ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-611-13.05.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6111 -13.05.2020-ՏՏԳԲ-011/0)վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագ ծերի փաթեթի (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված Ն ախագծ երի փաթեթ ը) ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանո ւթյան տեսանկյունից նշենք հետեւյալը.

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածո վ (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի (այսուհետ` Օրենք ) 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 24.1- ին կետով, որով համայնքիղեկավարը սահմանում է վճարովի կայանատեղիների վայրերը եւ կայանման համար նախատեսված վճարը, որոնք նախատեսված են ձեռնարակատիրական գործունեություն իրականացնելու համար՝ վաճառքի կամ վարձույթի նպատակով:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 185-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ »: Այսինքն Սահմանադրությամբ համայնքի բյուջե մուտքագրվող վճարների դրույքաչափի սահմանումը վերապահմաված է ավագանուն: Բացի այդ , «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «ավտոկայանատեղը կազմակերպվում է տվյալ համայնքի ավագանու որոշմամբ, որը համաձայնվեցվում է լիազոր մարմնի հետ»: Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ` ավտոկայանատեղի վճարների դրույքաչափը սույն օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է համայնքի ավագանին ` համայնքի ղեկավարի ներկայացմամբ` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ: Նույնական կարգավորում է նախատեսված նաեւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով:

Վ երոգրյալ իրավադրու յ թ ների վ ե րլուծությ ան արդյունքում կարող ենք նշել , որ մեքենայի կայանման համար նախատեսված վճարի եւ ավտոկայանատեղի վճարների դրույքաչափի սահմանումը հանդիսանում են ավագանու լիազորությունը, եւ համայնքի ղեկավարը սույն ոլորտում կազմակերպում է ավտոկայանատեղի գործունեությունը :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներով նախատեսված լրացումներում կիրառված«ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար կայանում» հասկացությունը, կարծում ենք, բավարար չափով հստակ չէ եւ միանշանակ չի ընկալվում: Մասնավորապես, բացակայում են ձեռնարկատիրական գործունեության կամ վաճառքի կամ վարձույթի նպատակով կայանելու փաստը հաստատված համարելու համար անհրաժեշտ որոշակի չափանիշներ եւ այդ փաստը պարզելու համար անհրաժեշտ կառուցակարգեր:

Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում նշել նաեւ, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված ««Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով ( Պ-609-08.05.2020-ՏՏԳԲ-011/0 եւ Պ-609 1 -08.05.2020-ՏՏԳԲ-011/0) եւս նախատեսվում է նմանատիպ կարգավորում՝ կապված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով մեքնենաների վճարովի կայանատեղերի եւ վճարի հաստատման հետ:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված «ԼՐԱՑՈՒՄ»բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով, քանի որ Նախագծով կատարվում են երկու լրացումներ:Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ինմասի պահանջներից: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրին:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 27.1-ին կետով: Այս կապակցությամբ նշենք, որ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը վերաբերում է ավագանու կողմից համայնքի զինանշանի հաստատմանը: Իսկ նույն հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը վերաբերում էավագանու կողմիցօրենքով սահմանված դեպքերում տեղական հարկերի, տուրքերի եւ վճարների տեսակներիուդրույքաչափերի սահմանմանը: Ելնելով վերը նշված իրավանորմերից եւ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող իրավակարգավորման բովանդակությունից՝ առաջարկում ենք «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել ոչ թե 27.1-ին, այլնոր՝ 18.1-ին կետով:

4. Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում «մեքենայի» բառից հետո լրացնել «կայանման» բառը՝ ապահովելով դրույթների միանշանակ ընկալումը:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներից հանել«բովանդակությամբ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

7. Առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով լրացվող 124.8-րդ հոդվածի 2-րդ մասը ձեւակերպել հետեւյալ բովանդակությամբ՝

«Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը , որը կատարվել է վարչական տույժ ի միջոցներ կիրառելուց երեք օր հետո կրկին անգամ ՝ մեկ տարվա ընթացքում ,

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:

Նշված առաջարկը հիմնավորվում է հետեւյալով.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք է համարվում, ի թիվս այլնի, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ նման իրավախախտում կատարելը, որի համար անձն արդեն ենթարկվել է վարչական տույժի: Նույնաբովանդակ ծանրացնող հանգամանքը սահմանված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի մի շարք հոդվածներով (411 , 412 , 441 եւ այլն): Ուստի, անհրաժեշտ է լրացվող իրավադրույթով նույն իրավախախտումը կրկին կատարելու համար մեկ տարվա ժամանակային սահմանափակում նախատեսել: Միաժամանակ լրացվող դրույթի ձեւակերպումն անհրաժեշտ է համապատասխանեցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի գործող դրույթների ձեւակերպումներին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ ներկայացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտ է ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616), (108),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

02.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին


Նախագծերի փաթեթի ընդունմամբ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով ավտոկայանատեղի վճարի վերաբերյալ համապատասխան լրացումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.` 011-513-616), (108),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

02.06.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-611-13.05.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6111 -13.05.2020-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ՝ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության
ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում :


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթով առաջարկվում է ՀայաստանիՀանրապետության համայնքների համայնքապետերին եւ ավագանիներին տալ լիազորություն` ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար՝ վաճառքի կամ վարձույթի նպատակով տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղերի վայրերը եւ մեքենայի համար նախատեսված վճարըսահմանելու եւ հաստատելու նպատակով, ինչպես նաեւ «ՎարչականիրավախախտումներիվերաբերյալՀայաստանիՀանրապետությանօրենսգրքում» սահմանել վարչական պատասխանատվություն՝ տրանսպորտային միջոցները չսահմանված վայրերում կայանելու համար, եթե տրանսպորտային միջոցը կայանվել է համայնքային նշանակության ճանապարհների վրա՝ կայանման համար նախատեսված վայրերում:

Փաթեթի ընդունման պարագայում, ըստ Փաթեթի հեղինակների հիմնավորման, համայնքային ճանապարհները կբեռնաթափվեն վարձույթի տրամադրման կամ վաճառքի նպատակով կայանված տրանսպորտային միջոցներից, ինչն էլ կբարելավի ճանապարհային երթեւեկությունը, ինչպես նաեւ կնվազեցնի կանգառի կամ կայանման համար թույլատրելի վայրերի զբաղվածությամբ պայմանավորված խցանումների քանակը:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման, տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված վայրերի ծանրաբեռնվածության թեթեվացման, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության բնականոն ընթացքը կազմակերպելու անհրաժեշտությամբ:

Սակայն, մեր կարծիքով, Փաթեթը լրամշակման կարիք ունի, մասնավորապես`Հայաստանի Հանրապետության այլ օրենքներում լրացումներ կատարելու անհրաժեշտության, վերահսկողության մեխանիզմների բացակայության, ինչպես նաեւ օրենքի պահանջով առաջացած ենթադրյալ բարդությունների տեսանկյունից:


Դիտողություններ եւ առաջարկություններ փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալ դիտողությունները եւ առաջարկությունները:

1. Մեր կարծիքով, Փաթեթով առաջարկվող լրացումները` վճարովի կայանատեղիների վայրերի հաստատման մասով, պետք է կատարել նաեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ եւ 52-րդ հոդվածներում, իսկ այդ կայանատեղիներում կայանման համար վճարի մասով` «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օր ենքի 10-րդ եւ 14-րդ հոդվածներում:

2. Երկրորդ խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում շահագործվող զգալի քանակի մեքենաների վրա փակցված կամ գրված է «Վաճառվում է» բառերը (այսինքն` դրանք քաղաքացիների կողմից իրենց սեփական ավտոմեքենաների վաճառքի դեպքերն են, ինչը ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում), որոնք կայանված լինելու պարագայում շփոթություն կարող են առաջացնել ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար՝ վաճառքի նպատակով կայանված տրանսպորտային միջոցների հետ, ինչը, իր հերթին, կարող է առաջացնել անհիմն տուգանքների նշանակում:

3. Հարկ ենք համարում նշել, որ Փաթեթի ընդունմամբ ոչ միայն Երեւան քաղաքում այլ նաեւ ՀՀ մարզերում, մասնավորապես` քաղաքային համայնքներում, անհրաժեշտություն կառաջանա համայնքային նշանակության ճանապարհների վրա տրանսպորտային միջոցների կայանման համար թույլատրված վայրերը, ինչպես նաեւ Փաթեթով առաջարկվող վաճառքի կամ վարձույթի նպատակով տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղերի սահմանված վայրերը համալրել տեխնիկական միջոցներով (տեսախցիկներով)՝ վերահսկողությունը ապահովելու եւ հնարավոր ռիսկերից խուսափելու համար:


Եզրակացություն

Մեր կարծիքով, Փաթեթով առաջարկված կարգավորումները միտված է Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթեւեկության բարելավմանը, ճանապարհային երթեւեկության բնականոն ընթացքիկազմակերպմանը, ինչպես նաեւ համայնքային ճանապարհների բեռնաթափմանը, սակայն հարկ ենք համարում նշել, որ ներկայացված Փաթեթով առաջարկվող լրացումները, իրավակարգավորումների թերի լինելու պատճառով, չեն կարող լուծել դրանով հետապնդվող խնդիրները:

Ընդհանուր առմամբ, Նախագիծը հիմնովին լրամշակման կարիք ունի, եթե Նախագծի հեղինակները շարունակում են տեսնել Նախագծի ընդունման անհրաժեշտությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

27.05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-611-13.05.2020-ՏՏԳԲ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6111 -13.05.2020-ՏՏԳԲ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորներ՝ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Ազգային Ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական,առողջապահական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Փաթեթով առաջարկվում է ընդլայնել համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի լիազորությունները, ինչի արդյունքում ՏԻՄ-ի ղեկավարների կողմից կսահմանվեն այն վայրերը, որտեղ թույլատրելի է կայանել վաճառքի կամ վարձույթի տրվող տրանսպորտային միջոցները եւ մեկ տրանսպորտային միջոցի կայանման համար ամսական վճարը: Միաժամանակ սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ տրանսպորտային միջոցները չսահմանված վայրերում կայանելու համար:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթը սոցիալական, կրթական, առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթով առաջարկված կարգավորումները կնպաստեն ճանապարհային երթեւեկության բնականոն կազմակերպմանը, համայնքային ճանապարհների բեռնաթափմանը: Դրա հետ մեկտեղ կարծում ենք, որ նշված կարգավորումները առավել դրական կանրադառնան Երեւան քաղաքի կենտրոնում տրանսպորտային ճանապարհների երթեւեկության աշխատանքների կազմակերպման վրա:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

Կ ՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)

27.05.2020թ