ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ՝ Կ-586-23.04.2020-ՖՎ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքի
նախագիծը
(այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2019թ. դեկտեմբեր ամսից սկսած Չինաստանում ի հայտ է եկել կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված վարակ, որի հետեւանքով ամբողջ աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Կորոնավիրուսային վարակը (2019n-CoV) (այսուհետ նաեւ` վարակ) 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես պանդեմիա, քանի որ վարակի աշխարհագրական սահմանները ներառում են աշխարհի երկրների մեծ մասը:
Վարակի տարածումը կանխելու նպատակով ՀՀ-ում մարտի 16-ից մինչեւ ապրիլի 14-ը հայտարարվել է արտակարգ դրության իրավական ռեժիմ, որը հետագայում երկարաձգվել է եւս մեկ ամսով: Միաժամանակ, համավարակի դինամիկային համահունչ, դրա հետագա տարածումը կանխարգելելու եւ մահվան ելքով դեպքերը բացառելու նպատակով, մի շարք սահմանափակումներ են կիրառվում, ներառյալ` տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու եւ ֆիզիկական տեղաշարժի նկատմամբ:
Վիրուսի ինտենսիվ տարածումը հղի է նաեւ լուրջ տնտեսական հետեւանքներով թե՛ միջազգային, թե՛ տեղական մասշտաբով: Բոլոր միջազգային հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով համաշխարհային եւ առանձին երկրների տնտեսական զարգացումները կընթանան ելակետայինի համեմատ ավելի վատատեսական սցենարներով, ընդ որում` տնտեսագետները մինչ այժմ յուրաքանչյուր շաբաթվա ընթացքում մի քանի անգամ վերանայել են իրենց կանխատեսումները` վատթարացման ուղղությամբ: Տնտեսական աճերի, բորսային ապրանքների միջազգային գների, մասնավորապես` նավթի եւ մետաղների գների անկման գնահատականները` մարտի սկզբի գնահատականների համեմատ, ապրիլին շատ ավելի վատատեսական են: Հիմնական ռիսկերն են` խորը անկումը եւ դանդաղ վերականգնումը: Վերականգնման հեռանկարները կախված կլինեն համաճարակի տեւողությունից եւ տարածումից, հասարակությունների արձագանքից եւ քաղաքականության գործողությունների մեծությունից եւ արդյունավետությունից:
Միջազգային կազմակերպությունների գնահատականները` համաշխարհային տնտեսության եւ հիմնական գործընկեր երկրների զարգացման եււ հնարավոր ռիսկերի մասին, փորձագիտական գնահատականների հետ մեկտեղ օգտագործվել են ՀՀ տնտեսության վրա արտաքին զարգացումների ազդեցությունները գնահատելու համար: Գնահատվել են նաեւ ՀՀ կառավարության կողմից կիրառվող ներքին սահմանափակումների ազդեցությունները, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի վրա դրանց հետեւանքները:
Արտաքին զարգացումների ազդեցությունը գնահատվել է հետեւյալ հնարավոր ուղղություններով.
- արտահանման հավանական կորուստներ (համաշխարհային մետաղակական եւ ոչ մետաղական գների եւ արտաքին պահանջարկի նվազման հետեւանքով),
- դրամական փոխանցումների ներհոսքի հավանական կորուստներ (ՌԴ-ում տնտեսական աճի նվազմամբ պայմանավորված աշխատողների դրամական եկամուտների կրճատման, ռուսական ռուբլու արժեզրկման, ինչպես նաեւ ՌԴ սահմանների փակման հետեւանքով),
- զբոսաշրջության հավանական կարուստներ (կորոնովիրուսի տարածման բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով միջազգային զբոսաշրջիկների թվի կրճատման եւ տարատեսակ միջոցառումների հետաձգման հետեւանքով),
- ռուսական ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված հայկական շուկայում ռուսական ապրանքների էժանացման հետեւանքով ՀՀ ներմուծման ծավալների աճի հաշվին հնարավոր կորուստներ (ՌԴ գնաճի վերաբերյալ գնահատականների բացակայությամբ պայմանավորված այդ գործոնը հաշվի չի առնվել):
Ներմուծման կրճատման ՀՆԱ-ի վրա դրական ազդեցությունը (նավթի համաշխարհային գների նվազման ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա սկսել է առարկայանալ` նավթի մանրածախ գների անկման տեսքով):
ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի հաղթահարման համար կիրառվող ներքին սահմանափակումների ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը եւ ՀՀ տնտեսական աճի հավանական կորուստները գնահատվել են հետեւյալ հիմնական ուղղություններով`
- արդյունաբերության ճյուղի նվազում` հիմնականում մշակող արդյունաբերության, այդ թվում` սննդամթերքի եւ խմիչքների արտադրության ու էլեկտրաէներգիայի մատակարարման նվազման հետեւանքով (բացառությամբ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների),
