ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-601-05.05.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք ՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բ» ենթակետի 2-րդ պարբերության համաձայն՝ «Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին հաշվետվությունը պետք է բովանդակի`

- հաշվետու ժամանակաշրջանում ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանը.»:

Հարկ է նկատել, որ Նախագծով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվության» (այսուհետ` Հաշվետվություն) մեջ ծրագրում նշված նպատակների իրագործման աստիճանի վերաբերյալ նշում առկա չէ:

2. Հաշվետվություն 1-ին կետից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Հաշվետվության ամբողջ տեքստում հղում կատարված օրենքների վերնագրերին:

3. Հաշվետվության 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված օրենքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված օրենքի լրիվ անվանմանը ներկայացվող պահանջներին: Սույն առաջարկը վերաբերելի է նաեւ նույն կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում եւ 8-րդ կետում նշված օրենքներին:

4. Հաշվետվության 4-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության» բառերն առաջարկում ենք փոխարինել «առողջապահության նախարարության» բառերով՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 2-րդ հոդվածը: Նույն հիմնավորմամբ սույն առաջարկը վերաբերելի է նաեւ Հաշվետվության 4-րդ կետի 2-րդ եւ 3-րդ ենթակետերում եւ 12-րդ կետի 7-րդ ենթակետում նշված պետական մարմինների անվանումներին:

5. Հաշվետվության ամբողջ տեքստում առաջարկում ենք «դրամ» բառից առաջ նշել «Հայաստանի Հանրապետության» կամ «հայկական» բառերը՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, հիմք ընդունելով Սահմանադրության 200-րդ հոդվածի 4-րդ մասը եւ «Կենտրոնական բանկի մասին» օրենքով սահմանված կարգավորումները:

6. Առաջարկում ենք Հաշվետվության մեջ նշված «ՓԲԸ», «հազ.», «ԱՄՆ», «ՀՀ» հապավումները նշել ամբողջական տարբերակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

7. Հաշվետվության 9-րդ կետում եւ Հաշվետվության ամբողջ տեքստում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «Կառավարության» բառով՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ հիմք ընդունելով Սահմանադրությամբ սահմանված համապատասխան կարգավորումները:

8. Հաշվետվության 12-րդ կետի 1-ին ենթակետում նշված «ծրագիր» բառն առաջարկում ենք նշել մեծատառով:

9. Հաշվետվության 12-րդ կետի 7-րդ ենթակետում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության 10.10.2019թ. թիվ 1402-Ա որոշման» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «Կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1402-Ա որոշման» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» օրենքի եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ
. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108)

26.05.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ
. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.011-513-361), (108)

26.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-601-05.05.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից
օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում :


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 12-ի պահանջների կատարման անհրաժեշտությամբ, ըստ որի. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը` պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ տարեկան հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»:

Պետական գույքի մասնավորեցման ոլորտում իրականացվող քաղաքականությունը սահմանված է գործող` «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություններ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները դարձնել առավել հրապարակային:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման եւ լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով:

Նախագծի ընդունմամբ չի նախատեսվում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները, քանի որ հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է:

3.Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը ներառում է`

գ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում կատարված փոփոխությունները, մասնավորապես` ծրագրի հաստատված ցանկից հանվել են ՀՀ առողջապահության նախարարության «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ն (ծածկագիր՝ 90107), «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն (ծածկագիր՝ 90109) եւ «Մաշկաբանության եւ սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն (ծածկագիր՝ 90110), ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ն (ծածկագիր՝ 90122), ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնալոգիաների նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ն (ծածկագիր՝ 90073),

գ տեղեկատվություն՝ հաշվետու ժամանակահատվածում ծրագրում ընդգրկված օբյեկտներից 1 ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ուղղակի ձեւով մասնավորեցնելու վերաբերյալ,

գ ըեղեկատվություն՝ հաշվետու ժամանակահատվածում մասնավորեցումից ստացված միջոցների, ՀՀ պետական բյուջեի սեփականաշնորհման հաշվին մուտքագրված գումարների, ինչպես նաեւ համայնքների բյուջեներ փոխանցված գումարների վերաբերյալ,

գ տեղեկատվություն՝ աճուրդով մասնավորեցման, մասնավորեցման գործարքների արդյունքում ստանձնած պարտավորությունների, ինչպես նաեւ «Փոքր» օբյեկտների մասնավորեցման կատարողականների վերաբերյալ,

գ տեղեկատվություն՝ ընկերությունների լուծարման գործընթացի վերաբերյալ:

4. Հաշվետվությունում ներառված է նաեւ հաշվետու ժամանակահատվածում աճուրդով մասնավորեցված ընկերությունների, մասնավորեցված օբյեկտների գնորդների կողմից կատարման ենթակա ներդրումային պարտավորությունների եւ սոցիալական երաշխիքների կատարման, ինչպես նաեւ լուծարման եւ սնանկացման գործընթացների վերաբերյալ տեղեկություններ՝ աղյուսակների տեսքով (հավելված 1,2,3):

5. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2019 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

18.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Կ -601-05.05.2020- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
կ առավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2019 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորման) մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացույցային տարվա ընթացքում իրականացված մացնավորեցման եւ լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը:

Այս հաշվետվությունը փաստերի, իրական վիճակի ամրագրումն է, եւ չի նախատեսում լուծել մասնավորեցման ոլորտի հիմնախնդիրները:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագիծը սոցիալ, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ կտրամադրվի տեղեկություններ պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2019 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին, ինչը Հայաստանի Հանրապետությունում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը եւ արդյունքները կդարձնի առավել հրապարակային:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող` Մ. Դալլաքյան (հեռ. 011-513-339)

15.05.2020թ.