ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-608-08.05.2020-ՄԻ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

գ Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:

գ Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում ուղղել վրիպակը` «31-ին» թիվը փոխարինել «10-ին» թվով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը ստորագրվել է 2008 թվականի դեկտեմբերի 10-ին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը , ինչպես նաեւ ուղղել Նախագծում առկա վրիպակը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

21.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

21.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-608-08.05.2020-ՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն)», որը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009թ. սեպտեմբերի 29-ին: Արձանագրությունը ստորագրել է 45 պետություն, ուժի մեջ է մտել 24 պետության համար:

1966 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվել է նաեւ «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը (այսուհետ` Դաշնագիր), որը բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Հայաստանի Հանրապետության համար այն ուժի մեջ է մտել 1993թ. դեկտեմբերի 13-ին:

Դաշնագիրը կոչված է ապահովելու Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության եւ նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը, որը հանդիսանում է ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմքը, որոնք բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից:

Դաշնագրի նպատակներին հասնելու եւ դրա դրույթները կիրարկելու համար Արձանագրությունը Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների հարցերով կոմիտեին (այսուհետ` Կոմիտե) հնարավորություն է ընձեռել իրականացնելու սույն Արձանագրությամբ նախատեսված որոշակի գործառույթներ, մասնավորապես` Արձանագրության դրույթներով նախատեսված կարգով հաղորդագրություններ ստանալու եւ քննարկելու, հաղորդագրության վերաբերյալ իր կարծիքներն առաջարկությունների հետ միասին փոխանցելու, Դաշնագրով սահմանված տնտեսական, սոցիալական եւմշակութային որեւէ իրավունքի կոպիտ եւ պարբերաբար խախտման մասին Կոմիտեի կողմից հավաստի տեղեկատվություն ստանալու դեպքում Կողմ պետությանը տեղեկատվության ուսումնասիրության ուղղությամբ համագործակցելու կոչ անելու եւ այդ նպատակով համապատասխան տեղեկատվության վերաբերյալ դիտարկումներ ներկայացնելու եւ այլն:

Արձանագրության վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ի թիվս այլնի կստանձնի պարտավորություններ ընդունելու անհատական հաղորդումներ (կոմունիկացիաներ) Դաշնագրի դրույթների խախտումների վերաբերյալ, պատշաճ ուշադրություն դարձնելու իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին եւ Կոմիտե ներկայացնելու գրավոր պատասխան, այդ թվում` տեղեկություններ` Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված եւ նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ:


Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Արձանագրության վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում, այն ՀՀ պետական բյուջեի համար եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման դրույթների չի պարունակում:

3. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրները եւ նպաստել համապատասխան ոլորտի օրենսդրության հստակեցմանը ու տ նտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների պաշտպանության իրավական հիմքերի ամրապնդմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)

21.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Տնտեսական , սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին » միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-608-08.05.2020-ՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին
» միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը վավերացնելու մասին » օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին » միջազգային դաշնագրի կամընտիր արձանագրությունը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվել է 2008թ. դեկտեմբերի 10-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2009 թ.-ի սեպտեմբերի 29-ին: Արձանագրությունը ստորագրել է 45 պետություն, ուժի մեջ է մտել 24 պետության համար:

1966 թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունվել է նաեւ «Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին » միջազգային դաշնագիրը (այսուհետ՝ Դաշնագիր), որը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993թ. դեկտեմբերի 13-ին:

Դաշնագիրը կոչված է ապահովելու ՄԱԿ-ի կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության եւ նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը, որը հանդիսանում է ազատության, արդարության եւ համընդհանուր խաղաղության հիմքը, որոնք բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Արձանագրության վավերացմամբ Հայաստանի Հանրապետությունը կստանձնի պարտավորորություններ ընդունելու անհատական հաղորդումներ Դաշնագրի դրույթների խախտումների վերաբերյալ, պատշաճ ուշադրություն դարձնելու իր իրավազորության ներքո գտնվող անձանց բողոքների վերաբերյալ Կոմիտեի տեսակետներին եւ առաջարկություններին եւ Կոնիտե ներայացնելու գրավոր պատասխան, այդ թվում՝ տեղեկություններ՝ Կոմիտեի տեսակետների եւ առաջարկությունների լույսի ներքո ձեռնարկված եւ նախատեսված ցանկացած գործողության վերաբերյալ:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Արձանագրության վավերացումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման դրույթներ չի պարունակում:

Արձանագրության վավերացումըկնպաստի համապատասխան ոլորտի օրենսդրության հստակեցմանըու տնտեսական, սոցիալական, եւ մշակութային իրավունքների պաշտպանության իրավական հիմքերի ամրապնդմանը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

25.05.2020թ.