ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0) եւ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-5551 -09.04.2020-ԱՍ-011/0)վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:



Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերի փաթեթը) :

Օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. ««Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաեւ` Նախագիծ) 1-ին հոդվածի «օրենքի (այսուհետեւ Օրենք) 1-ին հոդվածը 18-րդ կետից հետո լրացնել 19-րդ եւ 20-րդ կետերով՝ հետեւյալ բովանդակությամբ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում լրացնել նոր` 19-րդ եւ 20-րդ մասեր» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի (այսուհետ նաեւ` Օրենք) 1-ին հոդվածում լրացվում է նոր` 19-րդ մաս, որով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ ՝ տարբեր արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթուղթ »:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր` 4.1-ին գլուխ, որում ներառվում է 24.1-ին հոդված.

«Հոդված 24.1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ

1. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները սահմանում են համապատասխան արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության հիմնական սկզբունքները, հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման կարգը, արտակարգ իրավիճակի հետեւանքների կանխարգելման , նվազեցման եւ վերացման համար անհրաժեշտ ռեսուրսների, մարդկային ներուժի, սարքավորումների, դեղերի եւ այլ ապրանքների պահանջարկը , դրանց համալրման կարգը , առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների , տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների եւ ոստիկանության կողմից կատարման ենթակա միջոցառումները:

2. Առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների կողմից համատեղ մշակված արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները հաստատում է կառավարությունը:

3. Արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները վերանայվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ՝ կառավարության կողմից, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների նախաձեռնությամբ»:

Այսպիսով` Նախագծով կատարվող լրացումների վերլուծությունից կարող ենք եզրակացնել, որ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների կողմից պետք է համատեղ մշակվեն պլաններ` արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության վերաբերյալ , որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (այսուհետ նաեւ` Կառավարություն): Այդ պլանները պետք է վերանայվեն առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ՝ Կառավարության կողմից, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների նախաձեռնությամբ:

Բացի այդ, վերոնշյալ պլանները սահմանվում են որպես տարբեր արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթղթեր, որոնք կարող են ներառել համապատասխան արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության հիմնական սկզբունքները , հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման կարգը , արտակարգ իրավիճակի հետեւանքների կանխման , նվազեցման եւ վերացման համար անհրաժեշտ ռեսուրսների, մարդկային ներուժի, սարքավորումների, դեղերի եւ այլ ապրանքների պահանջարկը , դրանց համալրման կարգը , ինչպես նաեւ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների , տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների եւ ոստիկանության կողմից կատարման ենթակա միջոցառումները :

Վկայակոչված լրացումների վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

2.1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններին վերաբերող 12-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

( ...)

բ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության ծրագրերը եւ վերահսկում դրանց կատարումը. ( ...) » :

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի լիազորված մարմնի (Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ) իրավասություններին վերաբերող 13-րդ հոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումը.

«Լիազորված մարմինը`

ա) մշակում է արտակարգ իրավիճակների հետեւանքների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, բնակչության պաշտպանության ծրագրեր եւ ապահովում դրանց կատարումը. ( ...) » :

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն. «1. Նախարարը՝

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում եւ իրականացնում է Կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

( ...)

3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ .

4) Կառավարության քննարկմանն է ներկայացնում օրենքների եւ Կառավարության որոշումների նախագծեր : ( ...) » :

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 2-րդ կետի համաձայն. «2. Առողջապահության նախարարությունը մշակում եւ իրականացնում է ( ...) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության ապահովման , հանրապետությունում արտադրվող եւ ներմուծվող դեղերի անվտանգության, որակի եւ արդյունավետության ապահովման, հանրային առողջության եւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, ( ...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը»:

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 4-րդ կետի համաձայն. «4. Արտակարգ իրավիճակների նախարարությունը մշակում եւ իրականացնում է քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, ինչպես նաեւ բնածին եւ մարդածին աղետների ռիսկերի, հետեւանքների նվազեցման եւ վերացման, իրականացման համակարգման, ( ...) արտակարգ իրավիճակների, աղետների, կոնֆլիկտների տարածքից տուժածների բուժօգնության ցուցաբերման եւ բուժտարահանման միջոցառումների կառավարման օպերատիվ, կազմակերպչական եւ ռազմավարական հիմունքների մշակման ( ...) ոլորտներում Կառավարության քաղաքականությունը» :

