ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-559-13.04.2020- ՏՀ -011/0 ) ՀՀ օրենքի նախագծ ի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Բ. Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծ ը ( այսուհետ՝ Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանել ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Նախագծի հիմնական նպատակն ամորտիզացիոն ծախսագրումների ճկուն մեխանիզմի ժամանակավոր կիրառման միջոցով ներդրումների խթանումն է:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծն ուղղված է կազմակերպություններին ամորտիզացիոն մասհանումների արտոնյալ պայմանների տրամադրման միջոցով ներդրումների խթանմանը :

Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կազմակերպությունների կողմից ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը, կամ ամորտիզացիոն մասհանումների չափաբաժինն ըստ տարիների սահմանել ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի` յուրաքանչյուր տարվա համար տրվող հաշվետվության միջոցով: Առաջարկում ենք քննարկել անհատ ձեռնարկատերերին եւս նման հնարավորություն տրամադրելու նպատակահարմարությունը, առավել եւս, որ Նախագծին կից հիմնավորման համաձայն այն նախատեսվում է ընձեռել բոլոր տնտեսվարողներին:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա կազմակերպություններին օգտվել ամորտիզացիոն ծախսագրումների արտոնյալ պայմաններից, ինչն, իր հերթին, հիմնական միջոցներում ներդրումների իրականացման համար կարող է խթան հանդիսանալ:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

21.04.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-559-13.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Բ. Թունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ռեզիդենտ շահութահարկ վճարողի եւ մշտական հաստատության միջոցով (ներկայում գործող օրենսդրությամբ) Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվում են ամորտիզացիայի ենթակա, սեփականության իրավունքով ռեզիդենտ շահութահարկ վճարողին կամ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված հիմնական միջոցների եւ ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը:

Մինչդեռ, այդ ծախսագրումը (եկամտից նվազեցումը) տնտեսվարողները կարող են ոչ թե միանգամից ծախսագրել տվյալ հարկային տարում, այլ որոշակի ժամանակահատվածում` յուրաքանչյուր միավորի գծով: Այդ ժամկետները սահմանված են Հարկային օրենսգրքի 121 հոդվածի 1-ին մասով:

Հարկաբյուջետային կանխատեսելիության տեսանկյունից նվազագույն ամորտիզացիոն ժամկետի տրամաբանությունը հասկանալի է, սակայն մյուս կողմից` զրկում է ներդրողներին ճկունությունից եւ բացասաբար է ազդում նրանց իրացվելիության վրա:

Ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում, երբ կորոնավիրուսի հետեւանքով տնտեսվարողների մոտ առաջացել է իրացվելիության խնդիր, իսկ տնտեսությունը ներդրումների կարիք ունի, անհրաժեշտություն է առաջացել, թեկուզ ժամանակավորապես, հնարավորություն տալ տնտեսվարողներին ավելի ճկուն գործել ամորտիզացիոն ծախսագրումների առումով:

ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագրերի շրջանակներում սահմանված ցանկում ներառված` ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է ռեզիդենտ շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի: Այսինքն` տնտեսվարողը ծախսագրումները կատարում է ոչ թե ընդհանուր կանոններով` ըստ սահմանված նվազագույն ժամկետների, այլ ինքնուրույն է որոշում այդ ժամկետը:

Հեղինակի կողմից առաջարկվում է նույն հնարավորությունը ընձեռել բոլոր տնտեսվարողներին, սակայն ժամանակավորապես` մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվող ներդրումների համար:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :

Եզրակացություն

Ներկայիս կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների համատեքստում, ամորտիզացիոն ժամկետները ինքուրույն որոշելու հնարավորությունը լրացուցիչ խթան կհանդիսանա այն ընկերությունների համար, որոնք մտադրություն ունեին (ունեին) կատարել կապիտալ ներդրումներ, եւ կշահագրգռի նրանց ներդրումների կատարումը տեղափոխել ավելի մոտ ժամանակահատված: Ներդրումների խթանմանն ուղղված այլ միջոցառումների համատեքստում` այս հնարավորությունը կմեծացնի դրանց արդյունավետությունը եւ կնպաստի ներդրումների աճին ընթացիկ տարում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

20.04.2020 թ .