ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-588-23.04.2020-ԱՍ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-5881 -23.04.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


ՀՀ
կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի սույն փաթեթը ներկայացվել է հաշվի առնելով աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի՝ 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը եւ այդ կապակցությամբ 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը՝ առաջացել է անհրաժեշտություն ՀՀ աշխատանքային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի կարգավորումներում նախատեսել որոշակի փոփոխություն եւ լրացումներ:

Ներկայում ՀՀ աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) ամրագրված չեն այնպիսի ուղղակի դրույթներ, որոնց համաձայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածներում, աշխատանքները՝ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ հնարավոր լինի իրականացնել հեռավար եղանակով:

Մյուս կողմից, ներկա իրավիճակում աշխատողների համար կարող է օբյեկտիվ պատճառներով հնարավոր չլինել ժամանակին, լրիվ աշխատանքային օրով կամ ընդհանրապես՝ աշխատանքի ներկայանալը: Նման դեպքերում, Օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ ընդհուպ մինչեւ աշխատանքային պայմանագրի լուծում:

Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` նաեւ նախագիծ) առաջարկվում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածներում, այդ դեպքերով պայմանավորված՝ աշխատանքային հարաբերություններում առաջացող խնդիրների լուծման տարբերակներ:

Միաժամանակ, այս շրջանում նպատակ ունենալով հնարավորինս երաշխավորել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, առաջարկվում է նաեւ սահմանել, որ վերոնշյալ հատուկ դեպքերում՝ անձանցից ստացված բողոքի կամ իրավախախտումների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկության առկայության դեպքում, ոլորտի լիազորված տեսչական մարմինը իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Այդ կապակցությամբ համապատասխան լրացում է առաջարկվում կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում

Ստեղծված իրավիճակում վերը նշված խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով առաջարկվում է.

- սահմանել հեռավար եղանակով իրականացվող աշխատանք հասկացությունը.

- հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, եւ աշխատավարձն ամբողջությամբ պահպանել.

- հեռավար եղանակով աշխատանքերի կազմակերպումը եւ աշխատանքի ու հանգստի ռեժիմի փոփոխությունը չհամարել աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ավելի ճկուն եւ նախապես չծանուցել այդ փոփոխությունների մասին.

- տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումը, որոնց դեպքում հնարավոր չէ իրականացնել աշխատանքային պարտականությունները, համարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ 6-րդ մասով սահմանված անհաղթահարելի ուժ: Այս մասով առաջարկվող լրացմամբ հստակեցվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը.

- ամրագրել, որ ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդի դեպքում աշխատողին վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով: Ներկայումս իմպերատիվ ամրագրված է, որ նման դեպքում վճարվում է երկու երրորդի չափով է: Այս փոփոխությամբ գործատուն ցանկության դեպքում կվճարի ավելին, քան մինչեւ պարապուրդը աշխատողի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդն է: Այս կարգավորման մասով նախագծով նախատեսվում է նաեւ տալ հետադարձ ուժ.

- սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում այլ կարող է չվճարել: Այս փոփոխության պարագայում եւս գործատուն ցանկության դեպքում կարողէ նշված դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակ վճարել աշխատողին.

- գործատուի համար նախատեսել պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքները տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում.

- գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման արգելք սահմանել այն դեպքերում, երբ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով.

- գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման արգելք սահմանել նաեւ այն դեպքերում, երբ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, մինչեւ 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ ներկայացել է ոչ լրիվ աշխատանքային օրով.

- սահմանել, որ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը, ինչպես նաեւ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչեւ տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը չեն համարվում աշխատանքային կարգապահության խախտում, եւ չեն կարող այդ դեպքերի համար կիրառվել կարգապահական տույժեր.

- տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում վարձատրել առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան.

- ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչեւ 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ վարձատրել ամբողջությամբ, եթե բացակայությունը աշխատանքային օրվա ընթացքում չի գերազանցում երկու ժամը, իսկ 2 ժամը գերազանցելու կամ ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում վարձատրել առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան.

- նախատեսել, որ պետության պաշտպանության, ինչպես նաեւ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացման համար կատարվող աշխատանքի դեպքում արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում կարող է կազմել մինչեւ 8 ժամ՝ ներկայիս 4-ի փոխարեն.