Վերլուծելով մեջբերված իրավական նորմերը` կարող ենք եզրակացնել, որ Կառավարությունը հաստատում է արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության ծրագրերը եւ վերահսկում դրանց կատարումը, իսկ Կ առավարության լիազորած մարմին ը մշակում է արտակարգ իրավիճակների հետեւանքների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման, բնակչության պաշտպանության ծրագրեր եւ ապահովում դրանց կատարումը:

Բացի այդ, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքով նախարարների համար սահմանված է լիազորությունների հստակ շրջանակ, այդ թվում՝ Կառավարության քննարկմանը ներկայացվող փաստաթղթերի շրջանակը, իսկ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածով նախատեսվում են նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները:

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական նորմերը եւ արված դիտարկումները` կարծում ենք, հստակեցման կարիք ունեն Հայաստանի Հարապետության կառավարության կողմից հաստատման ենթակա «պլաններ» եզրույթը, «առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների կողմից համատեղ մշակված արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները », «արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները վերանայվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ՝ կառավարության կողմից, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների նախաձեռնությամբ » ձեւակերպումները:

Բացի այդ, Ն ախագ ծի 2-րդ հոդվածով սահմանվող «արտակարգ իրավիճակի բնագավառ» հասկացությունը, կարծում ենք, եւս հստակեցման կարիք ունի:

2.2. Նախագծի 1-ին հոդվածով Օրենք ի 1-ին հոդվածում լրացվո ղ նոր ` 19-րդ մաս ի համաձայն՝ ա րտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ են համարվում տարբեր արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեությունը նկարագրող փաստաթ ղթերը:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենք ում լրացվող նոր՝ 24.1-ին հոդվածի համաձայն՝ արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանները սահմանում են համապատասխան արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ պարբերության համաձայն՝ արտակարգ իրավիճակ է համարվում որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության (էպիֆիտոտիա), զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:

Այսպիսով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքը նախատեսում է իրավիճակների բավականին լայն շրջանակ , որոնք որոշակի պայմաններին բավարարելով, համարվում են արտակարգ իրավիճակներ: Ուստի, կարծում ենք, լրացուցիչ մեկնաբանման եւ որոշակիացման կարիք ունեն Նախագծով կատարվող լրացումներում կիրառվող « տարբեր արտակարգ իրավիճակներում» , «համապատասխան արտակարգ իրավիճակում» ձեւակերպումները: Նշված առաջարկը հիմնավորվում է նրանով, որ համապատասխան սուբյեկտների համար նախատեսվում է պարտականություն մշակելու պլաններ, որոնք ներառում են օրենքով նախատեսված բոլոր հարցերը, ուստի այդ հարցերի շրջանակը պետք է լինի հստակ սահմանված:

Հարկ է նշել, որ արտակարգ իրավիճակները կարող են լինել բազմաբնույթ, հետեւաբար յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի գոյության պայմաններում առողջապահության բնագավառի գործունեության պլանները պետք է լինեն յուրատիպ, տվյալ կոնկրետ իրավիճակին համապատասխան: Առաջարկվող կարգավորմից բխում է, որ առողջապահության բնագավառում պետք է կազմվեն բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակներին համապատասխան առողջապահության բնագավառի գործունեության պլաններ, որոնք հինգ տարին մեկ անգամ պետք է վերանայվեն կառավարության կողմից, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների նախաձեռնությամբ: Կարծում ենք, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է, քանի որ օբյեկտիվորեն հնարավոր չէ կազմել, օրինակ` բոլոր համաճարակների վերաբերյալ յուրատիպ առողջապահության բնագավառի գործունեության պլաններ: Հետեւաբար, կարծում ենք, որ կարող են լինել արտակարգ իրավիճակներ (օրինակ` նոր համաճարակ), որոնք դուրս կմնան առաջարկ վող կարգավորումից:

Բացի այդ, քննարկվող պլաններում պետք ներառվեն համապատասխան արտակարգ իրավիճակում առողջապահության բնագավառի գործունեության հիմնական սկզբունքները, հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման կարգը, արտակարգ իրավիճակի հետեւանքների, կանխարգելման, նվազեցման եւ վերացման համար անհրաժեշտ ռեսուրսների, մարդկային ներուժի, սարքավորումների, դեղերի եւ այլ ապրանքների պահանջարկը , դրանց համալրման կարգը, առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների եւ ոստիկանության կողմից կատարման ենթակա միջոցառումները , որոնք, կարծում ենք, կանխորոշելու եւ նախատեսելու համար պետք է հստակ սահմանված լինի արտակարգ իրավիճակների որոշակի շրջանակը:

3. Նախագծի 1-ին հոդվածով Օրենք ի 1-ին հոդվածում լրացվում է նոր ` 20 -րդ մաս, որով նախատեսվում է հետեւյալ կարգավորումը. «20. Արտակարգ իրավիճակով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգ ՝ անկախ կազմակերպաիրավական ձեւից բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներ եւ միջոցառումներ ՝ ուղղված մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր հետեւանքների կանխարգելմանը, նվազեցմանը եւ վերացմանը»:

Այսպիսով` կարգավորման վերլուծությունից կարող են եզրակացնել, որ արտակարգ իրավիճակով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգը պարունակում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջները եւ միջոցառումները, որոնք ուղղված պետք է լինեն մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր հետեւանքների կանխարգելմանը, նվազեցմանը եւ վերացմանը: Հարկ է նկատել, որ հասկացության սահմանման մեջ չի օգտագործվում «արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացած հետեւանքներ» ձեւակերպումը, ինչը կարծում ենք առավել հստակ կդարձներ ձեւակերպումը:

Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաեւ «մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր հետեւանքներ ի կանխարգելմանը, նվազեցմանը եւ վերացմանը» ձեւակերպմանը, որի շրջանակներում անհրաժեշտ է անդրադառնալ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 13-րդ հոդվածի «ա» կետում նախատեսված կարգավորմանը. «Լիազորված մարմինը`

ա) մշակում է արտակարգ իրավիճակների հետեւանքների կանխման , դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման , բնակչության պաշտպանության ծրագրեր եւ ապահովում դրանց կատարումը.»:

Այսպիսով` արտակարգ իրավիճակների հետեւանքների կանխման, դրանց հնարավոր հետեւանքների նվազեցման եւ վերացման ծրագրեր մշակում է եւ դրանց կատարումը ապահովում է լիազոր մարմինը, իսկ կատարումը վերահսկում է Կառավարությունը: Արտակարգ իրավիճակ է համարվում որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական աղետի, համաճարակի, անասնահամաճարակի, բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության, զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն (...) զգալի վնասի, (...) մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:

Արտակարգ իրավիճակի հետեւանք կամ հնարավոր հետեւանք կարող են լինել մարդկային զոհերը, մարդկանց առողջությանը պատճառված զգալի վնասը, եւ այս հետեւանքների կամ հնարավոր ավելի ծանր հետեւանքների նվազեցման եւ վերացման պարտականություն կարող են կրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներ ը : Մինչդեռ, մ արդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող նշվածներից բացի այլ հնարավոր հետեւանքներ ի կանխարգելմանը ( կանխելուն) , նվազեցմանը եւ վերացմանը վերաբերող պահանջներ եւ միջոցառումներ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների համար նախատեսելը նպատակահարմար չէ եւ չի բխում արտակարգ իրավիճակներում իրավասությունների բաշխման Հայաստանի Հանրապետության օրեսնդրությամբ նախատեսված սկզբունքներից եւ տրամաբանությունից:

4. Նախագծի 1-ին հոդվածով Օրենք ի 1-ին հոդվածում լրացվո ղ նոր ` 20 -րդ մաս ի համաձայն` ա րտակարգ իրավիճակով պայմանավորված բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման կարգ ը պարունակում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից ծառայությունների մատուցմանը ներկայացվող պահանջներ ը եւ միջոցառումներ ը, որոնք ուղղված են մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող հնարավոր հետեւանքների կանխարգելմանը, նվազեցմանը եւ վերացմանը :

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր ՝ 4.1-ին գլուխ, որում ներառվում է 24. 2 - րդ հոդված , որի 1-ին մասի համաձայն. «1. Արտակարգ իրավիճակներում արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններից բխող համապատասխան արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը հաստատվում է կառավարությունը, արտակարգ իրավիճակ հայտարարելուց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ներկայացմամբ»:

««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 2-րդ հոդվածով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենք ի 12-րդ հոդվածում լրացվում է նոր` «թ» կետ` հետեւյալ բովանդակությամբ.

« Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

թ) Հայտարարում է արտակարգ իրավիճակ , ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ ՝ բնակչության պաշտպանության կազմակերպման ուղղությամբ :

Նախագծերի փաթեթով կատարվողվերոնշյալ լրացումների վերաբերյալ հարկ ենք համարում կատարել հետեւյալ դիտարկումները.

4.1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններին վերաբերող 12-րդ հոդվածում որեւէ այլ իրավասություն չի նախատեսվում, որով Կառավարությունը կստանձներ` արտակարգ իրավիճակ հայտարարելուց ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում առողջապահության բնագավառի լիազոր մարմնի ներկայացմամբ առողջապահության բնագավառի գործունեության պլաններից բխող համապատասխան արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգը հաստատելու պարտականություն:

Բացի այդ, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

( ...)

ը) հաստատում է լիազորված մարմնի ներկայացրած արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման ու դրանց օգտագործման կարգը»:

4.2. Նախագծերի փաթեթով կատարվող լրացումների արդյունքում նախատեսվող «Արտակարգ իրավիճակ հայտարարելու» կարգավորման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ Նախագծերի փաթեթի ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը, լրացնել «թ» կետ .

«թ) Հայտարարում է արտակարգ իրավիճակ, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ` բնակչության պաշտպանության կազմակերպման ուղղությամբ»:

Նշված դրույթի լրացման անհրաժեշտությունը, մեր կարծիքով, բացակայում է հետեւյալ հիմնավորմամբ.

« Նախ` «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածում տրվում է արտակարգ իրավաճակի հասկացությունը, որի համաձայն արտակարգ իրավիճակը որոշակի տարածքում կամ օբյեկտում խոշոր վթարի, վտանգավոր բնական երեւույթի, տեխնածին, տարերային կամ էկոլոգիական աղետի, համաճարակի, անասնահամաճարակի, բույսերի եւ գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդության, զենքի տեսակների կիրառման հետեւանքով ստեղծված իրավիճակ է , որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:

« «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների շարքում նշվում է արտակարգ իրավիճակը:

Հետեւաբար, կարող ենք նշել, որ արտակարգ իրավիճակն իրենից ներկայացնում է փաստ, հանգամանք, որը, ոչ թէ կարող է հայտարարվել, այլ կարող է միայն հաստատվել, եւ այդ հանգամանքի հաստատումը կարող է հիմք ծառայել արտակարգ դրություն հայտարարելու համար:

« Արտակարգ իրավճակը որպես փաստ, հանգամանք հաստատվելու դեպքում կառավարությունն արտակարգ իրավճակներում բնակչության պաշտպանության իր լիազորությունների շրջանակում, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` ապահովում է բնակչության ազդարարումը եւ տեղեկատվությունն արտակարգ իրավիճակներում: Ուստի, արտակարգ իրավիճակի վերաբերյալ կառավարությունը բնակչությանն ազդարարում է եւ տեղեկատվություն է տրամադրում տեղի ունեցած եւ հաստատված իրավիճակի` այն փաստի, հանգամանքի գոյության վերաբերյալ, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին` զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների եւ մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման:

Հետեւաբար, առաջարկվող կարգավորմամբ Կառավարությանը արտակարգ իրավիճակ հայտարարելու լիազորության տրամադրելու անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է:

4.3. Միաժամանակ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաեւ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 2-րդ հոդվածով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենք ի 12-րդ հոդվածում լրացվող նոր` «թ» կետի այն կարգավորմանը, որի համաձայն Կառավարությունը ձեռնարկում է արտակարգ իրավիճակից բխող միջոցառումներ՝ բնակչության պաշտպանության կազմակերպման ուղղությամբ: Հարկ է նկատել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածում արդեն իսկ սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները բնակչության պաշտպանության բնագավառում, որի համաձայն` «Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) ղեկավարում է բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում.

բ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության ծրագրերը եւ վերահսկում դրանց կատարումը.

գ) սահմանում է արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների ու գործընթացների, նախագծերի եւ լուծումների պետական փորձաքննություն իրականացնելու կարգը.

դ) ապահովում է բնակչությանն ազդարարումը եւ տեղեկատվությունն արտակարգ իրավիճակներում.

ե) հայտարարում է աղետի գոտի եւ սահմանում դրա տարածքը, ինչպես նաեւ կազմակերպում է այդ տարածքին առավելագույն օգնություն եւ նյութական պաշարներ տրամադրելու աշխատանքները.

զ) հաստատում է արտակարգ իրավիճակների հետեւանքով բնակչությանը պատճառված վնասի գնահատման եւ փոխհատուցման կարգը.

