ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-619 . 15.05.2020-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի եւ Հերիքնազ Տիգրանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի
նախագիծը
(այսուհետ` Նախագիծ)
իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:
Փորձաքննության արդյունքները
Նախագիծը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագիծը) համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը .
1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մաս ով նախատեսվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի ( այսուհետ՝ Օրենք ) 16-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, մինչդեռ Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մաս ով Օ րենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում լրացում է կատարվում: Ուստի, հիմք ընդունելով վերը նշվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12 -րդ հոդվածի 1-ին մասի եւ 33-րդ հոդվածի պահանջները, առաջարկում ենք Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ» բառերը հանել, իսկ 1-ին հոդվածի 1-ին մասը ձեւակերպել հետեւյալ կերպ՝
«1. 16-րդ հոդվածի 1-ին մասում «կրթություն» բառից հետո լրացնել «եւ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը»:
2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.7-րդ մասում առաջարկում ենք «տնօրենի» բառը փոխարինել «գործադիր մարմնի» բառով՝ հաշվի առնելով Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը:
3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով Օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.1-ին եւ 1.2-րդ մասերով նախատեսվում է հետեւյալը.
«1.1.Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են մրցույթի արդյունքում:
1.2. Մրցույթն անցկացվում է երկու փուլով ՝թեստավորման եւ հարցազրույցի»:
Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ Օրենքի 15-րդ եւ 16-րդ հոդվածներում նախատեսված է պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակում եւ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակում, ուստի, Օրենքի հստակությունն ապահովելու նպատակով, առաջարկում ենք սահմանել, որ պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակման մրցույթի կարգը վերաբերում է ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակմանը:
Միաժամանակ հարկ ենք համարում հավելել, որ Նախագծով Օրենքի 16-րդ հոդվածով Օրենքում լրացվող 1.4-րդ մասում եւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում կիրառված է « ընտրության (նշանակման) » ձեւակերպումը, որն ինքնին չի համապատասխանում Օրենքի 15-րդ հոդվածում կիրառված «գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված» ձեւակերպմանը՝ հաշվի առնելով, որ փակագծում կիրառված բառը համարվում է նախորդող բառի բացատրությունը: Կարծում ենք, որ գործադիր մարմնի պաշտոնում ընտրությունը պետք է կատարի մրցութային հանձնաժողովը, իսկ նշանակումը՝ լիազորված պետական մարմինը:
4. Նախագծով Օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր՝ 1.4-րդ մասով սահմանված է « Պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը եւ չափորոշիչները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի) սահմանում է կառավարությունը » :
Կարծում ենք, անհրաժեշտ է հստակեցնել, թե որոնք են մրցույթի չափորոշիչները:
5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8 -րդ մասը:
6. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «1» թիվը փոխարինել «մեկ» բառով:
7. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Կառավարությունը» բառով՝ հիմք ընդունելով Սահմանադրությամբ ամրագրված համապատասխան ձեւակերպումները եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք մեծառատով գրել նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Օրենքի 16-րդ հոդվածում լրացվող նոր ՝ 1.4-րդ մասում նշված «կառավարությունը» բառը:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:
Եզրահանգում
Ամփոփելով փորձաքննության արդյունքներ ը՝ կարող ենք նշել, որ Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ապահովել Նախագծի համապատասխանությունը « Նորմատիվ իրավական ակտերի մասին » օրենքի ն:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ
.
Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ.011-513-361), (108)
07.06.2020թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ
Կատարողներ՝ Զ
.
Հովասափյան (հեռ.` 011-513-248), (118),
Գ. Մամյան (հեռ. ՝ 011-513-361), (108)
07 .06.2020թ.
ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ` Պ-619-15.05.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ
Ազգային ժողովի պատգամավորներներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի եւ Հերիքնազ Տիգրանյանի
կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված
«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքի
նախագիծը
(այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծով առաջարկվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում (այսուհետ` Օրենք) հստակեցնել պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակման, պաշտոնը զբաղեցնելու հետ կապված հարցերը, նաեւ գործադիր մարմնի ղեկավարի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի պարտադիր պայման կդառնա համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգի քննարկումը, ինչը հնարավորություն կտա մրցութային հանձնաժողովին բացահայտել մասնակցի աշխատանքային եւ գործնական ունակությունները, նաեւ կատարել օբյեկտիվ ընտրություն:
Գործող Օրենքով սահմանվում է ՊՈԱԿ-ների իրավական վիճակը, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման կարգը, ինչպես նաեւ պետական կազմակերպության փոխհարաբերությունները պետական մարմինների հետ: Պետական կազմակերպության գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր եւ այլն):Օրենքի 15-րդ հոդվածովսահմանվում է գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձին պաշտոնի նշանակող կամ պաշտոնից ազատող մարմինը, նրա հետ պայմանագիր կնքումը, նրան պաշտոնին նշանակելու սահմանափակումները, գույքային պատասխանատվությունը եւ այլ դրույթներ: Օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են այն դրույթները, որոնք վերաբերվում են պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելուն եւ ազատելուն: Սակայն, վերը նշված հոդվածներով եւ ընդհանրապես օրենքով հստակ չի սահմանվում, թե ինչպե՞ս, ի՞նչ ընթացակարգով է իրականացվում գործադիր մարմնի նշանակումը, եւ օրենքով չի սահմանված, թե ո՞ր մարմինն է սահմանում պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության կարգը:
Կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի 224-Ն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվում է ՊՈԱԿ-ների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը, մասնավորապես` գործադիր մարմնի ընտրության նշանակման պայմանները, նրան ներկայացվող ընդհանուր որակական եւ մասնագիտական պահանջները: Կառավարության որոշմամբ մրցույթի անցկացման ընթացակարգի սահմանումը պատվիրակվում է լիազորված պետական մարմնին, սակայն հստակ չեն սահմանվում մրցույթի անցկացման ձեւը, չեն սահմանվում նաեւ մրցույթի արդյունքում հաղթողին որոշելու օբյեկտիվ հիմքերը:
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 12-րդ՝ «Ուսումնական հաստատության տնօրենը եւ նրա իրավասությունները» վերտառությամբ հոդվածում սահմանվել է դրույթ այն մասին, որ տնօրենի թեկնածուի հետ խորհուրդն անցկացնում է հարցազրույց, որի ընթացքում հավակնորդին տրվում են հարցեր տվյալ հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագրից:
Նման բովանդակությամբ հարցազրույցը հնարավորություն կտա օբյեկտիվ կերպով գնահատել թեկնածուի եւ տեսական, եւ գործնական ունակությունները եւ ճիշտ ընտրություն կատարել: Նախագծի հեղինակների կարծիքով, անհրաժեշտ է նման դրույթ սահմանել նաեւ ՊՈԱԿ-ների մասին օրենքով եւ հնարավորություն տալ թեկնածուներին՝ հարցազրույցի ժամանակ առավելագույնսդրսեւորել տեսական եւ գործնական գիտելիքներ, իսկ մրցութային հանձնաժողովներին՝ առավել օբյեկտիվ եւ ճիշտ որոշում կայացնել: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է սահմանել`
1. որ գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որը բացի բարձրագույն կրթությունից ունի առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ,
2. որ գործադիր մարմնի թափուր պաշտոնում ընտրվում (նշանակվում) են մրցույթի արդյունքում,
3. գործադիր մարմնի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու պայմանները,
4. պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը,
5. մրցույթի անցկացման փուլերը,
6. հարցազրույցի փուլում համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը քննարկելու վերաբերյալ դրույթ,
7. օրենքով կառավարությանը լիազորելպետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը սահմանելու իրավասությունը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է էականորեն հստակեցնել ՊՈԱԿ-ների մասին օրենքի մի շարք դրույթներ:
Փորձաքննության
արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :
2. Նախագիծը ֆինանսատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Եզրակացություն
Նախագծի ընդունումը կարող է լուծել դրանով հետապնդվող խնդրները:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ
Կատարող՝ Գ.Սաֆարյան (հեռ.` 011 513- 273)
26. 0 5 .20 20 թ .
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Պետական ոչ առեւտրային կազմակերպություններիմասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներկատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-619-15.05.2020-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Լիլիթ Մակունցի եւ Հերիքնազ Տիգրանյանի կողմից
օրենսդրական
նախաձեռնության
կարգով
ներկայացված «
Պետական ոչ առեւտրային կազմակերպություններիմասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներկատարելու մասին»
Հայաստանի
Հանրապետության
օրենքի
նախագիծը
(
այսուհետ
`
Նախագիծ
)
մասնագիտական
փորձաքննության
է
ենթարկվել
Հայաստանի
Հանրապետության
Ազգային
ժողովի
աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:
Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները
Նախագծին կից հիմնավորման մեջ նշվում է, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի ( այսուհետ ` Օրենք) 15-րդ հոդվածով սահմանվում է, թե ո՞վ է պաշտոնի նշանակում կամ պաշտոնից ազատում գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձին, նրա հետ պայմանագիր կնքելը, նրան պաշտոնին նշանակելու սահմանափակումները, գույքային պատասխանատվությունը եւ այլ դրույթներ:
Օրենքի 16-րդ հոդվածով սահմանվում են այն դրույթները, որոնք վերաբերվում են պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակելուն եւ ազատելուն: Սակայն վերը նշված հոդվածներով եւ ընդհանրապես օրենքով հստակ չի սահմանվում, թե ինչպե՞ս, ի՞նչ ընթացակարգով է իրականացվում գործադիր մարմնի նշանակումը, եւ օրենքով չի սահմանված, թե ո ՟ ր մարմինն է սահմանում պետական կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության կարգը:
Հեղինակները նշում են, որ Կառավարության որոշմամբ մրցույթի անցկացման ընթացակարգի սահմանումը պատվիրակվում է լիազորված պետական մարմնին, սակայն հստակ չեն սահմանվում մրցույթի անցկացման ձեւը, չեն սահմանվում նաեւ մրցույթի արդյունքում հաղթողին որոշելու օբյեկտիվ հիմքերը:
Նախագծով առաջարկվում է վերացնել օրենքի բացը եւ օրենքով Կառավարությանը լիազորել սահմանելու պետական կազմակերպությունների գործադիր մարմինների մրցույթի, ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը:
Փորձաքննության արդյունքները
1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:
2. Նախագիծը սոցիալական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:
Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ
Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:
1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 16-րդ հոդվածի նոր 1.2-րդ մասովսահմանվում է. «1.2. Մրցույթն անցկացվում է երկու փուլով` թեստավորման եւ հարցազրույցի:»:
Օրենքի 16-րդ հոդվածի նոր 1.3-րդ մասով սահմանվում է. «1.3. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը համալրելու համար անցկացվող մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած մասնակիցները հարցազրույցի ժամանակ պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն իրենց կողմից մշակված համապատասխան պետական կազմակերպության զարգացման եւ բարեփոխման հայեցակարգ:»:
Առաջարկում ենք Նախագծով սահմանել, թե ո՞ր դեպքում են մասնակիցները համարվում մրցույթի թեստավորման փուլը հաղթահարած եւ իրավունք ստանում մասնակցելու մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին :
Բացի այդ, առաջարկում ենք Նախագծով սահմանել,որ գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթն անցկացվում է բաց եղանակով եւ գործադիր մարմնի պաշտոնում նշանակվում են բաց մրցույթի արդյունքում:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 16-րդ հոդվածի նոր 1.5-րդ մասով սահմանվում է. «1.5. Մինչեւ գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը եւ անցկացնելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար նշանակում է մինչեւ վեց ամիս ժամկետով:»:
Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 16-րդ հոդվածի նոր 1.7-րդ մասով սահմանվում է. «1.7. Պետական կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները բավարարող անձը:»:
Առաջարկում ենք Օրենքի 16-րդ հոդվածի նոր 1.7-րդ մասը հանել, իսկ Օրենքի 16-րդ հոդվածի նոր 1.5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ եւ սահմանել, որ մրցույթը հայտարարվում է գործադիր մարմնի պաշտոնը թափուր մնալուց հետո` վեց ամսվա ընթացքում: Թափուր կամ ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկամսյա ժամկետում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից գործադիր մարմնի պաշտոնում կարող է ժամանակավորապես նշանակվել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները բավարարող անձը:
3. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 16-րդ հոդվածի նոր 1.6-րդ մասովսահմանվում է, որ «1.6. Եթե գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը համարվում է չկայացած, ապա ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ` 3 ամիս ժամկետով:»:
Այդ կապակցությամբ, առաջարկում ենք հստակեցնել, թե ո՞ր դեպքում ( դեպքերում ) կարող է գործադիր մարմնի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթըհամարվել չկայացած ( օրինակ՝ եթե մրցույթի համար ոչ մի դիմում չի ներկայացվել, դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել , մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել, մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ եւ այլն) :
4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենքի 16-րդ հոդվածինոր 1.8-րդ մասովսահմանվում է, որ «1.8. Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցվում է`
1) հղիության եւ ծննդաբերության արձակուրդի դեպքում.
2) մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
4) Պետական կազմակերպության գործադիր մարմնի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
5) օրենքով սահմանված այլ դեպքերում:»:
Կարծում ենք, անհրաժեշտ է Նախագծով նախատեսել, որ վերը նշված դեպքերում (մինչեւ սահմանված հիմքի վերացումը) գործադիր մարմնի գործառույթներն իրականացնում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հայեցողությամբ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները բավարարող անձը:
5. Նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 16-րդ հոդվածում առաջարկվող լրացումներում կիրառված են մի եւ նույն միտքն արտահայտող տարբեր հասկացություններ: Ուստի, առաջարկում ենք կիրառել մի եւ նույն տերմիններն ու բառերը, որոնք արտահայտում են մի եւ նույն միտքը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք ը:
6. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերն առաջարկում ենք փոխարինել «Կառավարությունը» բառով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, որտեղ կիրառվում է «Կառավարություն» եզրույթը:
Եզրակացություն
Կարծում ենք, Նախագիծը չի կարգավորում մի շարք հարցեր եւ լրամշակման կարիք ունի:
ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,
ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ
Կատարող՝ Ս. Համբարձումյան (հեռ. 011-513-360)
02.06.2020թ.