ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-562-14.04.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ` Օրենք)» բառերը հանել, քանի որ Նախագծում օրենքին այլեւս հղում չի կատարվում:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի մասերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին՝ հոդվածի մասերի համարները տեքստից բաժանելով միջակետերով:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող «Արժութային կարգավորման եւ վերահսկողության մասին» օրենքի 6-րդ հոդվածի նոր ՝ 9-րդ մասում «(ներառյալ՝արժեկտրոնները)» ձեւակերպումն առաջարկում ենք շարադրել փակագծերից դուրս, քանի որ փակագծերի մեջ գրվում է նախորդ բառի բացատրությունը, իսկ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արտարժութային պարտատոմսերի գծով վճարումներին, որոնք ներառում են նաեւ արժեկտրոնները (պարտատոմսի անվանական տոկոսադրույք կամ տոկոսային եկամուտ):

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ
. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)

04.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ
. Հովասափյան (հեռ. ՝ 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-675), (108)

04.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ-562-14.04.2020-ՖՎ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Վարազդատ Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է ռեպո պայմանագրերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանցով նախատեսված վճարումների, կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արտարժութային պարտատոմսերի գնանշումները եւ դրանց դիմաց արժեկտրոնների վճարումները թույլատրել իրականացնել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը: Միաժամանակ, օրենքի ձեւակերպումներում առաջարկվում են որոշակի հավելյալ հստակեցումներ: Այս նպատակով Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկվում է վերադարձնել մինչեւ 2017 թ-ի փոփոխությունը եղած խմբագրմանը, իսկ նույն մասում 2017 թվականին կատարված փոփոխություններն ու դրանց տրամաբանական շարունակությունը հանդիսացող լրացուցիչ հավելումները սահմանել նոր՝ 9-րդ մասով:

Խնդիրը, ըստ Նախագծի հեղինակների, կայանում է նրանում, որ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքով բանկերին եւ վարկային կազմակերպություններին թույլատրվում է արտարժութային վարկերի եւ արտարժույթով ներգրաված ավանդների տոկոսագումարները հաճախորդի ցանկությամբ համապատասխանաբար ստանալ կամ վճարել այն արժույթով, որով տրամադրվել է վարկը կամ ներգրավվել է ավանդը: Սակայն բաց է մնացել նույն բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց կողմից թողարկված արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնների (տոկոսագումարների) հարցը, որոնք վճարվում են ՀՀ դրամով: Նաեւ հստակեցման կարիք ունի ռեպո պայմանագրերով եւ ածանցյալ ֆինանսական գործիքներով նախատեսվող վճարումներն արտարժույթով կատարելու հնարավորության հարցը: Սա մի շարք հացեր ու խնդիրներ է առաջացնում, մասնավորապես`

- եթե արտարժութային ավանդի դիմաց հնարավոր է տոկոսագումար վճարել արտարժույթով, ապա ինչու՞ չի կարելի ավանդին փոխարինող պարտատոմսի դիմաց նույնկերպ վճարել արտարժույթով,

- եթե արտարժութային վարկի տոկոսագումարը հնարավոր է ստանալ արտարժույթով, ապա ինչու՞ չի կարելի նույն վարկառուի թողարկած պարտատոմսի տոկոսագումարը եւս ստանալ արտարժույթով,

- արտարժութային պարտատոմսերի դեպքում օտարերկրյա ներդրողների համար խնդիր է դրամային հաշիվ ունենալը տոկոսագումարները ստանալու համար,

- պարտատոմսերի դեպքում պարտադիր դրամային հաշիվ ունենալու պահանջը խնդիր է նաեւ տեղական ներդրողների համար, քանի որ այդ հաշվի սպասարկման վճարն անհարկի ֆինանսական ծախս կարող է դիտվել՝ միաժամանակ նվազեցնելով պարտատոմսի՝ որպես ներդրումային գործիքի գրավչությունն ավանդի համեմատ,

- ռեպո պայմանագրերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների դեպքում հստակեցման կարիք ունի ստանձնած պարտավորությունն ու վճարումները նույն արժույթով կատարելու հնարավորության հարցը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է լուծում տալ վերը նշված հարցերին եւ հստակեցնել բանկերի կողմից արտարժույթով կատարվող գործառնություների շրջանակը:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

21. 0 4 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-562-14.04.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ա. Մանուկյանի եւ Վ. Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Համաձայն«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի, բանկերին եւ վարկային կազմակերպություններին թույլատրվում է արտարժութային վարկերի եւ ներգրաված ավանդների տոկոսագումարները` հաճախորդի ցանկությամբ, ստանալ կամ վճարել այն արժույթով, որով տրամադրվել է վարկը կամ ներգրավվել է ավանդը: Մինչդեռ հիշյալ օրենքում բաց է մնացել նույն բանկերի եւ վարկային կազմակերպությունների, ինչպես նաեւ այլ անձանց կողմից թողարկված ՀՀ դրամով վճարվող արտարժութային պարտատոմսերի արժեկտրոնների (տոկոսագումարների) հարցը:

Ըստ հեղինակների ՝ ներկայացված Նախագիծը միտված է լրացնելու գործող օրենքում առկա բացերը: Մասնավորապես`

- ավանդին փոխարինող պարտատոմսի դիմաց եւ վարկառուի թողարկած պարտատոմսի տոկոսագումարը արտարժույթով վճարելը,

- արտարժութային պարտատոմսերի դեպքում օտարերկրյա ներդրողների համար տոկոսագումարները ստանալու համար դրամային հաշիվ ունենալը,

- տեղական ներդրողների համար պարտատոմսերի դեպքում պարտադիր դրամային հաշիվ ունենալու պահանջը,

- ռեպո պայմանագրերի եւ ածանցյալ ֆինանսական գործիքների դեպքում ստանձնած պարտավորությունն ու վճարումները նույն արժույթով կատարելու հնարավորության հարցը:

Ներկայացված Նախագծով առաջարկվում է ռեպո պայմանագրերի կամ ածանցյալ ֆինանսական գործիքների եւ դրանցով նախատեսված վճարումների, կարգավորվող շուկայում առեւտրին թույլատրված արտարժութային պարտատոմսերի գնանշումները եւ դրանց դիմաց արժեկտրոնների վճարումները թույլատրել իրականացնել այն արժույթով, որով ստանձնվել է պարտավորությունը:

Այդ նպատակով «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկվում է վերադարձնել մինչեւ 2017թ-ի փոփոխությունը եղած խմբագրմանը, իսկ նույն մասում 2017 թվականին կատարված փոփոխություններն ու դրանց տրամաբանական շարունակությունը հանդիսացող լրացուցիչ հավելումները սահմանել նոր ՝ 9-րդ մասով:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :


Եզրակացություն

Ներկայացված Նախագիծը, լրամշակումից հետո, կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

22.04.2020 թ .