ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավոր
Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Ն ախագ ի ծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք)՝ ավելացնելով երաշխավորված ավանդի չափերը: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Նախագծին կից ներկայացված հիմնավորմամբ փոփոխվող ավանդի չափը հիմնավորող որեւէ վերլուծություն կամ հաշվարկ ներկայացված չէ (օրինակ՝ ինչով է պայմանավորված դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափն ավելացնել հենց վեց միլիոն դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոն դրամով):

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»բառերը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառով, քանի որ Նախագծով, Օրենքի 3-րդ հոդվածի 1- ին մասը նոր խմբագրությամբ շարադրելուվ, կատարվում է մեկ փոփոխություն: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1- ինմասի պահանջներից:

3. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով Օրենքի 3-րդ հոդվածի 1- ին մասում փոփոխություն է կատարվում որոշակի բառեր այլ բառերով փոխարինելու միջոցով, առաջարկում ենք, Նախագծով փոփոխությունը կատարել ոչ թե Օրենքի 3-րդ հոդվածի 1- ին մասընոր խմբագրությամբ շարադրելու միջոցով, այլ համապատասխան բառերն այլ բառերով փոխարինելու միջոցով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1- ին մա սի 1 -ին կետի պահանջներից:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը :

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան :


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

11.05.2020թ.





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)

11.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-582-20.04.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է փոփոխել գործող օրենսդրությամբ երաշխավորված բանկային ավանդների հատուցման սահմանաչափերը: Գործող օրենքով սահմանված են հատուցման՝ հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր, համապատասխանաբար` արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար` այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:

Նախագծով առաջարկվում է դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափն ավելացնել վեց միլիոն ՀՀ դրամով, իսկ արտարժութային ավանդների փոխհատուցման սահմանաչափը՝ երկու միլիոն ՀՀ դրամով:

Ըստ Նախագծի հեղինակի, առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչպես նաեւ դրա հետեւանքների հաղթահարման հետագա ժամանակաշրջանում ՀՀ բանկային համակարգի նկատմամբ վստահության ամրապնդման, ներգրավված ավանդների գումարի պահպանման ու ավելացման, ավանդների կառուցվածքում դրամային ավանդների տեսակարար կշռի մեծացման անհրաժեշտությամբ, ինչի արդյունքում բանկային համակարգն առավել մեծ հնարավորություններ կունենա ընդլայնելու տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկային միջոցների ծավալները, ինչն էլ, իր հերթին, կնպաստի տնտեսական ակտիվության բարձրացմանն ու համավարակի տնտեսական հետեւանքների հաղթահարմանը:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագծի ընդունումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ բանկերի համար` կապված նրանց կողմից սույն Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների արդյունքում լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտության հետ:


Դիտողություններ
եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի հետ կապված հարկ ենք համարում նշել, որ չնայած դրանով առաջարկվող իրավակարգավորումերն ուղղված են բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը եւ նրանց ավանդների երաշխավորման մակարդակի բարձրացմանը, այդուհանդերձ, հարկ է նաեւ նկատի ունենալ, որ նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հնարավոր տեւողությունն ու հետեւանքներն ամբողջ աշխարհում չի ենթարկվում քիչ թե շատ կոնկրտ կանխատեսումների, ուստի ներկայումս հնարավոր չէ նշել այն կոնկրետ ժամանակը, որը կպահանջվի առաջացող ճգնաժամը հաղթահարելու համար: Այս առումով, առաջարկվող փոփոխությունների արդյունքում բանկերն ստիպված են լինելու կատարել լրացուցիչ ծախսեր` բանկային ավանդների ավելի մեծ մասի վերադարձը երաշխավորելու նպատակով, ինչն էլ բացասական ազդեցություն կթողնի նրանց ֆինանսական վիճակի վրա:

Բացի այդ, ստեղծված ոչ նպաստավոր (ճգնաժամային) պայմաներում, երբ բազմաթիվ մարդիկ կորցրել են աշխատանքը կամ չեն կարողանում զբաղվել տնտեսական գործունեությամբ, մեծ է հավանականությունը, որ բազմաթիվ մարդիկ կարող են բանկերից հանել իրենց խնայողությունները եւ առաջին հերթին` ավանդները, ինչն էլ ավելի կնվազեցնի բանկային համակարգի վճարունակության եւ լիկվիդայնության մակարդակները:

Մյուս կողմից, բանկային ավանդների երաշխավորման չափի որոշման համար շատ կարեւոր է բանկային ավանդների չափերի դինամիկայի ուսումնասիրությունը` այն հաշվով, որ երաշխավորված ավանդների չափերի մեծացումը տրամաբական եւ հիմնավորված կինի այն դեպքում, երբ ժամանակի ընթացքում անշեղորեն աճում են ավանդների միջին մեծության ցուցանիշները, որոնց վերլուծությունը եւ տվյալները Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չեն (միակ հիմնավորումը նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է, որն էլ բացասաբար է ազդում ոչ միայն ավանդատուների կենսամակարդակի, այլեւ բանկերի գործունեության վրա, չհաշված վերջիններիս համար տնտեսության ընդհանուր ճգնաժամային վիճակի ունեցած բացասական ազդեցությունը):

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք քննարկել Նախագծով նախատեսվող իրավակարգավորումների ընդունման նպատակահարմարության հարցը:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը չունի բավարար հիմնավորվածություն, չի կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրը եւ կարող է նոր խնդիրներ առաջացնել բանկային համակարգի համար:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

04.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆիզակական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ ՝ Պ-582.20.04.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆիզակական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ
՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկել Ազգային Ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմանական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

«Ֆիզակական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին»ՀՀ օրենքով սահմանված են հատուցման հինգ եւ տասը միլիոն ՀՀ դրամ սահմանաչափեր համապատասխանաբար արտարժութային եւ դրամային ավանդների փոխհատուցման համար, այն դեպքում, երբ բանկը ճանաչվում է անվճարունակ:

Նախագծով առաջարկվում է դրամային ավանդների փոխհատուցման սահմանաչափն ավելացնել վեց միլիոն ՀՀ դրամով, իսկ արտարժույթային ավանդների փոխհատուցման սահմանաչափը ՝ երկու միլիոն ՀՀ դրամով:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կնպաստի ներգրավված ավանդների պահպանման ու ավելացման, դրամային ավանդների տեսակարար կշիռի մեծացման, ինչի արդյունքում բանկային համակարգը առավել մեծ հնարավորություններ կունենա ընդլայնելու տրամադրվող միջոցների ծավալները:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Հարությունյան (հեռ.` 011 513-273)

06.05. 2020թ.