ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Պ-584-20.04.2020-ՏՀ-011/0 ) ՀՀ օրենքի նախագծ ի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » ՀՀ օրենքի նախագիծ ը ( այսուհետ՝ Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է նվազեցնել հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու հետեւանքով հաշվարկվող տույժերի չափը եւ բարձրացնել չ կատարված հարկային պարտավորության շեմը, որը գերազանցելու դեպքում հարկային մարմնի ղեկավարը իրավունք կունենա հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու: Նախագիծն ուղղված է կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների մեղմմանը՝ հարկ վճարողների հարկային բեռի նվազեցման միջոցով :

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողի կամ հարկային գործակալի կողմից վճարվող տույժի տոկոսադրույքը սահմանել 0.04 տոկոս՝ ներկայումս գործող 0.075 տոկոսի փոխարեն: Միաժամանակ, նախատեսվում է բարձրացնել չկատարված հարկային պարտավորության չափը (ներկայումս գործող 500 հազար դրամ կամ ավելիի փոխարեն 1 մլն 500 հազար դրամ եւ ավելի), որի դեպքում հարկային մարմնի ղեկավարը սահմանված կարգով իրավունք կունենա հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:

Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Եզրակացություն

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա որոշակիորեն մեղմել հարկային պարտավորությունների ժամանակին չկատարման ֆինանսական հետեւանքները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                   ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

2 1 . 04 .20 20 թ .



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-584-20.04.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մ. Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Համաձայն «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի» (այսուհետ` Օրենսգիրք) 401-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075%-ի չափով: Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:

Օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` չկատարված հարկային պարտավորության չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:

Այս կապակցությամբ, Նախագծի հեղինակն առաջարկում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075%-ի փոխարեն հաշվարկել 0.04%-ի չափով: Ընդ որում, մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04%-ի չափով` մինչեւ դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը:

Արգելադրման համար` Օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս:

Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կ ե տի պահանջն ե րին :

2. Նախագիծը սոցիալական , կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն ե ր չի պարունակում :

Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբ ե րյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկությունն ե ր չկան :

Եզրակացություն

Ներկայացված օրինագիծը նպատակ է հետապնդում մեղմելու կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների, կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը` հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու արդյունքում տույժերի տեսքով գոյացող հարկային բեռի նվազեցումը եւ չկատարված հարկային պարտավորությունների մինչեւ որոշակի շեմը այդ պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման գործիքի չկիրառումը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

22.04.2020 թ .