է) իրականացնում է բնակչության պաշտպանության բնագավառի վերաբերյալ օրենքներով սահմանված այլ լիազորություններ.

ը) հաստատում է լիազորված մարմնի ներկայացրած արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման ու դրանց օգտագործման կարգը»:

Կարծում ենք, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածն արդեն իսկ ներառում է առաջարկվող կարգավորմամբ Կառավարության համար նախատեսվող նոր իրավասությունը, այն` իրավիճակից բխող բնակչության պաշտպանության կազմակերպման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկման իրավասությունը: Մասնավորապես` «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` կառավարությունը ղեկավարում է բնակչության պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում, հաստատում է արտակարգ իրավիճակների հետեւանքների նվազեցման ու վերացման, բնակչության պաշտպանության ծրագրերը եւ վերահսկում դրանց կատարումը եւ իրականացնում է օրենքով սահմանաված այլ լիազորություններ:

5. Նախագծի 1-ին հոդվածի տեսքստից առաջարկում ենք հանել Օրենքի 1-ին հոդվածում լրացվող 20-րդ մասի համարից առաջ նշված « « » կետադրական նշանը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենք ում լրացվող է նոր` 4.1-ին գլխի 24.1-ին հոդվածի 1-ին մասի «տեղական ինքնակառավարման մարմինների» բառերից հետո եւ 2-րդ մասի «պլանները հաստատում է կառավարությունը.» բառերից եւ կետադրական նշանից հետո նշված « « » կետադրական նշաններին:

6. Նախագծի 2-րդ հոդվածի «Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին գլխով» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Օրենքում լրացնել նոր` 4.1-ին գլուխ» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվող նոր` 4.1-ին գլխի հոդվածների համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

7. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենքում լրացվում է նոր 4.1-ին գլուխ, որը վերնագրված է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում» , մինչդեռ գլխում ներառված է միայն երկու հոդված, որոնք վերաբերում են արտակարգ իրավիճակներում առողջապահության գործունեության պլաններին եւ արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման կարգին, որը ներառում է կարգավորում միայն առողջապահության բնագավառի լիազոր մարմնի կողմից ներկայացված կարգի հաստատմանը: Հաշվի առնելով նշվածը` առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջին:

8. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենք ում լրացվող նոր` 4.1-ին գլխի 24.1-ին հոդվածի 2-րդ մասի «կառավարությունը» , 3-րդ մասի «կառավարության» եւ 24.2-րդ հոդվածի 1-ին մասի «կառավարությունը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերով` իր հոլովաձեւերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին հոդվածով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենք ի 10-րդ հոդվածում լրացվող նոր պարբերության տեքստում նշված «կառավարությունը» բառին:

9. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենք ում լրացվող նոր` 4.1-ին գլխի 24.2-րդ հոդվածի 1-ին մասում արված վրիպակներն առաջարկում ենք ուղղել, այն է` հանել երկրորդ «արտակարգ իրավիճակներում» բառերը, «հաստատվում է» բառերը փոխարինել «հաստատում է» բառերով:

10. Նախագծի 2-րդ հոդվածով Օրենք ում լրացվող նոր` 4.1-ին գլխի 24.2-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսվում է հետեւյալ կարգավորումը.

«2. Արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի շրջանակներում եւ օրենքում չարգելված այլ աղբյուրներից» :

Քննարկվող լրացման վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենք ի 8-րդ գլխում ներառված`նյութատեխնիկական ապահովման եւ ֆինանսավորման հիմնական աղբյուրներին վերաբերող 22-րդ հոդվածի համաձայն` «Պետական կառավարման համակարգի, պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նյութատեխնիկական ապահովումը եւ ֆինանսավորումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու համայնքների բյուջեների միջոցների հաշվին» :

Հիմք ընդունելով վերոգրյալը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ չի ներկայացվում քննարկվող լրացումը կատարելու անհրաժեշտության եւ նպատակահարմարության վերաբերյալ որեւէ փաստարկ` կարծում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով Օրենք ում լրացվող նոր 4.1-ին գլխի 24.2-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է:

11. ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Առաջարկում ենք նաեւ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում օրենքի լրիվ անվանման մեջ «12-ի» թիվը փոխարինել «2-ի» թվով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքն ընդունվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին:

