ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-607-08.05.2020-ՏԵ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ առաջարկում ենք ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

20.05.2020թ.



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին


Նախագծի ընդունմամբ առաջանալու է օրենսդրական փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտություն: Օրինակ՝

1) ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրն անհրաժեշտություն է առաջացնելու օրենսդրական լրացումներ կատարել` հետագծելիության ազգային համակարգի ներդրման եւ հետագծելիության մեխանիզմի կիրառման հետ կապված հարաբերությունների կարգավորման համար:

2) ««Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 7-րդ հոդվածում սահմանվում են հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձանց պարտավորությունները, որի 3-րդ մասի համաձայն` անդամ պետությունների օրենսդրությամբ պետք է պատասխանատվություն նախատեսվի հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձանց կողմից համապատասխան պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: Հետեւաբար նշված իրավադրույթն անհրաժեշտություն է առաջացնելու սահմանել պատասխանատվություն նախատեսող դրույթներ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառություն իրականացնող անձանց համար:

Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ.՝ 011-513-248), (118)

20.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրն վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-607-08.05.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրն վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր), որը ստորագրվել է 2019 թվականի մայիսի 29-ին Նոր-Սուլթանում՝ մաքսային եւ հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմաններ ստեղծելու, մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետաության տարածք ապրանքներ տեղափոխելիս դրանց շրջանառության օրինականությունը հաստատելու նպատակով:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները:

1) Համաձայնագրին համապատասխան՝ հետագծելիություննիրականացնել եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում ընդգրկված, Միության մաքսային տարածք ներմուծված հետեւյալ ապրանքների նկատմամբ.

- «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձեւակերպված ապրանքներ,

- «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձեւակերպված ապրանքների նկատմամբ, որոնք առգրավվել են կամ այլ ձեւով դարձել են պետության սեփականություն (եկամուտ),

- «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգովչձեւակերպված ապրանքների նկատմամբ, որոնք դատարանի որոշմամբ բռնագրավել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին,

- Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասախան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված եւ այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներումչպահանջված ապրանքների նկատմամբ:

2)Հետագծելություն չիրականացնել՝

- մանրածախ առեւտրում իրացված՝ հետագծելիության ենթակա ապրանքների նկատմամբ,

- հետագծելիության ենթակա այն ապրանքների նկատմամբ, որոնց մասին տեղեկությունները պարունակում են ՀՀ օրենսդրության համապատասխան պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվություն.

- հետագծելության ենթակա ապրանքների նկատմամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող դեպքերում.

3)հետագծելիության մեխանիզմի շրջանակներում ապահովել հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումը՝ Համաձայնագրին համապատասխան.

4)հետագծելիության ազգային համակարգում պարունակվող՝ հետագծելիության ենթակա ապրանքների եւ այդ ապրանքների շրջանառության հետ կապված տարբեր անդամ պետությունների անձանց միջեւ կատարվող գործառնությունների մասին տեղեկությունների փոխանակումը կատարել կանոնավոր՝ Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան.

5)հետագծելիության ազգային համակարգից տեղեկությունների փոխանակումն ապահովել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ.

6)հետագծելիության ազգային համակարգի ստեղծումն ու դրա գործունեության ապահովումը ՀՀ կողմից իրականացնել Համաձայանագրին եւ ՀՀ օրենսդրության համապատասխան՝Էլեկտրոնային տեսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ.

7)հետագծելիության ազգային համակարգում ներառել հետագծելիության ենթակա ապրանքների եւ այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ.

8)հետագծելիության ենթակա ապրանքների եւ այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները ներառել հետագծելիության ազգային համակարգում առնվազն այն ծավալով, որն անհրաժեշտ է Համաձայնագրի 8-րդ եւ 9-րդ հոդվածներին համապատասխան հետագծելիության ազգային համակարգից տեղեկությունների փոխանակման համար.