- սահմանել, որ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում անձանցից ստացված բողոքի կամ իրավախախտումների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկության առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինը իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Վերջին կետում նշված՝ պատասխանատվության շրջանակները հստակեցնելու, ինչպես նաեւ համապատասխան տույժերը սահմանելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նույն օրենսգրքում լրացնել դրույթ, համաձայն որի՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, անձանցից ստացված բողոքի կամ իրավախախտումների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկության առկայության դեպքում՝աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը քննում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.6-րդ, 96.1-ին հոդվածներով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 169.8-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը եւ նշանակում վարչական տույժեր:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

27. 0 4 .20 20 թ .





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-588-23.04.2020-ԱՍ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ-5881 -23.04.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


ՀՀ
կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծերի փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծերի փաթեթը ներկայացվել է հաշվի առնելով աշխարհում եւ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերը, այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի՝ 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը եւ այդ կապակցությամբ 2020 թվականի մարտի 16-ին Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքը՝ առաջացել է անհրաժեշտություն ՀՀ աշխատանքային եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի կարգավորումներում նախատեսել որոշակի փոփոխություն եւ լրացումներ:

Ներկայում ՀՀ աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) ամրագրված չեն այնպիսի ուղղակի դրույթներ, որոնց համաձայն տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածներում, աշխատանքները՝ աշխատանքի բնույթով պայմանավորված՝ հնարավոր լինի իրականացնել հեռավար եղանակով:

Մյուս կողմից, ներկա իրավիճակում աշխատողների համար կարող է օբյեկտիվ պատճառներով հնարավոր չլինել ժամանակին, լրիվ աշխատանքային օրով կամ ընդհանրապես՝ աշխատանքի ներկայանալը: Նման դեպքերում, Օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ ընդհուպ մինչեւ աշխատանքային պայմանագրի լուծում:

Նախագծերի փաթեթում ընդգրկված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածներում, այդ դեպքերով պայմանավորված՝ աշխատանքային հարաբերություններում առաջացող խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ:

Նպատակ ունենալով հնարավորինս երաշխավորել աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանությունը, առաջարկվում է նաեւ սահմանել, որ վերոնշյալ հատուկ դեպքերում՝ անձանցից ստացված բողոքի կամ իրավախախտումների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկության առկայության դեպքում, ոլորտի լիազորված տեսչական մարմինը իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Այդ կապակցությամբ համապատասխան լրացում է առաջարկվում կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:

Ներկայացված խնդիրներին հնարավորինս լուծելու նպատակով առաջարկվում է.

- սահմանել հեռավար եղանակով իրականացվող աշխատանք հասկացությունը,

- հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողներին չհամարել պարապուրդի մեջ, եւ աշխատավարձն ամբողջությամբ պահպանել,

- հեռավար եղանակով աշխատանքերի կազմակերպումը եւ աշխատանքի ու հանգստի ռեժիմի փոփոխությունը չհամարել աշխատանքային պայմանագրի էական պայմանի փոփոխություն, ինչը հնարավորություն կտա գործատուներին լինել ավելի ճկուն եւ նախապես չծանուցել այդ փոփոխությունների մասին,

- տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումը, որոնց դեպքում հնարավոր չէ իրականացնել աշխատանքային պարտականությունները, համարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ 6-րդ մասով սահմանված անհաղթահարելի ուժ: Այս մասով առաջարկվող լրացմամբ հստակեցվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը,

- ամրագրել, որ ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդի դեպքում աշխատողին վճարվում է մինչեւ պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի չափով: Ներկայումս իմպերատիվ ամրագրված է, որ նման դեպքում վճարվում է երկու երրորդի չափով է: Այս փոփոխությամբ գործատուն ցանկության դեպքում կվճարի ավելին, քան մինչեւ պարապուրդը աշխատողի միջին ժամային աշխատավարձի երկու երրորդն է: Այս կարգավորման մասով նախագծով նախատեսվում է նաեւ տալ հետադարձ ուժ,

- սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար գործատուն ոչ թե չի վճարում այլ կարող է չվճարել: Այս փոփոխության պարագայում եւս գործատուն ցանկության դեպքում կարող է նշված դեպքում հարկադիր պարապուրդի ժամանակ վճարել աշխատողին,