««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին հոդվածի «օրենքի (այսուհետեւ Օրենք) 10-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածում լրացնել նոր պարբերություն» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

12. ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 2-րդ հոդվածի «հոդվածի «ը.» կետից հետո լրացնել «թ.» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր` «թ» կետ» բառերով, 3-րդ հոդվածի «հոդվածի

1) «դ.» կետից հետո լրացնել «ե.» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր` «ե» կետ» բառերով, 4-րդ հոդվածի «հոդվածի «ը.» կետից հետո լրացնել «թ.» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր` «թ» կետ» բառերով եւ 5-րդ հոդվածի «հոդվածի «զ.» կետից հետո լրացնել «է.» կետով՝ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր` «է» կետ» բառերով`հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

13. ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 3-րդ հոդվածով, 4-րդ հոդվածով, 5-րդ հոդվածով եւ 6-րդ հոդվածով կատարվող լրացումների արդյունքում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում նախատեսվող նոր կարգավորումների վերաբերյալ հարկ են համարում նշել հետեւյալը.

13.1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է բնակչության անհատական պաշտպանությունը, որի համաձայն` «Բնակչության անհատական պաշտպանությունը մարդկանց շնչառական օրգանները եւ մաշկը պաշտպանում է թունավոր գոլորշիների կաթիլներից, աերոզոլների ներգործությունից, ճառագայթային փոշիներից, ախտահարույց մանրէներից եւ թունավոր նյութերի ազդեցությունից»:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 255-րդ հոդվածը սահմանում է աշխատողների ապահովումը պաշտպանության միջոցներով, որի համաձայն` «1. Աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերի եւ կազմակերպությունում աշխատողների անվտանգության ու առողջության վիճակի գնահատման հիման վրա գործատուն կահավորում է կոլեկտիվ պաշտպանության միջոցները, աշխատողներին անվճար տրամադրում է անհատական պաշտպանության միջոցներ:

2. Եթե կոլեկտիվ պաշտպանության միջոցները չեն ապահովում աշխատողների պաշտպանությունը ռիսկի գործոններից, ապա աշխատողներին պետք է տրամադրվեն անհատական պաշտպանության միջոցներ: Անհատական պաշտպանության միջոցները պետք է հարմարեցված լինեն աշխատանքի համար, հարմար լինեն օգտագործման համար եւ լրացուցիչ վտանգներ չստեղծեն աշխատողների անվտանգության համար: Անհատական պաշտպանության միջոցների նախագծման, արտադրության համապատասխանելիության գնահատման պահանջները սահմանվում են աշխատողների անվտանգության եւ առողջության պահպանության մասին նորմատիվ իրավական ակտերով: Անհատական պաշտպանության միջոցներով ապահովումն իրականացնում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները»:

Այսպիսով` պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպություններն` որպես գործատու, ունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված պարտականություն` աշխատողներին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով: Հետավաբար, կարծում ենք,««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածներով առաջարկվող կարգավորումների անհրաժեշտությունը բացակայում է:

13.2. Առաջարկում ենք ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 5-րդ հոդվածով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր` «է» կետի «համայնքի աշխատակազմի աշխատակիցներին» ձեւակերպումը փոխարինել «համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցներին» ձեւակերպումով` հաշվի առնելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք 14-րդ հոդվածի 1-ին մասում առկա կարգավորումը` «Սույն օրենքի իմաստով` աշխատակազմ է համարվում համայնքապետարանի աշխատակազմը» եւ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապ ե տության Սահմանադրությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծ երի փաթեթով սահմանված կարգավորումների համապատասխանությունը միմյանց, ինչպես նաեւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.
՝ 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ. ` 011-513-248), (118)

30.04.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ.
՝ 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Զ. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118)

30.04.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-555-09.04.2020-ԱՍ-011/0) եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-5551 -09.04.2020-ԱՍ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:



Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

1. Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներում, մասնավորապես` տարբեր արտակարգ իրավիճակներում պլանավորել իրականացվող անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները, սահմանել արտակարգ իրավիճակներում բժշկական օգնության եւ սպասարկման համապատասխան կարգերը, պլանավորել միջգերատեսչական, տարածքային եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցության սկզբունքները, ինչպես նաեւ առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմնի նախաձեռնությամբ պլանները վերանայել առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

