ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում ներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-622-19.05.2020-ԱՍ-011/0) վերաբերյալ



Ազգային ժողովի պատգամավորներ
Վաղարշակ Հակոբյանի, Լենա Նազարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում ներ կատարելու մասին» օրենքի նախագ իծ ը (այսուհետ` Նախագ իծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:


Փորձաքննության արդյունքները

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Ն ախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ նաեւ ` Օրենսգիրք) 141-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր կետ, որի արդյունքում՝ «Ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանվում է՝ նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով :

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 142-րդ հոդվածում լրացնել նոր ` 1.1-ին մաս, ըստ որի՝ «Բացառություն է կազմում սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատ ո ղների աշխատաժամանակի ռեժիմը: Մինչեւ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու ժամկետի ավարտը՝ աշխատողի կողմից ներկայացված գրավոր դիմումի եւ տեղեկանքի հիման վրա, աշխատանքային օրը ավարտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աշխատաժամանակից մեկ ժամ շուտ: Գործատուն պարտավոր է աշխատողին վճարել պայմանավորված աշխատավարձը »:

Նախագծով առաջարկվող սույն իրավակարգավորումներից հասկանալի չէ « նախադպրոցական տարիքի երեխա խնամող » հասկացությունը, ինչը կարող է իրավական որոշակիության տեսանկյունից խնդրահարույց լինել: Մասնավորապես՝ նախադպրոցական տարիքի երեխա խնամող կարող են լինել երկու ծնողները, ինչի արդյունքում ստացվում է նշված տարիքի երեխա ունեցող երկու ծնողներին էլ իրավունք ունեն օգտվելու առաջարկվող՝ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու իրավունքից: Այս կապակցությամբ պարզ չէ, թե ինչպես է ծնողներից մեկի գործատուն տեղեկանալու մյուս ծնողի կողմից արդեն իսկ նշված իրավունքից օգտվելու փաստի մասին: Բացի այդ, նախադպրոցական տարիքի երեխա ունենալը դեռեւս չի նշանակում , որ տվյալ տարիքի բոլոր երեխաները հաճախում են նախադպրոցական ուսումնական հաստատություն , եւ նախադպրոցական տարիքի երեխա ունեցող բոլոր աշխատողների համար անխտիր ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու ռեժիմ սահմանելը չի հանգեցնում Նախագծով բարձրացված խնդիրների լուծմանը:

Բացի այդ Նախագծով նախատեսված կարգավորումն արդարացված չէ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքի տեսանկյունից եւ տարբերակված մոտեցում է ցուցաբերում այն աշխատողների նկատմամբ, որոնք ունեն դպրոցական տարիքի (օրինակ՝ տարրական դասարանում սովորող) երեխաներ, եւ որոնց համար եւս դժվար է միաժամանակ կազմակերպել աշխատանքի եւ ծնողական պարտականության պատշաճ կատարումը:

Ս ահմանադրության 29-րդ հոդվածի համաձայն՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է խտրականության արգելքի սկզբունքին՝ արտահայտելով, մասնավորապես, հետեւյալ իրավական դիրքորոշումները «.…խտրականությունն առկա է այն դեպքում, երբ նույն իրավական կարգավիճակի շրջանակներում այս կամ այն անձի կամ անձանց նկատմամբ դրսեւորվում է տարբերակված մոտեցում, մասնավորապես՝ նրանք զրկվում են այս կամ այն իրավունքներից, կամ դրանք սահմանափակվում են, կամ ձեռք են բերում արտոնություններ (ՍԴՈ-1224)»: Այսպիսով, Նախագծով նախատեսված իրավակարգավորումը խտրականմոտեցում է ցուցաբերում նախադպրոցական տարիքից բարձր տարիքի երեխա ունեցող աշխատողների նկատմամբ՝ ոչ լրիվ աշխատաժամանակից օգտվելու հնարավորություն նախատեսելով միայն նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողների համար այն պայմաններում, երբ նման խնամքի կարիք կարող են ունենալ նաեւ տարրական դասարանում սովորող երեխաները:

Ուստի, կարծում ենք, Նախագծով արդյունավետ լուծվում չի տրվում երեխա խնամող ծնողների աշխատանքն երեխայի խնամքին զուգահեռ կազմակերպելու խնդրին:

Օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյուից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է Օրենսգրքի 142-րդ հոդվածում լրացնել նոր՝ 1.1-ին մաս, ըստ որի՝ «Բացառություն է կազմում սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատղների աշխատաժամանակի ռեժիմը: Մինչեւ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու ժամկետի ավարտը՝ աշխատողի կողմից ներկայացված գրավոր դիմումի եւ տեղեկանքի հիման վրա, աշխատանքային օրը ավարտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աշխատաժամանակից մեկ ժամ շուտ: Գործատուն պարտավոր է աշխատողին վճարել պայմանավորված աշխատավարձը »: Նախագծով նման դրույթ նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է հետեւյալ հիմնավորմամբ.

1) Հասկանալի չէ՝ ինչով է պայմանավորված Նախագծի 2-րդ հոդվածով նախադպրոցական տարիքի երեխա խնամելու հիմքով նախատեսված ոչ լրիվ աշխատաժամանակին վերաբերող կարգավորումներ նախատեսել եւ հստակեցնել միայն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների համար: Հատկապես, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատաժամանակի սկիզբը եւ ավարտը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

2) Հասկանալի չէ՝ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված աշխատողի կողմից ներկայացված ինչ տեղեկանքի հիման վրա է սահմանվելու ոչ լրիվ աշխատաժամանակը:

3) Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող նոր մասի վերջին նախադասության, մասնավորապես՝ «Գործատուն պարտավոր է աշխատողին վճարել պայմանավորված աշխատավարձը» ձեւակերպման կապակցությամբ հարկ է նկատել, որ ոչ լրիվ աշխատաժամանակի վարձատրությանը վերաբերող իրավակարգավորումը սահմանված է Օրենսգրքի 187-րդ հոդվածով, որի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան »: Այսինքն, Նախագծով նախատեսված՝ չաշխատած ժամանակահատվածի համար վարձատրություն սահմանելն, ըստ էության, հակասում է Օրենսգրքի 187-րդ հոդվածին եւ Օրենսգրքի ընդհանուր տրամաբանությանը:

Այլ հարց է երեխա խնամող աշխատողների չաշխատած աշխատաժամանակի համար նոր տեսակի նպաստի, այլ ոչ աշխատավարձի, սահմանումը, ինչը կարող է լինել «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքի կարգավորման առարկա:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխանությունն ապահովելու նպատակով՝

2. Առաջարկում ենք Նախագծի վերեւի աջ անկյունում նշել «ՆԱԽԱԳԻԾ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին՝ սահմանելով հերթական համարը:

4. Նախագծի 1-ին հոդվածում «141-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 3"1. կետով հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «141-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 3.1-ին կետ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածո ւմ «օրենսգրքի» բառից հետո լրացնել «(այսուհետ` Օրենսգիրք)» բառերը, այնուհետեւ՝ Նախագծի 2-րդ հոդվածում «Սույն օրենսգրքի» բառերը փոխարինել «Օրենսգրքի» բառով՝ ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով, 21-րդ հոդվածի 4-րդ մասով եւ հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ հոդվածում հղում է կատարվումՀայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին:

6. Նախագծի 2-րդ հոդվածում «հոդվածը լրացնել նոր 1.1-ին կետով հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «հոդվածում լրացնել նոր՝ 1.1-ին կետ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող Օրենսգրքի 142-րդ հոդվածի նոր՝ 1.1-ին մասումհղում է կատարվում օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, մինչդեռ, կարծում ենք, հղումը պետք է կատարել 3.1-ին կետին՝ հիմք ընդունելով Նախագծի նպատակը: Միաժամանակ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող պարբերության մեջ շտկել«աշխատղների» բառում առկա վրիպակը:


Եզրահանգում

Ամփոփելով փորձաքննության արդյունքները` կարող ենք նշել, որ Նախագծի կարգավորումները խնդրահարույց են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության առումով: Նախագծով սահմանված կարգավորումները չեն համապատասխանում նաեւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ
. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108)

09.06.2020թ.




