ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-616-14.05.2020-ԳԿ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագիծը (հիմք` Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը եւ կից փաստաթղթերը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին:

Միաժամանակ հարկ է նշել, որ միջազգային պայմանագիրն Ազգային ժողովի վավերացմանը ներկայացնելու նպատակով իրավասու մարմնի կողմից ապահովվող «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` միջազգային պայմանագրի կատարման համար պատասխանատու մարմինների վերաբերյալ, Նախագծին կից ներկայացված չէ:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենքների պահանջներին: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված դիտարկման հիման վրա Նախագծին կից ապահովել «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

27.05.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Ն. Ներսիսյան (հեռ. 011-513-248), (118)

27.05.2020թ.




ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-616-14.05.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին»համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել եւ ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր գիտական տարածքը:

Համաձայնագրով Կողմերը կհամակարգեն իրենց գործունեությունը հիմնարար հետազոտությունների առաջնահերթությունների, հիմնարար հետազոտությունների համատեղ նախագծերի եւ ծրագրերի փորձաքննության միասնական համակարգի ձեւավորման, ինչպես նաեւ հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման ոլորտում՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանն ու միջազգային պայմանագրերին համապատասխան:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ:


Փորձաքննության արդյունքները

1. Ն ախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2.Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է հետեւյալ հիմնական պարտավորությունները.

- Կողմերի հետ ընդունել համատեղ գործունեության արդյունավետ համակարգումն ապահովող միջոցներ՝ ուղղված գիտնականների, հիմնարար հետազոտություններ իրականացնող՝ Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունների եւ կողմերի ֆոնդերի միջեւ մշտական շփումների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաեւ նպաստել գիտական փորձի տարածմանը աշխարհում եւ գիտության հանրային մակարդակի բարձրացմանը,

- համագործակցության զարգացման նպատակով համակողմանի աջակցություն տրամադրել Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպություններին՝ ֆիզիկամաթեմատիկական եւ քիմիական, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, կենսաբանության, գյուղատնտեսության եւ բժշկության, բիոտեխնոլոգիաների, գենային ինժիներիայի, նոր նյութերի, այդ թվում` նանոտեխնոլոգիաների եւ նանոնյութերի, էներգետիկայի, այդ թվում` միջուկային, այլընտրանքային եւ վերականգնվող, տիեզերքի ուսումնասիրություն եւ այլ ուղղություններով,

- կողմերի հետ իրականացնել համատեղ ծրագրերի եւ նախագծերի իրականացում, նորարար հետազոտությունների ոլորտում տեղեկատվության փոխանակում, գիտնականների ու հետազոտողների գիտական այցերի եւ վերապատրաստումների կազմակերպում, համատեղ լաբորատորյաների եւ սարքավորումների խմբային օգտագործման կենտրոնների ստեղծում, գիտական կոնֆերանսների, սեմինարների, եւ համաժողովների կազմակերպում եւ այլն,

-ապահովել մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության միջոցները,

-որոշել լիազորված մարմինը (կազմակերպությունը), որի վրա դրվում է Համաձայնագրի իրականացումը եւ այդ մասին տեղեկացնել ավանդապահին՝ միաժամանակ գրավոր ծանուցելով ներպետական ընթացակարգերի մասին,

-նպաստել Հայաստանի Հանրապետությ ունում Համաձայնագրի դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, փոխանակմանը եւ տարածմանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն եւ միջազգային պայմանագրերին համապատասխան:

3. Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար կարող է առաջացնել ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ ծախսերի ավելացում:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


Եզրակացություն

Համաձայնագրի վավերացմամբ Կողմերի միջեւ կիրականացվեն համատեղ ծրագրեր եւ նախագծեր, գիտնականների եւ հետազոտողների գիտական այցերի եւ վերապատրաստումների կազմակերպում երիտասարդ գիտնականների եւ մասնագետների ներգրավմամբ, հիմնարար հետազոտությունների ոլորտում տեղեկատվության փոխանակում, համատեղ լաբորատորիաների հիմնարար հետազոտությունների գիտական կենտրոնների եւ սարքավորումների խմբային օգտագործման կենտրոնների ստեղծում, գիտական կոնֆերանսների, սիմպոզիումների, սեմինարների, համաժողովների եւ այլ միջոցառումների կազմակերպում եւ իրականացում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                       ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Նազարյան (հեռ.` 011 513-343)

01.06.2020թ.




ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-616-14.05.2020-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է վավերացնել 2019 թվականի մայիսի 31-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում միջպետական հարաբերությունների համակարգման մասին»համաձայնագիրը, որի նպատակն է զարգացնել եւ ամրապնդել ԱՊՀ մասնակից պետությունների ընդհանուր գիտական տարածքը:

Համաձայնագրով Կողմերը կհամակարգեն իրենց գործունեությունը հիմնարար հետազոտությունների առաջնահերթությունների, հիմնարար հետազոտությունների համատեղ նախագծերի եւ ծրագրերի փորձաքննության միասնական համակարգի ձեւավորման, ինչպես նաեւ հիմնարար գիտությունների ոլորտում համագործակցության նորմատիվ իրավական դաշտի ներդաշնակեցման ոլորտում՝ սույն Համաձայնագրի մասնակից պետությունների օրենսդրությանն ու միջազգային պայմանագրերին համապատասխան:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Տաջիկստանի Հանրապետության Կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ:


Փորձաքննության արդյունքները

1.Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ եւ 92-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է , մասնավորապես , հետեւյալ պարտավորությունները .

- Կողմերի հետ ընդունել համատեղ գործունեության արդյունավետ համակարգումն ապահովող միջոցներ՝ ուղղված գիտնականների, հիմնարար հետազոտություններ իրականացնող՝ Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպությունների եւ կողմերի ֆոնդերի միջեւ մշտական շփումների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաեւ նպաստել գիտական փորձի տարածմանը աշխարհում եւ գիտության հանրային մակարդակի բարձրացմանը,

- համագործակցության զարգացման նպատակով համակողմանի աջակցություն տրամադրել Համաձայնագրի մասնակից պետությունների կազմակերպություններին՝ ֆիզիկամաթեմատիկական եւ քիմիական, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, կենսաբանության, գյուղատնտեսության եւ բժշկության, բիոտեխնոլոգիաների, գենային ինժիներիա եւ այլ ուղղություններով,

- Կողմերի հետ իրականացնել համատեղ ծրագրերի եւ նախագծերի իրականացում, նորարար հետազոտությունների ոլորտում տեղեկատվության փոխանակում, եւ այլն,

- Նպաստել ՀՀ-ում Համաձայնագրի դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, փոխանակմանը եւ տարածմանը՝ ՀՀ-ի օրենսդրությանն եւ միջազգային պայմանագրերին համապատասխան:


Դիտողություններ եւ առաջարկություններ նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Համաձայնագրի վավերացմամբ Կողմերի միջեւ կիրականացվեն համատեղ ծրագրեր եւ նախագծեր, գիտնականների եւ հետազոտողների գիտական այցերի եւ վերապատրաստումների կազմակերպում երիտասարդ գիտնականների եւ մասնագետների ներգրավմամբ,հիմնարար հետազոտությունների ոլորտում տեղեկատվության փոխանակում, համատեղ լաբորատորիաների հիմնարար հետազոտությունների գիտական կենտրոնների եւ սարքավորումների խմբային օգտագործման կենտրոնների ստեղծում, գիտական կոնֆերանսների, սիմպոզիումների, սեմինարների, համաժողովների եւ այլ միջոցառումների կազմակերպում եւ իրականացում, որը կարող է ՀՀ-ի համար առաջացնել ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ ծախսերի ավելացում:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

23.05.2020թ.