ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-577-20.04.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փ
որձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ սահմանելով նաեւ օրենսգրքի հերթական համարը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի, 8-րդ հոդվածի 1-ին, 3-րդ 4-րդ, 6-րդ մասերի, 10-րդ հոդվածի 1-ին մասի «հետեւյալ» բառին:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետը, որի համաձայն՝

«3) ջերմոցային, անասնապահական թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված պարզեցված կարգով` միայն սեփականատիրոջ հայտի համաձայն համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու եւ համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումներն ուժի մեջ մտնելուց եւ հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո, որն արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում եւ ամենամյա հողային հաշվեկշիռներում » : Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ սահմանված է, որ սույն փոփոխության նպատակն է առավելագույնս պարզեցված ընթացակարգով իրականացնել նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունը: «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մա սով սահմանված է՝ «Հողամասի նպատակային նշանակությունը համարվում է փոխված` հողամասի սեփականատիրոջ դիմումի համաձայն համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասը եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացրած որոշումն ուժի մեջ մտնելու պահից : Հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պարտադիր ենթակա են պետական գրանցման: ( ... ):» : Սույն դրույթների վերլուծությունից հետեւում է, որ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ մա սով նախատեսված դրույթնընդհանուր կարգավորում է նախատեսում ցանկացած հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու համար, եւ եթե ներկայիս կարգավորմամբ նշված հողերի նպատակային նշանակությունը փոխվում է միայն համայնքի ղեկավարի կողմից հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց եւ շինարարության թույլտվություն տալուց հետո, ապա Նախագծով նախատեսվում է համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու եւ համայնքի ղեկավարի կողմից տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին սահմանված կարգով կայացված որոշումնե րի հիման վրա: Ուստի, կարծում ենքՆախագծով նախատեսված կարգավորմամբ, նշված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության ընթացակարգն, ըստ էության, չի պարզեցվում:

            Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում նախատեսված ձեւակերպումները համապատասխանեցնել «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածով սահմանված ձեւակերպումներին, մասնավորապես՝ հանել, «ուժի մեջ մտնելուց » ձեւակերպումը փոխարինել «ուժի մեջ մտնելու պահից » ձեւակերպմամբ եւ այլն: Միաժամանակ առաջարկում ենք ուղղել վրիպակը՝ «անասնապահական թռչնաբուծական» բառերը միմյանցից առանձնացնելով ստորակետով:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում լրացնելով « սպանդանոցների» բառը, հանապատասխան լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետում , որում սահմանված բացառությունը վերաբերում է Օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետում նշված հողամասերին:

5. Նախագծի 5-րդ հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը: Այնուհետեւ, առաջարկում ենք լրացում նախատեսող յուրաքանչյուր մասով նշել, թե հոդվածի որ պարբերության մեջ է նախատեսվում համապատասխան լրացումը:

6. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է «վճարման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերը, մինչդեռ հարկ է նկատել, որ Օրենսգրքում 64.1-ին հոդված առկա չէ:

7. Նախագծի 6-րդ հոդվածի մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ, 10-րդ եւ 12-րդ հոդվածների մասերի համարակալմանը:

8. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում նշված «մասը» բառն առաջարկում ենք փոխարինել «մասում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «մասը» բառին:

9. Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսվում է հետեւյալ փոփոխությունը՝ «համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց կարող են տրամադրվել համայնքի ավագանու որոշմամբ», մինչդեռ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով սահմանված է՝ «համայնքի ավագանինհամայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին»: Մինչդեռ Նախագծով համայնքի ղեկավարի առաջարկության վերաբերյալ որեւէ նշում նախատեսված չէ:

10. Նախագծի 7-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասում «Հակաստանի Հանրապետության կառավարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը:

11. Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել «նախավճար, քայլի չափ », բառերը, որի արդյունքում՝ կազմակերպիչը սակարկությունների անցկացման համար հրապարակվող տեղեկությունների շարքում պետք է հրապարակի նաեւ նախավճարի եւ քայլի չափի վերաբերյալ տեղեկություն: Այդ հարկ է նկատել, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն, ըստ որի՝ «գնային հայտի ներկայացում` աճուրդի ընթացքում մասնակցի կողմից կատարված գնային առաջարկ, որի չափը չի կարող պակաս լինել սակարկության կազմակերպչի կողմից նախապես սահմանված նվազագույն հավելման չափից , եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով .», Այսինքն, «քայլի չափը» դա կազմակերպչի կողմից սահմանած այն նվազագույն հավելման չափն է, որից պակաս գնային առաջարկ մասնակիցը ներկայացնել չի կարող: Բացի այդ, նույն օրենքի 33-րդ հոդվածով «քայլի չափ»-ին վերաբերող դրույթները եւս նշված են «նվազագույն հավելման չափ» ձեւակերպմամբ: Ուստի, առաջարկում են Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «քայլի չափ» ձեւակերպումը փոխարինել «նվազագույն հավելման չափ» ձեւակեպմամբ:

12. Նախագծի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված պարբերության մեջ նշված օրենքի վերնագրից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Միաժամանակ առաջարկում ենք «5%-ի» թիվը եւ նշանը փոխարինել «5 տոկոսի» թվով եւ բառով:

13. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է՝ «Հայտերի ընդունումը եւ մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առա ջ: Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ գրանցված անձինք եւ աճուրդի մասնակից չհամարվող անձինք : Գրանցված անձինք սահմանված կարգով վճարում են մուտքի վճար, որի չափը չի կարող գերազանցել սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը եւ աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից գրանցվել են: Աճուրդի մասնակից չհամարվող անձինք աճուրդի գործընթացին մասնակցում են դիտորդի կարգավիճակով» : Նշված ձեւակերպումից պարզ չէ, եթե մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առա ջ աճուրդը սկսվելու պահից 30 րոպե առաջ աճուրդային հանձնաժողովի կողմից ովքեր են ենթակա գրանցման եւ ինչ այլ գրանցման մասին է նշված : Նշված դրույթի միանշանակ ընկալումն ապահովելու նպատակով, առաջարկում ենք կիրառել տարբերվող հասկացություններ:

14. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 68-րդ հոդվածի 6-րդ մասում պարզ չէ նախավերջին նախադասությունը, մասնավորապես անորոշ է «եւ» շաղկապից հետո նշված մասը:

15. Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրված Օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվում է, որ «Համայնքի ավագանին՝ մրցութային հանձնաժողով ստեղծելու որոշմամբ հանձնաժողովի կազմից նշանակում է աճուրդավար եւ արձանագրող :» նշվածի կապակցությամբ հարկ է նկատել, որ «աճուրդավարը` անձն է, որն անմիջականորեն վարում է աճուրդը» (հիմք՝ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 2-րդ հոդված), մինչդեռ քննարկվող դրույթը վերաբերում է մրցույթի անցկացմանը:

16. Նախագծի 11-րդ հոդվածն առաջարկում ենք ձեւակերպել հետեւյալ կերպ.

«Հոդված 11. Օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասում «մարզպետի կամ վերջիններիս» բառերը փոխարինել «վերջինիս» բառով:» :

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները ՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք ապահովել Նախագծի համապատասխանությունը փորձաքննության արդյունքներում նշված օրենքների պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

11.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծի ընդունմամբ, մասնավորապես, Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունների մասով առաջարկում ենք համապատասխան փոփոխություններ կատարել «Հողի հարկի մասին» օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետում եւ «Հողերի օգտագործման եւ պահպանման նկատմամբ վերահսկողության մասին» օրենքի 9-րդ հոդվածում:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-675), (108)

11.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-577-20.04.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում», մասնավորապես` սահմանել պարզեցված կարգ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառանարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների, սպանդանոցների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար նախատեսվող հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու համար, սահմանել նոր կարգ աճուրդի կազմակերպման եւ իրականացման համար, փոփոխել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի աճուրդի մեկնարկային գինը, սահմանել բացառություններ պետական եւ համայնքային սեփականությանը պատկանող հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի իրականացման համար, ձեւավորել նոր մրցութային հանձնաժողովներ հողմասը վարձակալության եւ (կամ) կառուցապատման նպատակով տրամադրելու համար, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» 60,61,75,76,101-րդ հոդվածներում ամրագրված մի շարք իրավակարգավորող դրույթներ, որոնք հիմնականում վերաբերում են համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի (այդ թվում` կառուցապատված) մասնավորեցման ու օտարման, անհատույց օգտագործման տրամադրման, վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման, հողամասի նկատմամբ իրավունքները դադարելուց պետական սեփականություն ճանաչելու առումով մարզպետին վերապահված լիազորություններին:

Ըստ Նախագծի հիմնավորման, Նախագծի ընդունմամբ կպարզեցվի մի շարք վարչարարական ընթացակարգեր, որոնք պայմանավորված են հողային օրենսդրությունը եւ հողային հարաբերությունները կարգավորելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամսերի (այդ թվում` կառուցապատված) մասնավորեցման եւ օտարման, նպատակային նշանակության փոփոխման պայմանները պարզեցնելու օրենսդրական տարաբանույթ մեկնաբանություններից խուսափելու անհրաժեշտությամբ: Կսահմանվի աճուրդի կազմակերպման եւ իրականացման նոր կարգ, ինչպես նաեւ կբարձրանա աճուրդով վաճառքի մեկնարկնային գնի ստորին շեմը, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Մեր կարծիքով, Նախագծով առաջարկված փոփոխությունները եւ լրացումները պայմանավորված են «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» ամրագված մի շարք իրավակարգավորող դրույթները հստակեցնելու, օրենսդրական տարաբնույթ մեկնաբանություններից խուսափելու, աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, աճուրդների մեկնարկային գինը վերանայելու, աճուրդի կազմակերպման եւ իրականացման առավել հստակ կարգեր սահմանելու, ինչպես նաեւ համայանքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը մասնավորեցնելու եւ օտարելու, անհատույց օգտագործման եւ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու, հողամասի նկատմամբ իրավունքները դադարելուց պետական սեփականություն ճանաչելու մասով՝ մարզպետին վերապահված իրավասությունները ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ:

