ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-569-15.04.2020-ՏՀ-011/0) եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-5691 -15.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
1. Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով նախատեսվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 8-րդ հոդվածը լրացնել նոր՝ 3-րդ մասով՝ «6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցներով միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը պարտավոր է իրականցնել ուղեւորների դժբախտ պատահարներից ապահովագրություն»: Մինչդեռ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապաշետության օրենսդրությամբ նշված հարցի իրավակարգավորումը նախատեսված է: Մասնավորապես՝ «Տրանսպորտի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Փոխադրողն իր գույքով պատասխանատու է փոխադրման ընթացքում ուղեւորի առողջությանը հասցված վնասի համար: Վնասի հատուցման կարգը սահմանվում է օրենքով, փոխադրման եւ ապահովագրության պայմանագրերով»: Նույն օրենքի 26-րդ հոդվածի համաձայն՝ «1. Օդային, երկաթուղային, ջրային եւ ավտոմոբիլային միջպետական ուղեւորափոխադրումների դեպքում ուղեւորները, օրենքով սահմանված կարգով, ենթակա են պարտադիր ապահովագրության : 2. Միջպետական փոխադրումների ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն»: Հավելենք, որ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «ԱՊՊԱ պայմանագրով պարտադիր ապահովագրման ենթակա է այն քաղաքացիական պատասխանատվությունը, որը բխում է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործմամբ տուժողին պատճառված հետեւյալ վնասներից. 1) անձնական վնասներ` տուժողի առողջությանը պատճառված վնասներ եւ դրանց հետեւանքով կորցրած աշխատավարձ (եկամուտներ), ինչպես նաեւ տուժողի մահ ( )»:
Հիմք ընդունելով վերոգրյալ իրավադրույթները՝ կարող ենք նշել, որ պարտադիր ապահովագրման ենթակա է ավտոմոբիլային միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվությունը փոխադրման ընթացքում ուղեւորների (տուժողների) առողջությանը, կյանքին պատճառված վնասի համար, ուստի փոխադրողի կողմից ուղեւորներին դժբախտ պատահարներից ապահովագրության եւ դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվության սահմանման անհրաժեշտությունը բացակայում է: Իսկ միջպետական փոխադրումների ապահովագրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:
2. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառից առաջ լրացնել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ» բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում (այսուհետ` Օրենք) կատարել փոփոխություն:
3. Նախագծի 1-ին հոդվածում նշված Օրենքի անվանումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենքի լրիվ անվանմանը ներկայացվող պահանջներին՝ հաջորդականությամբ նշելով օրենքի վերնագիրը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, հերթական համարը եւ «օրենք» բառը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագրին:
4. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում կատարել փոփոխություն եւ լրացումներ, սակայն Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի շարադրանքից պարզ չէ, թե «ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները » բառերն Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի որ հատվածում են լրացվելու: Այնուամենայնիվ, նախատեսվող լրացումը համադրելով Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի հետ՝ կարծում ենք, որ նշված «ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները » բառերը պետք է լրացնել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասից հանվող «եւ ավտոբուսները » բառերի փոխարեն:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսվող փոփոխությունը եւ լրացումը շարադրել Նախագծի 1-ին հոդվածում՝ մեկ պարբերությամբ՝ ձեւակերպելով հետեւյալ կերպ.