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին


Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ


Կատարողներ՝ Զ
. Հովասափյան (հեռ` 011-513-248), (118),

Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108)

09.06.2020թ.





ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-622-19.05.2020- ԱՍ -011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վ . Հակոբյանի , Լ . Նազարյանի եւ Ա . Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագ ի ծը ( այսուհետ ` Նախագիծ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:


Նախագծի
հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Նախագծով առաջարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում նախադպրոցական տարիքի երեխա խն ա մող աշխատողների աշխատաժամանակը կրճատել մեկ ժամով՝ պահպանելով աշխատավարձի չափը:

Նախագծի ընդունման արդյունքում, համաձայն հեղինակների, ակնկալվում է ապահովել նշված անձանց աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարում՝ միաժամանակ նրանց հնարավորություն տալով զբաղվել նախադպրոցական հաստատություններ հաճախող երեխաների խնամքով:


Փորձաքննության արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում եւ 142-րդ հոդվածում՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին ընձեռելով հնարավորություն աշխատանքային օրն ավարտել ՀՀ կառավարության կողմից հաստատված աշխատաժամանակից մեկ ժամ շուտ :


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3.1 կետով, ինչի արդյունքում հնարավորություն կստեղծվի նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով սահմանել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Միաժամանակ, Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածը լրացնել 1.1 կետով` հետեւյալ բովանդակությամբ. «Բացառություն է կազմում սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը: Մինչեւ ոչ լրիվ աշխատաժամանակով աշխատելու ժամկետի ավարտը աշխատողի կողմից ներկայացված գրավոր դիմումի եւ տեղեկանքի հիման վրա, աշխատանքային օրն ավարտվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աշխատաժամանակից մեկ ժամ շուտ: Գործատուն պարտավոր է աշխատողին վճարել պայմանավորված աշխատավարձը :»: Այս կապակցությամբ ծագում են մի շարք հարցադրումներ եւ նկատառումներ, որոնցից հիմնականները հետեւյալներն են .

ա) Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որը Նախագծով առաջարկվող լրացում է, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների աշխատաժամանակի ռեժիմ չի սահմանվում, այլ ընդամենն առաջարկվում է որպես ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ սահմանելու հիմք նախատեսել նաեւ նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջը՝ ի լրումն ներկայումս գոյություն ունեցող եւ Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվող մյուս հիմքերի: Ավելին, Նախագծի 1-ին հոդվածով Աշխատանքային օրենսգրքի 141-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող լրացումն ընդհանուր է եւ վերաբերում է նախադպրոցական տարիքի երեխա խնամող բոլոր աշխատողներին՝ առանց տարբերակելու, վերջիններս պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում են աշխատում, թե՞ մասնավոր հատվածում: Հետեւաբար, Նախագծի 2-րդ հոդվածն այս մասով հստակեցման եւ վերախմբագրման կարիք ունի:

բ) Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 187-րդ հոդվածի. «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ գործատուի եւ աշխատողի համաձայնությամբ ոչ լրիվ աշխատաժամանակի (ոչ լրիվ աշխատանքային օր կամ շաբաթ) կիրառման դեպքերում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան:»: Հետեւաբար, Նախագծի ընդունման դեպքում հակասություն կառաջանա Աշխատանքային օրենսգրքի 187-րդ հոդվածի եւ Նախագծի 2-րդ հոդվածի միջեւ, ըստ որի գործատուն պարտավոր է վճարել պայմանավորված աշխատավարձը: Ընդ որում, եթե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների դեպքում Նախագծով համապատասխան բացառություն սահմանելու միջոցով նշված հակասությունը հնարավոր է վերացնել, ապա մասնավոր հատվածում աշխատողների դեպքում կգործի Աշխատանքային օրենսգրքի 187-րդ հոդվածը եւ աշխատողը կվճարվիփաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան: Նման պարագայում, գոյություն ունեցող խնդրի առումով Նախագծով առաջարկվող լուծումը, մեր կարծիքով, դառնում է խնդրահարույց, քանի որ որոշակի անհավասարություն կառաջանա պետական եւ մասնավոր հատվածներում աշխատողների միջեւ:

2. Նախագծի հիմնական նպատակը, համաձայն կից ներկայացված հիմնավորման, պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է 17.30-ին, ինչը մի շարք դժվարություններ է ստեղծում նախադպրոցական տարիքի երեխա ունեցող եւ աշխատող ծնողների համար: Ի դեպ, չնայած Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ խոսքը գնում է միայն աշխատաժամանակի ավարտի ժամով պայմանավորված դժվարությունների մասին, սակայն համանման խնդիր գոյություն ունի նաեւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամի սկզբի (հիմնականում 9.00) հետ կապված, ինչի հետեւանքով նախադպրոցական երեխա ունեցող եւ աշխատող ծնողները շատ դեպքերում ստիպված են ուշանալ աշխատանքից: Այս առումով, կարծում ենք խնդրի առավել ամբողջական եւ համալիր լուծում կարող է հանդիսանալ նշված հաստատությունների աշխատաժամի փոփոխությունը՝ այն հնարավորինս հարմարեցնելով ՀՀ-ում սահմանված աշխատաժամանակին: Նման լուծումը նաեւ կվերացնի պետական եւ մասնավոր հատվածներում աշխատողների միջեւ Նախագծի ընդունմամբ առաջացող հնարավոր անհավասարությունը՝ նպաստելով նախադպրոցական երեխա ունեցող ծնողների աշխատանքային գործունեության խթանմանը:


Եզրակացություն

Կարեւորելով Նախագծով հետապնդվող խնդրի լուծումը, կարծում ենք, այնպարունակում է որոշ խնդրահարույց դրույթներ եւ լրամշակման կարիք ունի: Ուստի, ներկայացված տեսքով ընդունվելու դեպքում այն մասնակիորեն կարող է ապահովել դրված խնդիրների լուծումը :


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ


Կատարող՝ Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

03 .0 6 .2020թ.





ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ `Պ-622-19.05.2020-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ



ՀՀ
Ազգային ժողովի պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանի, Լենա Նազարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի Փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:


Նախագծի հիմնական բովանդակությունը եւ ակնկալվող արդյունքները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամերի ռեժիմը բազմաթիվ դժվարություններ է ստեղծում այնտեղ հաճախող սաների պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատող ծնողների համար: Նախադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատաժամը հիմնականում ավարտվում է ժամը 17:30-ին:

Նախագծով առաջարկվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողի պահանջով՝ գրավոր դիմումի եւ տեղեկանքի հիման վրա, աշխատանքային օրը ավարտվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված աշխատաժամանակից շուտ, եւ գործատուն պարտավոր է աշխատողին վճարել պայմանավորված աշխաավարձը:


Փորձաքննության
արդյունքները

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Պետք է նշել, որ առաջարկվող փոփոխությունները կարող են առաջացնել անհավասար պայմաններ մասնավոր հատվածի այն աշխատողների համար, որոնք ունեն նախադպրոցական տարիքի երեխա, բացի այդ էլ անհավասար պայմաններ կստեղծվի նաեւ նույն գործը կատարող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում աշխատողների համար:


Դիտողություններ եւ առաջարկություններ Նախագծի վերաբերյալ

Նախագծի վերաբերյալ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:


Եզրակացություն

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց ենթակա կազմակերպություններում նախադպրոցական տարիքի երեխա խնամող աշխատողներին առավել արդյունավետ եւ առանց խոչընդոտների կազմակերպել թե իրենց աշխատանքային պարտականությունների կատարումը, թե իրենց երեխաների՝ ուսումնական հաստատություն հաճախելու գործընթացը:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ


կատարող՝ Մ. Դալլաքյան (011-513-339)

03.06.2020թ.