ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-554-09.04.2020-ՖՎ-011/0), ««Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-5541 -09.04.2020-ՖՎ-011/0), ««Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-5542 -09.04.2020-ՖՎ-011/0), ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-5543 -09.04.2020-ՖՎ-011/0)եւ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-5544 -09.04.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի եւ Բաբկեն Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», ««Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ««Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:



Փ
որձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերի փաթեթը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւալը.

1. ««Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հոդվածների մասերն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի մասերին:

2. ««Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված 5-րդ մասում եւ 2-րդ հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված 9-րդ մասում կիրառ վում է որպես քաղվածքները ստանալու, ինչպես նաեւ պարտադիր տեղեկատվության ներկայացման գրավոր եղանակ նախատեսված է քաղվածքների եւ պարտադիր տեղեկատվության փոխանցումն էլեկտրոնային կապի միջոցով : Էլեկտրոնային կապը ներառում է ինչպես էլեկտրոնային փոստը, այնպես էլ էլեկտրոնային հաղորդակցության ժամանակակից այլ միջոցները:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել , որ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով (օրինակ ՝ 2-րդ, 10-րդ հոդվածներ ) ինտերնետով անհատական ծանուցման համար սահմանված է պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցումը: Հաշվի առնելով նշվածը եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված 5-րդ մասում եւ 2-րդ հոդվածի 2-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված 9-րդ մասում «էլեկտրոնային կապի միջոցով » բառերը փոխարինել«էլեկտրոնային փոստով » բառերով: Միաժամանակ հավելենք, որ առաջարկի ընդունման դեպքում էլեկտրոնային հաղորդակցության մյուս միջոցները դուրս չեն մնա կարգավորման շրջանակից՝ ներառված լինելով Նախագծով նախատեսված « կապի այլ միջոցների մեջ » :

Վերոնշյալ առաջարկները վերաբերելի է նաեւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասին:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենք ի 9-րդ հոդվածում լրացնել նոր՝ 5.1-ին մաս, որի 2-րդ նախադասությամբ սահմանված է, որ «Արտակարգ (ռազմական) դրության դեպքում բանկն իր պաշտոնական ինտերնետային էջում եւ սոցիալական ցանցի պաշտոնական էջում (առկայության դեպքում), իսկ դրանց անհնարինության դեպքում՝ հանրային հեռուստատեսությամբ կամ ռադիոյով կարող է իր ծառայությունների կամ դրանց մի մասի կամ բոլոր ավանդատուների կամ ավանդատուների որոշակի խմբի մասին հայտարարություն հրապարակել՝ որոշում կայացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում :»: Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ նշված մասում պարզ չէ «կամ բոլոր ավանդատուների կամ ավանդատուների որոշակի խմբի մասին հայտարարություն հրապարակելու» ձեւակերպումը, որը , կարծում ենք , այս տեսքով կարող է որոշակիության հետ կապված խնդիրներ առաջ բերել: Միաժամանակ հասկանալի է, որ դրույթը վերաբերում է բոլոր կամ որոշակի խումբ ավանդատուների կողմից բանկի հետ հաղորդակցվելու , մասանվորապես ՝ պարտադիր ներկայացման տեղեկատվությ ունը փոխանցելու կամ հաշվի քաղվածք ստանալու միջոցների եւ ժամանակի վերաբերյալ հայտարարության հրապարակմանը:

Ձեւակերպման նույն խնդիրն առկա է նաեւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող նոր ՝ 3.1-ին մասում, ««Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր ՝ 7.1-ին մասում:

Բացի այդ, առաջարկում ենք Նախագծի վկայակոչված դրույթում «արտակարգ (ռազմական) դրություն» ձեւակերպաման մեջ ռազմական բառը գրել փակագծերից դուրս, քանի որ փակագծերի մեջ գրվում է նախորդ բառի բացատրությունը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող նոր ՝ 3.1-ին մասում եւ ««Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր ՝ 7.1-ին մասում նշված «արտակարգ (ռազմական) դրություն» ձեւակերպամանը:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «բովանդակությամբ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծի 3-րդ հոդվածով փոփոխվող օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրված մասում առաջարկում ենք 1-ին եւ 2-րդ կետերում «սպառողի», «սպառողը» բառերը համապատասխանաբար փոխարինել«ավանդատուի», «ավանդատուն» բառերով՝ հիմք ընդունելով օ րենքի կարգավորման առարկան եւ այն, որ նշված հոդվածը (12-րդ հոդված) վերաբերում է ավանդատուի առջեւ բանկի պատասխանատվությանը:

6. Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի14-րդ հոդվածի 8-րդ մասը:

7. Հաշվի առնելով, որ Նախագծի 4-րդ հոդվածի 1-4-րդ մասերով նախատեսվում է բոլոր հոդվածների ուժի մեջ մտնելու միեւնույն ժամկետը, առաջարկում ենք Նախագծի4-րդ հոդվածի մասերից հանել ուժի մեջ մտնելուն վերաբերող դրույթները եւ դրանք շարադրել մեկ մասով, իսկ անցումային դրույթները շարադրել հաջորդաբար առանձին մասերով:

Նույն առաջարկները վերաբերելի են նաեւ Նախագծերի փաթեթում ներառված օրենքների նախագծերի 2-րդ հոդվածների վերնագրերին եւ դրանցում ուժի մեջ մտնելու ժամկետը եւ անցումային դրույթները շարադրելու ձեւին: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծերի փաթեթում ներառված բոլոր նախագծերի համար նախատեսել ուժի մեջ մտնելու միասնական ժամկետ, այն է` պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

8. Նախագծի 4-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«Հոդված 4. Օրենքի ուժի մեջ մտնելը եւ անցումային դրույթները

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի վրա, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերի:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված ավանդատուների կողմից այդ հոդվածներով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 5.1-ին մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2020 թվականի մարտի 16-ի դրությամբ եւ դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա:

4. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած այն հարաբերությունների նկատմամբ, որոնց կարգավորումների խախտումները տեղի են ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո»:

Նախագծի 4-րդ հոդվածն առաջարկում ենք խմբագրել` ձեւակերպելով հետեւյալ կերպ.

«Հոդված 4. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին եւ 2-րդ հոդվածներն տարածվում սույն օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ գործող այն իրավահարաբերությունների վրա, որոնց հետ կապված ավանդատուների կողմից այդ հոդվածներով նախատեսված դիմումները ներկայացվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:»:

9. Անդրադառնալով Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված կարգավորումներին,ապա դրանց վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման համաձայն` օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 5.1-ին մասն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը եւ տարածվում է 2020 թվականի մարտի 16-ի դրությամբ եւ դրանից հետո գոյություն ունեցող հարաբերությունների վրա:

Հարկ է նկատել, որ կարգավորման վերլուծությունից ստացվում է, որ մինչեւ 2016 թվականի մարտի 16-ը ծագած իրավահարաբերությունների վրա օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 5.1-ին մասը տարածվում է, սակայն Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման համաձայն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 5.1-ին մասը պարունակում է անձի իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ուստի դրան հետադարձ ուժ չի կարող տրվել:

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ ««Սպառողական կրեդիտավորման մասին»օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասին եւ ««Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին»օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորման վերլուծությունից ստացվում է, որ օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած այն հարաբերությունների նկատմամբ, որոնց կարգավորումների խախտումները տեղի են ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո: Մինչդեռ, հարկ է նկատել, որ օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած համապատասխան իրավահարաբերությունների վրա, որպիսիք տվյալ իրավիճակում պետք է դիտարկել նաեւ ծագած հարաբերությունների շրջանակում կատարվելիք խախտումները: Այսինքն` իրավախախտման կատարումը եւ դրա հիմքով ծագող իրավահարաբերությունները պետք է դիտարկել օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծագած:

Նույն դիտարկումը վերաբերում է նաեւ ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին եւ ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

10. «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված փոփոխության արդյունքում նոր խմբագրությամբ է շարադրվում «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասը: Սակայն առանց հիմնավորման նոր խմբագրության մեջ ներառված չէ գործող 3-րդ մասի վերջին պարբերությա մբ նախատեսված կարգավորումը, մասնավորապես՝ նոր խմբագրությամբ շարադրված 3-րդ մասից դուրս է մնացել հետեւյալ դրույթը՝ «Ընդ որում, կրեդիտավորողն իրավունք չունի սպառողին պարտադրելու կամ սպառողի համար այնպիսի իրավիճակ ստեղծելու, որ սպառողը հրաժարվի սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված տեղեկատվությունն էլեկտրոնային կապի միջոցով ստանալու իր իրավունքից» :

