ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-612-13.05.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությանօրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-6121 -13.05.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ
Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ)
իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագծերի փաթեթի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ հարկ ենք համարում նշել հետեւյալը.
1. ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է «Լիցենզավորման մասին» օրենքում (այսուհետ նաեւ ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիցենզիայի կասեցման դեպքերի շարքում, մասնավորապես ՝ 1-ին մասում լրացնել նոր կետ, որի արդյունքում՝
«Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել՝ ( )
«3.1) լիցենզավորված անձի կողմից օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, համապատասխան խախտումը չվերացնելու դեպքում.» :
Նախագծերի փաթեթով նախատեսվում է լրացում կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք): Մ ասնավորապես ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվում է նոր՝ 158.1-ին հոդված.
«Հոդված 158.1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը
1. Դեղատնային գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե դրանք չեն առաջացրել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն`
առաջացնում է նախազգուշացում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումը կատարելու համար նախազգուշացում կիրառելուց հետո` 30 օրվա ընթացքում, իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից համապատասխան խախտումը չվերացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»:
Նշվածի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետեւյալը.
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն ՝ Նախագծերի փաթեթով նախատեսված լրացումների անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ «ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակը եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակը, վարորդների կողմից նույնացվելով տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթեւեկության ընթացքում շփոթություն են առաջացնում, եւ հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ: Վարորդները, նույնացնելով նշանի կանաչ լույսը լուսացույցի հետ, հատում են ճանապարհը` ենթարկվելով վարչական պատասխանատվության» : Այսինքն, Նախագծերի փաթեթով նախատեսված լրացումների նպատակն է լիցենզավորված անձ հանդիսացող դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակի եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակի տեղադրումն ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ տարածքում բացառելը, այնուհետեւ նշված պահանջի չկատարման դեպքում նշված լիցենզավորված անձանց նկատմամբ օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելը:
Հարկ է նկատել, որ դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը սահմանված է Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ: Մասնավորապես՝ նշված որոշման 3-րդ հավելվածով սահմանված է դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգը, այդ թվում՝ լիցենզավորման պարտադիրպահանջները եւ պայմանները: Այսպես, նշված հավելվածի 38-րդ կետի համաձայն՝«Դեղատունը (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) արտաքին հատվածից պետք է ձեւավորված լինի «Դեղատուն» վերտառությամբ եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ստանդարտին համապատասխանող կանաչ խաչի նշանով (լիցենզիա ստանալուց հետո), որը պետք է ուղղահայաց փակցվի դեղատան (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) արտաքին պատին, իսկ լուսավորվող խաչի դեպքում ՝ պետք է լինի չթարթող եւ լուսավորվի միայն դեղատան (դեղեր պատրաստող եւ դեղեր չպատրաստող) աշխատանքային ժամերին»:
Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների իրականացման ժամանակ լիցենզավորված անձինք պարտավոր են պահպանել իրավական ակտերով, այդ թվում` նաեւ լիցենզավորման կարգերով եւ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններով տվյալ գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջները կամ պայմանները »:
Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է, որով սահմանվում են նաեւ տվյալ գործունեության իրականացման համար պարտադիր պահանջներ կամ պայմաններ, եւ դրանց պահպանման նկատմամբ իրականացվում է օրենքով սահմանված կարգով հսկողություն »:
Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել` ( ) 3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների այնպիսի խախտման դեպքում, որոնք անմիջական վտանգ կամ ռիսկ են պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների կոպիտ խախտման դեպքում»:
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝
«Եթե լիցենզավորված անձի կողմիցթույլ են տրվել օրենքի, լիցենզավորման կարգի կամ լիցենզավորման պայմանների ու պահանջների այնպիսի խախտումներ, որոնց հետեւանքով ուղղակի սպառնալիք է առաջացել պետական եւ հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, անձանց կյանքին, առողջությանը կամ բարքերին, ինչպես նաեւ այլոց իրավունքներին եւ ազատություններին, պատվին կամ բարի համբավին կամ միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը, ապա լիցենզավորող մարմինն իրավունք ունի անմիջապես ժամանակավորապես արգելել լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացումը: Լիցենզավորման ենթակա գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթների կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողությունների իրականացման արգելման մասին կայացվում է որոշում, որնուժիմեջ է մտնում լիցենզավորված անձին պատշաճ ձեւով հանձնելու պահից:
Ինչպես բխում է վերոգրյալ իրավադրույթներից, դեղատնային գործունեության լիցենզավորման պարտադիր պահանջների եւ պայմանների խախտումը հիմք կարող է լինել լիցենզիայի գործողության կասեցման համար միայն այն դեպքում, երբ անմիջական վտանգ կամ ռիսկ է պարունակում մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ ուղղակի սպառնալիք է առաջացնում հասարակական անվտանգության, անձանց կյանքի, առողջության համար:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարծում ենք, որ եթե ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող վայրերում «դեղատուն» վերտառության եւ «կանաչ խաչ» լուսավորված նշանի տեղադրումըվարորդների կողմից նույնացվում է տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթեւեկության ընթացքում շփոթություն է առաջացնում եւ հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ, ապա դա կարող է գնահատվել որպես ռիսկ՝ մարդկանց կյանքի կամ առողջության համար կամ ուղղակի սպառնալիք՝ հասարակական անվտանգության համար: Ուստի, գտնում ենք, որ Նախագծերի փաթեթի հիմնավորմամբ նշված ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող վայրերում «դեղատուն» վերտառության եւ «կանաչ խաչ» լուսավորված նշանների տեղադրման արգելքը պետք է իրականացվի պարզապես Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով:
Ինչ վերաբերում է Նախագծերի փաթեթի հիմնավորմամբ նշված խախտումները կանխելուն կամ վերացնելուն, ապա, մեր կարծիքով, Օրենքի եւ դրան համապատասխան ընդունված Կառավարության որոշման դրույթները բավարար կլինեն այդ խախտումների դեմ պայքարելու եւ դրանք վերացնելու համար: Այսինքն՝ Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու դեպքում նշված խախտումները հիմք կդառնան լիցենզիայի գործողության կասեցման:
2. Անդրադառնալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսված լրացմանը՝ նշենք, որ վարչական պատասխանատվություն կարող է նախատեսվել լիցենզավորման պայմանների եւ պահանջների միայն այնպիսի խախտումների համար, որոնց համար «Լիցենզավորման մասին» օրենք ով պատասխանատվության միջոցներ նախատեսված չեն (տես, օրինակ, Օրենսգրքի 116.9-րդ ,150.11-րդ հոդվածներ):
Նախագծերի փաթեթի՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալը.
1. Ն ախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառն առաջարկում ենք փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով, որ Նախագծով Օրենք ում կատարվում են մեկից ավելի լրացումներ :
2. Նախագծի 1-ին հոդված ում համարակալված մասերի համարներն առաջարկում ենք տեքստից բաժանել միջակետերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:
3. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով» ձեւակերպումը փոխարինել «մասում լրացնել նոր՝ 3.1-ին կետ» ձեւակերպմամբ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում առաջարկում ենք «3-րդ» եւ «3.1-րդ» թվերը համապատասխանաբար փոխարինել «3-րդ,» եւ «3.1-ին,» թվերով եւ նշանով: Միաժամանակ առաջարկում ենք նշված մասերում «եւ բառից» եւ «եւ բառը» բառերը համապատասխանաբար փոխարինել «եւ նշանից» եւ «եւ նշանը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:
5. Նախագծի 2-րդ հոդվածում «օրվան հաջորդող» բառերից հետո լրացնել «տասներորդ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5 -րդ մասով սահմանված ձեւակերպումը: Ս ույն առաջարկը վերաբերելի է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածին: Կարծում ենք, որ Նախագծերի փաթեթի կարգավորումներն այպիսին են, որ հասցեատերերի համար կպահանջեն ողջամիտ ժամկետ իրենց վարքագիծը նոր պահանջներին համապատասխանեցնելու համար:
6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք օրենսգրքի լրիվ անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին՝ ճիշտ նշելով օրենսգրքի վերնագիրը եւ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով 1-ին հոդվածը ձեւակերպել հետեւյալ կերպ.