3. Նշենք նաեւ, որ Նախագծի ընդունմամբ սպանադանոցների եւ նրանց համար նախատեսվող հողամասերի նպատակային նշանակությունը կարող է փոփոխվել պարզեցված կարգով՝ միայն սեփականատիրոջ հայտի համաձայն, որը հնարավորություն կստեղծի սպանդանոցային գործունեության կազմակերպումը առանց խոչընդոտների եւ առավելագույնս պարզեցված ընթացակարգով ապահովելու համար:

4. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիր չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագիծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումը:

Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի» 64-րդ հոդվածի 9-րդ մասում «վճարման անդորրագիրը» բառերից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված դեպքերի» բառերը, սակայն ո՛չ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքը» եւ ո՛չ էլ սույն Նախագիծը 64.1-ին հոդված չի պարունակում, ուստի այս կապակցությամբ անհրաժեշտ է ճշգրտել կատարվող հղումը:


Եզրակացություն

Մեր կարծիքով, Նախագծով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները միտված են հ ողային օրենսդրությունը եւ հողային հարաբերությունները կարգավորելուն, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները լուծելու, տեղական ինքանկառավարման մարմնինների դերը բարձրացնելուն, աճուրդի կազմակերպման եւ իրականացման հետ կապված իրավահարաբերությունները պարզեցնելուն, հողամասի օտարման եղանակները հստակեցնելուն, ինչպես նաեւ օրենսգրքում առկա օրենսդրական բացերը լրացնելուն, որոնց սահմանված չլինելը էական բացասական ազդեցություն է ունենում ոլորտը կարգավորող ընթացակարգային մեխանիզմների վրա, ուստի` Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

08.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումն ե ր կատար ե լու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-577.20.04.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օր ե նքի նախագծի վ ե րաբ ե րյալ



Հայաստանի Հանրապ
ե տության Կառավարության կողմից օր ե նդրական նախաձ ե ռնության կարգով ն ե րկայացված «Հայաստանի Հանրապ ե տության հողային օր ե նսգրքում փոփոխությունն ե ր եւ լրացումն ե ր կատար ե լու մասին» Հայաստանի Հանրապետության օր ե նքի նախագիծը (այսուհ ե տ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ե նթարկվ ե լ Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտակամ եւ վ ե րլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմանական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքն
ե րը

Նախագծով առաջարկվում է հստակ ե ցն ե լ մի շարք իրավակարգավորող դրույթն ե ր, մասնավորապ ե ս՝ աճուրդն ե ր անցկացն ե լու մասով լրացուցիչ գործիքակազմ ե ր ն ե րգրավ ե լու, հողը աճուրդով վաճառ ե լու, մ ե կնարկային գինը վ ե րանայ ե լու, աճուրդի կազմակ ե րպման եւ իրականացման առավ ե լ հստակ կարգորոշումն ե ր սահման ե լու, համայնքն ե րի վարչական սահմանն ե րից դուրս գտնվող հող ե րը մշտական օգտագործման տրամադր ե լու մասով մարզպ ե տին վ ե րապահված իրավասությունն ե րը ուժը կորցրած ճանաչ ե լ:


Փորձաքննության արդյունքն
ե րը

1. Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապ ե տության «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապ ե տության սահմանադրական օր ե նքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կ ե տի պահանջն ե րին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում:


Դիտողությունն
ե ր եւ առաջարկությունն ե ր նախագծի վ ե րաբե ե րյալ

Նախագծի վ ե րաբ ե րյալ դիտողությունն ե ր եւ առաջարկությունն ե ր չկան:


Եզրակացություն

Նախագծով նախատ ե սվող փոփոխությունն ե րի եւ լրացումն ե րի ընդունման արդյունքում կապահովվի սպանդանոցն ե րի կառուցման համար վարչարարական ընթացակարգ ե րի պարզ ե ցումը, աճուրդով վաճառքի մ ե կնարկային գնի ստորին շ ե մի բարձրացումը եւ բաց դասական ե ղանակով աճուրդ կազմակ ե րպ ե լու եւ անցկացն ե լու հնարավորությունը, աճուրդին մասնակց ե լու ցանկություն ուն ե ցող անձանց կտրվի հնարավորություն նախավճար վճար ե լու տվյալ հողամասի մ ե կնարկային գնի 5 տոկոսի չափով:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)

06.05.2020թ.