ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ Կ-550-07.04.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:



Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը):
Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված փաստաթուղթը, այն է՝ շահագրգիռ մարմնի եզրակացությունը՝ միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, Նախագծին կից ներկայացված չէ:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:
Միաժամանակ առաջարկում ենք Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանգրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված եզրակացությունը:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)
21.04.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն ներ եւ լրացումներ կատարել «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում: Մասնավորապես`
1. ««1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին»» արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 3-րդ հոդվածի կարգավորումներ ն անհարժեշտություն են առաջացնում լրացում կատարել «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում` նախատեսելով արդյունաբերական նմուշի գրանցման մերժման նոր հիմք ՝ Ա րձանագրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի «iii» կետը:
2. Ա րձանագրության 11-րդ հոդվածի կարգավորումները հնարավորություն են նախատեսում ազգային գերատեսչության կողմից առարկություն ներկայացնել արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագիրը վարչական չեղարկման կարգով անվավեր ճանաչելու վերաբերյալ, եթե ազգային գերատեսչության` առարկություն ներկայացնելու իրավունքը նախատեսված է համապատասխան Պայմանավորվող պետության օրենսդրությամբ:
Ա րձանագրության 14-րդ հոդվածի 3-րդ մասը հնարավորություն է նախատեսում ազգային գերատեսչության կողմից առարկություն ներկայացնել Եվրասիական գերատեսչություն արդյունաբերական նմուշի արտոնագրի տրամադրման դեմ, եթե ազգային գերատեսչության` առարկություն ներկայացնելու իրավունքը նախատեսված է համապատասխան Պայմանավորվող պետության օրենսդրությամբ:
Վերոգրյալի հիման վրա անհրաժետություն է առաջանում «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենքի 5-րդ հոդվածում, որը սահմանում է պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթները, լրացում ներ կատարել ՝ պետական լիազոր մարմնին վերապահելով իրավունք ներկայացնե լու առակություններ ՝ արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագիրը վարչական չեղարկման կարգով անվավեր ճանաչելու վերաբերյալ եւ արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագրի տրամադրման դեմ:
3. Ա րձանագրության 17-րդ հոդվածի կարգավորումները անհրաժեշտություն են առաջացնում «Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» օրենքում կարգավորումներ նախատեսել արդյունաբերական նմուշի եվրասիական հայտի փոխակերպումն ազգային հայտի վերաբերյալ:

Նախագծին առնչվո ղ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)
21.04.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-550-07.04.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:



Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

1.Նախագծով առաջարկվում է վավերացնել 1994թ. սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին արձանագրությունը» (այսուհետ` Արձանագրություն), որը ստորագրվել է 2019թ. սեպտեմբերի 9-ին Նոր-Սուլթանում:
Արձանագրությամբ մասնակից պետություններն (այսուհետ` Պայմանավորվող պետություններ) ընդլայնում են Եվրասիական արտոնագրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն)` 1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիայով (այսուհետ` Կոնվենցիա) նախատեսված արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության բնագավառում գործառույթները` հաշվի առնելով արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության եվրասիական համակարգն առավել ընդգրկուն դարձնելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ձգտելով ստեղծել արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ` բոլոր Պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա եւ նպատակ ունենալով զարգացնելու Պայմանավորվող պետությունների ներքին շուկաներն ու բարձրացնելու իրենց տարածքների գրավչությունը` առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար:



Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Արձանագրությունը ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջեւ:

Արձանագրությանը մասնակից դառնալու համար պետությունը պետք է կամ ստորագրի Արձանագրությունը եւ վավերագիրն ի պահ հանձնի ավանդապահին, կամ ավանդապահին ի պահ հանձնի միանալու մասին ակտը:

Արձանագրությունն, այն վավերացրած կամ դրան միացած առաջին երեք պետությունների համար, ուժի մեջ է մտնում երրորդ պետության կողմից վերը նշված փաստաթղթերից մեկն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո: Ցանկացած այլ պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում իր վավերագիրն ի պահ հանձնելու կամ միանալու մասին ակտն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս հետո:

3.Ըստ Արձանագրության ՝ Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`

- որպես արդյունաբերական նմուշի՝ իրավական պահպանություն չտրամադրել հետեւյալ որոշումներով, որոնք՝

ա) հակասում են հանրային շահերին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին թեկուզ մեկ Պայմանավորվող պետությունում.

բ)պարունակում, վերարտադրում կամ նմանակում են պաշտոնական խորհրդանիշեր (այդ թվում՝ պետական խորհրդանիշեր եւ նշաններ), միջազգային եւ միջկառավարական կազմակերպությունների կրճատ կամ լրիվ անվանումներ՝ առանց այն պետությունների համապատասխան իրավասու մարմինների, կազմակերպությունների համաձայնության, որոնց շահերին են առնչվում այդ լուծումները.

