ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-547-07.04.2020-ՊԻ-011/0) եւ ««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-5471 -07.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին
նաեւ ` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1.Առաջարկում ենք ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի վերնագրում նշված երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով ղեկավարվելով՝ առաջարկում ենք նշված նախագծերի 1-ին հոդվածում օրենքների վերնագրերից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել։

2.Առաջարկում ենք ««Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենք)» բառերը հանել , քանի որ Նախագծում օրենքին այլեւս հղում չի կատարվում։

3.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը։

4.Նախագծի 1-ին հոդվածով կատարված փոփոխության արդյունքում ծննդյան վկայականում նշվող տեղեկությունների շարքից դուրս է մնում երեխայի սեռի մասին նշումը , որի վերաբերյալ Ն ախագծերի փաթեթին կցված հիմնավորման մեջ որեւէ պարզաբանում նախատեսված չէ։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել , որ«Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 23 - րդ հոդվածի 1 - ին մասի «ա» կետում ծննդյան վկայականում նշվող տեղեկությունների շարքում երեխայի սեռի վերաբերյալ նշումը լրացվել է 2020 թվականի մարտի 6-ին ՀՕ - 103-Ն օրենքով։

5.Առաջարկում ենք ««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացվող 1.1-ին մասում նշված «Օրենքի» բառը նշել փոքրատառով , քանզի «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքում տվյալ օրենքը մեծատառով չի նշվում։

6.««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացվող 1 . 1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ՝ «Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է նաեւ սույն Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձից ծնված երեխայի Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծննդյան վկայականում եւ ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում»։ Մինչդեռ, հարկ է նկատել, որ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 6-րդ հոդվածի2-րդ մասի եւ 8-րդ հոդվածի 1-ին մասիդրույթների վերլուծությունից ստացվում է, որ պետական գրանցման ենթակա է քաղաքացիական կացության ակտը՝ տվյալ դեպքում ծնունդը եւ ոչ թե ծննդյան վկայականը, իսկ ծննդյան վկայականը կամ ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքը տրվում կամ տրամադրվում է՝գրանցված քաղաքացիական կացության ակտի հիման վրա։ Ուստի, առաջարկում ենք լրացվող 1 .1 -ին մասը ձեւակերպել հետեւյալ խմբագրությամբ՝ «Հանրային ծառայությունների համարանիշը ամրագրվում է նաեւ սույն Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձից ծնված երեխայի ծննդյան պետական գրանցման հիման վրա Հայաստանի Հանրապետությունում տրված ծննդյան վկայականում եւ ծննդի պետական գրանցման մասին տեղեկանքում»։

7.Առաջարկում ենք ««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում նշված «5-րդ» բառից առաջ նշել «Օրենքի» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդված 4-րդ մասը։

8.«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է. «Ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի ցանկությամբ (...)16 տարին չլրացած երեխային հատկացվում է հանրային ծառայությունների համարանիշ:»։ Նշված դրույթի բովանդակությունից ստացվում է, որ տասնվեց տարին չլրացած երեխային հանրային ծառայությունների համարանիշ չի հատկացվում, եթե վերջինիս ծնողները կամ օրինական ներկայացուցիչներըցանկություն չեն հայտնում: Նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ, մասնավորապես, նշված է, որ էլեկտրոնային կառավարման համակարգն ամբողջությամբ համակցված է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրին, ինչի շնորհիվ երեխայի ծնունդը գրանցելիս էլեկտրոնային կառավարման համակարգը մեխանիկորեն տեղեկատվության փոխանակման շրջանակներում ստանում է բնակչության պետական ռեգիստրում ստեղծված երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Արդյունքում առաջանում է անհամապատասխանություն ««Հանրային ծառայությունների համարանիշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 1.1-ին մասի եւ «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի միջեւ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Սահմանադրությանը: Անդրադառնալով օրենքների պահանջներին համապատասխանությանը՝ նշենք, որ անհրաժեշտ է վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Քաղաքացիական կացության ակտերի մասին», «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

28.04.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)

28.04.2020թ.