- ծառայությունների ճյուղի նվազում` մասնավորապես` առեւտրի, փոխադրումների, կացության եւ հանրային սննդի, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, զբոսաշրջության, ինչպես նաեւ մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ու սպասարկման այլ ծառայությունների ծավալների նվազման հետեւանքով:
Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած վերոնշյալ բացասական գործոնների` պետական բյուջեի վրա ազդեցությունները գնահատվել են հետեւյալ ուղղություններով`
ա) Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում: Պատմական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները նվազում են ավելի շատ, քան ՀՆԱ-ն, հետեւաբար` տեղի է ունենում նաեւ հարկեր/ՀՆԱ-ի անկում: Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած ներքին եւ արտաքին բացասական գործոնների ազդեցությամբ սպասվում է նաեւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նվազում:
բ) Անվանական ՀՆԱ-ի կրճատման հետեւանքով կնվազեն հարկային եկամուտները: 2020 թվականին անվանական ՀՆԱ-ն պետական բյուջեի հիմքում դրված ՀՆԱ-ի նկատմամբ կլինի ավելի ցածր: Հաշվի առնելով նաեւ հարկեր/ՀՆԱ-ի կրճատումը, 2020թ.-ին սպասվում է հարկային եկամուտների զգալի նվազում:
գ) Պետական բյուջեի պակասուրդի եւ պետական պարտքի աճ: Այս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում, պետական բյուջեի պակասուրդը կաճի եւ անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաեւ պետական պարտք ներքին եւ արտաքին աղբյուրներից:
դ) ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների եւ արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով:
ե) Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը եւ ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին:
Այսպիսով, օրենսդրական գործող կարգավորումները, մի կողմից, թույլ են տալիս ՀՀ կառավարությանը ձեռնարկելու իրավիճակին համարժեք գործողություններ, մյուս կողմից, սակայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով իրավաչափորեն նախատեսված չեն Կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարին, հիվանդության հետեւանքների (այդ թվում նաեւ` տնտեսական) չեզոքացմանը եւ վերացմանն ուղղված բյուջետային ծրագրեր, ընդ որում` այդ ծրագրերն իրականացվելու են ոչ միայն արտակարգ դրության ընթացքում, այլեւ դրա ավարտից հետո:
Նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ծավալի եւ պատշաճ որակի ապահովում:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Նախագիծն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ եւ Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
27.04.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-586-23.04.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացված «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Ներկայացված Նախագծի ընդունման կարեւորությունը պայմանավորված է նրանով, որ Չինաստանից ի հայտ եկած կորոնավիրուսի նոր տեսակով պայմանավորված վարակով ամբողջ աշխարհում առաջացել է համաճարակային լարված իրավիճակ: Կորոնավիրուսային այս վարակը (2019n-CoV) (այսուհետ նաեւ` վարակ) 2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես պանդեմիա, քանի որ վարակի աշխարհագրական սահմանները ներառում են աշխարհի երկրների մեծ մասը:
Վարակի տարածումը կանխելու նպատակով ՀՀ-ում մարտի 16-ից մինչեւ մայիսի 15-ը հայտարարվել է արտակարգ դրության իրավական ռեժիմ: Համավարակի հետագա տարածումը կանխարգելելու եւ մահվան ելքով դեպքերը բացառելու նպատակով կիրառվում են տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու եւ ֆիզիկական տեղաշարժի սահմանափակումներ:
Տնտեսական աճի անկման գնահատականները վատատեսական են: Հիմնական ռիսկերը խորը անկումն ու դանդաղ վերականգնումն է: Վերականգնման հեռանկարները կախված կլինեն համաճարակի տեւողությունից եւ տարածումից, հասարակությունների արձագանքից եւ քաղաքականության գործողությունների մեծությունից եւ արդյունավետությունից:
Միջազգային կազմակերպությունների գնահատականները` համաշխարհային տնտեսության եւ հիմնական գործընկեր երկրների զարգացման եւ հնարավոր ռիսկերի մասին, փորձագիտական գնահատականների հետ մեկտեղ օգտագործվել են ՀՀ տնտեսության վրա արտաքին զարգացումների ազդեցությունները գնահատելու համար: Գնահատվել են նաեւ ՀՀ կառավարության կողմից կիրառվող ներքին սահմանափակումների ազդեցությունները, ինչպես նաեւ ՀՀ պետական բյուջեի վրա դրանց հետեւանքները:
ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի հաղթահարման համար կիրառվող ներքին սահմանափակումների ՀՀ տնտեսության վրա ազդեցությունը եւ ՀՀ տնտեսական աճի հավանական կորուստները գնահատվել են հետեւյալ հիմնական ուղղություններով`
