ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-583-20.04.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագ ծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Ն ախագ ի ծը) համապատասխանության կապակցությամբ նշենք հետեւյալը.
1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է ««Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդված ի 1-ին մասի « ա » կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «լիազորված պետական համապատասխան մարմինը՝ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջի գումարը չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը »: Մինչդեռ հարկ է նկատել, որ «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդված ի 1-ին մասը հարկադրված սնանկության դիմումով պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի կարգավորման մասով հղում է կատարում նույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերին, իսկ «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածով եւ՛ հարկադրված սնանկության, եւ՛ կամավոր սնանկության դեպքում որպես պարտապանին սնանկ ճանաչելու հիմք հիմնականում սահմանված է պարտավորությունների նվազագույն չափ՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափ ը : Ուստի , Նախագծով «Սնանկության մասին» օրենքի 6 -րդ հոդվածի 1-ին մասի « ա » կետով որպես վճարային պարտավորությունների նվազագույն չափ 3 միլիոն դրամ սահմանել ու արդյունքում նախատեսվում է խնդրահարույց կարգավորում: Մասնավորապես՝ Նախագծով սահմանված խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 6 -րդ հոդվածի 1-ին մասի « ա » կետի եւ «Սնանկության մասին» օրենքի 3 -րդ հոդվածի միաժամանակյա գործողությունը հանգեցնելու է անվճարունակության միեւնույն հատկանիշներ ունեցող պարտապանների նկատմամբ օբյեկտիվ հիմքով չպայմանավորված խտրական մոտեցման կիրառման: Այսպես, «Սնանկության մասին» օրենքի 3 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված է.
« 2. Պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել `
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, եւ վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն) ։ ( ) » : Այսինքն՝ տվյալ իրավադրույթով նախատեսված հիմքի առկայության դեպքում պարտապանը կարող է հարկադրված սնանկության դիմումի հիման վրա սնանկ ճանաչվել: Ընդ որում, նշված հիմքի կիրառումն ապահովելու համար նախատեսված է «Սնանկության մասին» օրենքի 6 -րդ հոդվածը՝ սահմանելով իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների համար համապատասխան ժամկետներ Հայաստանի Հանրապետության եւ համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորությունների առկայության դեպքերում:
Այսպես՝ «Սնանկության մասին» օրենքի 6 -րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
« 1. Հայաստանի Հանրապետության եւ համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, այլ վճարների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետեւյալ դեպքերում եւ ժամկետներում`
ա) լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.
բ) համայնքի ղեկավարը` տեղական տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաեւ համայնքի այլ դրամային պահանջներով պարտավորությունների կատարումն ուշացնելու դեպքում` պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում » :
Այսինքն՝ վկայակոչված իրավադրույթով սահմանված է լիազորված պետական համապատասխան մարմնի եւ համայնքի ղեկավարի պարտականությունը՝ հարկադրված սնանկության դիմումով դիմելու դատարան: Նման կարգավորումն ապահովում է անվճարունակության հատկանիշներ ունեցող բոլոր պարտապանների նկատմամբ հավասար մոտեցման ցուցաբերումը: Մինչդեռ, հարկ է նկատել, որ եթե Նախագծով սահմանված լրացումն ընդունվի, ապա պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու պետական մարմնի պարտականությունը կպահպանվի միայն այն դեպքում, երբ պահանջի գումարը կգերազանցի 3 միլիոն դրամը: Այսինքն՝ մինչեւ 3 միլիոն դրամի գումարով պահանջի դեպքում «Սնանկության մասին» օրենքի 3 -րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ուժով հարկադրված սնանկության դիմումով դատարան դիմելը կդառնա պետական մարմնի հայեցողական լիազորությունը:
2. Բացի այդ հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված պարտավորությունների 3 միլիոն դրամի չափի սահմանումը միայն հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների գծով եւ ոչ նաեւ «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ի մասի «բ» կետով սահմանված տեղական տուրքերի կամ պարտադիր վճարումների, ինչպես նաեւ համայնքի այլ դրամային պահանջներով պարտավորությունների գծով:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է խտրականության արգելքի եւ իրավահավասարության սահմանադրական սկզբունքներին համապատասխանության առումով, քանի որ կարող է հանգեցնել օրենքով սահմանված անվճարունակության հատկանիշներ ունեցող պարտապանների նկատմամբ օբյեկտիվ հիմքով չպայմանավորված տարբերակված մոտեցման:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի2-րդ հոդվածով սահմանված է՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ գործում մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը »: Նշված ձեւակերպումից հետեւում է, որ Նախագծով կատարված լրացմամբ ««Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդված 1-ին մասի «ա» կետի համար գործողության ժամկետ է սահմանվում, եւ նշված ժամկետի ավարտից հետո չի գործելու ոչ թե կատարված լրացումը, այլ «Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, իսկ տվյալ պարագայում պարզ չէ նշված դրույթի համար ժամանակավոր գործողության սահմանելու դեպքում նշված ժամկետի ավարտից հետո հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հետ կապված հարաբերություններն ինչ դրույթով են կարգավորվելու: Միաժամանակ կարծում ենք, որ անհրաժեշտ է լրացուցիչ հիմնավորել նաեւ նախատեսվող ժամկետը՝ հաշվի առնելով, որ համաճարակի կանխարգելման հնարավոր ժամկետներ դեռեւս հայտնի չեն:
2. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի 1 - ին հոդվածով ««Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդված 1-ին մասի «ա» կետը նոր խմբագրությամբ չի շարադրվում, այլ դրանում լրացում է կատարվում, առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով, իսկ Նախագծի 1 - ին հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ՝
«Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում « ընթացքում» բառից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջի գումարը չի գերազանցում 3 միլիոն Հայաստանի Հանրապետությանդրամը» բառերը»:
3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում ««Սնանկության մասին» օրենքի 6-րդ հոդված 1-ին մասի «ա» կետում կիրառված «մլն ՀՀ» հապավումները նշել ամբողջական՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագծով սահմանված կարգավորումը խնդրահարույց է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության առումով: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
11.05.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118)
Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)
11.05.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ `Պ-583-20.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի
նախագիծը
(այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես` սահմանելով, որ. «ա) լիազորված պետական համապատասխան մարմինը՝ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջի գումարը չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը.»:
Գործող իրավակարգավորման համաձայն, Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության եւ համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, այլ վճարների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետեւյալ դեպքերում եւ ժամկետներում. «ա) լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.»:
Այսինքն, Նախագծի հեղինակն առաջարկումէ գործող իրավակարգավորումից ընդամենը բացառություն նախատեսել այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց` նկատմամբ պահանջի գումարը չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը:
Նախագծի ընդունումը, դրա հեղինակի ներկայացմամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ նոր կորոնավիրուսի համավարակի տնտեսական բացասական հետեւանքների արդյունքում՝ վատանում է նաեւ տնտեսվարող սուբյեկտների վճարունակությունը: Դրա հիմնական պատճառը շրջանառությունների անկումն է, ֆինանսական հոսքերի նվազումը: Արդյունքում՝ օբյեկտիվորեն հնարավոր են դառնում պարտավորությունների կատարման թերացումները, այդ թվում` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է, որ համապատասխան իրավասու պետական մարմինը կազատվի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու օրենքով սահմանված պարտադիր պահանջից:
Փորձաքննության
արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում, սակայն հարկ է նշել, որ առաջարկվող տեսքով այն չի կարող ապահովել դրված խնդրի լուծումը, քանի որ տվյալ առաջարկությունն ունի ժամանակավոր բնույթ (նախատեսվում է, որ այն պետք է գործի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը), սակայն փոփոխությունը կատարվում է Օրենքի մայր տեքստում, որի գործողությունը որեւէ ժամկետով սահմանափակված չէ:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ դիտողություններն ու առաջարկությունները:
1. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում «լրացումներ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով` Նախագծի տեքստի հետ դրա վերնագրի համապատասխանեցման նպատակով (իրականում սույն Նախագծով կատարվում է փոփոխություն, այլ ոչ թե լրացում):
2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «1-ին կետը» բառերը փոխարինել ««ա» կետը» բառերով` Օրենքի տեքստին փոփոխությունը համապատասխանեցնելու նպատակով (Օրենքի համապատասխան մասում կա «ա» կետ, այլ ոչ թե «1-ին կետ»):
3. Առաջարկում ենք նախատեսվող բացառությունը ձեւակերպել որպես Օրենքի անցումային դրույթ (որպես Օրենքի 106-րդ հոդվածի նոր` 5-րդ մաս) եւ անփոփոխ թողնել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, այլապես այդ կետը 2021 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ամբողջությամբ կկորցնի իր ուժը` առաջացնելով Օրենքի էական բաց:
Եզրակացություն
Ներկայացված տեսքով Նախագծի ընդունումը չի կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը, ավելին` այն նոր խնդիրներ կառաջացնի սնանկության հետ կապված հարաբերությունների կարգավորման բնագավառում: Այս կապակցությամբ առաջարկում ենք վերաիմաստավորել եւ ամբողջությամբ վերաշարադրել տվյալ Նախագիծը` ներկայացված առաջարկությունների համատեքստում:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
(հեռ.` 011 513-668)
29. 0 4 .20 20 թ .
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ `Պ-583-20.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ
Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«Սնանկության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության
օրենքի
նախագիծը
(այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
«Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք)6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության եւ համայնքի բյուջեների նկատմամբ դրամային պարտավորություններով (այդ թվում` հարկերի, տուրքերի, այլ վճարների գծով) համապատասխան իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները պարտապանին սնանկ ճանաչելու օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում պարտավոր են պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դիմել դատարան հետեւյալ դեպքերում եւ ժամկետներում. «ա) լիազորված պետական համապատասխան մարմինը` հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում.»:
Նախագծի հեղինակը առաջարկում է Օրենքի6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, մասնավորապես` սահմանելով, որ. «ա) լիազորված պետական համապատասխան մարմինը՝ հարկերի, տուրքերի, մաքսատուրքերի, այլ վճարների կամ վարչարարությունից ծագած տուգանքների գծով վճարումն ուշացնելու դեպքում պարտավորության հայտնաբերման պահին հաջորդող 6 ամսվա ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պահանջի գումարը չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը.», այսինքն առաջարկվում է Նախագծի հեղինակի կողմից գործող իրավակարգավորումից ընդամենը բացառություն նախատեսել այն տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց` նկատմամբ պահանջի գումարը չի գերազանցում 3 մլն ՀՀ դրամը: Դրա հիմնական պատճառը շրջանառությունների անկումն է, ֆինանսական հոսքերի նվազումը:
Փորձաքննության
արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալը, որ տվյալ առաջարկությունն ունի ժամանակավոր բնույթ (նախատեսվում է, որ այն պետք է գործի մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը), սակայն փոփոխությունը կատարվում է Օրենքի մայր տեքստում, որի գործողությունը որեւէ ժամկետով սահմանափակված չէ: Առաջարկում ենք, նախատեսվող բացառությունը ձեւակերպել որպես Օրենքի անցումային դրույթ (որպես Օրենքի 106-րդ հոդվածի նոր` 5-րդ մաս) եւ անփոփոխ թողնել Օրենքի6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, այլապես այդ կետը 2021 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ամբողջությամբ կկորցնի իր ուժը` առաջացնելով Օրենքի էական բաց:
Եզրակացություն
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է, որ համապատասխան իրավասու պետական մարմինը կազատվի պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու օրենքով սահմանված պարտադիր պահանջից:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)
05.05.2020թ.