
»
օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
»
օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը
.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Փաստաբանության մասին
»
օրենքի (այսուհետ
`
Օրենք) նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի7-րդ մասում լրացնել նոր պարբերություն, «Կարգապահական գործով հարցման ձեւով խորհրդի որոշումը կայացվում է գործը գրավոր ընթացակարգով քննելու միջոցով
»
։
Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված են փաստաբանի եւ դիմողի իրավունքները կարգապահական վարույթում, մասնավորապես՝ 1-ին մասի 1-ին, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված են այն իրավունքներն, որոնց
իրացման համար պահանջվում է նշված վարույթին պարտադիր մասնակցության ապահովում: Օրինակ
՝
մասնակցելու կարգապահական վարույթի բոլոր փուլերին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով, հրավիրելու վկաներ, հարցեր տալու ինչպես իր, այնպես էլ մյուս կողմի կամ փաստաբանների պալատի խորհրդի հրավիրած վկաներին եւ այլ: Մինչդեռ նոր խմբագրվող 7-րդ մասի վերջին պարբերությունից եւ Նախագծի մյուս կարգավորումներից պարզ չեն առանց նիստ հրավիրելու՝ գրավոր ընթացակարգով անցկացվելիք կարգապահական գործերով վարույթների առանձնահատկությունները, այդ ընթացակարգի կիրառման հիմքերը, ինչպես նաեւ պարզ չէ, թե ինչպես են վարույթի մասնակցներն իրացնելու վկայակոչված իրավունքները, օրինակ՝ վարույթում լսվելու իրավունքը: Ուստի, կարծում ենք, նման կարգավորման պայմաններում կարգապահական գործի գրավոր ընթացակարգով քննությունը կարող է խնդրահարույց լինել:2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի7-րդ մասում նախավերջին պարբերության մեջ նշված է «խորհրդի անդամներից սահմանված կարգով ստացված
քվեարկության տվյալների
»
մասին: Մինչդեռ հարկ է նկատել, որ Նախագծի դրույթներից պարզ չէ թե, որն է այդ կարգը կամ ում կողմից է այն սահմանվելու:
3. Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 10-րդ հոդվածում լրացնել նոր՝ 10-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ. «Փաստաբանների պալատի խորհրդի որոշումը շահագրգիռ անձի կողմից կարող է դատական կարգով վիճարկվել այդ որոշումն ուժի մեջ մտնելու պահից` մեկ ամսվա ընթացքում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»: Հարկ է նկատել, որ Նախագծով սահմանված կարգավորումներից հասկանալի չէ, թե փաստաբանների պալատի խորհրդի որոշումները, երբ են օրինական ուժ ստանում, որպեսզի այդ պահից հաշվարկվի մեկամսյա ժամկետը (ուժի մեջ մտնելու կանոն նախատեսված է միայն փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին որոշման համար):
4. Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվում է Օրենքի 39.7-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որը վերաբերում է միայն որոշումը հրապարակելու ձեւին, մինչդեռ նման ձեւակերպումից պարզ չէ, թե երբ կամ ինչ ժամկետում պետք է որոշումը կայացվի, եւ երբ պետք է այն ուղարկվի կողմերին ։ Բացի այդ, հասկանալի չէ փաստաբանների պալատի խորհրդի ՝ կարգապահական վարույթի գործով նիստերը որ հիմքերով կարող են անցկացվել դռնփակ, եւ որն է այդպիսի կարգավորում նախատեսելու նպատակը, հատկապես, որ գործող Օրենքը որեւէ կարգավորում չունի դռնփակ նիստ անցկացնելու վերաբերյալ ։
5. Առաջարկում ենք Նախագծի 1-4-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները շարադրել մեկ հոդվածի մասերի շրջանակում, քանի որ փոփոխություններն ու լրացումները նախատեսվում են նույն 10-րդ հոդվածում ։
6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասում 1-ին պարբերության մեջ «առանց նիստ հրավիրելու՝ հարցման միջոցով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «առանց նիստ հրավիրելու՝ հարցման ձեւով» ձեւակերպմամբ, «(առկա կամ առցանց)» բառերից հետո առաջարկում ենք ավելացնել«միջոցով» բառը, այնուհետեւ՝ նախավերջին պարբերության մեջ«Հարցման ձեւով» բառերը՝ փոխարինել «Առանց նիստ հրավիրելու՝ հարցման ձեւով» ձեւակերպմամբ:
7. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածից հետո նշված հոդվածների համարակալումը նշել հաջորդական թվերով ։
8. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված Օրենքի նոր խմբագրությամբ շարադրվող 10-րդ հոդվածի7-րդ մասի 1-ին պարբերության մեջ նշված «Պալատ» բառը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Փաստաբանների պալատ » բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը ։
9. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում նշված վշարադրել» բառը փոխորինել «լրացնել» բառով, իսկ 8-րդ հոդվածում նշված առաջին «շարադրել» բառը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը ։
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների ՝ միմյանց համապատասխանությունը, ինչպես նաեւ համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ
․
Հովասափյան (հեռ.
՝
011-513-248), (118),
Մ ․ Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)
22.04.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ
․
Հովասափյան (հեռ.
՝
011-513-248), (118),
Մ ․ Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)
22.04.2020թ.