9)երաշխավորել, որ հետագծելիության ազգային համակարգն ապահովի՝

- հետագծելիության ենթակա ապրանքների եւ այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունների լրիվությունը,

- հետագծելիության ենթակա ապրանքների հաշվառումը՝ ցանկով նախատեսված չափման քանակական միավորների օգտագործմամբ,

- ուղեկցող փաստաթղթի եւ այն փաստաթղթի միջեւ փոխկապվածությունը, որի հիման վրա ապարանքների մասին տեղեկությունները ներառվել են հետագծելիության ազգային համակարգում,

- հաջորդ ուղեկցող փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ,

- հետագծելիության ազգային համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջականությունը,

- հետագծելիության ենթակա ապարանքների փաստաղթղային նույնականացումը անդամ պետությունների օրենսդրության համապատասխան դրանց շրջանառության ժամանակ.

10)հետագծելիության ազգային համակարգում ներառել տեղեկություններ.

- ապրանքների հայտարարագրից, ապրանքների հայտարարագրերի ճշգրտումից, մինչեւ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքների բաց թողման մասին դիմումից Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների մասով,

- այն փաստաթղթերից, որնց հիման վրա Համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի 2-4-րդ ենթակետերում նշված՝ հետագծելիության ենթակա ապրանքները անդամ պետությունների օրենսդրության համապատասխան ներառվում են հետագծելիության ազգային համակարգում,

-ուղեկցող փաստաթղթերից, այդ թվում՝ ճշգրտված ուղեկցող փաստաթղթերից,

- հետագծելիության վերսկսումը հաստատող փաստաթղթերից՝ Համաձայնագրի 6-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան,

- անդամ պետությունների օրենսդրությամբ եւ (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով եւ ակտերով նախատեսված այլ փաստաթղթերից,

-այլ անդամ պետությունների հետագծելիության ազգային համակարգերից.

11) Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-4-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը սահմանել ՀՀ օրենսդրությամբ.

12) Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-5-րդ ենթակաետերում նշված փաստաթղթերից տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառել այն ժամկետներում, որոնք սահմանվում են՝

- Հանձնաժողովի կողմից՝ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին եւ 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ,

- ՀՀ օրեսդրությամբ եւ (կամ) Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով եւ ակտերով՝ Հմաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերից տեղեկությունների առնչությամբ.

13) տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգ մուտքագրելու համար պատասխանատու անձանց սահմանել ՀՀ օրենսդրությամբ.

14)հետագծելիությունը դադարեցնել հետագծելիության ենթակա ապարանքների շրջանառության հետ կապված վերջին գործառնության մասին տեղեկությունները հետագծելիության ազգային համակարգում ներառելու օրվանից 5 տարին լրանալուց հետո, իսկ եթե այդպիսի գործառնություններ չեն իրականացվել, ապա հետագծելիության ազգային համակարգում այն տեղեկությունների մուտքագրման օրվանից 5 տարին լրանալուց հետո, որոնք մուտքագրվել են ապրանքների այն հայտարարագրից կամ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին դիմումից, որոնցով այդ ապրանքները ձեւակերպվել էին «Բաց թողնում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով, կամ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթից կամ հետագծելիության ենթակա ապարանքների առանձին կատեգորիաների առնչությամբ Հանձնաժողովի կողմից սահմանվող այլ՝ պակաս տեւողությամբ ժամկետի լրանալուց հետո.

15)մինչեւ Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ նույն հոդվածի 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետի լրանալը հետագծելիությունը դադարեցնել, եթե հետագծելիության ենթակա ապրանքները հանվել են ցանկից.

16)Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված կամ նույն հոդվածի 1-ին կետինհամապատասխան՝ Հանձնաժողովի կողմիցսահմանված ժամկետը լրանալուց հետո կամ հետագծելիության ենթակա ապրանքները մանրածախ առեւտրի նպատակով փոխանցելու դեպքում հետագծելիության դադրումից հետո եւ կամ նույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից սահմանված դեպքերում հետագծելիության ենթակա ապարանքների շրջանառության հետ կապված գործառնություններ կատարելու դեպքում հետագծելիությունը վերսկսել.

17) հետագծելիության ենթակա ապրանքները ՀՀ տարածքից տեղափոխելու պարագայում ապահովել համակարգում պարունակվող հետագծելիության ենթակա ապրանքների եւ այդ ապարանքների շրջանառության հետ կապված՝ տարբեր անդամ պետությունների անձանց միջեւ իրականացվող գործառնությունների վերաբերյալ տեղեկությունների ուղարկումն այն անդամ պետություն, որի տարածք են տեղափոխվում այդ ապրանքները, եւ այն անդամ պետություններ, որոնց տարածքներով ենթադրվում է իրականացնել հետագծելիության ենթակա ապրանքների փոխադրում, ինչպես նաեւ այլ անդամ պետություններ, եթե դա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ.