- գործատուի համար նախատեսել պարտադիր պահանջ, որ աշխատողի պահանջով վերջինիս տրամադրի իր չօգտագործված արձակուրդը այն դեպքերում, երբ աշխատողն ունի չօգտագործված արձակուրդ, եթե հնարավոր չէ շարունակել աշխատանքները տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում,

- գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման արգելք սահմանել այն դեպքերում, երբ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ աշխատանքի է ներկայացել ոչ լրիվ աշխատանքային օրով,

- գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման արգելք սահմանել նաեւ այն դեպքերում, երբ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում, մինչեւ 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ ներկայացել է ոչ լրիվ աշխատանքային օրով,

- սահմանել, որ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատողի աշխատանքի չներկայանալը կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը, ինչպես նաեւ ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչեւ տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով աշխատողի աշխատանքի չներկայանալը կամոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալը չեն համարվում աշխատանքային կարգապահության խախտում, եւ չեն կարող այդ դեպքերի համար կիրառվել կարգապահական տույժեր,

- տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում այդ դեպքերով պայմանավորված աշխատողի՝ աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում վարձատրել առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան,

- ուսումնական (այդ թվում՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդների՝ չպլանավորված տեղափոխման կամ չպլանավորված տրամադրման ժամանակահատվածում մինչեւ 12 տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով՝ վարձատրել ամբողջությամբ, եթե բացակայությունը աշխատանքային օրվա ընթացքում չի գերազանցում երկու ժամը, իսկ 2 ժամը գերազանցելու կամ ամբողջ աշխատանքային օրը աշխատանքի չներկայանալու դեպքում վարձատրել առնվազն փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան,

- նախատեսել, որ պետության պաշտպանության, ինչպես նաեւ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների վերացման համար կատարվող աշխատանքի դեպքում արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում կարող է կազմել մինչեւ 8 ժամ՝ ներկայիս 4-ի փոխարեն,

- սահմանել, որ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում անձանցից ստացված բողոքի կամ իրավախախտումների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկության առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինը իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Վերջին կետում նշված՝ պատասխանատվության շրջանակները հստակեցնելու, ինչպես նաեւ համապատասխան տույժերը սահմանելու համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է նույն օրենսգրքում լրացնել դրույթ, համաձայն որի՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, անձանցից ստացված բողոքի կամ իրավախախտումների վերաբերյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկության առկայության դեպքում՝ աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելիս Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը քննում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41-րդ, 41.1-ին, 41.6-րդ, 96.1-ին հոդվածներով, 158-րդ հոդվածի 19-րդ մասով, 169.8-րդ, 198-րդ հոդվածներով, 201-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը եւ նշանակում վարչական տույժեր:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծերի փաթեթը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Ներկայացված Նախագծերի փաթեթն ունի հիմնավորվածության եւ մշակվածության պատշաճ մակարդակ եւ, որի ընդունմամբ կարող է լուծվել դրանով հետապնդվող մի շարք սոցիալական խնդիրներ: Մասնավորապես`

- կարգելվեն առանձին դեպքերով պայմանավորված աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում աշխատանքային պայմանագրերի լուծումը եւ կարգապահական տույժերի կիրառումը,

- կարգելվեն ուսումնական (այդ թվում ՝ նախադպրոցական) հաստատությունների համար նախատեսված արձակուրդները պլանավորվածից ավելի վաղ սկսվելու կամ չնախատեսված արձակուրդներ տրամադրելու դեպքերում ՝ այդ ժամանակահատվածի համար մինչեւ տասներկու տարեկան երեխայի խնամքը կազմակերպելու նպատակով ՝ աշխատանքի չներկայանալու կամ ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատանքի ներկայանալու դեպքում աշխատանքային պայմանագրերի լուծումը եւ կարգապահական տույժի կիրառումը, ինչպես նաեւ կկարգավորվեն նշված դեպքերում աշխատանքի վարձատրության հարցերը,

- կսահմանվի նաեւ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ եւ աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնող մարմինը, ինչպես նաեւ կսահմանվեն համապատասխան վարչական տույժերը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Ա. Գալստյան (հեռ.` 011 513-235)

27.04.2020 թ .