- արդյունաբերության ճյուղի նվազում` հիմնականում մշակող արդյունաբերության, այդ թվում` սննդամթերքի եւ խմիչքների արտադրության ու էլեկտրաէներգիայի մատակարարման նվազման հետեւանքով (բացառությամբ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալների),
- ծառայությունների ճյուղի նվազում` մասնավորապես` առեւտրի, փոխադրումների, կացության եւ հանրային սննդի, ֆինանսական եւ ապահովագրական գործունեության, զբոսաշրջության, ինչպես նաեւ մշակույթի, զվարճությունների եւ հանգստի ու սպասարկման այլ ծառայությունների ծավալների նվազման հետեւանքով:
Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած վերոնշյալ բացասական գործոնների` պետական բյուջեի վրա ազդեցությունները գնահատվել են հետեւյալ ուղղություններով`
գ Հարկեր/ՀՆԱ հարաբերակցության կրճատում: Պատմական տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական անկման պայմաններում հարկային եկամուտները նվազում են ավելի շատ, քան ՀՆԱ-ն, հետեւաբար` տեղի է ունենում նաեւ հարկեր/ՀՆԱ-ի անկում: Նոր կորոնավիրուսի պատճառով առաջացած ներքին եւ արտաքին բացասական գործոնների ազդեցությամբ սպասվում է նաեւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցության նվազում:
գ Անվանական ՀՆԱ-ի կրճատման հետեւանքով կնվազեն հարկային եկամուտները: 2020 թվականին անվանական ՀՆԱ-ն պետական բյուջեի հիմքում դրված ՀՆԱ-ի նկատմամբ կլինի ավելի ցածր: Հաշվի առնելով նաեւ հարկեր/ՀՆԱ-ի կրճատումը, 2020թ.-ին սպասվում է հարկային եկամուտների զգալի նվազում:
գ Պետական բյուջեի պակասուրդի եւ պետական պարտքի աճ: Այս պարագայում, պետական բյուջեով նախատեսված ծախսերը, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից տնտեսական աջակցության հավելյալ միջոցառումներն իրականացնելու համար կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման կարիք: Արդյունքում, պետական բյուջեի պակասուրդը կաճի եւ անհրաժեշտություն կառաջանա ներգրավել նաեւ պետական պարտք ներքին եւ արտաքին աղբյուրներից:
գ ՀՀ տնտեսությունում ներկայումս կիրառվող սահմանափակումների եւ արտաքին աշխարհից ներթափանցող ռիսկերի, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից այդ զարգացումներին հակազդելու համար կիրառվող 150 մլրդ աջակցության փաթեթների ազդեցության արդյունքում գնահատվել է, որ 2020 թվականին իրական ՀՆԱ-ն կնվազի շուրջ 2 տոկոսով:
գ Տնտեսական անկման պայմաններում, գնահատվել է, որ 2020թ.-ին հարկային եկամուտները պետական բյուջեի սցենարի համեմատ կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով: Արդյունքում, անփոփոխ պահելով ծախսերի մակարդակը եւ ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները, պետական բյուջեի պակասուրդը կաճի` հասնելով ՀՆԱ-ում 5.0%-ի, իսկ պետական բյուջեի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը կկազմի շուրջ 260 մլրդ դրամ:
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանության մարմինների գործողությունները պետք է համարժեք լինեն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներով պայմանավորված իրավիճակին:
Այսպիսով, օրենսդրական գործող կարգավորումները, մի կողմից, թույլ են տալիս ՀՀ կառավարությանը ձեռնարկելու իրավիճակին համարժեք գործողություններ, մյուս կողմից, սակայն «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով իրավաչափորեն նախատեսված չեն Կորոնավիրուսային վարակի (2019n-CoV) դեմ պայքարին, հիվանդության հետեւանքների (այդ թվում նաեւ` տնտեսական) չեզոքացմանը եւ վերացմանն ուղղված բյուջետային ծրագրեր, ընդ որում` այդ ծրագրերն իրականացվելու են ոչ միայն արտակարգ դրության ընթացքում, այլեւ դրա ավարտից հետո:
Ներկայացված Նախագծով առաջարկվում է թույլատրել ՀՀ կառավարությանը Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի, հիվանդության հետեւանքների չեզոքացման եւ վերացման նպատակով փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում` ապահովելով հիվանդության դեմ պայքարի համար անհրաժեշտ գործիքակազմով:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների ծավալի եւ պատշաճ որակի ապահովում:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրն
ե
ր չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծերի փաթեթի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Ներկայացված Նախագիծն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ, որի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)
27.04.2020 թ .