18) ապահովել հետագծելիության ՀՀ ազգային համակարգում առկա՝ հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության հետ կապված՝ մի անդամ պետության տարածքից այլ անդամ պետության տարածք այդպիսի ապրանքների տեղափոխմանը նախորդող գործառնությունների մասին տեղեկությունների տրամադրումը.

19) ապահովել հետագծելիության ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ հսկողություն՝ ՀՀ օրեսդրության համապատասխան.

20)ապահովել, որ ՀՀպետական իշխանության մարմինները հետագծելիության ազգային համակարգում ներառված՝ հետագծելիության ենթակա ապարանքների եւ այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկությունները օգտագործեն միայն հետագծելիության նպատականերով՝ Համաձայնագրին համապատասխան, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված տեղեկությունները ՀՀ պետական իշխանության մարմինների կողմից ոչ իրավաչափ տարածվելուց պաշտպանվելու համար եւ ապահովել այդ տեղեկություններին հասանելություն ունեցող անձնաց շրջանակի սահմանափակումը, ինչպես նաեւ դրանց պաշտպանությունը՝ ՀՀ օրեսդրությանը համապատասխան.

21) ապահովել, որ ՀՀ պետական իշխանության մարմինները եւ (կամ) կազմակերպությունները, որոնք սահմանվել են Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան, ինչպես նաեւ անդամ պետությունների՝ Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված ՀՀ պետական իշխանության մարմնինները, որոնք Համաձայնագրին համապատասխան, հասանելիություն են ստացելհետագծելիության ազգային համակարգերում ներառված տեղեկություններին, դրանց պաշտոնատար անձինք (աշխատողները) չհրապարակեն, անձնական նպատակներով չօգտագործեն կամ այլ անձանց, այդ թվում՝ անդամ պետությունների պետական մարմիններին չփոխանցեն առեւտրային, հարկային, բանկային եւ ՀՀ օրենսդրությամբ պաշտպանվող այլ գաղտնիքկազմող տեղեկատվություն, ինչպես նաեւ այլ կոնֆիդենցիալ տեղեկատվություն՝ բացառությամբ Համաձայնագրին համապատասխան այդ տեղեկատվության փոխանցման կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում.

22)ապահովել, որ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 120 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ կառավարությունը սահմանի՝

- ՀՀ պետական իշխանության այն մարմինը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության մեխանիզմի իրագործման համակարգումը՝ Համաձայնագրին համապատասխան,

- ՀՀ պետական իշխանության այն մարմինը կամ կազմակերպությունը, որը լիազորված է ապահովելու հետագծելիության ազգային համակարգում ներառվող տեղեկությունների հավաքումը, հաշվառումը, պահպանումն ու մշակումը եւ (կամ) հետագծելիության մեխանիզմի իրագործումը.

23)Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետական իշխանության մարմինների կամ կազմակերպությունների սահմանման օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում դրանց մասին տեղեկացնել հանձնաժողովին.

24) ապահովել, որ ՀՀ պետական իշխանության մարմինը, որը նշված է Համաձայնագրի 13-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում, իր սահմանման օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում հանձնաժողովին տեղեկացնի ուցեկցող փաստաթղթի անվանման մասին, որից տեղեկությունները ներառվում են հետագծելիության ազգային համակարգում.

25)հետագծելիության մեխանիզմի ներդրումն իրականացնել փուլ առ փուլ.

26)ապահովել, որ առաջին փուլում հետագծելիության մեխանիզմը գործի պիլոտային ծրագրի շրջանակներում.

27)հետագծելիության մեխանիզմի ներդրման պիլոտային ծրագրի իրագործումն սկսել Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիսը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան նշված օրվան հաջորդող ամսվա 1-ին օրը.