գ)պարունակում, վերարտադրում կամ նմանակում են մշակութային (այդ թվում` էթնիկ ու կրոնական) ժառանգության օբյեկտների պաշտոնական անվանումները կամ պատկերները, դրանց ճանաչելի մասերը՝ առանց այն Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների համաձայնության, որոնց շահերին են առնչվում այդ լուծումները,

- արդյունաբերական նմուշի նկատմամբ առաջնության իրավունքը ճանաչել Փարիզյան կոնվենցիային համապատասխան,

- արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագրով տրամադրվող իրավական պահպանության ծավալը որոշել արտադրատեսակի պատկերների վրա արտացոլված՝ արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությամբ,

- ապահովել, որ արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը ժառանգությամբ կամ այլ իրավահաջորդության կարգով փոխանցվի միայն ամբողջությամբ,

- լիցենզային պայմանագրի, ինչպես նաեւ Արձանագրության 10-րդ հոդվածի 1-ն կետի երրորդ մասի հիման վրա՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան կնքված պայմանագրի գրանցումն իրականացնել ՀՀ ազգային արտոնագրային գերատեսչության կողմից, որի տարածքի մասով կնքվել է համապատասխան պայմանագիրը,

- տեղեկացնել Եվրասիական գերատեսչությանը արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագիրը անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշման մասին,

-ապահովել, որ արդյունաբերական նմուշի եվրասիական հայտը ներկայացվի Եվրասիական գերատեսչություն, բացի Արձանագրության 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերից:

4.Նշենք նաեւ, որ Արձանագրությունում առկա են նորմեր, որոնք կարող են առաջացնել օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունման անհրաժեշտություն:

5. Նախագիծը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ պետական բյուջեի ծախսերի ավելացում չի նախատեսում:

6.Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Մեր կարծիքով , ընդլայնելով արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը` բոլոր Պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա եւ ստեղծելով արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ, հնարավորություն է ստեղծվումզարգացնել Պայմանավորվող պետությունների ներքին շուկաները եւ բարձրացնելու իրենց տարածքների գրավչությունն` առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար, որը կխթանի նոր ապրանքատեսակների ստեղծմանը, ինչն էլ, իր հերթին, խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի բացման համար:



ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

20.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-550-07.04.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:



Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել2019 թվականի սեպտեմբերի 9-ին Նուր-Սուլթանում ստորագրված «1994 թվականի սեպտեմբերի 9-ի Եվրասիական արտոնա•րային կոնվենցիային կից «Արդյունաբերական նմուշների պահպանության մասին» արձանագրությունը, որը նախատեսված է արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ ստեղծելու, Պայմանավորվող պետությունների ներքին շուկաները զարգացնելու եւ իրենց տարածքներերի գրավչությունը առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար բարձրացնելու նպատակով:

Ընդլայնելով արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության Եվրասիական համակարգը ` բոլոր Պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա եւ ստեղծելով արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ , հնարավորություն է ստեղծվում զարգացնել Պայմանավորվող պետությունների ներքին շուկաները եւ բարձրացնելու իրենց տարածքների գրավչությունն ` առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար , որը կխթանի նոր ապրանքատեսակների ստեղծմանը , ինչ էլ իր հերթին հնարավորություն կտա նոր աշխատատեղերի բացմանը :



Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .

- արդյունաբերական նմուշի նկատմամբ առաջնության իրավունքը ճանաչել Փարիզյան կոնվենցիային համապատասխան,

- արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագրով տրամադրվող իրավական պահպանության ծավալը որոշել արտադրատեսակի պատկերների վրա արտացոլված՝ արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությամբ,

- ապահովել, որ արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը ժառանգությամբ կամ այլ իրավահարաբերոության կարգով փոխանցվի միայն ամբողջությամբ,

- տեղեկացնել Եվրասիական գերատեսչությանը արդյունաբերական նմուշի եվրասիական արտոնագիրը անվավեր ճանաչելու վերաբերյալ ընդունված որոշման մասին,

- ապահովել, որարդյունաբերական նմուշի եվրասիական հայտը ներկայացվի Եվրասիական գերատեսչություն, բացի Արձանագրության 13-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերից, եւ այլն:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Արձանագրությամբ մասնակից պետություններն ընդլայնում են Եվրասիական արտոնագրային կազմակերպության ` 1994 թվականի սեպտեմբերի 9- ի Եվրասիական արտոնագրային կոնվենցիայով նախատեսված արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության բնագավառում գործառույթները ` հաշվի առնելով արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության եվրասիական համակարգն առավել ընդգրկուն դարձնելու անհրաժեշտությունը , ինչպես նաեւ ձգտելով ստեղծել արդյունաբերական նմուշների պահպանության միջպետական համակարգ ` բոլոր պայմանավորվող պետությունների տարածքում գործող միասնական Եվրասիական արտոնագրի հիման վրա եւ նպատակ ունենալով զարգացնելու պայմանավորվող պետությունների ներքին շուկաներն ու բարձրացնելու իրենց տարածքների գրավչությունը ` առեւտրի ու ներդրումային գործունեության զարգացման համար :
Արձանագրությանը մասնակից դառնալու համար պետությունը պետք է կա՛մ ստորագրի Արձանագրությունը եւ վավերագիրն ի պահ հանձնի ավանդապահին , կա՛մ ավանդապահին ի պահ հանձնի միանալու մասին ակտը :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

23.04.2020թ.