ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-579-20.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը :

Օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. «Ավիացիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է համապատասխան նախարարությունը»: Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված դրույթում նշված է. «Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի ղեկավարը ի պաշտոնե հանդիսանում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ»:

            Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք «Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի բնագավառի քաղաքականությունը մշակող եւ իրականացնող մարմնի» բառերով՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով:


Եզրահանգում

Ամփոփ ե լով փորձաքննության արդյունքն ե րը՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ առաջարկում ենք վերոգրյալ առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

11.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծ
ին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Ն. Ներսիսյան (հեռ.` 011-513-248), (118)

11.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-579-20.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է «Ավիացիայի մասին» 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, սահմանելով, որ. «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե, հաստատվում է վերջինիս կանոնադրությունը: Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատվում է քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի կողմից: Քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնի ղեկավարը ի պաշտոնե հանդիսանում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ:»:

Խնդիրը կայանում է նրանում, որ «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե: ՀՀ կառավարության որոշմամբ է հաստատվում ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը եւ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի մարտի 16-ին ընդունվել է «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 193-Ն որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Կոնվենցիայի N 9-րդ «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածի 2016 թվականի 14-րդ խմբագրությամբ սահմանված նոր չափորոշիչների: Նախագծով օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատումը վերապահվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին: Միաժամանակ լիազորված մարմինը հանդիսանում է ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ:

Նախագծով առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը վերապահել քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին: Վերոհիշյալը պայմանավորված է առավել ճկուն եւ խնդրին արագ արձագանքող համակարգ ստեղծելու անհրաժեշտությամբ, քանի որ հաճախ առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնց լուծում պետք է տրվի շատ սեղմ ժամանկահատվածում եւ դա ապահովելու համար առավել նպատակահարմար է, որպեսզի վերոհիշյալ ծրագրի հաստատումը վերապահվի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել հեշտացնել ծրագրում փոփոխություններ կատարելու ընթացակարգը, որը շատ կարեւոր նախադրյալ է օդային փոխադրումների բնականոն գործունեության ապահովման համար:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

29. 0 4 .20 20 թ .




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-579-20.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

«Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե: ՀՀ կառավարության որոշմամբ է հաստատվում ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի կանոնադրությունը եւ օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Ընթացակարգերի պարզեցում» թիվ 9 հավելվածի: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2002 թվականի մարտի 16-ին ընդունվել է «Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 249 որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշման մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 193-Ն որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել՝ համաձայն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մաuին» (ԻԿԱՕ) Կոնվենցիայի N 9-րդ «Ընթացակարգերի պարզեցում» հավելվածի 2016 թվականի 14-րդ խմբագրությամբ սահմանված նոր չափորոշիչների: Նախագծով օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատումը վերապահվել է քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին: Միաժամանակ լիազորված մարմինը հանդիսանում է ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտեի նախագահ:

Նախագծով առաջարկվում է օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագրի հաստատման իրավասությունը վերապահել քաղաքացիական ավիացիայի ոլորտի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին: Սա պայմանավորված է խնդրին արագ արձագանքող համակարգ ստեղծելու անհրաժեշտությամբ, քանի որ հաճախ առաջանում են այնպիսի խնդիրներ, որոնց լուծում պետք է տրվի շատ սեղմ ժամանկահատվածում եւ դա ապահովելու համար առավել նպատակահարմար է, որպեսզի վերոհիշյալ ծրագրի հաստատումը վերապահվի քաղաքականություն մշակող լիազորված մարմնին:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել հեշտացնել ծրագրում փոփոխություններ կատարելու ընթացակարգը, որը շատ կարեւոր նախադրյալ է օդային փոխադրումների բնականոն գործունեության ապահովման համար:

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

05.05.2020թ.