28) պիլոտային ծրագրի իրագործումն սկսելու օրվանից ապահովել հետագծելիության ազգային համակարգերի գործունեությունը պիլոտային ծրագրիշրջանակներում՝ հետագծելիության մեխանիզմի իրագործման համար անհրաժեշտ ծավալով:

3. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Համաձայնագրի նպատակն է արդյունավետ հակազդել մաքսային եւ հարկային վճարումներից խուսափելու հնարավոր մեխանիզմների դեմ: Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել հարմարավետ բիզնես միջավայր, իսկ մաքսային ոլորտի կարգավորումներով՝ նպաստավոր պայմաններ ստեղծել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների զարգացման համար: Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումը ոչ միայն թույլ կտա վերահսկել ապրանքների շրջանառության օրինականությունը, այլեւ էականորեն կիջեցնի բիզնեսի ծանրաբեռնվածությունը՝ կրճատելով հաշվետվությունների ծավալը: Համաձայնագրի վավերացումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ կնպաստի ԵԱՏՄ շրջանականերում գաղտնի տեղեկատվության պաշտպանության եւ փոխանակման հետ կապված հարաբերությունների հստակեցմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                      ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

22.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-607-08.05.2020-ՏԵ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի մայիսի 29-ին Նուր - Սուլթանում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագիրը, որի հիմնական նպատակը հանդիսանում է ԵԱՏՄ մի անդամ պետության տարածքից մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվող ապրանքների շրջանառության օրինականության ապահովումը ` ապրանքների հետագծելիության մեխանիզմի կիրառման միջոցով , ինչպես նաեւ մաքսային եւ հարկային վճարների վճարումից խուսափելու տարբեր սխեմաների օգտագործումը բացառող պայմանների ստեղծումը ` միաժամանակ ապահովելով ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների նկատմամբ հսկողությունը:

Համաձայնագրով սահմանվում է Եվրասիական տնտեսական միությունում հետագծելիության մեխանիզմի ստեղծման եւ գործունեության կարգը, որի գործունեության շրջանակներում անդամ պետություններն ապահովում են տեղեկատվական փոխգործակցությունը ` էլեկտրոնային տեսքով այն տեղեկությունները փոխանակելու միջոցով , որոնք պարունակվում են հետագծելիության ազգային համակարգերում :

Համաձայնագրով նախատեսվում է , որ հետագծելիությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվելիք ցանկում ներառված ապրանքների նկատմամբ : Այն նախատեսվում է իրականացնել փուլ առ փուլ:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրի նպատակն է արդյունավետ հակազդել մաքսային եւ հարկային վճարումներից խուսափելու հնարավոր մեխանիզմների դեմ :

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .

- Հետագծելիություն իրականացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկում ընդգրկված ապրանքների նկատմամբ,

- Հետագծելիություն չիրականացնել այն ապրանքների նկատմամբ, որոնց մասին տեղեկությունները պարունակում են ՀՀ օրենսդրության համապատասխան պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկատվություն,

- Հետագծելիության մեխանիզմի շրջանակներում ապահովվել հետագծելիության ազգային համակարգերից տեղեկությունների փոխանակումը՝ Համաձայնագրին համապատասխան,

- Հետագծելիության ազգային համակարգից տեղեկությունների փոխանակումն ապահովել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ,

- Հետագծելիության ազգային համակարգում ներառել հետագծելիության ենթակա ապրանքների եւ այդ ապրանքների շրջանառության հետ կապված գործառնությունների մասին տեղեկություններ, եւ այլն:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայնագրի վավերացմամբ Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում կստեղծվի ապրանքների հետագծելիության մեխանիզմ , որը ոչ միայն թույլ կտա վերահսկել ապրանքների շրջանառության օրինականությունը , այլեւ էականորեն կիջեցնի բիզնեսի ծանրաբեռնվածությունը , կկրճատի հաշվետվությունների ծավալը : Համաձայնագրով նախատեսվում է ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր պետությունում ստեղծել տեղեկատվական համակարգ , որտեղ կտեղադրվեն ապրանքներն ուղեկցող փաստաթղթերի մասին տվյալներ , ինչպես նաեւ գործարքների կնքման մասին տեղեկատվություն : Համաձայնագրով ամրագրվում է այն տեղեկատվության շրջանակը , որն անդամ պետությունները պետք է մուտքագրեն հետագծելիության ազգային համակարգ եւ որը պետք է փոխանակվի էլեկտրոնային միջոցներով ` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

20.05.2020թ.