ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-556-09.04.2020-ԱՍ-011/0) եւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5561 -09.04.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Փ որձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ ՝ Նախագիծ ) առաջին էջի վերեւի աջ անկյունում նշված «Նախագիծ» բառն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում նշված «Նախագիծ» բառին:

2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին:

3. Նախագծի 1-ին հոդվածում «օրենքը լրացնել 18.1-րդ հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում լրացնել նոր՝ 18.1-ին հոդված» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք), ըստ որի՝ Օրենքում լրացվում է նոր՝ 18.1-ին հոդված, որի 1-ին մասով նախատեսվում է, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար, այն դեպքում, երբ չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որկարող են չբավարարել ) համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կարողությունները, կառավարության որոշմամբ սահմանված պայմաններով թույլատրվի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը: Օրենքում լ րացվո ղ նոր՝ 18.1-ին հոդվածի 2- րդ մասի համաձայն. «Այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար չեն բավարարում (կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել) համապատասխան բուժաշխատողները, ապա կառավարության որոշմամբ կարող է թույլատրվել որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումն անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը` որոշմամբ սահմանված պայմաններով» :

Վերոգրյալից բխում է, որ կառավարության որոշմամբ սահմանված պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից` իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը կարող է թույլատրվել միայն այն դեպքերում, երբ

գ արտակարգ իրավիճակով պայմանավորված չեն բավարարում համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կարողությունները.

գ «(կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել)» համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կարողությունները:

Կառավարության որոշմամբ սահմանված պայմաններով որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումն անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկման իրականացմանը կարող է թույլատրվել միայն այն դեպքերում, երբ`

գ արտակարգ իրավիճակով պայմանավորված չեն բավարարում համապատասխան բուժաշխատողները.

գ «(կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել)» համապատասխան բուժաշխատողները:

Վերոգրյալ կարգավորումների վերլուծությունից բխում է, որ թվարկված պայմանները կարող են գործել որպես առանձին պայմաններ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը: Միաժամանակ հարկ է նկատել, որ փակագծերում նշված բառերը կամ արտահայտությունները սովորաբար բացատրում են նախորդող բառերը կամ արտահայտությունները, ինչը քննարկվող դրույթներում բացատրություն չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Օրենքում լրացվող 18.1-ին հոդվածում նշված «(կամ առկա է իրական վտանգ, որ կարող են չբավարարել)» բառերը շարադրել փակագծերից դուրս:

5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենք ում լրացվող նոր 18.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված` բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու համար համապատասխան բուժաշխատողներ ի չբավարար ելու կամ չբավարարելու իրական վտանգ ի առկայության դեպքերում կառավարության որոշմամբ սահմանված պայմաններով կարող է թույլատրվ ել որոշ բուժաշխատողների կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորների ներգրավումն անհրաժեշտ բժշկական օգնության եւ սպասարկմա ն իրականացմանը:

Նախագծի 1-ին հոդվածով լրացվող 18.1-ին հոդվածի 2-րդ մասում կիրառվող «որոշ բուժաշխատողներ» եզրույթը, կարծում ենք, ունի որոշակի հստակեցման կարիք, մասնավորապես՝ հասկանալի չէ բուժաշխատողների որոշակի շրջանակը, ովքեր կարող են ներգրավվել բժշկական օգնության եւ սպասարկմա ն կոնկրետ տեսակների իրականացմանը: Կարծում ենք, որ անհրաժեշտ է այդ բուժաշխատողների ընտրության եւ ներգրավման որոշակի հերթականություն, չափանիշներ կամ սկզբունքներ նախատեսել նախ օրենսդրական ակտով, եւ ոչ թե համապատասխան կարգավորումն ամբողջությամբ թողնել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանմանը` հաշվի առնելով այն լայն շրջանակը, որը նախատեսում է Օրենքի 1-ին հոդվածի 6-րդ մասը «բուժաշխատող» հասկացության համար. «առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաեւ մասնագիտական գործունեություն իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն, որակավորում, մասնագիտացում եւ նախատեսված շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ունեցող, ինչպես նաեւ ոչ մասնագիտական օժանդակող գործունեություն իրականացնող ֆիզիկական անձ »:

6. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 18.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` արտակարգ իրավիճակներում որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ կառավարությունը կարող է բնակչության բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողներին թույլատրել իրականացնելու իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բժշկական օգնություն եւ սպասարկում:

««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով լրացում է նախատեսվում «Լիցենզավորման մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում՝ նախատեսելով բացառություն , համաձայն որի՝ «Արգելվում է առանց լիցենզիայի զբաղվել սույն օրենքով նախատեսված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով՝ բացառությամբ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածով սահմանված դեպքերի» :

Կատարվող լրացումների համատեքստոմ հարկ ենք համարում անդրադառնալ «Լիցենզավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին, որոնց համաձայն՝

«Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել բնապահպանական, հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերը եւ կանոնները:

2. Այն բնապահպանական, հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային անվտանգության, հակահրդեհային նորմերի եւ կանոնների ցանկերը, որոնց պահանջները պետք է պահպանվեն լիցենզավորման ենթակա յուրաքանչյուր գործունեության տեսակի համար , սահմանում են դրանց համար լիազորված պետական կառավարման մարմինները: Ցանկերում նշվում են համապատասխան նորմեր ու կանոններ սահմանող նորմատիվ իրավական ակտերի լրիվ անվանումները եւ դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը, պաշտոնական տեղեկագրի անվանումը եւ համարը: Պարտադիր պահպանման ենթակա նորմերի եւ կանոնների ցանկերը լիցենզավորված անձին է հանձնում լիցենզավորող մարմինը ` լիցենզիայի հետ միասին: Նշված ցանկերում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց` ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում»:

«Լիցենզավորման մասին» օրենքի 1 2 -րդ հոդվածի համաձայն ՝ « 1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով , այդ թվում` նաեւ լիցենզավորման կարգերով եւ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները:

2. Պարտադիր պահանջներ կամ պայմաններ սահմանող իրավական ակտերի ցանկը լիցենզավորող մարմինը հանձնում է լիցենզավորված անձին լիցենզիայի հետ միասին: Ցանկում նշվում է համապատասխան իրավական ակտերի լրիվ անվանումները եւ դրանց պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը եւ տեղեկագրի անվանումն ու համարը: Նշված ցանկում կատարված փոփոխությունների մասին լիցենզավորող մարմինը պարտավոր է հայտնել լիցենզավորված բոլոր անձանց ` ոչ ուշ, քան այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանը հաջորդող 15 օրվա ժամկետում » :

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի 1-ին հոդվածով Օրենքում լրացվող 18.1-ին հոդվածի 1-ին մասի կարգավորումը հնարավորություն է նախատեսում բնակչության բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների համար իրականացնելու իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի բժշկական օգնություն եւ սպասարկում, կարծում ենք, նպատակահարմար է նախատեսել նաեւ տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր որոշակի պահանջներ կամ պայմաններ , որոնք կիրառելի կլինեն իրենց լիցենզիայով չնախատեսված տեսակի գործունեութ յու ն իրականացնողների համար, ինչպես նաեւ սահմանել դրանց մասին բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող համապատասխան անձանց տեղեկացնելու պարտականությունը:

Մասնավորապես, կարծում ենք, անհրաժեշտ է կառավարության որոշման բովանդակության վերաբերյալ Օրենքում հատուկ նշում կատարել՝ սահմանելով պարտականություն՝ կառավարության այդ որոշմամբ նախատեսելու տվյալ գործունեության տեսակի իրականացման համար Օրենքի 11-րդ եւ 12-րդ հոդվածների հիման որոշակի նվազագույն պահանջներ եւ պայմաններ: Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել նաեւ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողներին այդ պահանջներին եւ պայմանների մասին տեղեկացնելու պարտականություն եւ սահմանել այդ պարտականությունը կրող սուբյեկտին:

Նշված առաջարկները հիմնավորվում են նաեւ նրանով, որ լիցենզավորման սկզբունք է համարվում անձանց իրավունքների, օրինական շահերի, բարքերի եւ առողջության պաշտպանությունը , պետության պաշտպանության եւ անվտանգության ապահովումը: Ուստի առաջարկների ընդունման դեպքում, կարծում ենք, կնախատեսվեն արտակարգ իրավիճակներումանձանց առողջության պաշտպանության բավարար երաշխիքներ: Միաժամանակ հարկ է հաշվի առնել նաեւ այն համգամանքը, որ կառավարության իրավական ակտով նախատեսված պահանջների եւ պայմանների խախտումըբժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների համար կառաջացնի նաեւ օրենքով նախատեսված պատասխանատվություն, որը հնարավոր կլինի ամբողջությամբ իրացնել, եթե կառավարության որոշմամբ նման պահանջներ եւ պայմաններ սահմանելու իրավասություն տվող լիազորող նորմերն օրենքով նախատեսված լինեն:

7. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածում, որպես օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետ, նշել «հրապարակվելուց հետո՝ անմիջապես» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը։ Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Լիցենզավորման մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Զ. Հովսափյան (հեռ.՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Մ. Մնացականյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118),

Զ. Հովսափյան (հեռ.՝ 011-513-248), (118) ,

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108),




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետւթյան օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-556-09.04.2020- ԱՍ -011/0) եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-5561 -09.04.2020- ԱՍ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետւթյան օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019թ. դեկտեմբեր ամսից սկսած Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված վարակ, որի հետեւանքով ամբողջ աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի հետ կապված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» եւ հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ` վարակի տարածմանը դիմակայելու համար:

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ծավալների մեծացման հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման համար իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործման, ինչպես նաեւ այլ բուժաշխատողների, այդ թվում` կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների` կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցմանը ներգրավման առումով, ինչն էլ վկայում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում, ինչպես նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է իրավական հիմքեր ստեղծել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործման, ինչպես նաեւ կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում` կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավման համար:

Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ծավալի եւ պատշաճ որակի ապահովում:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:

Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

10.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-556-09.04.2020-ԱՍ-011/0) եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5561 -09.04.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված վարակի հետեւանքով ամբողջ աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակի հետ կապված իրավիճակը դասակարգել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» եւ հորդորել բոլոր երկրներին ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ` վարակի տարածմանը դիմակայելու համար:

Ներկայացված նախագծերի փաթեթի նպատակը Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ծավալների մեծացման եւ դրա տարածման հետեւանքով կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունն ե րի մատուցումն է:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ն ե րգրավել եւ օգտագործել բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման համար համապատասխան լից ե նզիայով չնախատ ե սված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակ ե րպությունն ե րի, ինչպես նաեւ այլ բուժաշխատողների, այդ թվում կլինիկական օրդունատուրայի ավարտական կուրսերի ուսանողների կարողությունն ե րը :

Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծերի փաթեթը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չ կան :

Եզրակացություն

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ծավալի պատշաճ որակ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

10.04.2020 թ .