ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-620-18.05.2020-ՏՀ-011/0) եւ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-6201 -18.05.2020-ՏՀ-011/0) վերաբերյալ



Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծերի փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը (հիմք՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծերի փաթեթը) :

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում Հայաստանի Հանրապետության հարկային օրնեսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս առաջարկում ենք ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը նշելուց հետո նշել նաեւ օրենսգրքի հերթական համարը , այն է` «ՀՕ-165-Ն» ` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածում «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենք ի վերնագրից հետո նշված «(այսուհետ՝ Օրեն ք բառերն առաջարկում ենք հանել՝ հաշվի առնելով այն, որ ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծ ում օ րենքին հղում այլեւս չի կատարվում։

4. ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածի «4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» ձեւակերպումն առաջարկում ենք փոխարինել «4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ» ձեւակերպումով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 -րդ հոդվածի 1 - ին մաս ի 3-րդ կետը :

Միաժամանակ առաջարկում ենք ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծ ի 1-ին հոդվածով «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենք ի 22-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 4-րդ մասի տեքստում արված վրիպակն ուղղել` «բաժնի 9-րդ կետում» ձեւակերպումը նախատեսելով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները՝ կարող ենք նշել, որ Նախագծերի փաթեթ ը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացված առաջարկությունների հիման վրա ապահովել Նախագծերի փաթեթի համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

08.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

08 .0 6 .2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-620-18.05.2020-ՏՀ-011/0) եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-6201 -18.05.2020-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Հ Հ Հարկային օրենսգրքի 408- րդ հոդվածի 6- րդ մաս ով սահմանվում է, որ « Գործունեության իրականացման ծանուցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այն գործունեության տեսակների ծանուցում ներկայացրած կազմակերպություններից եւ անհատ ձեռնարկատերերից , որոնց նույն օրենքով արգելվում է հարկային տարվա որ եւ է ամսվա արդյունքներով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված իրացման շրջանառության , դրան համապատասխանող ԱԱՀ - ի եւ ակցիզային հարկի հանրագումարի տասը տոկոսից ավելին հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլելը , հարկային տարվա որ եւ է ամսվա արդյունքներով այդ սահմանաչափը գերազանցելու դեպքում համալիր հարկային ստուգմամբ կիրառվում են տվյալ հոդվածի 1- ին եւ 2- րդ մասերով սահմանված չափերին համապատասխան տուգանքները : Փաթեթո վ առաջարկվում է Հարկային օրենսգրքի 408- րդ հոդվածի 6- րդ մասը ուժը կորցրած ճանաչել, ինչպես նաեւ վերջինովս պայմանավորված համապատասխան փոփոխություն կատարել նաեւ « Գործունեության իրականացման ծանուցման մասին » ՀՀ օրենքում:

Փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ իրավական դաշտ:


Փորձաքննության արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հարկային օրենսգրքի 408- րդ հոդվածի 6- րդ մասը, ինչպես նաեւ հստակեցնել առանց ծանուցման` ծանուցման ենթակա գործունեության իրականացման համար օրենքով նախատեսված պատասխանատվության կիրառման չափը եւ դեպքերը:

3. Փաթեթը ֆինասատնտեսական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունումը կնպաստի նախատեսված ոլորտներում տնտեսական գործունեության պայմանների բարելավմանը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                        ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

01 .0 6 .2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -620-18.05.2020-ՏՀ-011/0 ) եւ « Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Կ -6201 -18.05.2020-ՏՀ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ



Հայաստանի Հանրապետության կառավարության
կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Փաթեթի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայումս «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործունեության տեսակների ծանուցում ներկայացրած կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերին արգելվում է հարկային տարվա որեւէ ամսվա արդյունքներով հաշվարկված իրացման շրջանառության, դրան համապատասխանող ԱԱՀ-ի եւ ակցիզային հարկի հանրագումարի տասը տոկոսից ավելին հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլելը, եւ հարկային տարվա որեւէ ամսվա արդյունքներով այդ սահմանաչափը գերազանցելու դեպքում կիրառվում են համապատասխան տուգանքներ:

Ըստ Փաթեթի հեղինակների, այս դրույթի կիրառումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկային մարմինների համար նշված նորմի կիրառմամբ հնարավորություն է ստեղծվում իրացնել արդյունավետ վերահսկողություն եւ վերահսկել ոգելիչ խմիչքների արտադրության ամբողջ շղթան:

Փաթեթով առաջարկվում է ստեղծել բարենպաստ իրավական դաշտ ընկերությունների գործունեության իրականացման համար:


Փորձաքննության
արդյունքները

1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Փաթեթը սոցիլական, կրթական եւ առողջապահական հիմնախնդիրներ չի պարունակում:


Դիտողություններ եւ առաջարկություններ Փաթեթի վերաբերյալ

Փաթեթի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրակացություն

Փաթեթի ընդունմամբ տնտեսվարող սուբյեկների համար կստեղծվեն բարենպաստ եւ հավասար պայմաններ, իսկ ոլորտների տնտեսվարող սուբյեկտների համար էլ կապահովվի իրացման բարենպաստ պայմաններ:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

27.05.2020թ.