«Հոդված 1 . Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6 -ի օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր՝ 158.1-ին հոդված.
( )» :
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարծում ենք, որ Նախագծերի փաթեթի հետապնդած նպատակը հնարավոր է իրագործել Կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով՝ առանց Նախագծերի փաթեթի ընդունման:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ.011-513-361), (108),
Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)
03.06.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ`
Գ. Մամյան (հեռ.011-513-361), (108),
Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),
Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)
03.06.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-612-13.05.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-6121 -13.05.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենք ներ ի նախագծերի փաթեթի վերաբերյալ
ՀՀ
Ազգային
ժողովի
պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»
ՀՀ
օրենք
ներ
ի
նախագծերի
փաթեթը
(
այսուհետ՝ Փաթեթ
)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Փաթեթի
հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգաման ք ով, որ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակը եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակը, վարորդների կողմից նույնացվելով տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթեւեկության ընթացքում շփոթություն են առաջացնում եւ հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ: Վարորդները, նույնացնելով նշանի կանաչ լույսը լուսացույցի հետ, հատում են ճանապարհը` ենթարկվելով վարչական պատասխանատվության:
Նշված խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ, միաժամանակ` ապահովելով Հայաստանի Հանրապետության կառավարության դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջների կամ պայմանների կատարման ապահովումը:
Փաթեթով առաջարկվում է սահմանել վարչական պատասխանատվություն` դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար: Այսպես, իրավաբանական անձի կողմից վերոնշյալ իրավախախտումը թույլ տալու համար նախատեսվում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումը ստանալու պահից երեսուն օրվա ընթացքում այն չվերացնելու դեպքում, վերջինս ենթարկվում է պատասխանատվության` տույժի տեսքով, իսկ կրկին անգամ չվերացնելու դեպքում Տեսչությունը դիմում է համապատասխան լիցենզավորման մարմնին` լիցենզիայի կասեցման հարցը քննարկելու համար:
Նախագծով նախատեսվող փոփոխությունների համաձայն, տնտեսվարող սուբյեկտի հետ անմիջականորեն շփում ունեցող մարմինը` Տեսչությունը, իրավասություն ունի իրականացնել վարչական վարույթ, վարչական պատասխանատավության ենթարկել տնտեսվարող սուբյեկտին` առանց լիցենզիայի կասեցման, ինչպես նաեւ հստակ գրավոր կերպով սահմանել, թե տնտեսվարող սուբյեկտը ինչ գործողություններ կատարելով կարող է իր վարքագիծը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշման պահանջներին: Այս նպատակով անհրաժեշտ փոփոխություն է կատարվել նաեւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում:
Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է, որ կբացառվեն վարորդների` գովազդային լուսատախտակների եւ տրանսպորտային լուսացույցների նույնացմամբ պայմանավորված իրավախախտումները, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հնարավորությունները կնվազեն:
Փորձաքննության
արդյունքները
1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Փաթեթը ֆինանսատնտեսական հիմնախնիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ
Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Փաթեթի ընդունումը կապահովի դրված խնդիրների լուծումը եւ կնպաստի վարորդների` գովազդային լուսատախտակների եւ տրանսպորտային լուսացույցների նույնացմամբ պայմանավորված իրավախախտումների բացառմանը, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հնարավորությունների նվազեցմանը :
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)
2 7 . 0 5 .20 20 թ .
