ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-574-17.04.2020-ՏՀ-011/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-5741 -17.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փ
որձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրից ա ռաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի վերնագրին:

2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ՝ օրենք)» բառերը, քանի որ Նախագծում օրենքին այլեւս հղում չի կատարվում: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ օրենք)» բառերին:

3. Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով եւ 3-րդ մասով՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում.

1) «հոդվածի» բառը փոխարինել «հոդվածում» բառով,

2)1-ին մասում՝ «բաժնի» բառը փոխարինել «բաժնում» բառով, այնուհետեւ 1-ին, 3-րդ 4-րդկետերում՝ «կետի», իսկ 5-րդ կետում՝ «կետերի» բառերը փոխարինել համապատասխանաբար «կետում» եւ «կետերում» բառերով,

3) 1-ին մասի 2-րդ կետից հանել «1.2-րդ կետից հետո» եւ «հետեւյալ բովանդակությամբ» թիվը եւ բառերը,

4)2-րդ մասում՝ «3.1-րդ մասի» թիվը եւ բառը փոխարնել «3.1-ին մասում» թվով եւ բառով, իսկ «1.1-րդ», «8.1-րդ» թվերը համապատասխանաբար փոխարինել «1.1-ին», «8.1-ին» թվերով (սույն առաջարկը վերաբերելի է Նախագծի տեքստում նշված բոլոր «1.1-րդ» եւ «8.1-րդ» թվերին)

5) 3-րդ մասից հանել «3.1-րդ մասից հետո» եւ «հետեւյալ բովանդակությամբ» թիվը եւ բառերը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում առաջարկում ենք «ԵԱՏՄ» հապավումը փոխարինել «ԵՏՄ» հապավումով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի15-րդ հոդվածի 1-ին մասը: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասում նշված «ԵԱՏՄ» հապավմանը:

5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով լրացվող ձեւակերպման մեջ առաջարկում ենք «ծանուցում՝» բառից հետո լրացնել «սույն հոդվածի աղյուսակի «4. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ» բաժնի» բառերը:

6. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածից հանել վերնագիրը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 2-րդ հոդվածի վերնագրին:

7. Նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մասից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին հոդվածի 5-րդ եւ 2-րդ հոդվածի 2-րդ մասերում նշված «Հյաստանի Հանրապետության» բառերին:

8. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին հոդվածում «20.1-րդ հոդվածի» թիվը եւ բառն առաջարկում ենք փոխարինել «20.1-ին հոդվածում» թվով եւ բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը եւ 3-րդ մասը:

9. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծի 1-ին հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված լրացումները եւ 4-րդ մասով նախատեսված փոփոխություններն առաջարկում ենք շարադրել մեկ մասում՝ համապատասխանաբար առանձին կետերով եւ ենթակետերով, քանի որ վերաբերում են «Պետական տուրքի մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասին:

10. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծով սահմանված է թվով երկու 4-րդ մաս՝ առաջարկում ենք նշված նախագծի մասե րը համարակալել հաջորդական թվերով:

11. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենք ի նախագծում նշված բոլոր «1.1-րդ», «2.1-րդ», «5.1-րդ», «8.1-րդ» եւ «11.1-րդ» թվերն առաջարկում ենք փոխարինել համապատասխանաբար «1.1-ին», «2.1-ին», «5.1-ին», «8.1-ին» եւ «11.1-ին» թվերով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

08.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

08.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -574-17.04.2020-ՏՀ-011/0 ) եւ «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5741 -17.04.2020-ՏՀ-011/0 ) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



ՀՀ
կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայումս խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության եւ մինչ եւ 100 հազար լիտր (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով ) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի չափը կազմում է 10 մլն դրամ, ինչը բավականաչափ ծանր բեռ է կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար՝ հաշվի առնելով դրա արտադրության եւ հնացման համար պահանջվող ժամ կետը (առնվազն 3 տարի) : Բացի այդ, մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքը կազմում է 15 մլն դրամ , ինչը եւս լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսավարողների համար նշված ապրանքների արտադրության գործունեություն սկսելու առումով :

Փաթեթի նպատակը կոնյակի սպիրտի արտադրության , ինչպես նաեւ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսող տնտեսավարողների համար առավել նպաստավոր պայմանների ապահովումն է՝ պետական տուրքի չափի նվազեցման միջոցով:


Փորձաքննության
արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Փաթեթով ա ռաջարկվում է խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն ( առանց իրացման իրավունքի ) գործունեության տեսակով զբաղվելու համար սահմանել 50 հազար դրամ, իսկ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների ու մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար ՝ համապատասխանաբար 50 հազար եւ 25 հազար դրամ տարեկան պետական տուրք:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի ընդունումը, մի կողմից, կնպաստի գործունեության վերը նշված տեսակներով զբաղվելու պայմանների բարելավմանը, սակայն, մյուս կողմից, կհանգեցնի բյուջետային եկամուտների կրճատման: Կարծում ենք, Փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պետք է դիտարկել համաճարակի հետեւանքով առաջիկայում սպասվող բյուջետային եկամուտների հնարավոր կրճատման համատեքստում:


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը հնարավորություն կտա ներկայումս սահմանված պետական տուրքի չափի զգալի նվազեցման միջոցով նպաստել կոնյակի սպիրտի , ինչպես նաեւ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությա ն ոլորտներում տնտեսական գործունեության իրականացման պայմանների բարելավմանը : Միաժամանակ, Փաթեթի ընդունումը կհանգեցնի բյուջետային եկամուտների կրճատման:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

30 . 0 4 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գործունեության իրականացման ծանուցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -574-17.04.2020-ՏՀ-011/0) եւ «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -5741 -17.04.2020-ՏՀ-011/0) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության
կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Գործունեության իրականացման ծանուցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է կոնյակի սպիրտի արտադրության, ինչպես նաեւ մեղրից թորված 40% եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեություն սկսող տնտեսավարողների համար նպաստավոր պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:

Խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային խմիչքների արտադրության եւ մինչ եւ 100 հազար լիտր (100%- անոց սպիրտի հաշվարկով ) արտադրանքի իրացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի չափը ներկայումս կազմում է 10 մլն դրամ, ինչն անխոսք, բավականաչափ ծանր բեռ է կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար՝ հաշվի առնելով դրա արտադրության եւ հնացման համար պահանջվող ժամ կետը (առնվազն 3 տարի) : Մյուս կողմից, մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրության իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքը կազմում է 15 մլն դրամ , ինչը եւս լուրջ խոչընդոտ է հանդիսանում տնտեսավարողների համար նշված ապրանքների արտադրության գործունեություն սկսելու առումով :

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է.

գ կոնյակի սպիրտների արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների քանակի ավելացում,

գ խաղողի նկատմամբ գոյություն ունեցող պահանջարկի մեծացում,որը կբերի մթերման գների աճի, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացում եւ խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմում, ինչպես նաեւ խաղողի լրացուցիչ քանակների մթերման ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատում,

գ մեղրի հումքով նոր արտադրատեսակների արտադրության ներդրում եւ մեղրի իրացման խնդիրների մեղմում,

գ տնտեսավարողների եկամուտների ու շրջանառու միջոցների ավելացում:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթով ա ռաջարկվում է խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրություն ( առանց իրացման իրավունքի ) գործունեության տեսակով զբաղվելու համար սահմանել 50 հազար դրամ, իսկ մեղրից թորված 40 տոկոս եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների ու մեղրից ստացված այլ ալկոհոլային խմիչքների արտադրություն գործունեության տեսակներով զբաղվելու իրավունքի ձեռք բերման համար ՝ համապատասխանաբար 50 հազար եւ 25 հազար դրամ տարեկան պետական տուրք:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Ներկայացված Նախագծերի փաթեթի ընդունումը կնպաստի խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների արտադրության բարելավմանը, որն, իր հերթին, կբերի բյուջետային եկամուտների կրճատման, ինչը պետք է դիտարկել ներկայիս համաճարակի հետեւանքով առաջիկայում սպասվող բյուջետային եկամուտների հնարավոր կրճատման համատեքստում:


Եզրակացություն

«Գործունեության իրականացման ծանուցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների Նախագծերի փաթեթի ընդունումը հնարավորություն կտա սահմանված պետական տուրքի չափի զգալի նվազեցման միջոցով նպաստել կոնյակի սպիրտի եւ մեղրից թորված 40% եւ ավելի սպիրտ պարունակող ալկոհոլային խմիչքների արտադրությա ն ոլորտներում տնտեսական գործունեության իրականացման պայմանների բարելավմանը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

4.05.2020 թ .