11. ««Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 3-րդ մասում սահմանվում է . «…Սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով սահմանված էլեկտրոնային, փոստային կամ կապի այլ միջոցներով եւ առձեռն ստանալու սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունը առ ոչինչ է»:

Մինչդեռ, հարկ է նշել, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է . «Կրեդիտավորողը պարտավոր է իր կողմից կամ կրեդիտավորման պայմանագրով սահմանված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, սպառողին ներկայացնել կրեդիտավորման պայմանագրից բխող սպառողի պարտավորությունների եւ դրանց առաջացման հիմքերի եւ մարումների վերաբերյալ գրավոր տեղեկատվություն, այդ թվում` սպառողի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար կրեդիտավորողի կողմից կիրառվող կամ կիրառված պատասխանատվության միջոցների (տուժանքի կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոցների) սպառիչ ցանկը, դրանց կիրառման դեպքերն ու կարգը` էլեկտրոնային կապի միջոցով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի: Ընդ որում, սույն մասում նշված տեղեկատվությունը համարվում է պարտադիր ներկայացման տեղեկատվություն» :

Կարծում ենք, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս ով նախատեսված պարտադիր ներկայացման տեղեկատվությ ու ն ն ստանալու ՝ սպառողի իրավունքը սահմանափակող պայմանը կամ համաձայնությունն եւս պետք է դիտարկվի առոչինչ: Հետեւաբար, առաջարկում ենք «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 17-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրովող 3-րդ մասում «1-ին եւ 3-րդ» ձեւակերպումը փոխարինել «1-3-րդ» ձեւակերպմամբ:

12. «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի14-րդ հոդվածի 8-րդ մասը: Ըստ այդմ , անհրաժեշտություն կառաջանա նշված նախագծի 1-ին հոդվածից հանել նաեւ «(այսուհետ՝ Օրենք)» բառերը:

13. ««Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը՝ հաշվի առնելով, որՆախագծում ««Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» օրենքին հետագայում հղում չի կատարվում:

14. ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում «1.1-ին հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարինել «1.1-ին մասի» բառերով:

15. ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխությամբ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1.1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրված վերջին պարբերու թյունում առաջարկում ենք «արբիտրաժի» բառից առաջ նշել «առեւտրային» բառը՝ հիմք ընդունելով «Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքը:

16. ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը: Ըստ այդմ անհրաժեշտություն կառաջանա նշված նախագծի 1-ին հոդվածից հանել նաեւ «(այսուհետ՝ Օրենք)» բառերը:

17. ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը: Ըստ այդմ, անհրաժեշտություն կառաջանա նշված նախագծի 1-ին հոդվածից հանել նաեւ «(այսուհետ՝ Օրենք)» բառերը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է փորձաքննության արդյունքների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108),

Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118) ,

Զ. Հովասափյան (հ եռ.՝ 011-513-248), (118)

30.04.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108),

Մ. Մնացականյան (հեռ. ՝ 011-513-248), (118) ,

Զ . Հովասափյան (հեռ.՝ 011-513-248), (118)

30.04.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկային ավանդների ներգրավման մասին » օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-554-09.04.2020-ՖՎ-011/0 ), «Սպառողական կրեդիտավորման մասին » օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-5541 -09.04.2020-ՖՎ-011/0 ),«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին » օրենքումլրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-5542 -09.04.2020-ՖՎ-011/0 ),«Բանկերի եւ բանկային գործունեության մասին » օրենքումփոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-5543 -09.04.2020-ՖՎ-011/0 ) եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին » օրենքումփոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-5544 -09.04.2020-ՖՎ-011/0 ) ՀՀ օրենք ներ ի նախագծերի փաթեթի վերաբերյալ



ՀՀ
Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի, Վ. Կարապետյանի եւ Բ. Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկային ավանդների ներգրավման մասին » օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասինե, «Սպառողական կրեդիտավորման մասին » օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » ,«Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին » օրենքումլրացում կատարելու մասին » ,«Բանկերի եւ բանկային գործունեության մասին » օրենքումփոփոխություն կատարելու մասին » եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին » օրենքումփոփոխություն կատարելու մասին » ՀՀ օրենք ներ ի նախագծերի փաթեթը ( այսուհետ՝ Փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:



Փաթեթի
հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթի հիմնական նպատակը հաճախորդների հետ ֆինանսական կազմակերպությունների հաղոր դ ակց ման կանոնակարգումն է: Այդ նպատակով առաջարկվում է թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին , միաժամանակ , հաճախորդին չզրկելով այլ եղանակներով ծանուցում ստանալու հնարավորությունից: Փաթեթով առաջարկվում է նաեւ հստակեցնել միակողմանի ձ եւ ով հաղորդակցման եղանակի փոփոխության հնարավորությունները: Բացի այդ, նախատեսվում է նաեւ արտակարգ ( ռազմական) դրության պայմաններում հաղորդակցման առանձնահատուկ կարգ:



Փորձաքննության
արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Փաթեթն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում բանկային, վարկային եւ ապահովագրության ոլորտներում հաճախորդների հետ հաղորդակցման ժամանակ ծագող հարաբերությունների միատեսակ կարգավորմանը, ինչպես նաեւ արտակարգ դրության պայմաններում հաղորդակցման հատուկ մոտեցումների կիրառմանը :



Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:



Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կապահովի դրված խնդիրների լուծումը եւ կնպաստի հաճախորդների հետ ֆինանսական կազմակերպությունների հաղորդակցման ճկուն մեխանիզմների ներդրմանը եւ համանման հարաբերությունների միատեսակ կարգավորմանը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

21 . 04 .20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-554-09.04.2020-ՖՎ-011/0), «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5541 -09.04.2020-ՖՎ-011/0), «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5542 -09.04.2020-ՖՎ-011/0), «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5543 -09.04.2020-ՖՎ-011/0) եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-5544 -09.04.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի, Վ. Կարապետյանի եւ Բ. Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բանկային ավանդների ներգրավման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»եւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:



Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված Նախագծերի փաթեթն, ըստ հեղինակների, պայմանավորված է համանման հարաբերությունների կարգավորման համար միատ ե սակ մոտ ե ցումն ե ր ն ե րդն ե լու եւ թղթային հաղորդակցումից էլ ե կտրոնային հաղորդակցմանն անցում կատար ե լու անհրաժ ե շտությամբ, ինչպես նաեւ միակողմանի հաղորդակցման ձ եւի փոփոխման սահմանափակումն ե րի իրականացմամբ եւ արտակարգ իրավիճակով պայմանավորված հաղորդակցման կարգավորումն ե րի փոփոխմամբ:

Սպառողի եւ ֆինանսական կազմակերպության միջեւ հարաբերությունները միտված են ապահովելու մշտական հասանելիություն ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունից բխող տեղեկատվությանը: Այդ առումով, սպառողի հետ հաղորդակցման կարգը պետք է հնարավորինս ճկուն լինի ու համապատասխանի հաղորդակցման ներկայիս մոտեցումներին:

Հեղինակների կողմից առաջարկվում է թղթային ծանուցումներից անցում կատարել էլեկտրոնային ծանուցումներին, եւ, սպառողի ու ֆինանսական կազմակերպության հաղորդակցման կարգը համապատասխանեցնել 2018 թվականին ընդունված «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված հաղորդակցման կարգին` ապահովելով համանման հարաբերությունների միատեսակ կարգավորումը: Մասնավորապես, «Բանկային ավանդների ներգրավման մասին» ՀՀ օրենքում եւս առաջարկվում է սահմանել, որ սպառողի եւ կրեդիտավորողի միջեւ հաղորդակցումն իրականացվի էլեկտրոնային եղանակով, եթե հաճախորդը չի պահանջում, որպեսզի այն իրականացվի այլ եղանակով, օրինակ` փոստային կապի միջոցով:



Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չեն պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ
ե րյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:



Եզրակացություն

Հեղինակների կողմից ներկայացված Նախագծերի փաթեթով, պայմանավորված ներկայիս արտակարգ իրավիճակով, հաղորդակցման կարգավորումների փոփոխությամբ` անկախ այն հանգամանքից բարենպաստ է տվյալ փոփոխությունը, թե` ոչ, առաջարկվում է որպեսզի ֆինանսական կազմակերպությունն իր հաճախորդին ծանուցի վերջինիս ընտրած տարբերակով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

20.04.2020 թ .