ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«« Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-614 - 14.05 .2020- ՏՀ -011/0) վերաբերյալ
Կառավարության
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»
օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ)
իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը):
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.
1. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է նաեւ Նախագծի 1-ին հոդվածում օրենքի վերնագրից հետո նշված «Հայաստանի Հանրապետության» բառերին:
2. Նախագծի 1-ին հոդվածով «Պետական տուրքի մասին» օրենք ի 16-րդ հոդվածում լրացվում է նոր` 35.1-ին կետ.
«35.1. սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար` բազային տուրքի տասնապատիկի չափով» :
Առաջարկում ենք, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, «Պետական տուրքի մասին» օրենք ի16-րդ հոդվածում նոր` 35.1-ին մասը լրացնել Օրենքի 16-րդ հոդվածում պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի դրույքաչափերի նախատեսման տեսքով.
«35.1. սանիտարահամաճարակային
հսկողության ենթակա ապրանքների
պետական գրանցման համար
բազային տուրքի
տասնապատիկի չափով»:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծով սահմանված կարգավորումների համապատասխանությունը «Պետական տուրքի մասին» եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներին:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)
04.06.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)
04 .0 6 .2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ՝ Կ -614-14.05.2020- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«
Պետական տուրքի մասին
»
Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
»
Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը
(
այսուհետ
`
Նախագիծ
)
մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է « Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել նոր դրույթով՝ պետական տուրք սահմանելով սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար : Նախագծի ընդունման արդյունքում սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար կսահմանվի պետական տուրք` բազային տուրքի տասնապատակի չափով :
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է « Հայաստանի Հանրապետության բնակչության , սանիտարահամաճարակային անվտանգության օրենքում լրացումներ կատարելու մասին » ՀՀ 2019 թ . դեկտեմբերի 4- ի ՀՕ -261- Ն օրենքի ընդունմամբ , ինչպես նաեւ Վարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 330-Ա որոշման պահանջի կատարման, ըստ որի առողջապահության նախարարությունը լիազորվել է իրականացնել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների գրանցումը :
Նշված գործառույթը իրականացնելու համար էլ առաջարկվում է պետական տուրք սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար՝ բազային տուրքի տասնապատակի չափով :
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Մեր կարծիքով, Նախագծով առաջարկվող լրացումը միտված է « Պետական տուրքի մասին » եւ « Հայաստանի Հանրապետության բնակչության , սանիտարահամաճարակային անվտանգության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքները համապատասխանեցնելուն, օրենքներում առկա օրենսդրական հիմքերի բացերը լրացնելուն, հստակեցնելուն եւ պարզեցնելուն:
Նախագիծը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդիրը:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)
27.05.2020թ.
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Պետական տուրքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ՝ Կ -614-14.05.2020- ՏՀ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի
Հանրապետության
Կառավարության
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«
Պետական
տուրքի
մասին
»
Հայաստանի
Հանրապետության
օրենքում
լրացում
կատարելու
մասին
»
օրենքի
նախագիծը
(
այսուհետ՝
Նախագիծ
)
մասնագիտական
փորձաքննության
է
ենթարկվել
Ազգային
Ժողովի
աշխատակազմի
փորձագիտական
եւ
վերլուծական
վարչության
սոցիալական
,
կրթական
,
առողջապահական
փորձաքննության
բաժնում
:
Նախագծի
հիմանական
բովանդակությունը
եւ
ակնկալվող
արդյունքները
Նախագծով առաջարկվում է « Պետական տուրքի մասին » օրենքը լրացնել նոր դրույթով՝ պետական տուրք սահմանելով սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցան համար :
Փորձաքննության
արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային Ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային Ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծը պարունակում է առողջապահական հիմնախնդիր :
Դիտողություններ
եւ
առաջարկություններ
նախագծի
վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան :
Եզրակացություն
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է « Հայաստանի Հանրապետության բնակչության , սանիտարահամաճարակային անվտանգության օրենքում լրացումներ կատարելու մասին » ՀՀ 2019 թ . դեկտեմբերի 4- ի ՀՕ -261- Ն օրենքի ընդունման համաձայն , ըստ որի առողջապահության նախարարությունը լիազորվել է սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների գրանցում իրականացնել :
Նշված գործառույթը իրականացնելու համար առաջարկվում է պետական տուրք սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար՝ բազային տուրքի տասնապատակի չափով :
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
կատարող՝ Ա. Հարությունյան (011-513-339)
20.05.2020 թ