«( .)7-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ ավտոբուսները» բառերը փոխարինել «ինչպես նաեւ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող 6-ից ավելի նստատեղ ունեցող ավտոտրանսպորտային միջոցները» բառերով, իսկ «տախոգրաֆով» բառից առաջ լրացնել «թվային» բառը»:
5. Նախագծի 2-րդ հոդվածում «մաս» բառից առաջ նշված «3» թիվն առաջարկում ենք փոխարինել «3-րդ» թվով, իսկ նոր՝ 3-րդ մասով լրացվող պարբերությունն առաջարկում ենք շարադրել չակերտների մեջ:
6. Նախագծի 3-րդ հոդվածում առաջարկում ենք շտկել վրիպակը՝ նշելով «1-ից» թիվը:
7. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում «ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ օրենսգրքի վերնագիրը ճիշտ նշելու համար: Միաժամանակ առաջարկում ենք վերնագրից հանել չակերտները:
8. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրում առաջարկում ենք «ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառերը հանել՝ քանի որ նշված նախագծով կատարվում են միայն փոփոխություններ:
9. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին, 2-րդ եւ 3-րդ հոդվածներով նոր խմբագրությամբ շարադրված հոդվածներն առաջարկում ենք շարադրել չակերտների մեջ:
10. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 137.1-ին հոդվածի 3-րդ մասում սահմանված չէ նշված մասի սանկցիան: Մինչդեռ օրենսգրքի գործող նույն դրույթը նախատեսում է «տուգանքի նշանակում ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով»:
11. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 137.1-ին հոդվածի 10-րդ մասն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով, որ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով արդեն իսկ սահմանված է, որ այդ բացառությունը, մասնավորապես՝ տախոգրաֆով կահավորված լինելու պարտավորությունը չի տարածվում «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի կողմ չհանդիսացող պետություններում հաշվառված տրանսպորտային միջոցների վրա: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 137.7-րդ հոդվածի 11-րդ մասին եւ 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 137.8-րդ հոդվածի 7-րդ մասին:
12. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 137.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված է. «Սույն հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերով նախատեսված արարքները կատարելու դեպքում անձը ազատվում է վարչական պատասխանատվությունից թվային տախոգրաֆի քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար, եթե «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան լիազոր մարմին ներկայացնում է հիմնավորված դիմում »: Այսինքն, ստացվում է, որ քարտի կորստի կամ դրա գողության կամ դրա վնասվելու կամ դրա անվավերության համար «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան լիազոր մարմին ներկայացված հիմնավորված դիմումի հիման վրա անձը կարող է ազատվել վարչական պատասխանատվությունից: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ նշված մասով նախատեսված ձեւակերպումները կարող են իրավական որոշակիության հետ կապված խնդիրներ առաջացնել, մասնավորապես՝ պարզ չէ, որ դիմումը կարող է համարվել համաձայնագրի պահանջներին համապատասխանող դիմում, քանի որ նշված համաձայնագրում քարտի կորստի, գողության, վնասվելու կամ անվավերության դեպքերում դիմում ներկայացնելու պահանջ, կամ դիմումին ներկայացվող որեւէ այլ պահանջներ սահմանված չեն:
13. Առաջարկում ենք ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 137.7-րդ հոդվածի 8-րդ մասում նշված «ՀՀ » հապավումը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:
14. Առաջարկում ենք ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված 137.8-րդ հոդվածում նշել նաեւ հոդվածի վերնագիրը:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել փորձաքննության արդյունքների համապատասխանությունը «Տրանսպորտի մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների պահանջներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ
.
Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ. ` 011-513-675), (108) ,
Ն. Ներսիսյան (հեռ. ` 011-513-616), (108)
06.05.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ
.
Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ. ` 011-513-675), (108) ,
Ն. Ներսիսյան (հեռ. ` 011-513-616), (108)
06.05.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Պ-569-15.04.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Պ-5691 -15.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Գրիգորյանի
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»
եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքների
նախագծերի
փաթեթի
(այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծերի փաթեթ ով առաջարկվում է, որպեսզի միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը իրականացնի ուղեւորների` դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչը անվտանգ ուղեւորության եւ ուղեւորափոխադրման կարեւորագրույն պայմաններից է, ինչպես նաեւ սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաեւ սահմանել վարչական պատասխանատվություն միջպետական ուղեւորափոխադրումների կազմակերպման այնպիսի դեպքերում, երբ` այն տախոգրաֆով կահավորված չէ, թվային տախոգրաֆի քարտը բացակայում է, թվային տախոգրաֆի քարտը չտեղադրված վիճակում է, թվային տախոգրաֆի անսարք է, թվային տախոգրաֆը անջատած վիճակում է, ինչպես նաեւ ուղեւորները ապահովագրված չեն դժբախտ պատահարներից: Միաժամանակ, սահմանված է պատասխանատվություն առանց արհեստանոցի քարտի թվային տախոգրաֆի ստուգաչափում իրականացնելու համար:
Առաջարկվում է սահմանել մեկ միասնական պատասխանատվության չափ թե միջպետական ուղեւորափոխադրման, թե միջպետական բեռնափոխադրման ժամանակ տախոգրաֆի բացակայության, անսարքության, քարտի բացակայության եւ այլ օրենքով սահմանված դեպքերի համար:
Խնդիրը կայանում է նրանում, որ ավտոտրանսպորտային ոլորտում ՀՀ ներկայիս օրենսդրությունը մի շարք կարգավորումների բացակայության պայմաններում միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա որեւէ երաշխիք առ այն, որ ուղեւորդների կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում: Այդպիսի վտանգների առաջին աղբյուրն այն է, որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս: Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ վարորդը առանց հանգստի`սահմանված նորմերի խախտմամբ, շարունակում է վարել մեքենան, դրանով վտանգելով թե՜ իր, թե՜ ուղեւորների կյանքը եւ առողջությունը, որի հետ կապված էլ աառաջացել է սույն Նախագծի ներկայացման անհրաժեշտությունը:
Փորձաքննության
արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում նշել, որ թեեւ Նախագծերի սույն փաթեթն ունի ավելի շատ սոցիալական ուղղվածություն, այդուհանդերձ, 2020 թվականի սեպտեմբերի 1-ից դրա ուժի մեջ մտցնելը խնդրահարույց կլինի ուղեւորափոխադրումներ իրականացնողների համար` կապված ուղեւորների ապահովագրության հետ: Վերջինս զգալի ծախսեր է պահանջում, որոնք էլ, իրենց հերթին, պետք է ներառվեն ուղեւորափոխադրման ինքնարժեքի մեջ եւ այլն, ուստի նպատակահարմար կլինի տվյալ օրենքներն ուժի մեջ մտցնել գոնե եկող տարվա սկզբից` համապատասխան տնտեսվարողներին տրամադրելով ողջամիտ ժամկետ` նոր իրավակարգավորումներին հարմարվելու եւ պատրաստբվելու համար:
Եզրակացություն
Նախագծերի փաթեթի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները, սակայն նպատակահարամար կլինի ողջամիտ ժամկետ տրամադրել առաջարկվող իրավակարգավորումների կիրարկման համար:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
06.05.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ-569 -15.04.2020-ՏՀ-011/0 ) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -5691 -15.04.2020-ՏՀ-011/0 ) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Արթուր Գրիգորյանի
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
ՀՀ
օրենքների
նախագծերի փաթեթը
(այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության
սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Փաթեթի ներկայացման անհրաժեշտւթյունը, ըստ դրա հեղինակների, կայանում է նրանում, որ ավտոտրանսպորտային ոլորտում ՀՀ ներկայիս օրենսդրությունը մի շարք կարգավորումների բացակայության պայմաններում միջպետական կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնելու ժամանակահատվածում չկա որեւէ երաշխիք առ այն , որ ուղեւորդների կյանքին կամ առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում : Այդպիսի վտանգների առաջին աղբյուրը այն է , որ օրենքով սահմանված չէ տախոգրաֆի առկայության պարտադիրությունը միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս : Արդյունքում ստեղծվում է իրավիճակ , երբ վարորդը առանց հանգստի ` սահմանված նորմերի խախտմամբ , շարունակում է վարել մեքենան , դրանով վտանգելով թե՜ իր , թե՜ ուղեւորների կյանքը եւ առողջությունը :
Փաթեթով առաջարկվում է որպեսզի միջպետական ուղ և որափոխադրումներ իրականացնելիս փոխադրողը իրականացնի ուղ և որների` դժբախտ պատահաներից ապահովագրություն, ինչը անվտանգ ուղ և որության և ուղ և որափոխադրման կար և որագրույն պայմաններից է, ինչպես նա և սահմանել տախոգրաֆի պարտադիր առկայություն միջպետական ուղ և որափոխադրումներ իրականացնելիս:
Փորձաքննության
արդյունքները
1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Փաթեթը պարունակում է սոցիլական եւ առողջապահական հիմնախնդիրներ:
Փաթեթի ընդունումը կարող է առաջացնել լրացուցիչ ծախսեր միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների համար:
Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ
Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Եզրակացություն
Փաթեթի ընդունումով կսահմանվի փոխադրողի կողմից ուղեւորների՝ դժբախտ պատահարներից ապահովագրություն, ինչպես նաեւ կսահմանվի տախոգրաֆի պարտադիր պահանջ միջպետական ուղեւորափոխադրումներ իրականացնելիս, որը չկատարելու դեպքում կսահմանվեն վարչական պատասխանատվություն:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)
28.04.2020թ.