ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-615-14.05.2020-ՖՎ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ



Կառավարության
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը .

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական մարմինները (բացառությամբ Կենտրոնական բանկի)» բառերը փոխարինել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՀՀ նախագահի աշխատակազմը, ՀՀ վարչապետի աշխատակազմը, ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, այլ պետական մարմինները (այդ թվում՝ ենթակա պետական մարմինները)՝ բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի» բառերով: Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Նախագծից եւ Նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ՝ ինչով է պայմանավորված որպ ե ս հանրային հատվածի կազմակերպություն առանձին սահմանել նշված պետական մարմինների աշխատակազմը եւ ոչ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլ պետական մարմինների, օրինակ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սահմանադրական դատարանի եւ այլ պետական մարմինների աշխատակազմը: Բացի այդ , հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի առանձին նախատեսումը՝ որպես հանրային հատվածի կազմակերպություն, այն պարագայում, երբ Սահմանադրությամբ որպես պետական մարմին սահմանված է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծով լրացվող պետական մարմինների անվանումները համապատախանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ հանելով «ՀՀ» հապավումները

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում նշված երկրորդ « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: « Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն դրույթով առաջնորդվելով ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում՝ օրենքի վերնագրից հետո նշված « Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

3. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նույն հոդվածի 3-րդ մասով առաջնորդվելով՝ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասում «3-րդ մասը լրացնել 5-րդ կետով հետեւյալ խմբագրությամբ» դրույթը փոխարինել «3-րդ մասում լրացնել նոր 5-րդ կետ՝ » դրույթով:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «բառը» եւ «բառով» բառերն առաջարկում ենք փոխարինել համապատախանաբար՝ «թիվը» եւ «թվով» բառերով:

5. Նախագծի 7-րդ հոդվածում առկա վրիպակն առաջարկում ենք շտկել՝ այն է «ուժջ» բառը փոխարինել «մեջ» բառով:

6. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նախագծիվերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագ իծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքին :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

05.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծի ընդունմամբ այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ`
Զ. Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)

05.06.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-615-14.05.2020-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի նպատակն է « Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը ( այսուհետ՝ Օրենք ) համապատասխանեցնել 2015 թվականի դեկտեմբերի 6- ին ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությ ունների, « Պետական կառավարման համակարգի մարմինների մասին » եւ « Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին » ՀՀ օրենք ների պահանջներին , ինչպես նաեւ հստակեցնել լիազոր մարմնի իրավասությունները եւ պարտականություն ներ ը :

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը :


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի կողմից մի շարք նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը ենթաօրենսդրական ակտերի փոխարեն սահմանել օրենքով, ինչպես նաեւ հետաձգել համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման պահանջը:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է փոփոխություն կատարել Օ րենքի 24-րդ հոդվածում՝ վերջինիս 2-րդ մասում «2017 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինելով «2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածների համար» բառերով, իսկ նույն հոդվածի 3-րդ մասում՝ «2019» թիվը փոխարինելով «2022» թվով: Առաջարկվող փոփոխությունները կապված են վերահսկող կազմակերպության կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների պատրաստման եւ ներկայացման, ինչպես նաեւ լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության` որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետների հետ: Ի դեպ,Նախագծում ընդգրկված վերը նշված փոփոխություններն առաջարկվում է կատարել«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի անցումային դրույթներում: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերում վերահսկող կազմակերպությունը պարտավոր է պատրաստել եւ ներկայացնել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Այն վերահսկող կազմակերպությունը, որն իր հերթին հանդիսանում է վերահսկվող կազմակերպություն, համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնում է միայն այն դեպքում, երբ դա սահմանված է օրենքով կամ լիազոր մարմնի կողմից»: Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, նշված պահանջն ուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարի 1-ից: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ Օրենքի 22-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Կազմակերպության ղեկավարը եւ հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով»: Կարծում ենք, Նախագծի ընդունման դեպքում կարող են ծագել որոշակի խնդիրների նախկինում կիրառված պատասխանատվության միջոցների (եթե այդպիսիք եղել են), իսկ եթե այդպիսիք չեն եղել՝ ապաՕրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջի չկատարման մասերով:


Եզրակացություն

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրում, ինչպես նաեւ ՀՀ օրենքների տարբեր դրույթների միջեւ համապատասխանություն ՝ լիազոր մարմնի իրավասությունների եւ պարտականությունների հստակեցման նպատակով :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

2 6 .05.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-6 1 5- 1 4.0 5 .2020- ՖՎ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «
Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ընդունված Սահմանադրության փոփոխությամբ, ինչպես նաեւ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» եւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես,Նախագծով առաջարկվում է լիազոր մարմնի ( ֆինանսների նախարարության ) կողմից մի շարք իրավական ակտեր ընդունելուիրավասությունները,որոնք ներկայումս սահմանված են ենթաօրենսդրական իրավական ակտերով, սահմանել օրենքով:

Նախագծով նախատեսվում է սահմանել տվյալ ոլորտում լիազոր մարմնի ( ֆինանսների նախարարության ) պարտականությունը՝ իրականացնելու մշտադիտարկում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ:

Նախագծով նախատեսվում է նաեւ փոփոխել վերահսկող կազմակերպությունների կողմից համախմբված ֆինանսական հաշվետվությունների (միջանկյալ համախմբված ֆինանսական հաշվետվություններ) եւ Հայաստանի Հանրապետություն ում որպես մեկ միասնական միավորի, ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ժամկետները:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ եւ 28-րդ կետ եր ի պահանջներին:

2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» եւ «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքները, առաջարկում ենք.

ա ) Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող « Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)2-րդ հոդվածի 2-րդ մասի «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը», «ՀՀ վարչապետի աշխատակազմը», «ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմը», «ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը» եւ «ՀՀ Կենտրոնական բանկի» բառերը փոխարինել «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը», «Ազգային Ժողովի աշխատակազմը», «վարչապետի աշխատակազմը», «Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը» բառերով, իսկ «ՀՀ նախագահի աշխատակազմը» բառերը՝ «Հանրապետութ յ ան նախագահի աշխատակազմը» բառերով,

բ ) Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի նոր 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի» բառերը փոխարինել   «Հաշվեքննիչ պալատի» բառերով:

2 . Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի «2017 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «2021 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակահատվածների համար» բառերով, իսկ 2-րդ մասով՝ Օրենքի նույն հոդվածի 3-րդ մասի՝ «2019» թիվը փոխարինել «2022» թվով:

Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ. «Հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով նախատեսված դեպքերում վերահսկող կազմակերպությունը պարտավոր է պատրաստել եւ ներկայացնել համախմբված ֆինանսական հաշվետվություններ: Այն վերահսկող կազմակերպությունը, որն իր հերթին հանդիսանում է վերահսկվող կազմակերպություն, համախմբված ֆինանսական հաշվետվություններ ներկայացնում է միայն այն դեպքում, երբ դա սահմանված է օրենքով կամ լիազոր մարմնի կողմից»: Նշենք, որ վերը նշված դրույթը Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնուժի մեջ է մտել 2017 թվականի հունվարի 1-ից:

Օրենքի 22-րդ հոդվածով սահմանվում է, որ. «Կազմակերպության ղեկավարը եւ հաշվապահական հաշվառման կազմակերպման ու վարման համար պատասխանատու այլ անձինք հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերի խախտումների համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով»:

Ելնելով վերոգրյալից, կարծում ենք, Նախագծի ընդունման դեպքում կարող է որոշակի խնդիրներ առաջանալ Օրենքի 22-րդ հոդվածով սահմանված պահանջի չկատարման մասով:

3. Նախագիծն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրական ակտերի մասին» օրենքի պահանջներին, մասնավորապես՝ Նախագծի վերնագիրը, 1-ին հոդվածը, 3-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերը:


Եզրակացություն

Նախագծի ընդունման դեպքում լիազոր մարմնի կողմից կիրականացվի մշտադիտարկում հանրային հատվածի կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառման վարման եւ ֆինանսական հաշվետվությունների պատրաստման գործընթացի նկատմամբ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)

1.06.2020թ.