Ըստ Նախագծերի փաթեթի հեղինակի հիմնավորման` դրա ընդունմամբ ակնկալվում է ստեղծել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլանավորման միասնական եւ արդյունավետ համակարգ, որը էապես կնպաստի արտակարգ իրավիճակների արդյունքում առաջացող առողջապահական ռիսկերի առավել օգտավետ կառավարմանը:



Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները միտված են Հայաստանի Հանրապետությունում տարբեր արտակարգ իրավիճակներում բարձրացնելու պետության արձագանքի արդյունավետությունը՝ ապահովելով արագ եւ համակարգված աշխատանքների իրականացումը՝ տարբեր արտակարգ իրավիճակներից բխող մարտահրավերներին դիմագրավելու համար:

Սակայն հարկ ենք համարում նշել, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում Նախագծով առաջարկվող լրացումները լրամշակման կարիք ունեն, մասնավորապես` պլանավորմանը ներկայացվող պահանջների, ինչպես նաեւ ավելորդ եւ իրավական ծանրաբեռնվածություն չկրող դրույթների ամրագրման տեսանկյունից:

Նշենք նաեւ, որ տարբեր արտակարգ իրավիճակներում ( տարերային աղետներ, համավարակներ, համաճարակներ եւ այլն ) հաճախ հնարավոր չէ կանխատեսել եւ պլանավորել իրականացվելիք աշխատանքների ամբողջական շղթան, քանի որ կառավարության կողմից ստեղծված պետական լիազոր մարմինը (այս պահին Պարետատուն) ընդունում եւ իրագործում է տարբեր աշխատանքներ իրականացնելու որոշումներ՝ ստեղծված ընթացիկ իրավիճակների անհրաժեշտությունից ելնելով:



Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծերի փաթեթի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքի Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր 24.1-րդ հոդվածի 1-ին մասի «առողջապահության եւ արտակարգ իրավիճակների բնագավառներում լիազոր մարմինների, տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների եւ ոստիկանության կողմից կատարման ենթակա միջոցառումները:» նախադասությունն առաջարկում ենք հանել, քանի որ նշվածները չեն հանդիսանում առողջապահության բնագավառի մարմիններ եւ կազմակերպություններ, եւ բացի այդ` նման արտակարգ իրավիճակներում այդ մարմինները գործում են համապատասխան օրենքներով սահմանված կարգով եւ առողջապահական որեւէ պլանի կամ ծրագրի մեջ չմտնող` կառավարության որոշումներով, պարետատան որոշումներով (եթե այդպիսին ստեղծված է լինում) եւ այլն:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր 24.2-րդ հոդվածի 1-ին մասում «հաստատվում է» բառն առաջարկում ենք փոխարինել «հաստատում է» բառով, իսկ «48 ժամվա» բառերը` «24 ժամվա» բառերով, քանի որ ըստ նախորդ հոդվածի` համապատասխան պլանները միշտ պատրաստ վիճակում պետք է լինեն եւ թարմացվեն հինգ տարին մեկ անգամ, այսինքն` նշված կարգի ընդունումն, ըստ էության, ֆորմալ բնույթ կրող գործողություն պետք է իրենից ներկայացնի:

3. Առաջարկում ենք հանել Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի նոր 24.2-րդ հոդվածի 2-րդ մասը, քանի որ այն ավելորդ եւ իրավական ծանրաբեռնվածություն չկրող դրույթ է, իսկ համապատասխան նորմերն էլ արդեն իսկ նախատեսված են ՀՀ բյուջետային օրենսդրությամբ:

4. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի Նախագծի հետ կապված դիտողություններ եւ առաջարկո ւթյուններ չկան:



Եզրակացություն

Մեր կարծիքով, Նախագծերի փաթեթով առաջարկվող լրացումները լրամշակման կարիք ունեն` Նախագծերի փաթեթով հետապնդվող խնդիրները լուծելու նպատակով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

27.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-555-09.04.2020- ԱՍ -011/0) եւ « Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-5551 -09.04.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» եւ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:



Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթում առաջարկվող լրացումները ուղղված են արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու, հակազդելու եւ դիմագրավելու գործընթացների ապահովմանը, ինչը կնպաստի արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության արդյունավետ կազմակերպմանը եւ իրականացմանը:



Փորձաքննության արդյունքները

1.Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Փաթեթը պարունակում է առողջապահական հիմնախնդիրներ:



Դիտողություններ եւ առաջարկություններ նախա•ծի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Փաթեթի ընդունմամբ օրենսդրորեն կսահմանվեն արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նախադրյալները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

23.04.2020թ.