ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-575-17.04.2020-ՊԻ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»
օրենքի
նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Ն ախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածը եւ հաշվի առնելով այն, որ Նախագծով կատարվում է միայն մեկ լրացում:
2. Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին` նշելով հերթական համարը:
3. Նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով այն, որ Նախագծում Օրենսգրքին հղում այլեւս չի կատարվում։
4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «լիազորությունների» բառը փոխարինվում է «գործունեության» բառով:
Օրենսգրքի 3323 -րդհոդվածը նախատեսում է հետեւյալ կարգավորումները. «1. Պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը`
( )
2. Փաստաբանի կամ նոտարի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքը` կապված նրա լիազորությունների իրականացման հետ`( )»: :
Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 3323 -րդ հոդվածը վերնագրված է «Փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը կամ, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը» , սակայն Նախագծով Օրենսգրքի 3323 -րդ հոդվածի վերնագրում որեւէ փոփոխություն չի կատարվում: Հաշվի առնլով նշվածը` առաջարկում ենք Օրենսգրքի 3323 -րդ հոդվածի վերնագրում «լիազորությունների» բառերը փոխարինել «գործունեության» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:
5. Նախագծի 1 -ին հոդվածի 3-րդ մասում նշված «հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մաս» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «նոր` 3-րդ մաս» ձեւակերպումով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը եւ 14-րդ հոդվածի 11-րդ մասը, այն է` « ( ) Նորմատիվ իրավական ակտի բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի , կետերի, ենթակետերի կամ պարբերությունների միջեւ համապատասխանաբար նոր բաժին, գլուխ, հոդված, մաս , կետ, ենթակետ կամ պարբերություն կարող է լրացվել միայն լրացուցիչ համարով »:
6. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 3323 -րդ հոդվածում լրացվող նոր` 2.1-ին մասի՝ «Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում են» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է անձի կողմից` իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում է» ձեւակերպումով` հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:
7. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 3323 -րդ հոդվածում լրացվում է նոր` 2.1-ին մաս, որի համաձայն. «2.1. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով`
պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ առանց դրա»:
Հարկ է նկատել, որ Օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է որպես հնարավոր պատիժ տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: Հաշվի առնելով վերոգրյալը` կարծում ենք, որ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով Օրենսգրքի 3323 -րդ հոդվածում լրացվող նոր` 2.1-ին մասում տուգանք պատժատեսակի նվազագույն շեմ սահմանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը` հիմք ընդունելով այն, որ Նախագծով հոդվածում լրացվող նոր` 2.1-ին մասը պարունակում է հանցագործությունը որակյալ դարձնող հատկանիշ եւ առաջնորդվելով համաչափության սկզբունքով:
8. Նախագծով կատարվող փոփոխությունների դեպքում Օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին մասի սուբյեկտ կարող է լինել քրեական պատասխանատվության տարիքի հասած յուրաքանչյուր անձ: Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում Օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն է նախատեսվում փաստաբանի կամ նոտարի գործունեության իրականացմանը խոչընդոտելու համար: Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Օրենսգրքի՝ նոտարի գործունեությանը միջամտելուն վերաբերող 332.5-րդ հոդվածին, այն է` « Նոտարի գործունեությանը միջամտելը, այդ թվում՝ նոտարական գործողություններ կատարելուն հարկադրելը կամ ներգործելը՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով»:
Օրենսգրքի 3323 -րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված է հետեւյալ սանկցիան` «պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով» :
Կարծում ենք, որ նոտարի գործունեությանը միջամտելու ձեւերից առանձնացված խոչընդոտելու ձեւի համար սանկցիա նախատեսելիս պետք է հաշվի առնել համաչափության սահմանադրական սկզբունքը: Ուստի, առաջարկում ենք Նախագծով կատարվող լրացումները եւ փոփոխությունները իրականացնելիս հաշվի առնել Օրենսգրքի արդարադատության դեմ ուղղված հանցագործությունների գլխի համակարգված եւ փոխկապակցված կարգավորումները:
9. Նախագծի2-րդ հոդվածում «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
08.05.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)
08.05.2020թ.