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-612-13.05.2020-ՏՀ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-6121 -13.05.2020-ՏՀ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«Լիցենզավորման
մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը
(
այսուհետ
`
Նախագծերի փաթեթ
)
մասնագիտական
փորձաքննության
է
ենթարկվել
Հայաստանի
Հանրապետության
Ազգային
ժողովի
աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծերի փաթեթին կից հիմնավորմամբ ավտոմոբիլային ճանապարհների խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների «կանաչ խաչ» գովազդային լուսատախտակը եւ «դեղատուն» վերտառությամբ գովազդային վահանակը, վարորդների կողմից նույնացվելով տրանսպորտային երթեւեկությունը կարգավորող լուսացույցների կանաչ լույսի հետ, երթեւեկութան ընթացքում շփոթություն են առաջացնում եւ հաճախ դառնում վթարային իրավիճակի պատճառ:
Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել՝
- Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն, դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար,
- «Լիցենզավորման մասին» օրենքում՝ սահմանելով լիցենզիայի գործողության կասեցում՝ լիցենզավորված անձի կողմից օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, համապատասխան խախտումը չվերացնելու դեպքում:
Ակնկալվում է, որ Նախագծերի փաթեթի ընդունմամբ կբացառվեն գովազդա յ ին լուսատախտակների եւ տրանսպորտային լուսացույցերի նույնացմամբպայմանավորված իրավախախտումները, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման հնարավորությունները կնվազեն:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
«Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
1. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
1.1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվում է «Լիցենզավորմանմասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով՝ «3.1 ) լիցենզավորված անձի կողմից օրենքով նախատեսված պատասխանատվութ յ ան ենթարկվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, համապատասխան խախտումը չվերացնելու դեպքում.»:
Նախագծին կից հիմնավորումից ենթադրվում է, որ հեղինակների նպատակն է առաջարկվող լրացմամբ դեղատնային գործունեություն իրականացնելու համար լիցենզիա ստացած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման ընթացքում լիցենզավորման պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելու համար սահմանել վարչական պատասխանատվություն, իսկ եթե խախտումը չի վերացվում վարչական պատասխանատվութ յ ան ենթարկվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում , ապա լիցենզավորող մարմինը լիցենզիայի գործողությունը կարող է կասեցնել:
Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվող լրացումը շարադրել նոր խմբագրությամբ եւ նշել, որ լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ընթացքում ներկայացվող պարտադիր պահանջները եւ պայմանները խախտելու համար, օրենքով նախատեսված պատասխանատվութ յ ան ենթարկվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում խախտումը չվերացնելու դեպքում:
1.2. Լիցենզավորվ ա ծ անձանց ( ի րավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերեր ) կողմից իրականացվող դեղատնային գործունեության լիցենզավորման ժամանակ ներկայացվող պարտադիր պահանջները եւ պայմանները սահմանվում է Կառավարության որոշմամբ:
Կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի N-94-Ն որոշման համաձայն՝ դեղատունը կամ դեղատնային կրպակն արտաքին հատվածից պետք է ձեւավորված լինի «Դեղատուն» կամ «Դեղատնային կրպակ» վերտառությամբ եւ Հայաստանի Հանրապետութան օրենսդրությամբ սահմանված ստանդարտին համապատասխանողկանաչ խաչի նշանով, որը պետք է ուղղահայաց փակցվի դեղատան կամ դեղատնային կրպակի արտաքին պատին, իսկ լուսավորվող խաչի դեպքում՝ պետք է լինի չթարթող եւլուսավորվի միայն դեղատան կամ դեղատնային կրպակի աշխատանքային ժամերին :
Նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ բարձրացված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նաեւ փոփոխություններ կատարել Կառավարության համապատասխան որոշման մեջ :
2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
Եզրակացություն
Կարծում ենք, Նախագծերի փաթեթի ընդունման եւ Կառավարության համապատասխան որոշման մեջ փոփոխություններ կատարելու դեպքում կբացառվի խաչմերուկներում կամ դրանց շատ մոտ գտնվող դեղատների ցուցանակների եւ կանաչ խաչի նշանի կանաչ լուսավորությունը ճանապարհային երթեւեկությունը կարգավորող լուսացույցերի կանաչ ազդանշանի հետ շփոթության աստիճանի նույնացմամբպայմանավորված իրավախախտումները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)
25.05.2020թ.