ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-551-07.04.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ այլ օրենքների պահանջներին (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը):

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը, այն է՝ տեղեկատվություն միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, տեղեկատվություն՝ պայմանագիրն ստորագրած կողմի (կողմերի)` պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին, շահագրգիռ մարմնի եզրակացությունը՝ միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին, Նախագծին կից ներկայացված չեն:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանգրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

21.04.2020թ.


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքում: Մասնավորապես` ««Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումն անհրաժեշտություն է առաջացնում փոփոխություն կատարել «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում:

Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

21.04.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝Կ-551-07.04.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

1. Նախագծով առաջարկվում է վավերացնել «Տեսալսողական կատարումների մասին» պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր), որն ընդունվել է 2012թ. հունիսի 20-ից-26-ը Պեկինում կայացած տեսալսողական կատարումների պահպանության դիվանագիտական համաժողովում եւ վերաբերում է կատարողների` տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների պահպանությանն ու պաշտպանությանը: Պայմանագիրն արդիականացնում է երգչների, երաժիշտների, պարողների եւ դերասանների իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ` լրացնելով 1961թ-ին Հռոմում ընդունված «Կատարողների, հնչյունագիր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պաշտպանության մասին» Հռոմի կոնվենցիան, ինչպես նաեւ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) «Կատարողների եւ հնչյունագիր արտադրողների մասին» պայմանագիրը:

Սույն Պայմանագիրը կարգավորում է դերասանների կատարումները, որոնք հաղորդվում են կինեմատոգրաֆիայի եւ հեռուստատեսության միջոցով, ինչպես նաեւ երաժշտական կատարումները, երբ դրանք ամրագրված են տեսասկավառակների վրա կամ որեւէ այլ տեսալսողական հարթակում:

Պայմանագրի կնքումը եւ վավերացումը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ եւ կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրման անհրաժեշտությամբ:

2. Տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումների համար Պայմանագրում նախատեսված են վերարտադրության, տարածման, վարձույթով տալու եւ մատչելի դարձնելու գույքային իրավունքները, իսկ չամրագրված կատարումների համար` դրանց ամրագրման, հեռարձակման եւ հանրությանը հաղորդման իրավունքները:

3. Համաձայն Պայմանագրի, դրան միացած պետությունների համար.

- կստեղծվի նպաստավոր պայմաններ ազգային մշակույթի, բանահյուսության եւ մշակութային արժեքների ներկայացման եւ փոխանակման համար:

- մեկ անդամ պետությունը լիարժեք պահպանություն կապահովի մյուս անդամ պետության քաղաքացու համար, դրանով իսկ երաշխավորելով տեղական արտադրողներին եւ կատարողներին օգտվելու իրենց գույքային իրավունքներից, երբ նրանց ֆիլմերը, հեռուստասերիալներն ու այլ տեսալսողական ստեղծագործությունները կցուցադրվեն կամ հասանելի կլինեն այլ երկրներում:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական, եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման հանգեցնող պարտավորություններ չի պարունակում:

3. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Մեր կարծիքով , Պայամանագրի վավերացումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կնպաստի վերարտադրության, տարածման, վարձույթով տալու եւ մատչելի դարձնելու գույքային իրավունքների, իսկ չամրագրված կատարումների համար` դրանց ամրագրման, հեռարձակման եւ հանրությանը հաղորդման իրավունքների առավել առարկայական պաշտպանությանը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

15.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-551-07.04.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել2012 թվականի հունիսի 24-ին Պեկինում ընդունված «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը, որով հնարավորություն կստեղծվի արդյունավետ եւ միասնականորեն զարգացնել եւ պահպանել կատարողների իրավունքները իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ , ընդունել կատարողների ` իրենց տեսալսողական կատարումների նկատմամբ իրավունքների եւ հանրային շահերի միջեւ հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը, մասնավորապես, կրթության , հետազոտությունների եւ տեղեկատվության հասանելիության բնագավառներում :

Պեկինյան պայմանագրի կնքման անհրաժեշտությունը պայմանավորված է հատկապես նոր թվային տեխնոլոգիաների զարգացմամբ եւ կատարողներին ավելի լայն իրավական պաշտպանության տրամադրմամբ :

Տեսալսողական ամրագրումներում ամրագրված կատարումների համար Պայմանագրում նախատեսված են վերարտադրության , տարածման , վարձույթով տալու եւ մատչելի դարձնելու գույքային իրավունքները , իսկ չամրագրված կատարումների համար ` դրանց ամրագրման , հեռարձակման եւ հանրությանը հաղորդման իրավունքները :

Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանն անդամակցել է 1993 թվականից` միանալով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հիմնադրման մասին կոնվենցիային (Հայաստանի Հանրապետության համար համար ուժի մեջ է մտել 1993թ. ապրիլի 22-ին):

Հայաստանի Հանրապետությունը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության շրջանակներում միացել է շուրջ 19 միջազգային պայմանագրերի:

Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .

- Սահմանել Պայմանագրով նախատեսված իրավունքների սահմանափակումներ եւ բացառություններ որոշ հատուկ դեպքերի համար, որոնք չեն հակասում կատարման բնականոն օգտագործման եւ անհիմն չեն վնասում կատարողի օրինական շահերը,

- ապահովել, որ Պայմանագրով կատարողներին տրամադրվող պահպանության ժամկետը գործի առնվազն մինչեւ 50 տարին լրանալը, որը հաշվարկվում է այն տարվա վերջից, երբ կատարումն ամրագրվել է,

- համաձայն ՀՀ իրավական համակարգի՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ապահովելու համար Պայմանագրի կիրարկումը,

- որպես Պայմանավորվող կողմ՝ հոգալ ԱսամբլեայումՀայաստանի Հանրապետության կողմից նշանակված պատվիրակության ծախսը,

- պայամանագրով նախատեսված պահպանություն տրամադրել այլ Պայմանավորվող կողմերի քաղաքացիներ հանդիսացող, ինչպես նաեւ Պայամանավորվող կողմերի քաղաքացի չհանդիսացող, սակայն Պայմանավորվող կողմերից որեւէ մեկում մշտապես բնակվող կատարողներին, եւ այլն:

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Վավերացնելով պայամագիրը կատարողների համար հնարավորություն է ստեղծվում պահպանել իրենց իրավունքներըտեսալսողական կատարումների նկատմամբ:

Պայմանագիրն արդիականացնում է երգիչների , երաժիշտների , պարողների եւ դերասանների իրավունքները տեսալսողական կատարումների նկատմամբ՝ լրացնելով 1961 թ - ին Հռոմում ընդունված կատարողների , հնչյունագիր արտադրողների եւ հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պաշտպանության մասին Հռոմի կոնվենցիան , ինչպես նաեւ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ( ՄՍՀԿ ) Կատարողների եւ հնչյունագիր արտադրողների մասին պայմանագիրը :

Պայմանագրին միացած պետությունների համար .

1. կստեղծվի նպաստավոր պայմաններ ազգային մշակույթի , բանահյուսության եւ մշակութային արժեքների ներկայացման եւ փոխանակման համար

2. մեկ անդամ պետությունը լիարժեք պահպանություն կապահովի մյուս անդամ պետության քաղաքացուն , դրանով իսկ երաշխավորելով տեղական արտադրողներին եւ կատարողներին օգտվելու իրենց գույքային իրավունքներից , երբ նրանց ֆիլմերը , հեռուստասերիալներն ու այլ տեսալսողական ստեղծագործությունները կցուցադրվեն կամ հասանելի կլինեն այլ երկրներում :

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

21.04.2020թ.